+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 134 հատից

Թեմա: ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

  1. #101
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Մեջբերում ԼիանաԳրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Լաուրա Աթանեսյան,հետաքրքիր թեմա էր,հետաքրքիր կարծիքներ կային ...
    Ավելացնեմ նաև պատմության դասերին «ազատությունը խոսքում» և պետք է նպաստել «երևակայության զարգացմանը»,կարծում եմ երեխան պետք է կարողանա« երևակայական» գնալ նախորդ դարեր,որտեղ տեսանելի կլինեն իրադարձությունները(դեպքերի հաջորդականութնունը) ,որոնց կարող է նաև քննադատաբար մոտենալ և կարծիք արտահայտել ։
    Շնորհակալություն.
    Շնորհակալություն հարգելի Լիանա փորձի փոխանակման համար, շատ ճիշտ եք պատմության դասերին շատ կարևոր է պատկերացումը (երևակայությունը) զարգացնել,որն անխզելիորեն կապված է մտածողության և հիշողության հետ: Պատմությունը ծանոթացնում է անցյալի իրադարձություններին, իսկ ընկալման հաջորդականությանը հասնում ենք սովորողների երևակայության միջոցով: Հատկապես կարևոր է ստեղծագործական երևակայությունը:
    Դասերի ժամանակ երևակայությունը զարգացնելու համար հատկապես կիրառում եմ մի շարք հնարներ. երևակայական ճանապարհորդության կատարում, էքսկուրսիաներ, նկարների դիտում: Նաև կարևորում եմ ինքնուրույն աշխատանքների կատարումը:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 20.05.2019, 21:19:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #102
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665

    Հարցակենտրոն ուսուցումը մտածողության զարգացման խթան

    Հարցակենտրոն ուսուցումը կենտրոնանում է խնդրահարույց հարցերի վրա, որոնց անհրաժեշտ է թեկուզ պայմանականորեն անդրադառնալ և պատասխանել: Խնդրահարույց են համարվում այն հարցերը, որոնց վերաբերյալ մտածող, գործին իրազեկ մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այս տարակարծությունը շատ դեպքում հանգեցնում է հակասությունների և քննարկումների, որոնց ժամանակ հակադիր տեսակետներ են արտահայտվում: Հարցերը կարող են վերաբերվել ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի կամ ապագայի խնդիրներին: Տարակարծություններ կարող են ծագել փաստերի, սահմանումների, արժեքների և համոզմունքների առնչությամբ:
    Հարցակենտրոն ուսուցման նպատակը սոսկ խնդրահարույց հարցեր բարձրացնելը և դրանք աշակերտների քննարկմանը դնելը չէ, այլ սովորեցնել աշակերտներին արդարացված, պաշտպանելի և հիմնավոր պատասխաններ առաջարկել: Հարցակենտրոն ուսուցման հիմնական նպատակն է աշակերտներին սովորեցնել բազմակողմանի հարցադրումների և հետազոտության հիման վրա հիմնավորված և պատճառաբանված պատասխաններ ձևակերպել՝ հերքելով ճշմարտության հարաբերականության գաղափարը:
    Ընդհանուր առմամբ հասարակագիտության բնագավառում հարցակենտրոն մոտեցման կիրառումը նպատակ ունի աշակերտներին զինել խնդիրները բազմակողմանիորեն ընկալելու հմտությամբ: Ըստ ընդունված կարծիքի հասարակագիտությունը պետք է օգնի մեզ լուծել առօրյա խնդիրները և անհատական և հասարակական հարաբերություններ ձևավորել:<<Սա քննադատական մտածողություն է ոչ թե հանուն բանավեճի կամ տրամաբանական քննարկման, այլ հանուն կառուցողական փոփոխության և հասարակության բարեփոխման:>> Այս մոտեցումը օգնում է նաև զարգացնել քննադատական ընկալումը, տվյալ հարցը կամ խնդիրը տարբեր տեսանկյուններից ճանաչելու, քննարկելու և գնահատելու ունակությունը:

    Հարգելի գործընկերներ ինչ կարծիք ունեք հարցակենտրոն ուսուցումը նպաստում է քննադատական մտածողությունը: Շատ ուրախ կլինեմ եթե արտահայտեք Ձեր կարծիքը հարցակենտրոն ուսուցման վերաբերյալ:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 21.05.2019, 13:05:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #103
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Ելնելով իմ փորձից ասեմ, որ հարցակենտրոն ուսուցումը բավականին արդյունավետ է, թե' պատմության և թե' հասարակագիտության դասաժամերին:Աշակերտները շատ հետաքրքրասերեն, և այդ հատկությունը օգտագործում եմ ուսումնառությունը խթանելու նպատակով:Խրախուսում եմ նրանց մասնակցությունն ու կարծիքների արտահայտումը` խթանելով անկախ և քննադատական մտածողության հմտությունների ձևավորմանը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #104
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2017
    Գրառումներ
    59
    Հեղինակության աստիճան
    1524
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելնելով իմ փորձից ասեմ, որ հարցակենտրոն ուսուցումը բավականին արդյունավետ է, թե' պատմության և թե' հասարակագիտության դասաժամերին:Աշակերտները շատ հետաքրքրասերեն, և այդ հատկությունը օգտագործում եմ ուսումնառությունը խթանելու նպատակով:Խրախուսում եմ նրանց մասնակցությունն ու կարծիքների արտահայտումը` խթանելով անկախ և քննադատական մտածողության հմտությունների ձևավորմանը:
    Հարցակենտրոն ուսուցումը արդյունավետ է նաև կրտսեր դպրոցում: Հատկապես դասաժամերին կիրառում եմ հարցադրումներով ուղղորդված ընթերցանություն, որը շատ արդյունավետ է:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (24.05.2019), Լիլիթ Աբաջյան (03.06.2019)

  9. #105
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Հարցադրումներով ուղղորդված ընթերցանություն կիրառում եմ հատկապես 5-րդ դասարանում, եթե դասը սովորողներին ծանոթ է և որոշ տեղեկություններ ունեն:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #106
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավել ճանաչված են համալիր մտածողության հետևյալ տասներեք բաղադրիչները.
    1.Համեմատություն
    2.Դասակարգում
    3.Մակածում/ընդհանրացում
    4.Արտածում/եզրահանգում
    5.Սխալների վերլուծություն
    6.Հիմնավորում
    7.Վերացարկում
    8.Տեսակետների վերլուծություն
    9.Որոշումների կայացում
    10.Հետազոտում
    11.Հարցադրում
    12.Խնդիրների լուծում
    13.Հայտնագործություն
    Համալիր մտածողության այս բաղադրիչները բոլորս էլ կիրառում ենք պատմության ժամերին` նպաստելով սովորողների պատմական մտածելակերպի զարգացմանը:
    Հարգելի Լաուրա Աթանեսյան շատ կարևոր թեմա եք ներկայացրել: Համալիր մտածողության չափորոշիչը հարմար և արդյունավետ է կիրառել նաև բնագիտական առարկաներ դասավանդելիս: Համալիր մտածողության բոլոր բաղադիրչները՝ Համեմատություն, դասակարգում, մակածում/ընդհանրացում, արտածում/եզրահանգում, սխալների վերլուծություն, հիմնավորում, վերացարկում, տեսակետների վերլուծություն, որոշումների կայացում, հետազոտում, հարցադրում, խնդիրների լուծում, հայտնագործություն, ակտիվորեն կիրառում եմ ֆիզիկայի դասապրոցեսում: Արտածումն ու մակածումը տրամաբանական մտածողության հիմնական ձևի՝ մտահանգման տեսակներն են: Մտահանգման միջոցով նախապես տրված մեկ կամ ավելի դատողություններից ստանում են նոր դատողություն:
    Տարբերում են մտահանգման երկու տեսակ՝ արտածում (դեդուկցիա) և մակածում (ինդուկցիա)
    Ինդուկցիայի օգնությամբ մասնավոր կամ առանձին առարկաների մասին կատարված դատողությունների հիման վրա անցում է կատարվում դեպի ընդհանուր դրույթը:
    Դեդուկցիայի օգնությամբ մեկ դրույթը դուրս է բերվում այլ, նախապես հայտնի ընդհանուր դրույթներից, որոնցից այն բխում է անհրաժեշտաբար:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #107
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Հարգելի Լարիսա շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու համար: Ինչպես տեսնում եք անկախ առարկայից լինի ֆիզիկա, քիմիա, պատմություն, հասարակագիտություն բոլորիս նպատակը գրեթե նույնն է. բանավոր և գրավոր խոսքի, մտածողության զարգացումը և այլն: Բանավոր խոսքի զարգացումը խթանելու համար անդրադարձել էիք հարցակենտրոն ուսուցմանը, գնահատվող բանավեճին, որոնք նպաստում են նաև մտածողության զարգացմանը, որոնց անդրադարձել և դեռ անդրադառնալու եմ որպես մտածողության զարգացումը խթանելու հնարներ: Այստեղից հետևում է , որ բոլորիս ցանկությունն է ընտրել արդյունավետ մեթոդներ սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները զարգացնելու համար:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (24.05.2019), Լիլիթ Աբաջյան (03.06.2019)

  15. #108
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665
    Ջոն Դիվեյը նշում է, որ մարդը սկսում է մտածել այն ժամանակ, երբ որևէ խնդրի առջև է կանգնում

    Հարցակենտրոն ուսուցումը կենտրոնանում է խնդրահարույց հարցերի վրա՝ դրանից ելնելով շատ կարևոր է խնդիրների ընտրությունը: Երբ սովորողներին որևէ խնդիր ենք առաջադրում, ապա նրանք սկսում են ուսումնասիրել խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ՝ փորձելով կանխատեսել և ստուգել դրանց հնարավոր տրամաբանական հետևանքները, որն էլ զարգացնում է նրանց մտածողությունը: Շատ կարևոր է նաև, որ սովորողները կարողանան լուծել իրենց առօրյա կյանքում առաջացող խնդիրները, որը հնարավոր է բոլոր առարկաներից ստացած գիտելիքների, կարողությունների հմտությունների շնորհիվ: Այսպիսով բոլորիս նպատակն է դաստիարակել մտածող, գիտելիքներով հարուստ, որոշակի արժեհամակարգ ունեցող անհատներ:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 23.05.2019, 14:06:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #109
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    273
    Հեղինակության աստիճան
    7665

    Իմաստախդիր մոտեցում` ընթերցանությանը

    Երբ սովորողներին հանձնարարում ենք դասը կարդալ, ապա նրանք կարդացածը հասկանալու համար համապատասխան մտածողություն են դրսևորում: Կարդում են` փնտրելով տվյալ նյութին առնչվող այն հարցերի պատասխանները, որոնք ուղղակիորեն շաղկապվում են ընթերցանության նպատակին: Ստորև ներկայացնում եմ այնպիսի հարցերի շրջանակ, որոնք բարձրացնում ենք, երբ խնդիր ենք առաջադրում աշակերտներին:

    Խնդիր/լուծում շրջանակ
    .Ո՞րն է լուծման կարիք ունեցող խնդիրը
    .Ո՞վ ունի խնդիր
    .Ի՞նչն է/ո՞րն է խնդրի պատճառը
    .Որո՞նք են խնդրի հետևանքները
    .Ով է փորձում լուծել խնդիրը
    .Ինչպիսի՞ լուծումներ են առաջարկվում կամ փորձարկվում
    .Ինչպիսի՞ն են լուծումների արդյունքները
    .Խնդիրը լուծվա՞ծ է: Արդյո՞ք լուծումների հետևանքով նոր խնդիրներ չեն առաջացել

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #110
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոն Դիվեյը նշում է, որ մարդը սկսում է մտածել այն ժամանակ, երբ որևէ խնդրի առջև է կանգնում

    Հարցակենտրոն ուսուցումը կենտրոնանում է խնդրահարույց հարցերի վրա՝ դրանից ելնելով շատ կարևոր է խնդիրների ընտրությունը: Երբ սովորողներին որևէ խնդիր ենք առաջադրում, ապա նրանք սկսում են ուսումնասիրել խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ՝ փորձելով կանխատեսել և ստուգել դրանց հնարավոր տրամաբանական հետևանքները, որն էլ զարգացնում է նրանց մտածողությունը: Շատ կարևոր է նաև, որ սովորողները կարողանան լուծել իրենց առօրյա կյանքում առաջացող խնդիրները, որը հնարավոր է բոլոր առարկաներից ստացած գիտելիքների, կարողությունների հմտությունների շնորհիվ: Այսպիսով բոլորիս նպատակն է դաստիարակել մտածող, գիտելիքներով հարուստ, որոշակի արժեհամակարգ ունեցող անհատներ:
    Լուծել խնդիրներ, հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնել և գտնել լուծման նոր ուղիներ, ճիշտ կողմնորոշվել դժվար իրավիճակներում, կատարել վերլուծություններ և եզրահանգումներ, այսինքն զարգացնել մտածողությունը, հնարավորություն ունենք պրոբլեմային ուսուցման ժամանակ: Առաջադրելով ուսումնական պրոբլեմ, նպաստում ենք սովորողի ուսումնաճանաչողական խնդիրների լուծմանը, նրա մտավոր կարողությունների զարգացմանը:Ուսումնական պրովլեմի հիմքում ընկած հարց –առաջադրանքի և սովորողի գիտական հնարավորությունների միջև ծագած հակասությունը լուծվում է աշակերտի որոնողական գործունեության միջոցով: Ուսումնական պրոբլեմի նպատակն է աշակերտների մեջ արմատավորել հետազոտական հմտություններ, այսինքն առաջադրանքը խնդիրները ինքնուրույնաբար լուծելու, դրանց անհայտները հայտնաբերելու կարողություններ: Պրոբլեմային յուրաքանչյուր հարց պետք է սովորողների մեջ առաջացնի հետաքրքրություն ու մտավոր գործունեության լարվածություն: Պրոբլեմային հարցը պետք է կապ ունենա նախկին յուրացրած գիտելիքների հետ, պետք է իր մեջ պարունակի ճանաչողական դժվարություն, որի լուծումը ենթադրում է մի շարք մտավոր գործողություններ, պետք է կապված լինի սովորողների զգացումների հետ, առաջացնի իմացածի անբավարարություն, նորը հայտնաբերելու ձգտում:
    Պրոբլեմը պետք է լուծվի արդեն առկա գիտելիքները համեմատելու և հակադրելու, տրամաբանելու և ստեղծագործելու ճանապարհով:
    Վերջին խմբագրող՝ LarisaB: 24.05.2019, 04:01:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ
    Հեղինակ՝ Միքայելյան Կարինե, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 99
    Վերջինը: 12.06.2019, 21:52
  2. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 201
    Վերջինը: 04.04.2019, 21:32
  3. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  4. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  5. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 27.07.2017, 17:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •