+ Կատարել գրառում
Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 412131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 131 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

  1. #131
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    6156
    Huike_thinking.jpg
    Պատմության դասավանդման բազմատեսանկյուն մոտեցման համար պարտադիր չէ, որ աշակերտները սեփական պատմական շարադրանքը մշակելու համար փորձ ունենան վերլուծելու աղբյուրները, մեկնաբանելու վկայությունները և համադրելու տեղեկությունները, սակայն այդպիսի փորձն օգտակար է: Աշակերտների համար շատ ավելի հեշտ կլինի համեմատել և համադրել տարբեր տեսակետները, եթե նրանք սովոր են իրենց հանդիպած ցանկացած աղբյուրի (փաստաթղթեր, տեսանյութեր, աուդիո-նյութեր) նկատմամբ կիրառել վերլուծական որոշակի համակարգ: Այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որ հիմնական հարցերը կարող են խմբավորվել հինգ հիմնական վերլուծական գործընթացների մեջ.
    1. Նկարագրություն
    2. Մեկնաբանություն
    3. Կապեր նախկինում ունեցած գիտելիքի հետ
    4. Վկայությունների մեջ բացթողումներ գտնելը
    5. Հետագա տեղեկատվության աղբյուրներ գտնելը.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #132
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    Մտածողության զարգացման արդյունավետ և հետաքրքիր միջոց է սկզբնաղբյուրների հետ աշխատանքը: Սկզբնաղբյուրում մշտապես առկա են տարաձայնություններ, հակասություններ տարբեր խնդիրների և իրողությունների շուրջ: Այս հանգամանքը սկզբնաղբյուրը դարձնում է ուսուցման գործընթացը խթանող միջոց: Սկզբնաղբյուրի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ միայն տեղեկանալ հակասություններին, այլև մասնակցել դրանց քննարկմանը և ամբաղջական պատկերացում կազմել այդ հարցի շուրջ: Սկզբնաղբյուրները կարևոր դեր ունենալ աշակերտների գիտելիքների, վերլուծական կարողությունների և հմտությունների զարգացման գործում: Ուղղակիորեն առնչվելով սկզբնաղբյուրի նյութին՝ աշակերտը ստանում է զարմանալու, հարցադրումներ անելու, բացատրելու և մեկնաբանելու հնարավորություն: Սկզբնաղբյուրները հետաքրքիր գաղափարների շտեմարան են, որի նյութերը կաղապարված և հարմարեցված չեն:
    Դասարանում սկզբնաղբյուրի հետ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքի կազմակերպման ձևը, այսինքն՝ ինչպես օգտագործել սկզբնաղբյուրը (քննարկում կազմակերպել նրա շուրջ, գրավոր աշխատանք հանձնարարել, բանավոր ներկայացնել, թե՞ դարձնել դերային խաղի թեմա), ինչպես աշխատել (անհատական կամ փոքր խմբերով), ինչպես ներկայացնել կատարված աշխատանքը (հարցաթերթիկ, ակնարկ, նկար, ցուցապաստառ, բանավոր խոսք), ինչպես գնահատել աշակերտներին (թեստ, ռուբրիկ և այլն):

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (15.06.2019), Ստեփանյան Նելլի (14.06.2019), Լաուրա Աթանեսյան (15.06.2019), Լիա Մ (19.06.2019)

  5. #133
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6668
    Սկզբնաղբյուրների հետ աշխատանքի ձևերը և դրանց ներկայացումը:
    1. Ամենատարածված ձևը փաստաթղթի վերաբերյալ հարցեր տալն է: Հարցեր տրվում են 2 ձևով.
    ա) կարելի է նախնական հարցեր ձևակերպել և առաջարկել այդ հարցերի պատասխանները գտնել սկզբնաղբյուրում.
    բ) կարելի է աշակերտներին առաջարկել թեստային հարցեր, որոնց նրանք պետք է պատասխանեն սկզբնաղբյուրին ծանոթանալուց հետո:
    2. Սկզբնաղբյուրի վերլուծության հարցաթերթիկի օգտագործումը:
     Նշեք սկզբնաղբյուրի տեսակը:
     Ո՞վ է հեղինակ(ներ)ը:
     Ու՞մ է ուղղված սկզբնաղբյուրը:
     Նշեք 3 խնդիր, որոնք կարևորվում են սկզբնաղբյուրում:
     Ի՞նչ նպատակով է ստեղծվել սկզբնաղբյուրը:
     Սկզբնաղբյուրի ո՞ր հատվածներից եք բխեցնում նախորդ կետի ձեր պատասխանները: Մեջբերեք:
     Նշեք սկզբնաղբյուրի 2-3 խնդիր, որոնք կարևոր են և արդիական:
     1-2 հարց ուղղեք սկզբնաղբյուրի հեղինակ(ներ)ին:

    3. Գրեք ակնարկ սկզբնաղբյուրի մասին:
    Աշակերտները կարող են ակնարկներում գրել սկզբնաղբյուրի հիմնական գաղափարի, այդ գաղափարը հիմնավորող փաստարկների համոզիչ լինելու մասին: Աշակերտները ակնարկում պետք է գրեն նաև այն զգացումների և տպավորությունների մասին, որոնք առաջացել են սկզբնաղբյուրը ընթերցելիս: Անհրաժեշտ է ակնարկում տալ սկզբնաղբյուրի վերլուծությունը:
    4. Աշակերտին առաջարկվում է գրել պատասխան սկզբնաղբյուրի հեղինակին՝ իրեն պատկերացնելով որպես այդ ժամանակաշրջանի մարդ:
    5. Սկզբնաղբյուրի հետ աշխատանքը կարելի է կատարել նաև բանավոր: Այս դեպքում կիրառելի են դերային խաղի, բանավեճի մեթոդները:
    6. Սկզբնաղբյուրը աշակերտները կարող են ներկայացնել պատկերային ձևով: Նրանք կարող են պատրաստել նկարներ, ծաղրանկարներ, պաստառներ, բեմականացումներ անել:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Larisa Melikyan (15.06.2019), Ստեփանյան Նելլի (14.06.2019), Զարուհի Մարգարյան (15.06.2019), Լաուրա Աթանեսյան (15.06.2019), Լիա Մ (19.06.2019)

  7. #134
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Huike_thinking.jpg
    Պատմության դասավանդման բազմատեսանկյուն մոտեցման համար պարտադիր չէ, որ աշակերտները սեփական պատմական շարադրանքը մշակելու համար փորձ ունենան վերլուծելու աղբյուրները, մեկնաբանելու վկայությունները և համադրելու տեղեկությունները, սակայն այդպիսի փորձն օգտակար է: Աշակերտների համար շատ ավելի հեշտ կլինի համեմատել և համադրել տարբեր տեսակետները, եթե նրանք սովոր են իրենց հանդիպած ցանկացած աղբյուրի (փաստաթղթեր, տեսանյութեր, աուդիո-նյութեր) նկատմամբ կիրառել վերլուծական որոշակի համակարգ: Այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որ հիմնական հարցերը կարող են խմբավորվել հինգ հիմնական վերլուծական գործընթացների մեջ.
    1. Նկարագրություն
    2. Մեկնաբանություն
    3. Կապեր նախկինում ունեցած գիտելիքի հետ
    4. Վկայությունների մեջ բացթողումներ գտնելը
    5. Հետագա տեղեկատվության աղբյուրներ գտնելը.
    Ձեր ներկայացրած հինգ հիմնական վերլուծական գործընթացները նպաստում են աշակերտների մտածողության զարգացմանը:
    Պատմության դասավանդման ժամանակ կարևոր է անցյալի և ներկայի միջև համանման իրադարձությունների համեմատություն կատարելը, վերլուծելը /փաստերի վերլուծություն, տրամաբանական հարցադրում և քննադատական մոտեցում/, որն օգնում է աշակերտներին ընդհանրացնել իրենց գիտելիքները և ողջամիտ լուծումներ առաջադրել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիա Մ (19.06.2019)

  9. #135
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմական փոփոխությունների շրջանը հիանալի ռազմավարություն է պատմության դասերի ժամանակ դասագիրքը կամ ընթերցանության նյութերը ներկայացնելիս:Այս ռազմավարության կիրառումը ներառում է հետևյալ քայլերը.
    1.Ընտրել մի քանի ժամանակաշրջան, որոնք պետք է ընդգրկվեն մի դասի մեջ: Մտագրոհի միջոցով աշակերտների հարցնել,թե իրենց կարծիքով յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում ո՞վ կարող է պատկերված լինել: Նրանց ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ հարկավոր է մտածել մարդկանց խմբերի և ոչ թե անհատների մասին:
    2.Ներկայացնելով պատմական փոփոխությունների շրջանը, քննարկաման ընթացքում նշել, որ պատմությունը հակվածմէ կենտրոնանալու այն մարդկանց վրա, ովքեր փորձում են լուծել փոփոխությունների հետևանքով առաջացած հիմնախնդիրները: Դասագրքի նյութից ներկայացվում են փաստեր պարունակող մանրամասներ` օգնելու, որ աշակերտները հասկանան այս կամ այն պատմական շրջանի խնդիրները և դրանց լուծման համար ձեռնարկված միջոցները:
    3.Աշակերտներին հանձնարարել դասագրքից կարդալ մի գլուխ և ուշադրությամբ ծանոթանալ նյութին` մարդկանց խումբը որոշելու համար: Այնուհետև աշակերտների հետ որոշել, թե ովքեր են տվյալ գլխում հանդես եկող կենտրոնական գործող անձինք:
    4.Աշակերտներին հանձնարարել շարունակել գլխի ուսումնասիրությունը` փնտրելու խնդիրների լուծման համար անհրաժեշտ այն բանալիները,որոնց հետ խումբը կարող է առնչություն ունենալ:
    5.Աշակերտներին հանձնարարել լրացնել Պատմական փոփոխությունների շրջանի աղյուսակը:Այնուհետև հանձնարարել տեքստից ընտրել յուրաքանչյուր խմբի համար նկարագրական այն տեղեկությունները, որոնք կարող են փոփոխությունների տեղիք տալ:Խնդրել պարզել, թե իրենց խնդիրները լուծելու համար յուրաքանչյուր խումբ ինչ գործողություններ է ձեռնարկել:
    6.Աշակերտների հետվքննարկել այն հարցը, թե ինչպես են փոփոխությունները տարբեր ձևերով ազդում մարդկանց վրա:
    Ստորև ներկայացնում են պատմական փոփոխությունների շրջանի օրինակ հայոց պատմությունից:Պատմ. փոփոխ. շրջանի աղյուսակ.doc

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #136
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածողության զարգացման արդյունավետ և հետաքրքիր միջոց է սկզբնաղբյուրների հետ աշխատանքը: Սկզբնաղբյուրում մշտապես առկա են տարաձայնություններ, հակասություններ տարբեր խնդիրների և իրողությունների շուրջ: Այս հանգամանքը սկզբնաղբյուրը դարձնում է ուսուցման գործընթացը խթանող միջոց: Սկզբնաղբյուրի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ միայն տեղեկանալ հակասություններին, այլև մասնակցել դրանց քննարկմանը և ամբաղջական պատկերացում կազմել այդ հարցի շուրջ: Սկզբնաղբյուրները կարևոր դեր ունենալ աշակերտների գիտելիքների, վերլուծական կարողությունների և հմտությունների զարգացման գործում: Ուղղակիորեն առնչվելով սկզբնաղբյուրի նյութին՝ աշակերտը ստանում է զարմանալու, հարցադրումներ անելու, բացատրելու և մեկնաբանելու հնարավորություն: Սկզբնաղբյուրները հետաքրքիր գաղափարների շտեմարան են, որի նյութերը կաղապարված և հարմարեցված չեն:
    Դասարանում սկզբնաղբյուրի հետ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքի կազմակերպման ձևը, այսինքն՝ ինչպես օգտագործել սկզբնաղբյուրը (քննարկում կազմակերպել նրա շուրջ, գրավոր աշխատանք հանձնարարել, բանավոր ներկայացնել, թե՞ դարձնել դերային խաղի թեմա), ինչպես աշխատել (անհատական կամ փոքր խմբերով), ինչպես ներկայացնել կատարված աշխատանքը (հարցաթերթիկ, ակնարկ, նկար, ցուցապաստառ, բանավոր խոսք), ինչպես գնահատել աշակերտներին (թեստ, ռուբրիկ և այլն):
    Այո', մտածոության զարգացման լավագույն խթան է սկզբնաղբյուրների հետ աշխատանքը, որը շատ կիրառելի է պտմության ժամերին: Սկզբնաղբյուրներ են համարվում նամակները, լուսանկարները, նկարները, թերթային կամ գիտական հոդվածները, իրերը, պատմական, իրավական փաստաթղթերը, գրական ստեղծագործությունները և այլն:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (20.06.2019), Կարինե Զիլֆիմյան (20.06.2019)

  13. #137
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119

    Սկզբնաղբյուրների օգտագործումն ուսումնական գործընթացում

    Ընտրության չափանիշները
    Սկզբնաղբյուրներն ուսուցման գործընթացում արդյունավետ օգտագործելու համար շատ կարևոր է ընտրության չափանիշներ սահմանելը:Սկզբնաղբյուրի ընտրության չափանիշներ են համարվում.
    .Հետաքրքրության աստիճանը
    .Սկզբնաղբյուրի բարդության աստիճանը
    .Ծավալը
    .Տեսակետների բազմազանություն
    .Հասանելիություն

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (20.06.2019), Կարինե Զիլֆիմյան (20.06.2019)

  15. #138
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Ստորև ներկայացնում եմ սկզբնաղբյուրի հետ աշխատանքի օրինակ համաշխարհային պատմությունից

    Ուսումնասիրել փաստաթուղթը և պատասխանել հարցերին:
    «Մարդը ծնվում է ազատ, մինչդեռ ամենուր նա կապանքների մեջ է...
    ...Մինչ ժողովուրդը, հարկադրված լինելով հնազանդվել, հնազանդվում է, նա վարվում է լավ. բայց երբ, հնարավորություն ունենալով իր վրայից թոթափելու լուծը, ժողովուրդը դա թոթափում է, նա վարվում է ավելի լավ, որովհետև ժողովուրդն, իրեն վերադարձնելով իր ազատությունը հենց այն իրավունքով, ինչ իրավունքով, որ այն իրենից խլվել էր, իրավունք ուներ վերադարձնելու այն իրեն, կամ էլ չկար ոչ մի հիմք այն նրանից խլելու համար: Բայց հասարակական կառուցվածքը սրբազան իրավունք է , որը հիմք է ծառայում բոլոր մյուս իրավունքների համար: Սակայն իրավունքը չի տրված բնությամբ. այն հետևաբար հիմնված է համաձայնությունների վրա: Հարցը միայն այն է, թե ինչպիսին են այդ համաձայնությունները»:

    Հարցեր
    1.Ո՞վ է աշխատության հեղինակը, ի՞նչ գիտեք նրա մասին:
    2.Ո՞ր աշխատությունից է մեջբերված հատվածը:
    3.Ի՞նչ տեսություն է զարգացրել և ի՞նչ գաղափարներ ու սկզբունքներ է պաշտպանել այդ աշխատության մեջ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #139
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Մտածողության ռազմավարություն 5.
    Սխալների վերլուծություն

    Սխալների վերլուծությունը ներառում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ յուրահատուկ սխալների պարզումն ու նկարագրությունը: Այն ընդգրկում է գնահատման ենթակա հետևյալ բաղադրիչները.
    ա) Պարզում և ներկայացնում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող ակնառու սխալները:
    բ)Ճշտորեն մեկնաբանում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող ախալների հետևանքները:
    գ)Ճշգրիտ կերպով նկարագրում է , թե ինչպես կարելի է ուղղել սխալները:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 23.06.2019, 00:17:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (23.06.2019), Կարինե Զիլֆիմյան (23.06.2019)

  19. #140
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    300
    Հեղինակության աստիճան
    10119
    Սխալվելու իրավունք
    Բոլոր խոշոր մտածողները համարժեք հաջողթյունների են հասել, քանի որ իրենց և գործընկերներին համարձակ քայլեր անելու և սխալվելու իրավունք են վերապահել: Հաճախ, ուսուցիչներս, խիստ զայրանում ենք, երբ աշակերտները սխալ են պատասխանում և դա հանգեցնում է նրան, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել` երկյուղելով սխալվելուց: Մինչդեռ` թեկուզ և սխալներով, բայց ինքնուրույն մտածելը կտանի դեպի ստեղծագործական մտածողության:Խրախուսելով աշակերտների ստեղծագործական մտածողությունը` նախ և առաջ նշանակում է վստահություն ներշնչել, որ իրենք ունակ են բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ հղանալու: Իսկ ով նոր գաղափարներ է հղանում, անպայմանորեն կունենա նաև որոշ անաջող մտահղացումներ և սխալներ:
    Երբ աշակերտները սխալվում են, պետք է խնդրել վերլուծել և քննարկել իրենց սխալները: Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխանների կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 24.06.2019, 23:58:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 14 15-ից ԱռաջինԱռաջին ... 412131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ
    Հեղինակ՝ Միքայելյան Կարինե, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 99
    Վերջինը: 12.06.2019, 21:52
  2. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 201
    Վերջինը: 04.04.2019, 21:32
  3. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  4. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  5. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 27.07.2017, 17:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •