+ Կատարել գրառում
Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 5131415
Ցույց են տրվում 141 համարից մինչև 148 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

  1. #141
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    7208
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվելու իրավունք
    Բոլոր խոշոր մտածողները համարժեք հաջողթյունների են հասել, քանի որ իրենց և գործընկերներին համարձակ քայլեր անելու և սխալվելու իրավունք են վերապահել: Հաճախ, ուսուցիչներս, խիստ զայրանում ենք, երբ աշակերտները սխալ են պատասխանում և դա հանգեցնում է նրան, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել` երկյուղելով սխալվելուց: Մինչդեռ` թեկուզ և սխալներով, բայց ինքնուրույն մտածելը կտանի դեպի ստեղծագործական մտածողության:Խրախուսելով աշակերտների ստեղծագործական մտածողությունը` նախ և առաջ նշանակում է վստահություն ներշնչել, որ իրենք ունակ են բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ հղանալու: Իսկ ով նոր գաղափարներ է հղանում, անպայմանորեն կունենա նաև որոշ անաջող մտահղացումներ և սխալներ:
    Երբ աշակերտները սխալվում են, պետք է խնդրել վերլուծել և քննարկել իրենց սխալները: Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխանների կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:
    Սխալվելու, այն ուղղելու կամ թողնելու, բայց ոչ անտեսելու մասին:
    Խոսում եք սխալի՝ որպես տրամաբանության և մտածողության միջոցի մասին: Ըստ որում՝ ամենից հաճախ կիրառելի և միշտ «ձեռնհաս» միջոցի:
    Աշակերտի սխալվելու դեպքում կարելի է զայրանալ, որն աշակերտին վախից բացի ոչինչ չի տալիս, կամ պարզապես ուղղել սխալը: Սխալն ուղղել կարելի է.
    ա) պատրաստի ճիշտ պատասխանը հրամցնելով. այս դեպքում այն միշտ չէ, որ մտապահվում է, և երեխային զրկում է ինքնուրույն մտածելու հնարավորությունից.
    բ) սխալը կրկնելով և՛ որպես հարցական, և՛ որպես պատմողական նախադասություն՝ վերջին դեպքում հնչերանգի ընդգծումով: Երկու դեպքում էլ ուսուցիչն աշակերտի ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ նա սխալ է թույլ տվել: Ուշիմ աշակերտն անմիջապես դա զգում է և ուղղում: Հաջորդ անգամ նա ավելի ուշադիր է լինում՝ խուսափելով նույն սխալն անելուց:
    գ) Կարելի է կրկնել ասված սխալը և հարցնել, թե ինչու այդպես ասաց: Այս դեպքում սովորողը ինքն է հետևում իր մտքերի ընթացքին և պատճառաբանում, թե ինչի արդյունքում է ծագել սխալ միտքը: Ուղղորդող հարցերով ուսուցիչը քայլ առ քայլ երեխայի համար բացում է դեպի ճիշտ պատասխանը տանող ուղին: Սա նախորդներից փոքր-ինչ երկարատև, բայց արդյունավետ միջոց է, քանի որ աշակերտին հնարավորություն է տալիս պատասխանների ընթացքում հետևել սեփական մտածողությանը, տրամաբանել, մտքից միտք ծնել, հաղորդում է հավատ սեփական ուժերի նկատմամբ և ինքնավստահություն, ու քանի որ ճիշտ պատասխանն աշակերտը ինքն է «գտել», այն «գամվում է» հիշողության մեջ և դառնում հիմնական գիտելիք: Այս ճանապարհին կարող է թեկուզև փոքր, բայց հետաքրքիր բացահայտում լինել ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի համար, քանի որ որքան հարցը բարդ, ու երեխան խելացի է լինում, այնքան երկուսի միտքն էլ խորն է աշխատում ( միևնույնն է, նու՞յն, թե՞ տարբեր ուղղությամբ):
    Սխալվելու իրավունք ունի նաև ուսուցիչը (հասկանալի է՝ ոչ թե նոր նյութի հաղորդման, այլ անցնող նյութի հարցման ժամանակ): Եթե հարցեր տալիս կամ մտքեր արտահայտելիս ուսուցիչը անհրաժեշտ տեղում սխալվում է, ապա նրա սխալն ուղղելով կամ լռության մատնելով աշակերտներից յուրաքանչյուրը խոսում է իր կենտրոնացվածության, պատրաստականության, արագ մտածելու և կողմնորոշվելու կարողությունների մասին:
    Ուշագրավ միտք եք արտահայտում վերջին պարբերությամբ: Այստեղ արդեն բացահայտելի են ուսուցչի ստեղծագործական կարողություններն ու հետազոտական հմտությունները:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #142
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Ճապոնիայում ուսուցիչները հատուկ դասեր են անցկացնում երեխաներին խնդրելով վերլուծել իրենց մաթեմատիկական մտածողության մեջ տեղ գտած սխալները:
    Ճիշտ եք հարգելի Կարինե, պետք է ուղղենք սխալները աշակերտների, սովորեցնենք ճիշտը: Հնարավորության դեպքում գովենք և քաջալերենք աշակերտներին` իրենց ձեռքբերումների, ինչպես նաև ջանքերի համար:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #143
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեն, դիտարկելով երեխաներին ծննդյան պահից մինչև դեռահասություն, գտնում էր, որ ժամանակի ընթացքում երեխայի մտածողությունն աճում ու բարդանում է` վերջինիս ներքին կառույցների ծավալման և նյարդային համակարգում տեղի ունեցող հասունացման փոփոխությունների շնորհիվ: Ժամանակի ընթացքում նրան առավել հետաքրքրում են երեխաների սխալ, քան ճիշտ պատասխանները: Դրանք օգնում էին բացահայտելու, թե ինչպես են մտածում երեխաները: Նա հասկացավ, որ երեխաների ու մեծահասակների միջև տարբերությունը ոչ միայն այնէ, թե ինչ, այլև ինչպես գիտեն երեխաները:
    Զարգացման տարբեր փուլերում երեխաների կողմից իրականության ընկալման և կառուցման որպիսությունը բացատրելու համար Պիաժեն նրանց մտածողության ձևերը դասակարգեց ըստ 4 որակական փուլերի.
    1.զգայաշարժողական-0-2 տարեկան
    2.մինչկատարողական-2-7 տարեկան
    3.կոնկրետ կատարողական-7-11 տարեկան
    4.ձևական կատարողական11-16 տարեկան
    Ըստ Պիաժեի` թեև երեխաները տարբեր փուլերում տարբեր տեմպերով են զարգանում, սակայն հերթագայությունը բոլոր դեպքերում մնում է անփոփոխ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #144
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Մտածողության ռազմավարություն 6.
    Հիմնավորում

    Հիմնավորումն ընդգրկում է որոշակի պնդման համար լավ կշռադատված կողմ կամ դեմ փաստարկների մշակում: Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
    ա)Ճշգրիտ կերպով պարզում է այն պնդումը, որը հարկավոր է ապացուցել, և ոչ թե փաստեր, որոնք ապացուցման կարիք չունեն:
    բ)Պնդման համար բավականաչափ և համապատասխան փաստեր է ապահովում:
    գ)Համապատասխան ձևով որակավորում/գնահատում կամ սահմանափակում է պնդումը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #145
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածողության ռազմավարություն 6.
    Հիմնավորում

    Հիմնավորումն ընդգրկում է որոշակի պնդման համար լավ կշռադատված կողմ կամ դեմ փաստարկների մշակում: Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
    ա)Ճշգրիտ կերպով պարզում է այն պնդումը, որը հարկավոր է ապացուցել, և ոչ թե փաստեր, որոնք ապացուցման կարիք չունեն:
    բ)Պնդման համար բավականաչափ և համապատասխան փաստեր է ապահովում:
    գ)Համապատասխան ձևով որակավորում/գնահատում կամ սահմանափակում է պնդումը:
    Ստորև ներկայացնում եմ օրինակ հայոց պատմությունից:
    Առաջադրանք-Ինչպես գիտենք, երկար տասնամյակներ հայագիտության մեջ համառ և անզիջում բանավեճի առարկա է դարձել նախամաշտոցյան հայոց գրի և դպրության հարցը. այն է` արդյո՞ք մինչև Մաշտոցը հայերն ունեցել են սեփական գիր,թե՞ առաջինը մաշտոցյան գիրն է եղել: Հարցի վերաբերյալ առաջ են քաշվել 2 հակադիր տեսակետներ: Հայագետների մի խումբ պնդում էր, թե գոյություն է ունեցել նախամաշտոցյան հայերեն գիր, նրանով ստեղծվել է ինքնուրույն դպրություն, բայց այս դպրությունը, գրավոր մյուս հուշարձանների հետ միասին, ոչնչացվել է քրիստոնեության հաստատման համար մղված պայքարում: Մյուս խումբը, անհիմն համարելով վերը նշված պնդումը, գտնում էր, որ մինչև Մաշտոցը հայերը չեն ունեցել սեփական գիր ու դպրութուն:
    Հարց
    1.Ուրիշ ի՞նչ գիտեք այդ բանավեճի մասին:
    2.Ձեր կարծիքով այդ տեսակետներից ո՞րն էավելի գիտական ու հիմնավոր:
    3.Բերել փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել ձեր կողմից ընդունելի տեսակետը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լիա Մ (11.07.2019), Կարինե Զիլֆիմյան (11.07.2019)

  11. #146
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Մտածողության ռազմավարություն 7.
    Վերացարկում

    Վերացարկումն ընդգրկում է այն բացահայտումը և բացատրությունը, թե մի իրավիճակի կամ տվյալների շարքի համար կատարված վերացարկման նմուշը (կաղապարը) որքանով է նման կամ տարբեր մեկ այլ իրավիճակի կամ տվյալների շարքի համար կիրառվող վերացարկման նմուշից(կաղապարից): Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
    ա)Գտնում, ճանաչում է նշանակալի իրավիճակ կամ իմաստալից տեղեկատվություն, որը հարմար կարող է լինել վերացարկման համար:
    բ)Իրավիճակի կամ տեղեկատվության համար գտնվում է մի տիպական ընդհանրացված կամ վերացարկման նմուշ (կաղապար)
    գ)Ճշգրիտ ներկայացնում է ընդհանրացված կամ վերացարկման նմուշի և մեկ այլ իրավիճակի կամ տեղեկատվության շարքի միջև առկա հարաբերությունը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #147
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Պատմության դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ ընդունված է ներքին կանոններ ունեցող խաղի դասակարգումն ըստ հետահայաց և գործնական սկզբունքի: Գործնական խաղը, պատմականի հետ համեմատած, մոդելավորում է առավել ժամանակակից իրավիճակ, երբ աշակերտն ստանում է մեր ժամանակակցի դեր, որն ուսումնասիրում է պատմական իրադարձությունը:Գոյություն ունի այդպիսի խաղի երկու ենթատեսակ,որոնցից մեկը խաղ-քննարկումն է, երբ ստեղծվում է երևակայական իրավիճակ` համապատասխան բանավեճերով և քննարկումներով: Բարձրակարգ մտածողություն զարգացնելու տեսանկյունից քննարկումը ինքնարտահայտվեկլու բացառիկ հնարավորություն է տալիս աշակերտներին:
    Վերջին խմբագրող՝ Լաուրա Աթանեսյան: 13.07.2019, 23:52:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զարուհի Մարգարյան (14.07.2019), Լիա Մ (14.07.2019)

  15. #148
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145

    Քննարկում

    Քննարկումը ինտերակտիվ , նպատակային, հուզական և հիմնարար մեթոդ է: Քննարկումը ինտերակտիվ է, որովհետև շատ գաղափարներ ու փաստարկներ ձևավորվում ու հիմնավորվում են մասնակիցների հաղորդակցման ընթացքում: Քննարկումը նպատակային է, քանի որ աշակերտներին կենտրոնացնում է որոշակի խնդրի լուծման վրա: Քննարկումը հուզական է, որովհետև այն արդյունավետ չի լինի , եթե քննարկվող թեմայի նկամամբ աշակերտները անտարբերություն են դրսևորում: Քննարկումը հիմնարար է, որովհետև այն աշակերտներին ուսուցանում է ոչ թե խոսել, այլ արտահայտել փաստարկված ու հիմնավորված մքեր:
    Քննարկման մեթոդը մեծ դեր ունի կրթության հիմնարար չափորոշիչները բավարարելու գործընթացում: Օրինակ, կրթության հայտնի տեսաբաններ Նյումենն ու Վեհլագեն առանձնացրել են ուսուցման հինգ չափորոշիչներ, որոնցից երկուսը` «բարձրակարգ մտածողությունը» և «իմաստալից հաղորդակցում»-ն, ուղղակիորեն առնչվում են քննարկմանը: Քննարկումը նոր մտքեր ձևավորելու հրաշալի միջավայր է, բացի այդ, քննարկման նյութը աշակերտի մտածողության զարգացման նախահիմք կարող է լինել:

+ Կատարել գրառում
Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 5131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ
    Հեղինակ՝ Միքայելյան Կարինե, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 99
    Վերջինը: 12.06.2019, 21:52
  2. ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 201
    Վերջինը: 04.04.2019, 21:32
  3. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  4. ԽՈՀԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Հոգեբանություն, փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2018, 21:08
  5. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 27.07.2017, 17:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •