Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Հովհաննես Շիրազ

  1. #71
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Հովհաննես Շիրազ

    Ես ծնվել եմ ձորերում`
    Եղեռնի սև օրերում:

    Մայրս կրծքին` օրորել`
    Իմ օրոցքն էլ է կորել:

    Աչքս բացի` սով տեսա,
    Աստված ասաց` "Զոհ է սա":

    Դեռ փայտե ձի չհեծած`
    Բախտի ձիուց ընկա ցած:

    Որբ մնացի ու անուս,
    Ես դեռ մանկուց ընկա դուրս:

    Վշտի վիհից, գահեր վես,
    Հրաշք է, որ հասա քեզ:

    Քիչ էր մնում` եղեռնի
    Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

    Բյուրերին է նա հորել`
    Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

    Չեմ պղտորվել, վշտից մեծ
    Սոխակս օձի չփոխվեց:

    Հոգիս` արցունք ու ոսկի`
    Խտացվածքն եմ իմ ազգի:

    Այժմ ազգին իմ անչար
    Պարտք են Աստված ու աշխարհ:

    Հատուցումը եղեռնի`
    Երբ էլ լինի` կհառնի:

    Իրար գրկեն պիտի ողջ
    Այս ազգերն էլ մահագոչ:

    Աշխարհ, դու ինձ մի նայիր,
    Իմ ողջ ազգին փայփայիր:

    Վախենում եմ, թե նրան
    Դու պարտք մնաս... հավիտյան:
    Վերջին խմբագրող՝ Սյուզ: 27.04.2019, 23:35:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45409
    Ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

    105 տարի առաջ այս օրը ծնվեց մեր ազգի զտարյուն քնարերգու կամ ինչպես Ավ. Իսահակյանն է ասել՝ հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղներից ծագած աստղը՝ Հովհանես Շիրազը. ԲԻԲԻԼԻԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ և այլ հանճարեղ գործեր ստեղծողը: ԵՎ պետք է ասել, որ մենք ազգովին աղետի ենթարկվելու վտանգի տակ կհայտնվենք, եթե շարունակվի մեր օտարումը Շիրազից, նրա հանճարեղ բիբիլիականից ու հայոց դանթեականից:
    Մեր ազգի այսօրվա դիսոնանսային , աններդաշնակ ու խաթարված իրավիճակը պայմանավորված է հենց այն բանով, որ հեռացել ու չենք օգտվում մեր ազգային մեծերի, նրանց հանճարեղ մտքից նյութականացված արժեքներից՝ պոեմներից, արձակից և այլն: Այդ արժեքները այն միակ արժեքներն են, որոնցից օգտվելով, ստանալով լույս ու ջերմություն, ձեռք ենք բերում ազգային մտածողություն, որը և հիմքն է հզոր ազգ ու պետություն լինելու:

    Հեղինակ՝ Ադամ Մկրտումյան

    Հովհաննես Շիրազ
    Հատված «Հայոց Դանթեականը» պոեմից

    ... Անվրդով մարդիկ, անխռով ազգեր,
    Ինչո՞ւ իմ ազգին թողիք անընկեր:
    Այս եղեռնապիղծ օրերում գայիք
    Գեթ մի մանուկի աչքով մեկ լայիք:
    Ով հարավուհիք, ով հյուսիսուհիք,
    Գոնե անեծքի շուրթով խոսեիք:
    ... Ազգեր, թե Հայոց այս Եղեռնը մեծ
    Ձեր մեկնումեկին խոշտանգեր հանկարծ,
    Իմ սիրտը՝ որպես Հայոց բանաստեղծ
    Չէր լռի ձեզ պես:
    Պիտի մռնչար այսպես ահագնած,
    Մի ազգ խոցվելիս ես կդառնայի
    Մի նոր զանգահար:
    Ես կզանգեի բոլոր բյուր զանգերն
    Հայոց վանքերի,
    Թե որ տեսնեի բլուրվելն այսպես
    Ձեր խեղճ գանգերի:
    Թե ձեր մանուկներն իմոնցի նման
    Մորթվեին անվերջ,
    Ես կթքեի անգամ
    Երկնքի բյուր աչքերի մեջ:
    Թե ձեր մայրերն իմոնցի նման
    Կախաղանվեին,
    Կկայծակեի ժանտ ոսոխների
    Անմայր աչքերին:
    Թե ձեր ծերուկներն իմոնցի նման
    Թաղվեին կենդան,
    Ես թաղողներին պիտի թաղեի,
    Ո՜վ մահազնդան:
    Օրրոցքի դեմ ելնող զորքի դեմ
    Զորք կհանեի,
    Ցեղասպանին ողջ հողագնդից դուրս կվանեի,
    Որ ոչ մի ազգի ոչ մի մատն անգամ
    Ոչ մի թրով էլ չընկներ Հայոց պես:
    Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ:
    Ոչ մի ազգի մահ ես չեմ ուզենա,
    Եթե նա Հայոց մահը չուզենա:
    Օհ, քրիստոնյա անՀիսուս ազգեր,
    Ամոթ ձեզ:
    Ամոթ, որ քար լռեցիք
    Ու լռում եք դեռ՝ իբրև անծանոթ:
    Դուք սուտ քուն տված աղվեսի հոտի նման էիք լուռ,
    Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
    Էլ ո՞ւր է մարդը՝ այն էլ ստեղծված
    Աստծո պատկերով:
    Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
    Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
    Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
    Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
    Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
    Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
    Գոռայիր մի հեղ,
    Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
    Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
    Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
    Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
    Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
    Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
    Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
    Վշտով եմ ասում:
    Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
    Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
    Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի:
    Հովհաննես Շիրազ

    https://www.youtube.com/watch?v=UZ99Bt_17Sk

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    ՇԻՐԱԶԱԿԱՆ

    Ինչպես կաղնի ծառը սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից: Բանաստղեծության մայր ակունքը մայրենի հողն է, մայրենի լեզուն է, նրա պաշտպանությունը, ազգի ողնաշարը, ազգի մշտատևության մեծ խորհուրդը: Սրանց ավելացրած ` համամարդկային րմեռնող զգացմունքները:

    Սերը, խանդը, ատելությունը, ազգասիրությունը, փառասիրությունը, բարությունը, սրտի սրբությունը, մարդասիրությունը, հերոսականությունը, մի խոսքով ` մարդ արարածի էությունը փնջող գույն ու բույրի զգացմուքները, դրանց ողջ բաղադրությամբ եթե այս կամ այն ազգի մեջ էլ կա, համընդհանուր է մարդկայինը, ուրեմն և ազգայինն էլ համամարդկային է:

    Չկա մի ազգ, որի արյունը կապտագույն է, մյուսինը ` դեղին; Եվ քանի որ բանաստեղծությունը հույժ անկեղծություն է և հույժ զգացմունք, ապա հայոց բանաստեղծությունը կարող է հուզել նաև ֆրանսիացուն: Վերջինիս բանաստեղծությամբ էլ ես եմ հուզվում:

    Շատ ու շատ մեծեր են ասել, թե Լուսնի տակ նոր բան չկա: Բայց բանը ոչ թե միտքն է, այլ միտք կերտելն է, կերտվածքը, շինվածքը, հյուսվածքը, ոչ թե թելն է գլխավորը, այլ գործն է, գորգահյուսվածքը: Ոչ թե կավն է, այլ կավակերտվածքը ` գավը, կուժը, գավաթը: Այսինքն ` կավը / միտքը / ամենքինն է, բայց բրուտը / բանաստեղծը/ , ձորերից բերում, իր հանճարով իրենն է դարձնում արդեն ր ձեռքով վերափոխածը, որևէ մտքի կորիզը դնելով իր ձիրք - կրքի հրեղեն պտղի մեջ, որն արդեն ստանում է իր անձնականի բույրը, նույնիսկ ` գույնը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019)

  7. #74
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Ինչպես նախորդ գրառումներիս մեջ նշել էի, Շիրազի ստեղծագործությունն առատ է բառային նորակերտություններով, որոնք մեծապես նպաստել են մայրենի լեզվի բառապաշարի հարստացմանն ու ճոխացմանը: Լեզվական աշխարհում էլ Շիրազն ինքնատիպ մնաց ` արտահայտչական միջոցներով, բազմերանգ փոխաբերություններով, անկրկնելի մակդիրներով, ինքնաստեղծ խոսուն բառերով, որոնք համալրեցին հայ քնարերգության ուրույն գեղեցկությունը:
    Նորակերտ բայերի առատությունը պայմանավորված է բայական -ել, -ալ մասնիկների երկակի բնույթով . նրանց արժեքը մի դեպքում քերականական ` խոսքիմասային համակարգում տարբերակում են բայը, մյուս դեպքում ունեն բառակազմիչ դեր ` այլ խոսքի մասերից կազմում են բայեր :
    Բայածանցներից բայակերտման գործընթացում առավել կիրառելի է - վ կրավորական ածանցը ` շավիղվել, շամփրվել, ցեղվել, ատրուշանվել, փյունիկվել, գմբեթվել, երախվել, անդնդվել, անգվել և այլն:
    Ա~խ, քնքուշ մի կին ինձ մանուշակվեր,
    Շրշար իմ կողքին , մութս ճրագվեր...
    Ա~խ, բարի մի կին վանքվեր իմ կողքին :

    Ինչպես մութից աշխարհ հանվեց ` `
    Էրեբունիդ երևանվեց:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019)

  9. #75
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Կան - ան սոսկածանցով կազմված բայեր ևս ` մրջնանալ, մարդանալ, արծվանալ, վագրանալ, գառնանալ և այլն: Օրինակ `
    Չէ՞ որ չես թողնի, երբ արծըվանաս,
    Կհանես այնժամ աչքն էլ իմ արծվի:
    Ել, ալ ձևույթներն իրենց բայակազմական դերով հոմանիշ են դառնում վերացական բայերը / առնել, լինել, գալ, դառնալ, տալ/ որոնք կորցնելով իրենց նյութական իմաստը, այլ խոսքի մասերից, նաև բայարմատներից կազմում են բայեր , ինչպես ` Համլետ լինել, Անի դառնալ և այլն:

    Նորաստեղծ բայեր ձևավորվել են ոչ միայն պարզ բայերից, այլև բառաբարդություններից ` լուսաստղվել, արևմուտքվել, սրնգերգել, խաչքարվել, ծնրաղոթել, վերջալույսվել, բամռահարել, բազմացեղվել և այլն: Օրինակ `
    Հայաբերդվես ` իմ Երևան:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019)

  11. #76
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Սակավաթիվ են ածականներից ստեղծված բայերը / խոշորվել, նենգվել, ահեղվել, անառիկվել և այլն/:
    Բանաստեղծն էլ անհավատվեց,
    Առանց հավատ ի՞նչ ստեղծի?

    Սակավադեպ են նաև դերանուններից կազմվածները .
    Ետ քաշվիր, որ հար մենակ բազմանաս ` այս ծաղկի նման,
    Ինքնանաս , որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019)

  13. #77
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    511
    Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը. Հ.Շիրազ


  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019), Միկինյան Տաթևիկ (02.05.2019)

  17. #79
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9884
    Ասմունքի ցերեկույթ Շիրազի տուն - թանգարանի բակում: https://www.facebook.com/my.lovely.a...E1NzMzMjYzMTk/

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (02.05.2019), Միկինյան Տաթևիկ (02.05.2019)

  19. #80
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    ՀՈՐՍ ԽՂՃԻ ՁԱՅՆԸ

    Ուրիշ հորից ծնվեի՝
    Թէի ծնվի բանաստեղծ…
    …Չգիտեյի հորս բույրն համեմներից էր գալիս,
    Թե իրիկունն էր վերին դրախտներից վար բերում,
    Երբ արև էր հեռավոր Ղարսի վրա մարմրում՝
    Հորս ոսկի հեքիաթն էր մերթ ծիծաղում, մերթ լալիս:
    Քնում էինք բոստանում, աստղերի բաց գրքի տակ,
    Յրորի տակ հովերի, բայց երբ քունս չեր տանում՝
    Աստղերի մեջ իմ բախտի աստղիկն էի որոնում,
    Չգիտեի, որ հույսիս աստղը իմ հայրն էր միակ:
    Աստվածավախ հայրիկս աստվածավախ մորս հետ
    Լոկ եղնիկ է սերմանել սրտիս սրտում, ոչ թե գայլ,
    Մեր ոսոխի մոր մահն էլ չեմ խնկելու ես դարձյալ,
    Հորս ծածկող հողից էլ խիղճ է ծլում մարդավետ:
    ՈՒ երբ այժմ մեր գողտրիկ բոստանին եմ կարոտում,
    Իմ հուշերն եմ հոտոտում, որ հանդիպեմ հայրիկիս,
    Ու չեք զգում, որ ցավից հեկեկում է որբ հոգիս,
    Ես որբացած մի գառնուկ՝ կյանքի ձմռան արոտում:
    ԹԵ հրեշտակ էր մայրս, հայրս հող էր և աստված,
    Մանկուց մնաց անաստված ոտաբոբիկն իմ կյանքի,
    Հազար աստված մեռցվեց որբ օրերում իմ ազգի,
    Խիղճս էլ չանիծես՝ "Ազգե’ր, մնաք անաստված…":

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •