Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Հովհաննես Շիրազ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846

    Հովհաննես Շիրազ

    Իր կենդանության օրորք իսկ նա արդեն լեգենդ էր...
    Լեգենդ ` իր որբ մանկությամբ, Գյումրվա փողոցներում ջուր ծախողի իր համբավով...
    Լեգենդ ` գրականության մեջ իր շառաչուն մուտքով, իր տաղանդի մեծությամբ...
    Լեգենդ ` Արարատի ու մայրենի լեզվի իր պաշտամունքով...
    Լեգենդ ` իր ութ զավակներով, որ կոչվում են Արա ու Մասիս, Սիփան ու Աստղիկ, Անի ու Արաքս, Թադևոս ու Վանանդ:
    Եվ ահա այդ մարդ - լեգենդը փոխվեց աստղի ու գնաց միանալու հայ մեծերի համաստեղությանը:
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 04.04.2019, 17:29:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Նա ալեհեր գլուխը դրել էր բարձին և լուռ հոգեվարում էր...
    Իսկ դրսում ամպրոմպ էր, տեղատարափով, կայծակներով ու շանթերով շողացող գարնանամուտի առաջին ամպրոպը: Ես նրա սնարին կանգնած նայում էի մագաղաթյա դեմքին, փակ կոպերին, կյանքի վերջին շնչով հևացող շուրթերին և նրա առաջին գիրքը ` <<Գարնանամուտն >>էի հիշում:
    <<Գարնանամուտով>> նա մտավ գրականության մեջ: Գարնան ամպրոպի նման թարմ, ձնծաղիկներով, մանուշակներով, կարմիրով ու կանաչով լի այդ փոքրիկ գրքույկը մեծ տաղանդի գալուստն էր ազդարարում:
    Եկավ նա ` հողաբույր, ցողաթաց, եկավ , տեսավ, որ մեր պոեզիայի երկնքում խիստ պակասել են ծիծեռնակներն ու երգերի մեջ խիստ պակասել է աղբյուրների կարկաչը, ծաղիկների երանգը, բնության հավերժող շունչը, և ուխտավորի երկյուղածությամբ գնաց ծիծեռնակների հետևից, գնաց դեպի մայր բնության զարմանահրաշ խորհուրդը և մի խիստ հրովարտակ արձակեց. <<...որ աղբյուրները հավերժ կարկաչեն, որ գարունները գան ու չգնան>>, որ բեկվի մահվան խորհուրդը....
    Եվ այստեղ նա հայ ոգու իսկական ժառանգն թր, ոգի, որ ողբերգություններից հետո և անգամ ողբերգությունների մեջ ուներ կյանքին, գարուններին ու լույսին փարվելու վերածնող կարողություն:
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 04.04.2019, 17:40:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Եկավ նա , հարց տվեց , թե <<Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք>>, և ձորերից ու անդունդներից, լեռներից ու հովիտներից ստանալով իր հարցի պատասխանը և արձագանքի պես բազմապատկելով այն, մեր դեմ ձռեց շիրազյան վառ գույներով ներկված մի Հայաստան:


    Գոբելեն, որը Շիրազին է նվիրել կինոռեժիսոր Ս. Փարաջանովը. կարմիրը հայերի թափած արյան գույնն է, եզրերի ծաղկազարդ ոսկեգույն հյուսվածքները հայի ոսկեթել երազանքներն են, որոնք դարերի ընթացքում հյուսել է հայը, իսկ կենտրոնում խաչ ու գրիչ , սրանք խորհրդանիշն են հավատքի ու գրի:

    Կցորդ 10061

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Եկավ ու բանաստեղծի անշեղ ներքնատեսությամբ քննեց իր հին ու տառապած ժողովրդի կեցության խորհուրդը, այդ կեցության ներքին կապերն ամրապնդելու սևեռուն մտահոգությունն ունեցավ և ապա բիբլիական հզոր մի ճախրանքով գնաց դեպի համամարդկային կեցության ոլորտները....Այդ բարձունքներից քննելով մարդ էակի էությունը, փառաբանելով տառապանքից ծնվող նրա ստեղծարարա ուժն ու վեհությունը,նա հայ պոեզիային պարգևեց << Բիբլիականը>> ` վսեմ մի գլուխգործոց, որի անմահությունը կասկածից վեր է:

    Հերվա մեռած մանուշակի
    Ոստի վրա ` նոր մանուշակ,-
    Բարդ է խորհուրդն այս պարզ կյանքի `
    Առանց հնի չկա նոր կյանք:

    ԲԻԲԼԻԱԿԱՆ
    Ցավը տվեց սարերին `
    Սարերը չառան,
    Ցավը տվեց մարդուն `
    Մարդը առավ :/ Մոր խոսքերից/

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Բանաստեղծական զարմանալի բնազդ, զարմանալի ներքնատեսություն ուներ , նա, որ մեծ տաղանդների մենաշնորհն է: Բնության այդ շռայլ պարգևների հետ նաև անսպառ մի սեր ուներ դեպի իր գործը, իր տողն ու պատկերը: Կյանքում անփույթ ու շրջմոլիկ թվացող այդ մարդն իրականում գրչի չարքաշ մի աշխատավոր է, բանաստեղծության տքնաջան մշակ: Ես նրա ձեռագրերի կույտերն եմ տեսել ու զարմացել նրա աշխատասիրությամբ: Զարմացել ու հավատացել նրա հրաշալի տողերին:
    Գարու'ն, արևդ տար աշխարհներին,
    Ինձ մի մանուշակ թող մնա միայն...
    Այդ մանուշակը ստեղծագործական ներշնչանքի թանկ պահերն էին, անակնկալ տողի բերկրանքի, գեղեցիկ պատկերի վայելքը: Այդ մանուշակից բացի նրան ոչինչ պետք չէր, ու նա կյանքում երբևէ չձգտեց կենցաղային բարեկեցության, շքեղ, քաղցր կյանք չակնկալեց ու չփնտրեց, թեև դրա բոլոր իրավունքներն ուներ: Նրա համար բարեկեցությունը ժողովրդի սերն էր, շքեղությունը ` շքեղ պատկերն էր ու տողը...
    Եվ ժողովուրդն անսահմանորեն սիրեց նրան: Սփյուքռը սիրեց, նրա անունով կնքելով նորածինների, նրա անունը շնորհելով ակումբների ու միությունների...Ասել է, թե նա հայապահպանության , սփյուռքի գոյամարտի զինվորն էր:
    Նա կայծակնահար արծվի նման փռվել էր բարձերին ու հոգեվարում էր...Իսկ դրսում ամպրոպ էր, լեռների վրա կայծակներ էին շողում: Եվ ես հիշեցի իր վսեմ պատկերներից մեկը .<< Արարատն անգամ կայծակներով էր խաչակնքում>>....Նայում էի հանգչող բանաստեղծին ու ու ինձ թվում էր, թե հայոց լեռնաշխարհը կայծակներով է խաչակնքում կյանքից հեռացող իր հարազատ զավակին:
    Մայրերի ու բանաստեղծների մահն ինչ -որ չափով նման է իրար:
    Բանաստեղծներն էլ մայրերի նման տարիք չունեն, ինչ տարիքում էլ մահանան նրանք, անժամանակ է, քանի որ նրանց մահով խիղճն ու բարությունն ինչ -որ չափով որբացած են զգում իրենց:
    Նա << Գարնանամուտով>> եկավ գրականություն: Գարնանամուտ է, ու նա հեռացավ կյանքից:
    Ես խորհրդանշական ինչ -որ կապ եմ տեսնում այդ երկուսի միջև. մայրը բնությունը երևի ցանկացավ գարնանամուտին տանել գարնանամուտի երգչին, հարազատ զավակին, որ նրա սիրած ձնծաղիկներով ու մանուշակներով զարդարի հողաթումբը և գարնանային ամպրոպների մաքուր օրհնություն տեղա վրան.../ Վահագն Դավթյան/

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Ալեքսանդրապոլի փողոցներում, ոտաբոբիկ, արցունքն աչքերին ջուր ծախող անապաստան պատանին կարո՞ղ էր մտածել, թե մի օր դառնալու է նոր Հայաստանի ամենաժողովրդական բանաստեղծներից մեկը, կարո՞ղ էր երազել, որ իր երգերը թևածելու են ողջ աշխարհով, կարո՞ղ էր մտածել, թե ինքը մի օր դառնալու է նվիրական անուն աշխարհով մեկ ցրված իր հայրենակիցների համար, որ սփյուռքի ամեն հայ օջախում հնչելու է նրա երգը և անունը՝ իբրև մայր հայրենիքի հետ կապող ոսկե կամուրջ, իբրև մայր հայրենիքի բանաստեղծական խորհրդանիշ։
    Այս հրաշքը հնարավոր դարձրեց վերածնված մեր հայրենիքը, որի որդին ու զինվորն էր Հովհաննես Շիրազը՝ մեծ բանաստեղծն ու քաղաքացին, հայրենասերն ու ժողովուրդների բարեկամության ծիածանի անդավաճան նվիրյալը։
    Վարդգես Պետրոսյան

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Հովհաննես Շիրազ – Գարնանամուտ


    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
    Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
    Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
    Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
    Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
    Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
    ― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
    ու բացին
    Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
    Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
    Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
    Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
    Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
    Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Հարգելի' Նաիրա, շնորհակալություն արձագանքի համար:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Նաիրա, շնորհակալություն արձագանքի համար:
    Հարգելի՜ Հերմինե, շնորհակալություն հայ պոեզիայի ամենապայծառ աստղերից մեկին՝ մեծն Շիրազին անդրադառնալու համար։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «էքսպրոմտին», «Բիբլիականին» և այլ բանաստեղծությունների: «Բիբլիականը» կոսմիկական տարերք ունի, փիլիսոփայական մեծ տաղանդի գործ է: Խորիմաստ «Բիբլիականի», ծաղկաբույր «Խջեզարեի» և մյուս պոեմների կախարդ հեղինակը հոկտեմբերյան ամենամեծ հայ լիրիկն է:

    Նարեկը մեզ՝ հայությանը հազար տարի քրիստոնյա պահեց. Շիրազի նոր պոեմը՝ «Հայոց դանթեականը» հայությանը հազար տարի հայ կպահե...

    Ավ.Իսահակյան

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •