Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 210111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 111 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #111
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ երբեմն չզրուցել աշակերտների հետ:

    11-րդ ա դասարանում եմ, աշակերտները հոտնկայս ողջունում են ինձ: Դասղեկ Ռուզաննա Հարությունյանն է այդտեղ, բայց նաև ինձ հառած բազմաթիվ հայացքներ կան: Այդ դասարանում իմ առաջին դասն ամենևին չի խանգարվում, երբ դասաժամի մուտքն սկսվում է աշակերտներից մեկի ծննդյան օրվա շնորհավորանքով: Թվում է՝ կարիք չկար ինձ ներկայացնելու, երբ դպրոցում բոլոր ուսուցիչներս էլ տեսանելի ենք, բայց ես ինքս էլ ցանկություն չունեցա առանձին-առանձին ծանոթանալու նրանց հետ, երբ ուշադիր հայացքների շղարշում սպասելիք տեսա, որ անհագուրդ ցանկությամբ սպասում էին իմ խոսքին:

    Ասելիքս շատ էր, չգիտեի որտեղից սկսել, բայց զգացի, որ այդ մտերմական միջավայրում զրուցում եմ նրանց հետ, ու իմ անկեղծությունը դուրեկան է նրանց: Ու այդ դուրալի դասաժամն անցավ նրանց մեղմ ապրումների տակ, որ քարացած ինձ լսում էին, երբ նրանց էի պարզել իմ կերպարը ուսուցչուհու, որ ազատ է իր մանկավարժության մեջ ու ցանկանում է այս դեռահասներին էլ մի նոր ազատության մեջ տեսնել: Չհոգնեցին նրանք այդ սահուն անցած դասաժամի րոպեների ընթացքում, երբ ուսուցչի ու աշակերտների միջև մի գեղեցիկ մտերմական հարաբերություն էր ի ցույց դրվել:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,պետք է աշակերտների հետ մտերմիկ զրուցել,նամանավանդ դեռահասների,որովհետև նրանց հետ զրուցելով դու կարողանում ես թափանցել նրանց ներաշխարհը ,փորձում ես հասկանալ ամեն մի մարուք`ինչու է տխուր,ինչու դասին պատրաստ չէ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (16.05.2019)

  3. #112
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ աշակերտուհու անցած օրերի խոսքերով Ձեզ արձագանքեմ, հարգելի՛ Լիլիթ:

    «Անցնում ենք Ավարայրի ճակատամարտ, գիտենք, որ անցյալը պետք է հիշվի, բայց ներկայում ապրիլյան հերոսներն են…Ինչու՞ չներառել նրանց դպրոցական դասագրքերում «Մերօրյա հերոսներ» թեմայով, ինչու՞ չհիշատակվեն դասագրքերում Ուրֆանյանի, Սլոյանի, Աբաջյանի և շատ-շատերի անունները: Ես ապրում եմ այստեղ նրանց հիշատակով, և նրանք ինձ սովորեցրին, որ չվախենամ, ու ես վստահ եմ, որ 92-ի հաղթանակով ու Ապրիլյան քառօրյայով կվերջանա թշնամու ամեն մի ոտնձգություն» /Լուսինե Հակոբյան, 11-րդ դասարան/:
    Հարգելի Նատաշա Պողոսյան,իհարկե,Ձեր աշակերտուհին շատ ճիշտ է գրել ,որ պետք է ներառել դասագրքերի մեջ քառորյա պատերազմի հերոսներին: Մեր աշակերտները պետք է ճանաչեն մեր հերոսներին,որոնց շնորհիվ հայը մնաց անպարտելի,իր արյան ու կյանքի գնով........

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (09.05.2019)

  5. #113
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Մեջբերում Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,պետք է աշակերտների հետ մտերմիկ զրուցել,նամանավանդ դեռահասների,որովհետև նրանց հետ զրուցելով դու կարողանում ես թափանցել նրանց ներաշխարհը ,փորձում ես հասկանալ ամեն մի մարուք`ինչու է տխուր,ինչու դասին պատրաստ չէ:

    Մանկավարժիս ուղղված հարցը, թե արդյո՞ք դպրոցականը կարող է իր սիրո անհանգիստ ապրումներով կիսվել ուսուցչուհու հետ, ամենևին զարմանալի չէր, քանի որ իմ մանկավարժական գործունեության ընթացքում նման իրավիճակներ հաճախակի են եղել: Երբեմն ուսուցիչը պետք է մտնի աշակերտի հուզաշխարհը, փորձի նրան հասանելի դարձնել նաև այն բոլոր բացասական երևույթները, որ առկա են շրջապատում` կապված իրենց տարիքին հատուկ սիրո ռոմանտիկական զգացողության հետ:

    Այդ օրը վերջին դասաժամս իմ դասղեկական դասարանում էի: Դռան մեղմիկ թակոցը և միանգամից բացվելը բոլորիս հայացքները գամեց միջանցքում դռան շեմին կանգնած ավագ դասարանի իմ աշակերտուհու վրա: Ես հրաժարվեցի դուրս գալ, բայց ի պատասխան նրա խնդրանքին` հաշվի առնելով մոտալուտ զանգի ժամանակը, նրան ներս հրավիրեցի` նստելու համար ձեռքով ցույց տալով դիմացի ազատ նստարանը:

    Զանգը հնչեց...Մենք արդեն երկուսով էինք, նա անմիջապես ինձ հանձնեց տետրի մի թուղթ: Նայում եմ սևացած տողերին, ապա նրա հուսալքված դեմքին.
    - Խոսի՛ր, բա՞ն է պատահել:
    - Այո՛, խնդրում եմ, կարդացե՛ք:

    Հայացքս հապճեպ անցնում է մի քանի տողերով. «Իմ ներսում մարել է հավիտենականության, հավերժության, սիրո, սպասումի և հոգու լույսը: Այս խոսքերն իմ «անշնչացած» սրտից են բխում»:

    Ընդհատում եմ կարդալը, հարցական նայում նրա մտահոգ ու դալկացած դեմքին: Նորից եմ կրկնում` ի՞նչ է պատահել...Քարացած դեմքը հառում է ինձ, ապա անխոս հայացքն ուղղում դեպի թերթը, ու ես շարունակում եմ նորից ընթերցել. «Նա միակն էր իմ կյանքում, սրտանց սիրել եմ, ապրել ու աղոթել միշտ նրա համար, իսկ հիմա մոլորված եմ, վիրավորված ու տանջված»:

    Մենք զրուցեցինք: Այդ օրը նա հասկացավ, որ սերը երջանկության, կարճատև բերկրանքի հետ միասին պարգևում է նաև դառնություններ, փշրում մարդու սիրտը, սպանում նրա հավատը և մատնում անմոռանալի տառապանքների: Իսկ ես չկարողացա անտեսել իմ դիմաց գտնվող դեռահասի հոգում տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ վաղուց համոզվել էի, որ դպրոցականի տարիքային այդ շրջանի մասին արտահայտվելը մի նոր ներդաշնակ և գեղեցիկ հարաբերություն է ստեղծում ուսուցչի և աշակերտի միջև, որից երբևէ չպետք է խուսափենք:

    Հատվածը իմ «Մանկավարժի օրագիր» գրքից:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 05.05.2019, 10:13:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Zhanneta (06.05.2019)

  7. #114
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Ինչու՞ երբեմն չզրուցել դեռահասի հետ, որն ավելի մտերմական հարաբերություններ է ստեղծում: Ահա մեկ օրինակ 6-րդ դասարանի աշակերտուհու և իմ միջև:

    «Դպրոցական կյանքում ինձ ամենից շատ դուր է գալիս դասղեկիս ժպիտը և աշակերտների հետ նրա վերաբերմունքը»,-ընթերցում եմ այս տողերը ու մի պահ կանգ առնում:

    Որքան զարմանալի, նույնքան հրապուրիչ էր արտահայտությունը, որ լսեցի այս շատ սիրուն, համեստ աղջնակից, որ անվերջ ինձ էր նայում անմեղ, շատ քնքուշ ժպիտով:

    Անցած ուսումնական տարվանից նա սովորում է մեր դպրոցում, հայրիկը զինվորական է, մեր մի բուռ հայրենիքի սահմաններն է պաշտպանում, մեզ մոտ են տեղափոխվել Հայաստանից:
    Խոսքը դրանով չի ավարտվում, նա շարունակում է. «Դասղեկս մեզ հետ շատ ջերմ է, նույնիսկ եթե երբեմն բարկանում է, մեկ է, էլի նա ինձ դուր է գալիս, նա ամենալավ ուսուցչուհին է»:

    Սոֆյա Մելքոնյան... Շատ կոկիկ է նա, գեղեցիկ, հանգիստ, ու ես հիշում եմ, երբ օրեր առաջ ինձ հարց էր տվել. «Տիկի՛ն Պողոսյան, Դուք Փարիզում եղե ՞լ եք»:
    Գլխի շարժումով հասկացնում եմ նրան, որ չեմ եղել ես այդ քաղաքում, իսկ նա նորից է խոսք ավելացնում. «Դուք կցանկանայի ՞ք բայց այնտեղ ապրել»:
    Մի պահ լռում եմ, ու նորից ասում. «Իմ տուն օջախը Արցախն է, որ կա, ուրիշ տեղ երբեք չեմ կարող ապրել»:

    Այս անգամ ես եմ նրան ասում, թե ինչո ՞ւ է նա այդպես հարցնում: «Իմ ուսուցչուհին շատ բարձրակարգ է ու նաև` շատ կիրթ, կարծես այս տեղը իրեն հարմար չէ»:

    Զարմացած եմ ես, ու չեմ էլ հասցնում ինչ-որ բան ասել, երբ նա հանկարծ իրենն է պնդում. «Հայաստան գնալիս ուզում եմ անպայման Դուք էլ գաք մեզ հետ»:

    Ուրախ եմ անչափ, որ իմ աշակերտուհին հայոց աշխարհի բույրերն էր բերել Արցախ աշխարհիս, ու իր ուսուցչուհուն ուզում է տանել մի նոր աշխարհ, որ իմն է նաև:

    Դասարանցիների հետ բար-սրճարան ենք ուզում գնալ...Քարքարոտ, փոշոտ փողոցն ենք անցնում, իսկ նա հանկարծ նայում է ինձ ու այսպես ասում. «Մեր տունն այստեղից մոտիկ է շատ, գնանք մեզ մոտ, հայրիկս մեքենայով Ձեզ տեղ կհասցնի»:

    Մտովի գրկում եմ այս սիրուն աղջնակին, արտաքուստ հանկարծ ժպտում եմ նրան. «Ինչ լավ է, որ ես ապրում եմ այս փոշոտ, քարքարոտ քաղաքում, կողքիս անվերջ պատերազմի հետքեր կան , բայց նաև այսպես` հոգով գեղեցիկ, սիրուն բալիկներ»:

    Նատաշա Պողոսյան
    http://www.usarmenianews.com/am-n-2006.html

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Zhanneta (06.05.2019)

  9. #115
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    9131
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ էլ երկրի իշխանավորներին ճանաչել ու գնահատել եմ ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Նրանց կողմից ցուցաբերած ակնածանքը՝ ուսուցչին ուղղված, փոխանցվել է ծնողներին ու նրանց երեխաներին: Այստեղ տեսանելի է մեկ օրինակ: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ուսուցչի աշխատանքի գնահատանքի արտահայտություն էր նրա կողմից մի շարք ուսուցիչների՝ ծաղիկներով ու պատվոգրերով պարգևատրությունը: Այսպես է բարձրանում ուսուցչի հեղինակությունը, նման դեպքում ծնողը չի հասցնում սուրճի սեղանի շուրջը հարգված ուսուցչին դարձնել բամբասանքի թեմա:

    Կցորդ 10070
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նատաշա աշխարհում դեռ կան երկրներ, որոնցում ուսուցիչներն ունեն բավարար հեղինակություն։ Դրանցից մեկը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիայում անցկացվել է հարցում, որի ժամանակ տղամարդկանց հարցրել են. «կուզենայիք, որ ի՞նչ մասնագիտություն ունենար ձեր կինը»։ Առաջին տեղում ուսուցիչն է։ Նույն հարցը տվել են կանանց։ Այստեղ էլ ուսուցիչը զբաղեցրել է երրորդ բավականին բարձր տեղը։ Վերջում փորձենք պատկերացնել, թե Հայաստանի կանանց քանի տոկոսը կուզենար, որ իր ամուսինը լինի ուսուցիչ։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Zhanneta (10.05.2019)

  11. #116
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    9131
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող, ուսուցիչ, աշակերտ հայտնվում են հակասությունների տարբեր ծայրամասերում:

    Ուսուցիչները կարող են այս թեմայի շուրջ տարբեր իրավիճակներ ներկայացնել կամ լուծման իրենց առաջարկները: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ այդ մոտեցումը ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության վրա:
    Մակարենկոյի խոսքերով, կրթության մեթոդի քվինտեստը գաղափարն է կրթական կոլեկտիվ:Այս գաղափարի էությունը ուսուցիչների եւ աշակերտների միասնական աշխատանքային կոլեկտիվ ձեւավորելու անհրաժեշտությունն է, որի կենսագործունեությունը հանդիսանում է անհատական ​​եւ անհատականության զարգացման համար անբավարար հիմք:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Zhanneta (10.05.2019)

  13. #117
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նատաշա աշխարհում դեռ կան երկրներ, որոնցում ուսուցիչներն ունեն բավարար հեղինակություն։ Դրանցից մեկը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիայում անցկացվել է հարցում, որի ժամանակ տղամարդկանց հարցրել են. «կուզենայիք, որ ի՞նչ մասնագիտություն ունենար ձեր կինը»։ Առաջին տեղում ուսուցիչն է։ Նույն հարցը տվել են կանանց։ Այստեղ էլ ուսուցիչը զբաղեցրել է երրորդ բավականին բարձր տեղը։ Վերջում փորձենք պատկերացնել, թե Հայաստանի կանանց քանի տոկոսը կուզենար, որ իր ամուսինը լինի ուսուցիչ։
    Հարգելի՛ Լիլիթ, իմ աշակերտներից մի քանիսը բուհ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցին դպրոցում: Արդեն երկուսը տեղափոխվել են ուրիշ աշխատանքի, մեկն էլ նոր աշխատատեղ է փնտրում ու երազում դպրոցից դուրս գալ: Եվ հիսուն ուսուցիչ ունեցող դպրոցի մանկավարժական կոլեկտիվից այսպես կամաց-կամաց տղամարդ ուսուցիչները հեռանում են դպրոցից: Հասկանալի է, որ առավել ևս Հայաստանում, որտեղ այնքան ցածր է աշխատավարձը, հասկանալի է, որ ոչ մի կին չի ցանկանա իր ամուսինը դպրոցում աշխատի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (09.05.2019)

  15. #118
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Այսօր զարմացրեց ինձ այս իրավիճակը: Աշակերտուհիս իրեն վատ էր զգում, առաջարկեցի գնալ տուն, մայրը, ով հիվանդանոցում էր աշխատում, կտաներ բժշկի: Նա մերժեց, որ ծնողը չի հավատա իրեն ու կհամարի դասերից բացակայելու պատրվակ: Հաջորդ դասաժամին ստիպված դպրոցի բուժքույրը շտապ օգնություն կանչեց: Ժամեր հետո նա վիրահատվեց: Հետաքրքիր է, թե ինչու ծնողը չէր հավատում իր երեխային, երբ վերջինս առողջական խնդիրներ ուներ:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 14.05.2019, 20:08:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (16.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (15.05.2019)

  17. #119
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Երբեմն դպրոցն ավարտելու շեմին դպրոցականները սերտած խոսքերով մեզ հիշեցնում են, թե իրենց մեղքի բաժինն էլ ունեն մեր ճերմակած մազերի համար: Բայց միայն այդքա՞նը...Որքա~ն կլինենք մեր ատամները կրճտացրած, որ զսպենք մեզ նրանց այն անզուսպ կեցվածքի համար, որ մեզ են մատուցում տարիների ընթացքում: Որքա~ն ենք երազում հոգու անդորրության մասին, որ խաթարում են հաճախ իրենց անմիտ պահվածքով: Որքա~ն ենք աչք փակում այն ստախոսությունների համար, որ երբեմն ինքնակամ խաբեության զոհը մենք ենք դառնում... Եվ որքան շատ այսպես երկարացված «որքա~ն»-ներ կան, որ երբ հակադարձում ենք, երևի ասում են. «Ուսուցիչը չափերն անցնում է»:

    Այն ո՞ր ուսուցիչն է, որ համբերատար կարողացել է կուլ տալ դեռահասի՝ իրեն մատուցած ամենօրյա նվերը՝ բերանի ծռմռոցով, խոսակցությունն էլ՝ ծամոնախառն: Այս վերջին բառը նո՞ր է, որ մտքիս եկավ, թե՞ գործածական է, որ միշտ էլ անդուր է եղել դպրոցի պատերի ներսում: Երբեմն մեր զարկերակը չափելու կարիք չի լինում, երբ ուշքի չենք գալիս դեռահասի մատուցած անակնկալից: Ե՛վ որքա~ն շատ «ապտակներ» կան մեզ հասցված, բայց այդքանից հետո ասում ենք, որ սիրում ենք նրանց ու մանկավարժի՝ մեր չգնահատված գործը:

    https://www.facebook.com/groups/1741...1426719588187/

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (16.05.2019)

  19. #120
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    22843
    Համոզված եմ, որ ինձ նման այսպիսի իրավիճակում շատ ուսուցիչներ են հայտնվում, չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես հարմար գտա այսպիսի տողերով արձագանքել որոշ ծնողների:

    «Մի՛ փորձեք խեղաթյուրել ուսուցչուհուս ուստարվա ավարտին, երբ իմ նշանակած գնահատականները չեն համապատասխանում ձեր ցանկություններին: Ես կողմ եմ աշակերտի շահերը պաշտպանելուն, բայց դեմ եմ կեղծարարությանը, որին դրդում եք դուք: Եթե ինձ պիտի սիրեք ու հարգեք ձեր երեխաներին կեղծ գնահատականներ նշանակելու համար, ապա ես կողմ եմ ինձ չսիրելու և չհարգելու տարբերակին: Եթե այսուհետ պիտի առերեսվեմ ձեր դժգոհ հայացքներին, ապա ինձ համար մի նոր տեսադաշտ է բացվում, որ մինչ այդ ձեր ժպիտներն ու սիրալիր խոսքերը շինծու են եղել: Թերևս իմ այս գրառումն անկեղծության արդյունք է, ու խորհուրդ կտայի, ընդհանրապես, ոչ մի ուսուցչի չխեղաթյուրել, չէ՞ որ միշտ չէ, որ բոլորն ինձ նման «քարասիրտ» են լինում»:

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 210111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •