Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #1
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904

    Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

    Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող, ուսուցիչ, աշակերտ հայտնվում են հակասությունների տարբեր ծայրամասերում:

    Ուսուցիչները կարող են այս թեմայի շուրջ տարբեր իրավիճակներ ներկայացնել կամ լուծման իրենց առաջարկները: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ այդ մոտեցումը ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության վրա:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Ծնողը բացեիբաց հայտարարում է, թե ինքն է ուղղորդում իր երեխային՝ ում դասաժամին իրեն ինչպես դրսևորի: Ուրեմն այստեղ կան դասաժամեր, որ ծնողի կողմից իրավունք է տրված երեխային՝ կարգապահական խախտումներ կատարելու: Ծնողը երեխայի համար մեծագույն դերակատար է, նրա խոսքը արդարացված և ընդունելի է երեխայի համար, ուրեմն տվյալ իրավիճակում ուսուցիչը հայտնվում է աշակերտի և նրա ծնողի կողմից ստեղծած բարդ հանգույցում:

    Մանկավարժական ճիշտ մոտեցումը միայն կարող է «փրկել» ուսուցչին՝ «գորդյան խնդիրը» լուծելու, այն դեպքում, երբ ծնողը հաստատակամ է իր որոշման մեջ, որտեղ նաև մեղադրանքներ կան՝ ուղղված ուսուցչին: Ուրեմն այստեղ ուսուցիչը գործ ունի «վրիժառու» ծնողի հետ, հետևաբար նա պիտի կարողանա իրավիճակից դուրս գալու փրկությունը գտնի իր վարպետությամբ՝ դեռահասի հետ հարաբերությունների մի նոր մթնոլորտ ստեղծելով, որը և կանդրադառնա ծնողի վարքագծի փոփոխությանը:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Երբեմն աշակերտը հայտնվում է երկընտրանքի մեջ, նա իր գործած սխալի համար պետք է ներողություն խնդրի ուսուցչից: Ավագ դպրոցում իր հասակակիցների մոտ նա ծանր հոգեվիճակ է ապրում, բայց մի կողմից՝ պարտադրանքը, մյուս կողմից՝ իր դասընկերներից սպասվող ծաղրալից ակնարկները, երկփեղկվում են, ու ստեղծված իրավիճակում միակ հանգուցալուծումը տվյալ ուսուցչի մոտ է, որ պետք է թույլ չտա դեռահասի «նսեմացված» կերպարի տեսանելիությանը ու թռուցիկ անցումով հասկացնի, որ ամեն ինչ հարթված ու հասկացված է:

    Բայց բոլո՞ր ուսուցիչներն են կարողանում նման անցումներն ապահովել, թե՞ սպասում են դեռահասի հետ իրենց «հաղթանակը» ամրագրելու՝ ի տես համադասարանցիների:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Ծանր էր տպավորությունս, երբ տեղեկացա ծնողի կողմից այսպիսի դժգոհության. «Տղաս առաջին դասարանում է սովորում, արդեն տառերն են անցնում, տնային առաջադրանք են հանձնարարել` մեծատառ և փոքրատառ «Աա» գրել: Ահագին մեծ ջանքեր գործադրելով` տղայիս օգնել եմ` գրել տառերը, բայց երեխաս հաջորդ օրը եկավ տուն շատ հիասթափված, այլևս չէր ուզում ոչինչ գրել, անգամ դպրոց գնալ: Պարզվում է` դասվարը մեղադրել է երեխային, որ տառերը մայրդ է գրել, կոպտելով երեխային` պարտադրել է` գրատախտակին գրել տառերը, իսկ նա, ճնշվելով դասվարի վերաբերմունքից, ամեն ինչ իրար է խառնել: Որպես առաջին դասարանցի` գեղեցիկ, սլացիկ տառերով է գրում, երևի դա է պատճառը, որ չի հավատում երեխային: Նա խրախուսելու փոխարեն` հիասթափեցրել է երեխային, չգիտեմ` ինչպես վարվեմ, շատ ահավոր է...»:

    Միշտ էլ այդ տարիքի երեխաների անձի առանձնահատկությունները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում ուսման գործընթացում: Նրանց ուսուցանելն ինքնին դժվար է, հասկանալի է, թե այսպիսի երեխաների համար ինչ ազդեցություն կունենա անհարմարության վիճակը, որը կարող է տանել տագնապայնության, պասիվության, նյարդային լարված վիճակի: Մանկավարժի կողմից երեխային բոլորի ներկայությամբ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ գցելը վարքի անկայունության կարող է հասցնել երեխայի մոտ, այն էլ այն դեպքում, երբ նա դեռ նոր է հարմարվում դպրոցական նստարանին: Այդ տարիքում երեխաների մոտ շատ մեծ է հավանականությունը հիասթափության, որի արդյունքում թերարժեքություն է ծնվում իր իսկ անձի նկատմամբ, հասկանալի է, որ երեխայի համար դպրոցը կդառնա մի օտար միջավայր, որտեղ երբևէ չի ցանկանա ոտք դնել, ինքնըստինքյան նա կկորցնի իր հետաքրքրությունը ուսման նկատմամբ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Տարրական դասարանում բաց դաս լսեցի, հետո ուսուցչուհիների մոտ տարաձայնություններ առաջացան: Զարմանալի էր, որ սխալ մասնագիտական կարծիքներ կային, և այդ սխալը պիտի անցներ աշակերտներին: Որոշեցի նրանց բացատրել հայոց լեզվի գաղտնարաններից մի քանի օրենքներ, բայց իմ որոշումն անկատար մնաց: Ակնհայտ էր նրանց դժգոհությունը, որ իրենք ամեն ինչ գիտեն…

    Լռեցի, երբ օրեր անց ծնող էր բողոքում, թե երեխայի տնային առաջադրանքում ուսուցչուհու կողմից սխալ ուղղում կա: Ու՞մ մեղադրել` ծնողի՞ն, ով բողոքում է, թե՞ ուսուցչուհուն, ով չի ուզում սովորել:

    Եվ ես ուզում եմ ամեն օր ասել, որ միշտ էլ պիտի սովորենք, սովորելը միայն աշակերտի համար չէ, սովորենք ամեն մի նրբություն, որ կարողանանք սովորեցնել:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Արդյո՞ք քննություններից առաջ կա այն մտահոգությունը, որ ունեցել ենք մենք տարիներ առաջ դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելիս: Այդ ո՞ր մի աշակերտն է անհանգստություն ապրում, թե ինչպես կհանձնի քննությունը: Աշակերտների անհոգությունը փոխանցվում է ծնողներին, բայց ու՞մ մեղադրել՝ աշակերտի՞ն, ով գիտի, որ ամենացածր անցումային միավորն անգամ վաստակելուց հետո դյուրին ձևով հայտնվելու է որևէ բուհում: Գուցե ծնողի՞ն մեղադրենք, որ մինչ իր երեխայի ընդունվելն արդեն մտածում է, թե ինչպես պիտի նրա ուսման տարեկան վարձավճարը փոխանցի:

    Փորձում եմ բարձրաձայնել, որ թերությունը պետք է գտնել ոչ թե դպրոցներում՝ ուսուցչի ձեռքի տակ եղած թղթաբանությունն օր օրի ավելացնելով, այլ պետք է վերևից սկսել՝ կրթության համակարգից, որ ամեն տարի չնայած նոր «փորձարկումներ են» կատարվում, բայց արդյունքում ընդունելության մարմաջով տարված բուհերի դռները ավելի լայն են բացվում բոլոր դիմորդների համար՝ արժեզրկելով ուսուցիչներիս տքնաջան աշխատանքը:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Շրջանային առարկայական օլիմպիադայի օրերն էին: Ոչ մասնագետներ էին կցված տարբեր առարկաների: Մտա դասարան: Մի հայացքով նկատեցի, որ բոլորն անծանոթ էին, հիմնականում` գյուղական դպրոցներից եկած աշակերտներ: Առաջադրանքները պատճենելու հնարավորություն չկար, քիմիայի համար նախատեսված առաջադրանքները պետք է գրատախտակին գրեի, աշակերտները` արտագրեին: Եվ շուտով մի որոշ ժամանակ անց առաջարկեցի` գրատախտակի մի մասը մաքրել, որ մնացած հարցերի համար տեղ բացվեր, շարունակեի գրել: Բոլորը զարմացած ինձ էին նայում, հատուկենտ աղջիկներ կային, մեծ մասամբ` տղաներ, և ահա նրանցից մեկը կանգնեց: Սպասում էի, որ նա կմոտենա գրատախտակին, բայց հանկարծ լսում եմ նրա խոսքը, որ իրենց դպրոցում ուսուցիչներն են մաքրում իրենց գրածը:

    Ինձ համար անսովոր էր երևույթը, ինչու՞ չէ, երբեմն ուսուցիչն էլ կարող է մաքրել, բայց գիտեի, որ մեր դպրոցում իրար հերթ չտալով` օրվա հերթապահներն ապահովում են գրատախտակի մաքրությունը: Լուռումունջ սրբիչը վերցնում եմ, հանկարծ տղաներից մեկը տեղից վեր է թռչում, գալիս, մաքրում է գրատախտակը: Ես նայում եմ մյուսներին, հատկապես ինձ «ծանոթ» այն տղային: Նա գլխահակ նստած էր: Բայց ո՞վ էր մեղավորը` գրատախտակը մաքրող ուսուցի՞չը, ով իր գրածը ինքը պիտի պարտադիր մաքրեր, թե՞ աշակերտը, ում այդպես էին սովորեցրել:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Ակնկալում եմ, որ ուսուցիչները կարձագանքին այս թեմայի տակ նշածս իրավիճակներին:

    Մի օր լսում եմ. «Գլուխը պատովն է տվել ձեր ուսուցիչը, որ այդքան շատ տնային աշխատանք է հանձնարարել...»:
    Զարմանալի չէ, որ այդ ուսուցչի վարկանիշն ընկնում է աշակերտի աչքում, չէ՞ որ ծնողը երեխայի համար հեղինակություն է, ավելին` նա օրինակելի կերպար է, ում խոսքն արժեք ունի: Դրանից հետո հասկանալի է, որ այդ աշակերտը չի ընդունի իր ծնողի կողմից հերյուրանքների արժանացած ուսուցչի դիտողությունները: Նա արդեն վեճի է բռնվելու նրա հետ, հակադրվելու է նրան, չէ՞ որ դեռահասները շուտ բռնկվող են և շատ ժամանակ չեն կարողանում զսպել իրենց վայրկենական ապրումները մարդկանց ու երևույթների նկատմամբ: Ու՞մ մեղադրենք տվյալ իրավիճակում՝ ծնողի՞ն, աշակերտի՞ն, թե՞ ուսուցչին...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Երբեմն հանդիպում ենք դժգոհությունների` կապված տնային հանձնարարությունների ծանրաբեռնվածության հետ: Մի՞թե ցավոտ չի հնչում այս արտահայտությունը. «Ես ցանկանում եմ, որ ուսուցիչը լինի բարի, ներողամիտ, մտնի երեխայի դրության մեջ և քիչ տնային հանձնարարություն տա»:

    Աշակերտը ցանկություն է հայտնում, որ ուզում է իրեն դասավանդող ուսուցչուհին բարի լինի, բայց չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցչի ամբողջ մանկավարժական գործունեությունը բարություն սերմանելն է:

    Միշտ էլ եղել եմ այն համոզմունքին, որ աշակերտի համար տառապանք չպետք է դառնա տնային առաջադրանք կատարելը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Ուսուցիչը երբեմն բարդ ու խրթին հանգույցներում հայտնվող անհատականություն է, ով պետք է յուրաքանչյուր իրավիճակից պատվով դուրս գա, որ երբեմն ստեղծվում են աշակերտների և նրանց ծնողների հետ հարաբերություններում:

    Ուսուցիչը հանդուրժող է, ներողամիտ, բայց ոչ միշտ է այդպիսին ընկալվում շրջապատի կողմից: Երբեմն տեղյակ չէ ծնողը, թե ինչերից ենք կառչում, որ կարողանանք մի դրական գնահատական ապահովել իր ծույլ ու անաշխատասեր երեխայի համար: Համոզված ենք, որ մեր նկատմամբ հարգանքն ու պատիվը ձեռք ենք բերում մեր իսկ մանկավարժական ճիշտ գործունեությամբ, դժվարությունների հաղթահարման մեր ընտրած ճիշտ ճանապարհով, դեռահասների հետ ունեցած փոխադարձ հասկացվածությամբ, ծնողների հետ հարաբերությունների անհատական մոտեցմամբ...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •