Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #91
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Աշակերտուհիս հարցնում է, թե իրավու՞նք ունեն դասերին տվյալ թեմային համահունչ բանավիճել ուսուցչի հետ:

    Հաստատում եմ, որ, իհարկե, այսօրվա մեր ձեռքբերումը, կարելի է ասել, նաև բանավիճող աշակերտ ունենալն է՝ նոր գաղափարներով, ժամանակակից հայացքով, ազատ կեցվածքով...Ոչ բոլորին կարող է հասու լինել այն, որ ընդունեն նույնիսկ աշակերտի կողմից ուսուցչի որպիսության մասին հարցնելը, անգամ դասանյութին կամ ուսուցչի տեսակետին հակադրվելը, բայց մերօրյա աշակերտի իրական կերպար է դառնում նա, ով իր անձնական կարծիքն է կարողանում արտահայտել՝ երբեմն համակարծիք չլինելով անգամ իրեն դասավանդող ուսուցչի հետ:

  2. #92
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ օրը 12-րդ դասարանում հայոց լեզվի դասանյութի թեմային համահունչ հանձնարարված առաջադրանքը ոմանց անկեղծ արտահայտվելու հնարավորություն էր տվել: «Ո՞վ եմ ես» հարցումն անկեղծանալու հրաշալի թեմա էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացավ իր դրական ու բացասական բնավորության գծերով, բայց կային տողեր, որ մտորելու տեղիք տվեցին:

    Մտահոգիչ էին աշակերտուհուս խոսքերը. «Ինձ համար ամենադժվարը ապրելն է»,-կարդացի առաջին նախադասությունն ու կանգ առա…Մի՞թե այս տարիքի դպրոցականի համար կյանքն իր հետաքրքրությունը չունի. «Դժվար է ասելը, բայց կարծես կյանքի հոգնածություն ապրած լինեմ: Շատ շուտ եմ հուզվում` նույնիսկ ամեն փոքր բանից, երբեմն էլ սկսում եմ լացել: Ինձ նաև ասում են` մի ամբողջ կյանք ապրած մարդ ես»:
    Հարգելի Նատաշա Պողոսյան,այսօրվա աշակերտը այնքան հոգսաշատ է,որ թվում է թե բոլոր աշխարհի հոգսերը տված են իրեն:Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով,սակայն նա տքնում է տան հոգսերով,ծնողների օգնելով ,ընտանիքի հոգսով ,որ մոռանում է իր դպրոցական նստարանը...........

  3. #93
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Մեջբերում Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան,այսօրվա աշակերտը այնքան հոգսաշատ է,որ թվում է թե բոլոր աշխարհի հոգսերը տված են իրեն:Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով,սակայն նա տքնում է տան հոգսերով,ծնողների օգնելով ,ընտանիքի հոգսով ,որ մոռանում է իր դպրոցական նստարանը...........
    Շատ ճիշտ եք, հարգելի՛ Լիլիթ: Այս օրերին էլ աշակերտներ ունեմ, ովքեր դասերից հետո աշխատում են՝ ընտանիքի նյութականից ելնելով, նրանց համար երկրորդական են դարձել դասերը: Մյուս կողմից սահմանամերձ բնակավայրում ապրելն էլ իր ցավոտ կողմերն ունի:

  4. #94
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    58570730_2113128695408231_7731436303874523136_n.jpg Ուսուցչուհու կողմից այս հարցումը հետաքրքրեց ինձ, թե նման իրավիճակում ինչպես կվերաբերվեին աշակերտուհու հանդեպ, երբ ամեն անգամ հարցերին ձգտում է ինքը պատասխանել՝ ավելորդ բացականչություններով, առանց ձեռք բարձրացնելու, մյուսներին խանգարելով...

    Արցախյան պատերազմական տարիներին հեռավոր ափերում էինք, երեխայիս ամեն օր ռուսական դպրոց էի տանում, դպրոցից էլ տուն բերում և ամեն անգամ հանդիպում էի նրա ուսուցիչներին: Մի օր ռուսաց լեզվի ուսուցչուհին բողոքեց, թե հարցերին պատասխանելու համար ձեռքն օդում թափահարում է: Ես տանը 3-րդ դասարանում սովորող աղջկաս բացատրեցի, որ պետք չէ ձեռք թափահարել, այլապես խանգարվում է դասը: Հաջորդ օրը, երբ գնացի երեխային տուն բերելու, նորից ուսուցչուհին վրդոված մոտեցավ ինձ, թե ավելի զայրացած է, ու բացատրեց...Պարզվեց՝ աղջիկս այդ օրը թղթի վրա ռուսերենով գրել էր՝ ,,մոժնո՞ յա,, ու կպցրել կրծքին բոլորին տեսանելի և լուռ նստել: Դրանից հետո ես մտածում էի՝ բայց մի՞թե ձեռք թափահարելը դաս խանգարել էր նշանակում...

    Այս տարիների ընթացքում երբեմն հիշել եմ այն ուսուցչուհուն, երբ ձեռք թափահարող աշակերտ եմ տեսել, առավել ևս՝ տեղից բացականչող, ես էլ դիտողություն եմ արել ամեն անգամ այդ աշակերտներին, նաև հասկացել այն ուսուցչուհուն, չէ՞ որ դա երբեմն ուղեկցվում է պատասխանի ոգևորիչ բացականչությամբ: Ես համոզված եմ, որ այդ աշակերտուհին, տվյալ դեպքում՝ Անին, երևի բազմաթիվ անգամ ուսուցչուհու կողմից դիտողության է արժանացել, հնարավոր է նաև երբեմն ուսուցչուհին կոշտ լինի արտահայտված, բայց արդյունք չի տվել, որի համար էլ նա դիմել է իրավիճակի հարթեցման այս ձևին, թե ով ինչ խորհուրդ կարող է տալ:

    Նման դեպքում օգտակար կարող է լինել խրախուսանքը, թե արդյո՞ք Անին այնքան կամք ունի, որ կարողանա դասին աշակերտուհուն վայել զսպվածություն դրսևորի ու արժանանա իր համադասարանցիների և ուսուցչի գովասանքին: Իհարկե, միանգամից չի ստացվի, դանդաղ կլինի վերափոխման ընթացքը, այնպես, ինչպես ծխամոլը, ով ցանկանում է ազատվել ծխելու սովորությունից:

  5. #95
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ճիշտ եք, հարգելի՛ Լիլիթ: Այս օրերին էլ աշակերտներ ունեմ, ովքեր դասերից հետո աշխատում են՝ ընտանիքի նյութականից ելնելով, նրանց համար երկրորդական են դարձել դասերը: Մյուս կողմից սահմանամերձ բնակավայրում ապրելն էլ իր ցավոտ կողմերն ունի:
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,սահմանամաերձ բնակավայրում ապրող յուրաքանչյուր մարդ պոտենցիալ սահմանապահ է,յուրաքանչյուրը ոք այդ թվում աշակերտները պետք է կարողանա կրկահերթի տակ ապրի,աշխատի ,արարի...........Շատ դժվար է....

  6. #96
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Մեջբերում Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,սահմանամաերձ բնակավայրում ապրող յուրաքանչյուր մարդ պոտենցիալ սահմանապահ է,յուրաքանչյուրը ոք այդ թվում աշակերտները պետք է կարողանա կրկահերթի տակ ապրի,աշխատի ,արարի...........Շատ դժվար է....
    «Ես մատղաշ ծիլ եմ, որ պատմությունից հերոսամարտեր եմ հիշում և հպարտանում, Արցախյան պատերազմ եմ հիշում, հոգուս խորքում վրեժխնդրությամբ լցվում, իսկ ապրիլը... Ապրիլն իմ կյանքի սև գիծն է, սեփական մաշկի վրա զգացած ազատության և խաղաղության գինը, ապրիլը պատերազմի մասին իմ բոլոր հրեշավոր պատկերացումների վերապրումն է:

    Համարձակությունս չի հերիքում հիշել այդ օրերի ապրումների մասին...Գուցե վախենու՞մ եմ: Պատերազմն ավարտվել է, բայց այն չի ավարտվել իմ փխրուն հոգու մեջ, սկսվել է ավելի սոսկալին՝ հոգու պատերազմ, որ իմ ներսում է»: /Տաթևիկ Ղահրամանյան, 11-րդ դասարան/

  7. #97
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Անակնկալի եկա իմ աշակերտուհու գրած շարադրության վերջաբանից. «Շնորհակալություն ցնդաբանությանս հետևելու համար»:

    Զարմացած նայեցի նրան, իսկ նա լուռ ժպտում էր: ...Բայց արդյո՞ք այն ցնդաբանություն էր, երբ իր ասելով՝ երբեմն սիրում է մտածումներով տարբերվել մյուսներից, թե՞ իրական կյանքի լաբիրինթոսում հայտնված դպրոցականի խառը մտորումներ են, որ երբեմն տանում են նրան՝ մտքերը գրավոր արտահայտելու ազատության: Ինչպիսին էլ, որ ընկալվելու լինի իմ աշակերտուհու այս «ցնդաբանությունը», նկատելի է մի ճշմարտություն, որ նա ցանկանում է առանց վախենալու, համարձակորեն ապրել Սահմանադրության օրենքին հավատարիմ մի այնպիսի երկրում, որտեղ աշխարհին ցույց տալու շատ բան կլինի:

    http://www.usarmenianews.com/am-n-11119.html

  8. #98
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Իրավիճակ, երբ աշակերտները զինաթափում են մեզ: Հիշեցի անցած օրերից: Դասարանի ավագությունից ազատեցի նրան, բայց նա իր մի քանի խոսքով հիացրեց ինձ.

    «Ես դասարանի ավագն էի, բայց կազմակերպել էի, որ անգլերենի դասից բոլորս փախչենք, այդ պատճառով էլ զրկվեցինք Նոր տարվա նախօրեի միջոցառումից: Ուզում էի իմանալ, թե մարդը գոնե մի անգամ չէ՞ր կարող սխալվել, ու ստացա պատասխանը. «Կարող է, բայց առանց կրկնելու այդ նույն սխալը»:

    Չնայած դրան՝ պիտի ասեմ, որ ես սովորում եմ աշխարհի ամենալավ դասարանում և սիրում եմ իմ դասարանցիներին: Իսկ Դուք, իմ դասղե՛կ, խնդրում եմ ինձ ներե՛ք, խոսք եմ տալիս, որ չեմ կրկնի այդ նույն սխալը»:

  9. #99
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Եթե դպրոցն ավարտած շրջանավարտը նորից դեպի ուսուցիչն է գնում՝ բացվելու իր անձնական խնդիրներով, ուրեմն նա հասկացված չէ իր ընտանիքում: Վերջերս նման դեպք եղավ, որի համար ցանկանում եմ դիմել ծնողներին, որ հասկանան իրենց երեխաներին այնքան, որպեսզի նա երբևէ չարտասվի այդ չհասկացվածության մթնոլորտում:

    Երբեմն դպրոցում էլ նույնն է...Մեր առջև նստած դեռահասին կենսուրախ ենք տեսել միշտ ու հանկարծ նրա աչքերում ադամանդի պես շողացող արցունքի կաթիլ ենք տեսնում, փորձում ենք կարեկից լինել նրա անհանգիստ ապրումներին, որ հնարավոր է նույնիսկ ծնողն էլ տեղյակ չլինի նրա անձնական հույզերին:

  10. #100
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Երբեմն լսում ենք՝ ձեր ժամանակներն անցել են, հիմա ո՞վ է այդպես մտածում:

    Իհարկե, մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:

Էջ 10 14-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •