Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3111213
Ցույց են տրվում 121 համարից մինչև 124 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #121
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,021
    Հեղինակության աստիճան
    22843
    Հետաքրքիր երևույթ, երբ ծնողը մտնում է դասարան հանձնարարություն տալիս աշակերտներին. «Պողոսյանին կհարցնեք՝ իմ երեխային «անբավարա՞ր» է նշանակելու, թե՞ «բավարար» »:
    Խոսքը չափազանց թույլ կարողությունների տեր աշակերտի մասին է, ով ուստարվա ընթացքում 300-ից ավելի դասաժամ բացակայություն ունի, ու բազմիցս բարձրաձայնել ենք այդ հարցը և արժանացել ծնողի անտարբերությանը, երբեմն էլ՝ դժգոհությանը, որ երեխան իրեն չի լսում, չի սովորում: Անգամ ոստիկանության մանկական բաժնի միջամտությունն էլ առկա էր...
    Բայց ո~վ զարմանք, ուստարվա վերջին երեխան սկսել է լսել մայրիկին. արդեն դպրոց է հաճախում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    nairatad (22.05.2019)

  3. #122
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,021
    Հեղինակության աստիճան
    22843
    Դասղեկներից մեկը մտահոգ էր: Նա հարցնում է ինձ, թե որքանով է ճիշտ, որ իր դասարանի մի քանի աշակերտներ չեն փոխադրվելու, մնում են նույն դասարանում: Հաստատակամորեն ասում եմ, որ նման մոտեցումը ողջունում եմ: Ինչու՞...

    Տարիներ շարունակ ուսուցիչներս մարդասիրաբար փոխադրել ենք բոլոր աշակերտներին, բայց, վերջիվերջո, աշակերտն էլ պետք է գիտակցի, որ դպրոցը հանգստավայր չէ: Ստացվում է այնպես, որ մենք պարտավոր ենք մեզ արժեզրկելով՝ ընդառաջել նման աշակերտներին՝ ընդամենը նրանց դպրոց հաճախելու դիմաց նվազագույն դրական գնահատական ապահովելով, երբ նման մոտեցման արդյունքում ամեն տարի ստվարանում է այդպիսի աշակերտների թիվը: Գիտեմ, որ ոմանք կասեն՝ վաղը այդ տղաները սահման են պահելու...Բայց ի՞նչ, մեզ գրագետ զինվոր պե՞տք չէ, իսկ իրենց ծուլության մատնած աղջիկնե՞րը...Երևի պիտի արդարացնենք, որ նրանք էլ վաղը մա՞յր են դառնալու: Նման դեպքերում անձամբ ես ինձ նսեմացած եմ զգում, կարծում եմ այս համատարած ծուլությանն ու անտարբերությանը պետք է վերջ տալ, հարգել ուսուցչի հեղինակությունը: Բայց որքա՞ն զիջել...Մե՞կ տարի, երկու՞, երե՞ք... Երբ ամեն մի «նվեր-գնահատականի» դիմաց ոտնատակ է տրվում ուսուցչի արժանապատվությունը:

    Ն. Պողոսյան
    https://www.facebook.com/groups/1741...2771501787042/

  4. #123
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,021
    Հեղինակության աստիճան
    22843
    Այսօր ինձ ուսուցչուհիներից մեկն ասում է, որ չեն թողնում «անբավարար» նշանակել, այլապես աշակերտներ կան, որ ամբողջ ուստարին պարապ նստած են: Ես զարմացա, ու իմ հարցին, թե ով չի թողնում, նա խուսափեց պատասխանել: Դա նշանակում է, որ խախտվում է նաև ուսուցչի իրավունքը, բայց արդյո՞ք կա մի օրենք, որտեղ գրված է, թե ամբողջ ուստարին ծուլության մատնված աշակերտներին պետք է պարտադիր փոխադրել:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #124
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    334
    Հեղինակության աստիճան
    6098
    Հարգելի՛ Նատաշա, ուսուցչին բոլոր իրավիճակներում է վարպետություն անհրաժեշտ: Ցավալի է վերոնշյալ իրավիճակը, երբ ուսուցիչը կաղապարների մեջ է և չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել:

Էջ 13 13-ից ԱռաջինԱռաջին ... 3111213

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •