Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 4121314
Ցույց են տրվում 131 համարից մինչև 140 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #131
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Մեզ մոտ՝ Արցախում, 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննությունը կենտրոնացված չէր, այն անցկացվեց դպրոցներում, հաջորդ օրն էլ ստուգվեցին: Ըստ տվյալների՝ Հայաստանում այդ կենտրոնացված քննությանը մասնակցեցին 31 հազար 560 աշակերտ: Մաթեմատիկները թող հաշվեն, թե այսքան աշակերտների 8 էջանոց թեստերի համար ինչքան թուղթ է ծախսվել, ինչքան թանաք, բավականին նախապատրաստական աշխատանքներ են տարվել 251 քննական կենտրոններում, մինչ այդ՝ վերապատրաստման դասընթացներ, դեռ ստուգող հանձնաժողովն էլ իր գործը կավարտի մեկ շաբաթվա ընթացքում: Երևի ինչ-որ այլ ծախսեր բաց թողեցի... Կարծում եմ՝ մեկ-երկու էջում տեղավորված փոխադրությունը կամ թելադրությունը կլիներ շատ ավելի ձեռնտու և արդյունավետ այս քննության համար, քան այն, ինչ ավելորդ շռայլություն կարելի է համարել ուսուցչի աղքատիկ աշխատավարձի կողքին: Ի՞նչ փոխվեց, երբ ուսուցիչների դժգոհությունն առկա է, որ թույլ սովորողներից շատերը ճարպկությամբ բարձր գնահատականներ են վաստակել...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #132
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Այսօր իններորդցիների գրականության բանավոր քննությունն էր: Արդյունքների մասին չեմ գրում, տարբեր գնահատականներ կային, նաև դրանց կողքին՝ անբավարարներ: Գիտեի, որ «աշխարհը» իմ դեմ է, բայց խիղճս հանգիստ եկա տուն ու նորից համոզվեցի, թե ինչքան հանդուրժող ենք ուսուցիչներս...Իսկ ինչքա՞ն պիտի սպառվենք այսպես շարունակաբար, որքա՞ն, քանի՞ տարիներ...Գուցե իմ «սպառվելու՞ց է», որ այսօր այսքան արդար էի, բայց իմ արդարությունը փշալարերով պատված էր, երբ ոմանց գիտակցությանը չի հասնում, որ գնահատականը նվիրատվություն չէ, չնայած ուսուցիչներս զերծ չենք մնում տարիներ շարունակ մեր աշակերտներին զիջողաբար այդպիսի «նվերներ» մատուցելուց:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #133
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    206
    Հեղինակության աստիճան
    14719
    Շնորհակալություն, հարգելի Նատաշա, լիովին համաձայն եմ Ձեր քննարկմանը, քանզի կարծում եմ, որ մանկավարժի աշխատանքը սկսվում է փորձաշրջանից, որում իրենց դերն ունեն և' փորձառու ուսուցիչների աշխատանքի ձևը, և' խորհուրդները, փորձի փոխանակումը: Բայց ամենակարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ ուսուցչի աշխատանքը չվերածվի ձևականության, ձևի համար ինչ- որ բան անելուն: Ամենակարևոր նախապայմանը կարծում եմ, որ ուսուցչի բարեխիղճ աշխատանքն է, ավելին իրենից պահանջելու պատասխանատվության զգացումը: Իրապես, մեր այսօրվա աշխատանքը բարդ է, մենք գործ ունենք այնպիսի սերնդի հետ, հատկապես ավագ դասարաններում, երբ նրանց ուսումը չի հետաքրքրում: Այս խնդիրը մեր ցավոտ կողմն է, որովհետև մեր հայրենիքին անհրաժեշտ է գաղափարապես զարգացած հասարակություն: Նորից եմ կարևորում այն հանգամանքը, որ յուրաքանչյուրս ձգտենք ավելիին, կարևորենք ազնվությունն ու բարեխղճությունը, քան ձևի համար պարտականություն կատարելը...
    Վերջին խմբագրող՝ Հռիփսիմե Հարությունյան: 11.06.2019, 00:50:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (Երեկ)

  7. #134
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, հարգելի Նատաշա, լիովին համաձայն եմ Ձեր քննարկմանը, քանզի կարծում եմ, որ մանկավարժի աշխատանքը սկսվում է փորձաշրջանից, որում իրենց դերն ունեն և' փորձառու ուսուցիչների աշխատանքի ձևը, և' խորհուրդները, փորձի փոխանակումը: Բայց ամենակարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ ուսուցչի աշխատանքը չվերածվի ձևականության, ձևի համար ինչ- որ բան անելուն: Ամենակարևոր նախապայմանը կարծում եմ, որ ուսուցչի բարեխիղճ աշխատանքն է, ավելին իրենից պահանջելու պատասխանատվության զգացումը: Իրապես, մեր այսօրվա աշխատանքը բարդ է, մենք գործ ունենք այնպիսի սերնդի հետ, հատկապես ավագ դասարաններում, երբ նրանց ուսումը չի հետաքրքրում: Այս խնդիրը մեր ցավոտ կողմն է, որովհետև մեր հայրենիքին անհրաժեշտ է գաղափարապես զարգացած հասարակություն: Նորից եմ կարևորում այն հանգամանքը, որ յուրաքանչյուրս ձգտենք ավելիին, կարևորենք ազնվությունն ու բարեխղճությունը, քան ձևի համար պարտականություն կատարելը...
    Շատ ճիշտ եք, հարգելի՛ Հռիփսիմե, նաև շնորհակալ եմ արձագանքի համար: Տարիներ առաջ վերապատրաստման դասընթացներին ուսուցիչներիս բացատրում էին, թե աշակերտներին, ինչպես բուհերում, պետք է թույլ տալ առանց ուսուցչին հարցնելու իրենց ցանկության դեպքում դուրս գալ դասարանից: Ընդդիմացա, որ նման դեպքում ամբողջ դասաժամը կարող է վերածվել ազատ ելումուտի...Հաջորդ միտքը ավելի զարմանալի էր, թե ինչու ենք դիտողություն անում աշակերտին, երբ ծամոն է բերանում: Ու այդ ոմն մասնագետը բացատրեց <<չիմացողներիս>>, որ այնքան կծամի, կհասկանա, որ վնասում է իրեն, այլևս այն չի օգտագործի: Բայց մեզ մոտ կա՞ արդյոք այն գիտակցական բարձր մակարդակը, որ կարողանանք այդ <<առաջընթացը>> նորովի ընկալել...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (Երեկ)

  9. #135
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Այն, որ ըստ ՀՀ կրթության նախարարի խոսքի, թե կենտրոնացված կարգով անցկացվող քննությունների թիվը առաջիկա տարիներին կմեծանա, ինձ չի համոզում, որ այսպիսով մենք կառնչվենք արդար քննությունների: Վերջերս 9-րդ դասարանի գրականության բանավոր քննությունը «անբավարար» գնահատեցի աշակերտների, ովքեր, թույլ կարողություններ ունենալով, հակառակ իմ հորդորներին՝ ընդհանրապես չէին նախապատրաստվել քննությանը, ավելի ճիշտ, չէին հավատացել իմ արդարությանը: Նույն աշակերտները, հակառակ իրենց տարեկան գնահատականների, ավելի բարձր միավորներ ապահովեցին մաթեմատիկայի քննությունից: /Արցախում միայն մաթեմատիկան էր կենտրոնացված/: Առաջինում մարդկային գործոնն էր, արդար քննությունը, երկրորդում՝ առանց մարդկային գործոնի, թույլ կարողություններով աշակերտների ճարպկությունը, երբ նրանցից ոմանք պատճառաբանում են, որ վերահսկողությունը նորմալ էր, բայց իրենք ավելի հմուտ են գտնվել:

    Ողջունե՞նք, որ առանց մարդկային գործոնի՝ այս «արդար» կենտրոնացված քննությունների արդյունքում ճարպիկ աշակերտներ ենք հայտնաբերում, իսկ դա տարիներ շարունակ մեզ ուղեկցող երևույթ է, այնինչ դրա կողքին միայն հնչեցվում է ուսուցչի հանդեպ անվստահության խոսքը:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (Երեկ)

  11. #136
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Տարիներ շարունակ բուհական ընդունելության համար միասնական քննությունների շտեմարանները դարձան բիզնեսի աղբյուր հրատարակողների և վերևներում նրանց ընդառաջողների համար՝ աշակերտների ծնողների գրպանի հաշվին: Այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ծնողը ստիպված եղավ իր երեխային կրկնուսույցի մոտ ուղարկել՝ լրացուցիչ պարապելու համար: Արդյունքում քարկոծվեցին կրկնուսույցները, թե ինչու են պարապում, երբ հանուն իրենց բիզնեսի՝ հենց իրենք էին նախադրյալներ ստեղծել կրկնուսուցման համար:

    Հիմա էլ տեղեկանում ենք, որ մյուս տարի քննություններն այնպես կլինեն, որ կրկնուսույցներ չեն լինի: Բայց հարգելի՛ պատասխանատուներ, ինչո՞վ է մեղավոր կրկնուսույցը, մի՞թե դուք չեք պարարտացնում կրկնուսուցումը՝ ինչպես այս անգամ, երբ նախորդ տարիներին միայն բուհ ընդունվելու համար էին աշակերտները կրկնուսույցի մոտ գնում, այս տարի, ձեր նորարարության շնորհիվ, իններորդցիներն էլ նույն ճակատագրին մատնվեցին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (Երեկ)

  13. #137
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Մի նոր իրավիճակ, որին բախվեցինք վերջերս: Այստեղ կարծիք է արտահայտված 12-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերի մասին, որին ես ինքս էլ համամիտ եմ:

    «....Հատկապես վերջին տարիներին հայոց լեզու եւ գրականություն առարկայի ընդունելության քննությունների արդյունքներից շատերն են բողոքումՙ դիմորդները, նրանց ծնողները, ուսուցիչները: Արդյունքները թեստերի հետեւանքն են: Իսկ թեստերի 4 ժողովածուներից անգամ բանասիրական ֆակուլտետի դասախոսները գլուխ չեն հանում...Այդքա՜ն ատելություն ու թշնամանք իրենց իսկ ազգի նոր սերնդիՙ 17-18 տարեկան պատանիների ու աղջիկների նկատմամբ... Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես կարելի է թակարդ, որոգայթ, ծուղակ լարել դիմորդների համար, ծանոթացեք հայոց լեզվի եւ գրականության ավարտական միասանական քննության թեստերի ժողովածուներին: Հայոց լեզվի ուղղագրությունը, կետադրությունը, քերականությունը, բոլոր բաժիններն ու ենթաբաժինները տիրապետող, հայ գրականությունը ծայրից ծայր կարդացած աշակերտը շվարում-շփոթվում է այդ թեստերի առջեւ:

    Դրանք գիտելիք, լեզվական հոտառություն, կողմնորոշվելու ունակություն չեն ստուգում, այլ կոտրում են դիմորդի ինքնավստահությունը, կամքի ուժը, հավատը, նրան սեփական աչքում նսեմացնում ու ոչնչացնում: Հայոց լեզուն ու հայ գրականությունը սիրող երիտասարդին հայագիտություն հասկացությունն ատելու համար երկու րոպե է պետք, միայն թե նա ձեռքն առնի այդ թեստերը: Քննությունը նրա համար է, որ քննություն հանձնողն իր գիտելիքներն ու իմացությունները ժողովի ու կենտրոնացնի, ինքն էլ հոգեպես հավաքվի, անգամ 10 տարի առաջ ականջի ծայրով լսածն ի մի բերի, արտահայտի: Իսկ այս թեստերը ճիշտ հակառակն են անում. դիմորդին համոզում են, որ նա ոչինչ չգիտե, լեզու-գրականությունից ուղղակի բոբիկ է: Շփոթեցնող, մոլորեցնող հարց-պահանջներ, որոնց ճիշտ պատասխանը թաքնված է պատասխանների տասնյակ տարբերակների խորախորհուրդ շերտերում:

    Մի հատիկ մակբայը, ինչպես ասվում է մեր «Սասունցի Դավիթ» էպոսում, «40 գոմշի կաշվի, 40 ջաղցի քարի» տակ քողարկված է. թեստերի հեղինակներն այնքան հմտորեն ու խորամանկորեն են այն թաքցրել, որ դիմորդն այդ մակբայը խրթին, խճողված նախադասությունների լաբիրինթոսում հանկարծ չգտնի ու չընդգծի: Ենթական, մեր սիրելի, պարզ ու միամիտ ենթական խցկել են անիմաստ, գեղարվեստից ու բովանդակությունից զուրկ տասնյակ նախադասությունների մեջ, որ 10 օր ման գաս ու չգտնես...» : ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

    https://www.azg.am/AM/2019061403

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (Երեկ)

  15. #138
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    Իրավիճակ, որ ինձ էլ մտահոգեց, ու ծանր զգացողությամբ կարդացի հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից «անբավարար» ստացած աշակերտի մասին այս տողերը:

    «Հրազդանցի աշակերտներից մեկը հայոց լեզվից անբավարար է ստացել: Ի դեպ, նա շարադրության օլիմպիադայում բարձր միավորներ է հավաքել, ուսուցիչները նրա գիտելիքների հետ հաշվի են նստում: Այդ տղան մեկ ամսից բանակ է գնալու: Ծնողները պատմում ենՙ ինչ իմացել է, որ հայոց լեզվից կտրվել է, տանից դուրս չի գալիս, ծանր դեպրեսիա է տանում: Տղան այնքան վստահ է եղել, որ իր սիրելի, իր պաշտելի հայոց լեզվից ու գրականությունից բարձր է ստանալու, որովհետեւ ոչ թե թեստերը սերտել է, այլ ամբողջն ուսումնասիրել, խորքային գիտելիք է ձեռք բերել: Որոշել էրՙ կընդունվի բուհ, հետո կգնա ծառայելու: Երկու տարի հետո կվերադառնա ու կշարունակի ուսումը: Կտրվելուց հետո սպասում է, թե երբ է զորակոչի օրը գալու. մյուս քննությունների մասին էլ չի մտածում: Գուցե նրա այս վիճակը շատերը թուլություն համարեն, բայց խոսքը 18 տարեկան երիտասարդի մասին է, որը դպրոցն ավարտելուց հետո մեծ կյանք մտնելու առաջին քայլը ձախողել է, ձախողել է իր մայրենի լեզվի քննությունը հանձնելիս, ձախողել է, որովհետեւ թեստերի մի խումբ հեղինակներ ամեն ինչ արել են, որ նա ձախողի: Բոլորի, այդ թվում դպրոցի եւ ուսուցիչների պնդմամբ գրագետ, ուսյալ այդ տղան մեկ վայրկյանում դարձավ անգրագետ ու թերուս, որովհետեւ իր մայրենի լեզվի քննությունից կտրվել է: Կտրվել է, չնայած դպրոցական ամբողջ ծրագիրը 12 տարի գերազանց է սովորել: Կտրվել է, որովհետեւ հայոց լեզվի եւ գրականության թեստերը ոչ թե նրա գիտելիքներն են ստուգել, այլ վարժեցված լինելու աստիճանը: Ու այստեղ նա պարտվել է, որովհետեւ սկզբունքորեն դեմ է ինչ-որ բանի վարժվելուն: Հիմա բանակ է գնալու, միգուցե առաջնագիծՙ պաշտպանելու իրեն պարտության մատնածների պատիվն ու խաղաղությունը»: ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

    https://www.azg.am/AM/2019061403

  16. #139
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,064
    Հեղինակության աստիճան
    25751
    12-րդ դասարանում միակ աշակերտուհուն, ում գերազանց եմ գնահատել, մեր շրջանում /4 տասնյակ դպրոցների մեջ/ օլիմպիադայից ամենաբարձր միավորն էր վերցրել, հայոց լեզուն՝ 18,5, գրականությունը 18,25: Ծնողը մտավախություն ուներ, որ միասնական քննությունը հնարավոր է չկարողանա նորմալ միավոր վաստակի ու խնդրեց լրացուցիչ պարապել հետը: Դպրոցի դասաժամերին զուգահեռ՝ շաբաթական 6 ժամ /60-րոպեանոց/ պարապել եմ: Միասնական քննությունից նա վաստակեց 17,25 միավոր: Զանգեց ինձ անմիջապես, որ ձևաթուղթը լրացնելիս ձեռքերը դողում էին, նույնիսկ երբ խաղաղված վիճակում նայել էր իր սխալներին, ափսոսանք զգաց, որ ինքը կարող էր ավելին վաստակեր, բայց իրեն կորցրել էր: Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչքան միավոր կվաստակեր հայոց լեզվից և գրականությունից դպրոցում և շրջանային օլիմպիադայում գերազանց գնահատված աշակերտուհին, եթե լրացուցիչ չպարապեր այդ թեստերը, ու չափանիշ եմ դարձնում այս օրինակը և դրանով իսկ գնահատական տալիս աշակերտներին հրամցրած թեստերի մասին: Նաև ի՞նչ անեն այն ծնողները, ովքեր հնարավորություն չունեն լրացուցիչ պարապմունքի տալ իրենց երեխաներին:

  17. #140
    Սկսնակ մասնակից Միրզոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2019
    Հասցե
    Ք.Երևան
    Տարիք
    67
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Թեստը լավ է միասնական քննության համար /եթե համաեմատենք բանավոր քննության հետ,այնտեղ գերիշխում է ստուգողի սյուբեկտիվ գնահատումը/, բայց միանշանակ պետք է լավացվի, զարգացվի թեստի ստեղծման կուլտուրան, ավելացվի տրամաբանական թեստերը...

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 4121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •