Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #11
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Արդյո՞ք միշտ է, որ դպրոցականը կարողանում է իրեն դրսևորել կարգապահական վայել կեցվածքով: Երբեմն երկընտրանքի մեջ ենք հայտնվում. որտե՞ղ է ծնողի կամ ուսուցչի սխալը, որ պետք է կարողանալ ժամանակին շտկել: Եվ շտկում ենք, երևի թե տարբեր ուսուցիչների մոտ տարբեր իրավիճակներ կլինեն, շտկման տարբեր ձևեր...

    Միշտ կանգնում ենք մի ճշմարտության առջև, որ ուսուցչի աշխատանքը դժվար է, բայց նուրբ, աշխատատար է, երևի թե՝ ոմանց կողմից էլ չհասկացված, թե ինչերի միջով ենք անցնում տարբեր ընտանիքների նույնքան տարբեր դաստիարակություն ունեցող երեխաների հետ:

    Տարիներ շարունակ հղկում ենք կերպարներ, ուսման ու դաստիարակության բարդ գործընթացում ձգտում հաշտ ու համերաշխ լինել դպրոցականի ու նրա ծնողների հետ ունեցած հարաբերություններում: Բայց այդ ո՞ր մի մասնագիտությունն է պահանջում այսպիսի զգոնություն մաքրամաքուր հոգիների կերտման համար, կամ ո՞վ է ամեն անգամ դասարան մտնող ուսուցչի տրամադրությունը հարցնում, որ զսպում, թաքցնում ենք, երբեմն մեր դեմքի արտահայտությունից մեզ հասկացող դպրոցականի հարցումին մեղմ ժպիտով արձագանքում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Բարի լույս, հարգելի' Նատաշա: Իրավիճակներ, որոնք ուսուցչի համար կարող են դառնալ շրջադարձային: Որքան էլ հմուտ կամ վարպետ լինենք մեր գործում, դասապրոցեսի ընթացքում պահեր են լինում, երբ կորցնում ենք հավասարակշռությունը, որովհետև դասարանում կան աշակերտներ, ովքեր դպրոց են գալիս ընդամենը չբացակայելու համար:
    Մաշտոցի թեմայի գրառումների ժամանակ, երբ կարդում էի, թե ինչպես են նախկինում վերաբերվել ուսուցչին, ինչ հարգանք է ունեցել ուսուցիչը, աչքիս առջև հայտնվում էին մեր աշակերտները, ում համար ուսուցիչը <<դասատու>> է :
    Միշտ հարց է ծագում` ինչու՞ ուսուցիչը դարձավ անտեսված, ու՞մ մեղքով:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #13
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Բարև Ձեզ, հարգելի՛ Հերմինե: Հոգուս խորքում անչափ մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ուսուցչի հեղինակությունն ընկած, բայց այն հիմնականում նկատելի է Հայաստանում, թե ինչու՞, դեռ չեմ կարողանում կողմնորոշվել: Կցանկանայի այն վերականգնվեր գոնե այնքան, որքան այսօր ուսուցչի հանդեպ հեղինակությունն առկա է Արցախում՝ առավելապես իշխանությունների կողմից, որը շատ մեծ դեր է խաղում այդ գործում: Կարծում եմ՝ մեր դժվար ու բարդ աշխատանքին զուգահեռ՝ կկարողանանք այս հարթակում նույնպես արծարծել այդ անտեսվածությունը, որից էլ ծնվում են բազմաթիվ հակասություններ ծնողի և աշակերտի կողմից:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #14
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Դժվարացել է ուսուցչի աշխատանքը, երբ անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությամբ ենք պարտավորված: Տարիների հոլովույթում շատ բարձր հնչած ուսուցչի անունը երբեմն վարկաբեկվում է, ընկնում նրա ինքնագնահատականը, պատահում է, որ դպրոցականի կամ ծնողի խոսքում նրա անունը կոշտ է հնչում...

    Մեր օրերի ազատ խոսքը շահարկվում է, դեռահասը, չգիտակցելով ազատության սահմանը, անցնում է այն «ոսկե միջինը», որն անհրաժեշտաբար պետք է պահպանել:
    Չնայած ուսուցչակենտրոն ուսուցումը վաղուց իր տեղը զիջել է աշակերտակենտրոնին, բայց երբեմն այն խեղաթյուրվում է ու տանում դեռահասին մի այնպիսի ազատության, որով կարծում է՝ պետք է սահմանափակի ուսուցչի գործունեության ազատ տարածքները:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Արտահայտությունս կենցաղային թող չհնչի, բայց ուսուցչի հեղիանակությունը կբարձրանա նաև այն դեպքում, երբ դադարենք լինել ծնողների սուրճի սեղանի քննարկման թեմա:
    Ճապոնիայում ուսուցչին բարևելեու տարբեր աստիճաններ գոյություն ունեն, Հայաստանում ողջույնի մի ձև կա, այն էլ ` կիսատ -պռատ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #16
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Ինչու՞ է ուսուցիչը միշտ դառնում քավության նոխազ, որից էլ ծնվում են այն բոլոր հակասությունները, որ տեսնում ենք շրջապատում: Իհարկե, ուսուցիչը երբեմն քննարկման առանցքում կհայտնվի, եթե իր տեղում չէ, բայց ոչ միշտ է արդարացվում, երբ հեղինակազրկվում է անարդարացիորեն, չէ՞ որ նվիրյալներ կան, իրենց գործինն նվիրված մանկավարժներ, ովքեր արժանվույնս պետք է գնահատվեն:

    Պարզ ճշմարտություն է, որ ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու ծրագրերով, որոնք մեզ հրամցնում են վերևից: Ամեն անգամ նորն ազդարարում է հնի թերությունները, իսկ ուսուցիչներս այդ թերությունները կրողն ենք դառնում, մեզ հետ նաև՝ աշակերտները, դրա հետևանքներն իրենց վրա կրում են նաև նրանց ծնողները: Բայց ինչու՞ երբևէ չի պատժվում համակարգում բազմաթիվ սխալներ ներդրած պատասխանատուն, այնինչ ամեն ինչ բարդվում է ուսուցչի վրա, ում արհեստականորեն դարձնում են քավության նոխազ:

    Միշտ ուսուցիչը հայտնվում է թիրախում, այն դեպքում, երբ մեր ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները տարիներ շարունակ հայտնվել են բուհերում... Ուրեմն, երբ բուհերի դռները բաց են բոլորի համար, պետք է ոչ թե ուսուցչի տված գիտելիքների մակարդակը միասնական կամ կենտրոնացված քննություններով ստուգել, այլ աշակերտին նախապես պետք է հասանելի դարձնել այն ճշմարտությունը, որ այսուհետ խելամիտներն են ընդունվելու բարձրագույն, միայն այդ դեպքում նրանք կսովորեն ու ժամանակի ընթացքում նկատելի կդառնա ուսուցչի աշխատանքի արդյունքը:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #17
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահայտությունս կենցաղային թող չհնչի, բայց ուսուցչի հեղիանակությունը կբարձրանա նաև այն դեպքում, երբ դադարենք լինել ծնողների սուրճի սեղանի քննարկման թեմա:
    Ճապոնիայում ուսուցչին բարևելեու տարբեր աստիճաններ գոյություն ունեն, Հայաստանում ողջույնի մի ձև կա, այն էլ ` կիսատ -պռատ:
    Միշտ էլ երկրի իշխանավորներին ճանաչել ու գնահատել եմ ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Նրանց կողմից ցուցաբերած ակնածանքը՝ ուսուցչին ուղղված, փոխանցվել է ծնողներին ու նրանց երեխաներին: Այստեղ տեսանելի է մեկ օրինակ: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ուսուցչի աշխատանքի գնահատանքի արտահայտություն էր նրա կողմից մի շարք ուսուցիչների՝ ծաղիկներով ու պատվոգրերով պարգևատրությունը: Այսպես է բարձրանում ուսուցչի հեղինակությունը, նման դեպքում ծնողը չի հասցնում սուրճի սեղանի շուրջը հարգված ուսուցչին դարձնել բամբասանքի թեմա:

    7693.jpg

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #18
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,013
    Հեղինակության աստիճան
    22531
    Ինչու՞ է մեր օրերում երբեմն ուսուցիչը հայտնվում տարակարծությունների առանցքում: Տարիներ շարունակ հարգանք վայելած ուսուցչի անունը քննարկման նյութ է դառնում, երբ այստեղ էլ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել նրանց նկատմամբ: Ո՞վ է ասում, որ բոլոր ուսուցիչներն իրար նման են, ինչու՞ է երբեմն վարկաբեկվում ուսուցչի անունը, երբ հազարավորների մեջ բազմաթիվ նվիրյալներ կան, և դա առավել շատ նկատելի է հայաստանյան դպրոցներում:

    Լինելով Արցախի դպրոցի ուսուցչուհի՝ չեմ ուզում ձևական հնչի մտահոգությունս, երբ գիտեմ, թե մեր ամեն մի օրն ինչով է շնչում, երբ ամեն դասաժամի մենք հայտնվում ենք հոգեկան տրամադրությունների փոփոխության կիզակետում՝ առանց գիտակցելու, թե հաջորդ րոպեին ինչ կմատուցի մեզ մեր առջև նստած դպրոցականը, ով երբեմն անպատրաստ է լինում, երբեմն՝ մոռացկոտ, երբեմն՝ դասից հեռացած, մտքերի մեջ սուզված, երբեմն՝ կամակոր ու իրասածի, երբեմն՝ անչափ հարգալից ու սիրալիր... Իսկ մենք՝ շատ անգամ հանդուժող ու ներողամիտ...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #19
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող, ուսուցիչ, աշակերտ հայտնվում են հակասությունների տարբեր ծայրամասերում:

    Ուսուցիչները կարող են այս թեմայի շուրջ տարբեր իրավիճակներ ներկայացնել կամ լուծման իրենց առաջարկները: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ այդ մոտեցումը ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության վրա:
    Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։ Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային որակներին։ Դրանց են դասվում՝ մանկավարժական էրուդիցիա, մանկավարժական նպատակադրում, մանկավարժական մտածողություն,մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական ռեֆլեքսիան։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  19. #20
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք միշտ է, որ դպրոցականը կարողանում է իրեն դրսևորել կարգապահական վայել կեցվածքով: Երբեմն երկընտրանքի մեջ ենք հայտնվում. որտե՞ղ է ծնողի կամ ուսուցչի սխալը, որ պետք է կարողանալ ժամանակին շտկել: Եվ շտկում ենք, երևի թե տարբեր ուսուցիչների մոտ տարբեր իրավիճակներ կլինեն, շտկման տարբեր ձևեր...

    Միշտ կանգնում ենք մի ճշմարտության առջև, որ ուսուցչի աշխատանքը դժվար է, բայց նուրբ, աշխատատար է, երևի թե՝ ոմանց կողմից էլ չհասկացված, թե ինչերի միջով ենք անցնում տարբեր ընտանիքների նույնքան տարբեր դաստիարակություն ունեցող երեխաների հետ:

    Տարիներ շարունակ հղկում ենք կերպարներ, ուսման ու դաստիարակության բարդ գործընթացում ձգտում հաշտ ու համերաշխ լինել դպրոցականի ու նրա ծնողների հետ ունեցած հարաբերություններում: Բայց այդ ո՞ր մի մասնագիտությունն է պահանջում այսպիսի զգոնություն մաքրամաքուր հոգիների կերտման համար, կամ ո՞վ է ամեն անգամ դասարան մտնող ուսուցչի տրամադրությունը հարցնում, որ զսպում, թաքցնում ենք, երբեմն մեր դեմքի արտահայտությունից մեզ հասկացող դպրոցականի հարցումին մեղմ ժպիտով արձագանքում:
    Իր կառուցվածքային կազմակերպմամբ մանկավարժական գործունեությունը բնութագրվում է գործողությունների ամբողջականությամբ։ Մանկավարժական գործունեության առարկա է հանդիսանում սովորողների ուսումնական գործունեության կազմակերպումը, որն ուղղված է նրանց կողմից սոցիոմշակութային փորձի՝ որպես զարգացման հիմքի և պայմանի յուրացմանը։ Մանկավարժական գործունեության միջոցներ հանդիսանում են գիտական(տեսական և էմպիրիկ) գիտելիքները։ Սոցիոմշակութային փորձի փոխանցման եղանակներն են բացատրությունը, ցուցադրությունը, համատեղ աշխատանքը, սովորողների անմիջական պրակտիկան, թրեյնինգները։ Մանկավարժական գործունեության պրոդուկտ է հանդիսանում սովորողի անհատական փորձի ձևավորումը՝ աքսեոլոգիական, բարոյաէթիկական, հուզական-իմաստային, առարկայական, գնահատողական բաղադրիչներով։ Մանկավարժական գործընթացի արդյունք հանդիսանում է սովորողի անձնային, ինտելեկտուալ զարգացումը, նրա՝ որպես անձի, գործունեության սուբյեկտի կատարելագործումը։ Արդյունքների դիագնոստիկան կատարվում է դասընթացի սկզբում և վերջում սովորողների որակների համեմատությամբ։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •