Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 141 հատից

Թեմա: Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

  1. #101
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում:

    Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է:

    Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:

  2. #102
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Առաքինություն ենք սովորեցնում, մարդկային բարձր որակներ, բայց երբեմն դեղնակտուցներ կհայտնվեն, որ մեր սովորեցրած առաքինության վրա կծիծաղեն, ու կհամոզվենք դարերի խորքից եկած ճշմարտությանը, որ մեզ էլ աշակերտներ ունենք՝ «սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան...»:

    Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք ենք հետ մնացել ժամանակից...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 01.05.2019, 21:54:

  3. #103
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:

    Իմ հարցադրումները կարող են այսպես շարունակվել, բայց զարմանալի է, երբ իրենք են հարցնում, թե ինչու՞ են հիշում հենց Ավարայրը, Արցախյան այն հին ու նոր պատերազմները, որտեղ կորուստներ, վիշտ ու մորմոք կան բազում, իսկ իրենք կարկաչն են սիրում զուլալ աղբյուրի, մեղրածոր կյանքը, որ ցավեր չունի:

  4. #104
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Իրավիճակ, երբ աշակերտը փորձում է ինքը պատասխանել հարցերին՝ թույլ չտալով մյուսները մտածեն: Կարդացի դրա շուրջն ուսուցիչների տարբեր մոտեցումներ, որոնք շատ ավելի կոշտ էին, քան ես կպատկերացնեի:

    Չմոռանանք, որ երեխան ինքն էլ ուզում է շտկել իրեն, բայց չի ստացվում, ամենևին պետք չէ դատապարտել այդ երեխային, պետք է հիշել նաև հակառակ ազդեցության մասին, այսինքն՝ այդ երեխայի հանդեպ ցուցաբերած ճնշումը կարող է այնպիսի հետևանք ունենալ, որ երանություն համարվի նրա նախկին պահվածքը: Վատ սովորություն է ձևավորվել նրա մոտ, որից ինքն էլ չի կարողանում ազատվել, շատ զգույշ պետք է մոտենալ հարցին, որպեսզի կամաց-կամաց հարթեցվի այս իրավիճակը, նաև՝ ծնողի օգնությամբ, որպեսզի ընտանիքում էլ նրան զգուշորեն սկսեն հետ պահել այդ առաջնահերթությունից: Ու նաև՝ մի՞թե մենք տարիների ընթացքում այսպիսի աշակերտներ չենք ունեցել, չէի ասի, որ ես դատապարտել եմ նրանց կամ ինչ-որ ձևով պատժել, ուղղորդել եմ միշտ էլ, ու ժամանակի ընթացքում շտկվել է ամեն ինչ:

  5. #105
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1295
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես մատղաշ ծիլ եմ, որ պատմությունից հերոսամարտեր եմ հիշում և հպարտանում, Արցախյան պատերազմ եմ հիշում, հոգուս խորքում վրեժխնդրությամբ լցվում, իսկ ապրիլը... Ապրիլն իմ կյանքի սև գիծն է, սեփական մաշկի վրա զգացած ազատության և խաղաղության գինը, ապրիլը պատերազմի մասին իմ բոլոր հրեշավոր պատկերացումների վերապրումն է:

    Համարձակությունս չի հերիքում հիշել այդ օրերի ապրումների մասին...Գուցե վախենու՞մ եմ: Պատերազմն ավարտվել է, բայց այն չի ավարտվել իմ փխրուն հոգու մեջ, սկսվել է ավելի սոսկալին՝ հոգու պատերազմ, որ իմ ներսում է»: /Տաթևիկ Ղահրամանյան, 11-րդ դասարան/
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,իսկապես չենք կարող մոռանալ ապրիլյան արհավիրքը ,ովքեր գեթ մի պահ եղել են այդ թեժ կետերում մարդու աչքերը արդեն ամեն ինչ ասում են..........

  6. #106
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեջբերում Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,իսկապես չենք կարող մոռանալ ապրիլյան արհավիրքը ,ովքեր գեթ մի պահ եղել են այդ թեժ կետերում մարդու աչքերը արդեն ամեն ինչ ասում են..........
    Իմ աշակերտուհու անցած օրերի խոսքերով Ձեզ արձագանքեմ, հարգելի՛ Լիլիթ:

    «Անցնում ենք Ավարայրի ճակատամարտ, գիտենք, որ անցյալը պետք է հիշվի, բայց ներկայում ապրիլյան հերոսներն են…Ինչու՞ չներառել նրանց դպրոցական դասագրքերում «Մերօրյա հերոսներ» թեմայով, ինչու՞ չհիշատակվեն դասագրքերում Ուրֆանյանի, Սլոյանի, Աբաջյանի և շատ-շատերի անունները: Ես ապրում եմ այստեղ նրանց հիշատակով, և նրանք ինձ սովորեցրին, որ չվախենամ, ու ես վստահ եմ, որ 92-ի հաղթանակով ու Ապրիլյան քառօրյայով կվերջանա թշնամու ամեն մի ոտնձգություն» /Լուսինե Հակոբյան, 11-րդ դասարան/:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #107
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    58858040_1069304726605444_5884090322048253952_n.jpg

    Ուշադրությանս արժանացավ այս նկարի գրառումը: Հենց այս նկարը պիտի բոլորը հասկանան, ու այդ իսկ հասկացվածությամբ տեսանելի կդառնա, թե մարդասիրության սերմերը որքանով են ծլարձակված մեր շուրջը: Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» հիշեցի, բայց մի տարբերությամբ, որ այն ժամանակ ուսում ստացող երեխաները դասերից հետո դրսում մնացած իրենց ընկերների հետ էին տուն գնում, իսկ մեր օրերում այդ երեխաներին երևի չեն էլ նայի կամ գուցե չնկատելու կտան:

    «Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»:
    Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք»։

    Լավ է, որ մեր օրերում կրթությունը պարտադիր է, բայց ափսոս, որ շատերը հարգը չգիտեն, իսկ եթե անհասանելի լիներ, արդյո՞ք նույն սրտացավությունը կլիներ ուսման հանդեպ, կամ կլինեի՞ն անհոգի ուսուցիչներ, ովքեր երես կթեքեին նման երեխաներից:

  9. #108
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    279
    Հեղինակության աստիճան
    7881
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում:

    Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է:

    Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:
    Տիկի'ն Պողոսյան նրանք չեն կերպարանափոխվում, ուրեմն դա նրանց իսկական բնույթն է,որը դպրոցում թաքցրել են: Միևնույն է վաղ թեուշ նրանք իրենց իսկական էությունը ցույց էին տալու և ինչքան շուտ այնքան լավ` կիմանաս, թե ում հետ գործ ունես: Ժամանակները ինչքան էլ փոխվեն միևնույնէ կան լավ ևվատ մարդիկ: Միգուցե՞ կոպիտ է հնչում, բայց դա ցավոք սրտի իրականությունն է: Դրա համար ուսուցիչը բացի կրթելուց պետք է նախ և առաջ լավ մարդ դաստիարակի:

  10. #109
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկի'ն Պողոսյան նրանք չեն կերպարանափոխվում, ուրեմն դա նրանց իսկական բնույթն է,որը դպրոցում թաքցրել են: Միևնույն է վաղ թեուշ նրանք իրենց իսկական էությունը ցույց էին տալու և ինչքան շուտ այնքան լավ` կիմանաս, թե ում հետ գործ ունես: Ժամանակները ինչքան էլ փոխվեն միևնույնէ կան լավ ևվատ մարդիկ: Միգուցե՞ կոպիտ է հնչում, բայց դա ցավոք սրտի իրականությունն է: Դրա համար ուսուցիչը բացի կրթելուց պետք է նախ և առաջ լավ մարդ դաստիարակի:
    «Մանկավարժությունը խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում»: Լև Տոլստոյ

    Չնայած ռուս մեծ գրողի այս տեսակետին ամբողջությամբ համաձայն չեմ, բայց երևի նման աշակերտների համար է գրել, որ երբեմն մեր դաստիարակությունն իր պտուղները չի տալիս: Երեկ 12-րդ դասարանում աշակերտներն առաջարկեցին իրենց հետ մի քիչ զրուցել ու նաև ավելացրին, որ միայն ինձ են կարողանում նման առաջարկ անել: Զգացի, որ նրանք այդ զրույցի կարիքն ունեն, որից չպետք է խուսափեն մյուս ուսուցիչները: Իմ խոսքը նրանց հետ եզրափակեցի այն մեծ համոզմամբ, որ ինչքան էլ աշակերտներից ոմանք խուսափել, դաս չեն սովորել, բայց գիտեմ, որ նրանք լավ մարդ են դառնալու:
    Շնորհակալությունս Ձեզ, տիկի՛ն Աթանեսյան՝ թեմային արձագանքելու համար:

  11. #110
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Ինչու՞ երբեմն չզրուցել աշակերտների հետ:

    11-րդ ա դասարանում եմ, աշակերտները հոտնկայս ողջունում են ինձ: Դասղեկ Ռուզաննա Հարությունյանն է այդտեղ, բայց նաև ինձ հառած բազմաթիվ հայացքներ կան: Այդ դասարանում իմ առաջին դասն ամենևին չի խանգարվում, երբ դասաժամի մուտքն սկսվում է աշակերտներից մեկի ծննդյան օրվա շնորհավորանքով: Թվում է՝ կարիք չկար ինձ ներկայացնելու, երբ դպրոցում բոլոր ուսուցիչներս էլ տեսանելի ենք, բայց ես ինքս էլ ցանկություն չունեցա առանձին-առանձին ծանոթանալու նրանց հետ, երբ ուշադիր հայացքների շղարշում սպասելիք տեսա, որ անհագուրդ ցանկությամբ սպասում էին իմ խոսքին:

    Ասելիքս շատ էր, չգիտեի որտեղից սկսել, բայց զգացի, որ այդ մտերմական միջավայրում զրուցում եմ նրանց հետ, ու իմ անկեղծությունը դուրեկան է նրանց: Ու այդ դուրալի դասաժամն անցավ նրանց մեղմ ապրումների տակ, որ քարացած ինձ լսում էին, երբ նրանց էի պարզել իմ կերպարը ուսուցչուհու, որ ազատ է իր մանկավարժության մեջ ու ցանկանում է այս դեռահասներին էլ մի նոր ազատության մեջ տեսնել: Չհոգնեցին նրանք այդ սահուն անցած դասաժամի րոպեների ընթացքում, երբ ուսուցչի ու աշակերտների միջև մի գեղեցիկ մտերմական հարաբերություն էր ի ցույց դրվել:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •