+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Հայկական մշակույթը Ք.ա. 9-րդ դարից մինչև Ք.ա 7-րդ դարը

  1. #1
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967

    Հայկական մշակույթը Ք.ա. 9-րդ դարից մինչև Ք.ա 7-րդ դարը

    Որպես պատմության ուսուցչուհի` ես կողմնակից եմ դասի վարման այնպիսի մեթոդների, որոնք նպաստում են աշակերտների ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերմանը: Ահա այսպիսի մի դաս անցկացվեց վերոհիշյալ թեմայով 10-րդ դասարանցիների հետ հենց Էրեբունի պատմահնագիտական արգելոց- թանգարանում, որտեղ աշակերտները ոչ միայն ներկայացրեցին դասագրքի տեսական հատվածը, ոչ միայն պատասխանեցին տարատեսակ հարցերի ամբողջ ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ, ոչ միայն ակտիվ մասնակցեցին պատմական փաստերի հիման վրա կազմակերպված մրցույթին ( նախօրոք կազմվել էին հավասար քանակությամբ և նույն բարդության աստիճանի հարցատոմսեր: Թանգարանի բացօթյա հատվածում անցկացվեց մրցույթ, որտեղ հաղթեց « Էրեբունի» թիմը), այլ նաև գործնականում ծանոթացան Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշայույթի մնացորդների և գտածոների հիման վրա հավաքված ավելի քան 12758 հնագիտական առարկաներին,որոնք խմբավորված են 161 հավաքածուներում: Դասապրոցեսն անցավ շատ հագեցած ու ակտիվ աշխատանքային մթնոլորտում, իսկ աշակերտների պատկերավոր գիտելիքներն այնքան շատ էին, որ ես, այդ գիտելիքներն ավելի կայուն ու մնայուն դարձնեկու նպատակով, դասարանը բաժանեցի երկու խմբի:Առաջին խմբին հանձնարարեցի կազմել պրեզենտացիա «Վանի քագավորության նյութական մշակույթը» թեմայով, իսկ երկրորդ խմբին` « Վանի թագավորության հոգևոր մժակույթը» թեմայով:Բացատրեցի աշխատելու կարգն ու ձևը, տրամադրեցի համապատասխան գրակաության ցանկ: Այս աշխատանքի միջոցով փորձեցի ոչ միայն մնայուն դարձնել աշայերտների ստացած գիտելիքները, այլ նաև նրանց մեջ արթնացնել ստեղծագործ, մտածող, վերլուծող, պրպտող տեսակը, քանզի այս կյանքում ցանկացած ոլորտում հաջողոըթհան հասնելու բանալիները հենց դրանք են:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Հարգելի՛ մասնագետներ, ակնկալում եմ, որ Ձեր ակտիվ քննարկման ու առաջարկությունների հիման վրա կստացվի բովանդակալից քննարկում:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    3031
    Մեջբերում Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես պատմության ուսուցչուհի` ես կողմնակից եմ դասի վարման այնպիսի մեթոդների, որոնք նպաստում են աշակերտների ճանաչողական և պրակտիկ գործունեության ընթացքում գիտելիքների և հմտությունների ինքնուրույն ձեռքբերմանը: Ահա այսպիսի մի դաս անցկացվեց վերոհիշյալ թեմայով 10-րդ դասարանցիների հետ հենց Էրեբունի պատմահնագիտական արգելոց- թանգարանում, որտեղ աշակերտները ոչ միայն ներկայացրեցին դասագրքի տեսական հատվածը, ոչ միայն պատասխանեցին տարատեսակ հարցերի ամբողջ ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ, ոչ միայն ակտիվ մասնակցեցին պատմական փաստերի հիման վրա կազմակերպված մրցույթին ( նախօրոք կազմվել էին հավասար քանակությամբ և նույն բարդության աստիճանի հարցատոմսեր: Թանգարանի բացօթյա հատվածում անցկացվեց մրցույթ, որտեղ հաղթեց « Էրեբունի» թիմը), այլ նաև գործնականում ծանոթացան Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշայույթի մնացորդների և գտածոների հիման վրա հավաքված ավելի քան 12758 հնագիտական առարկաներին,որոնք խմբավորված են 161 հավաքածուներում: Դասապրոցեսն անցավ շատ հագեցած ու ակտիվ աշխատանքային մթնոլորտում, իսկ աշակերտների պատկերավոր գիտելիքներն այնքան շատ էին, որ ես, այդ գիտելիքներն ավելի կայուն ու մնայուն դարձնեկու նպատակով, դասարանը բաժանեցի երկու խմբի:Առաջին խմբին հանձնարարեցի կազմել պրեզենտացիա «Վանի քագավորության նյութական մշակույթը» թեմայով, իսկ երկրորդ խմբին` « Վանի թագավորության հոգևոր մժակույթը» թեմայով:Բացատրեցի աշխատելու կարգն ու ձևը, տրամադրեցի համապատասխան գրակաության ցանկ: Այս աշխատանքի միջոցով փորձեցի ոչ միայն մնայուն դարձնել աշայերտների ստացած գիտելիքները, այլ նաև նրանց մեջ արթնացնել ստեղծագործ, մտածող, վերլուծող, պրպտող տեսակը, քանզի այս կյանքում ցանկացած ոլորտում հաջողոըթհան հասնելու բանալիները հենց դրանք են:
    Հարգելի Վիոլետա,բարի գալուստ ֆորում,որպես պատմության ուսուցիչ ինձ հետաքրքրեց ձեր անցկացրած դասը և մեթոդը: Համամիտ եմ նման մեթոդներով դասն անցկացնելուն,քանզի ոգևորում է աշակերտին,ապահովում բոլորի ակտիվ մասնակցությունը և միևնույն ժամանակ ամրապնդվում է ստացած գիտելիքը տեսածի հետ համադրելով:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Հարգելի Լիաննա, շնորհակալ եմ արձագանքի համար:Մեթոդն այս պարագայում իսկապես արդյունավետ էր` դատելով արդյունքներից և հետագայում ծավալված աշխատանքից,որոնք այս պահին ընթացքի մեջ են:Արդյունքներն անպայման կհրապարակեմ առաջիկայում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    187
    Հեղինակության աստիճան
    3031
    Մեջբերում Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիաննա, շնորհակալ եմ արձագանքի համար:Մեթոդն այս պարագայում իսկապես արդյունավետ էր` դատելով արդյունքներից և հետագայում ծավալված աշխատանքից,որոնք այս պահին ընթացքի մեջ են:Արդյունքներն անպայման կհրապարակեմ առաջիկայում:
    Հետաքրքիր կլինի սպասել արդյունքներին,որից հետո կարելի է մեթոդը կիրառել դասապրոցեսում:Կողմնակից եմ այն մեթոդներին,որով աշխատում է աշակերտը և ձեռք բերում մնայուն գիտելիք:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Հարգելի Լիաննա,սիրով կտեղեկացնեմ արդյունքների մասին մոտ օրերս:Կարծում եմ`հետաքրքիր կլինի դրանց կիրառումն այլ մասնագետների մոտ ևս,իսկ վերջում միասին կքննարկենք ստացվսծ արդյունքներն ու կկատարենք վերլուծություններ:Սպասում եմ առաջարկությունների ևս:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    338
    Հեղինակության աստիճան
    6851
    Կարծում եմ հետաքրքիր դաս է ստացվել:Կառաջարկեի ստացված արդյունքների հիման վրա հոդված գրել:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2018
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    3003
    Հարգելի Վիոլետտա Բեջանյան,Ձեր ընտրած դասի մեթոդը շատ հետաքրքիր է, խթանող, կարծում եմ կարելի է այն կիրառել ուսումնասիրվող նյութի և՜ խթանման և՜ ամրապնդման նպատակով։ Վստահ եմ, որ սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասին։
    Հետաքրքիր է, հետագա դասերին ինչ անդրադարձ է եղել դաս֊էքսկուրսիային։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Հարգելի Վերգինե Հարությունյան, նախ շնորհակալ եմ արձագանքելու և ճիշտ դիտարկման համար: Այո,Դուք ճիշտ եք, այս մեթոդը շատ հարմար էր խթանման նպատակով կիրառելիս, քանզի աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն էր առաջանում և նպաստում էր,որ տեսածի մասին շատ գիտելիքներ հավաքեն: Բացի այդ խթանող նպատակ էր հետապնդում նաև կազմակերպված մրցույթը, որի անցկացման մասին նրանք նախորոք գիտեին և , հետևաբար, փորձել էին լավ սերտել թեման, որպեսզի իրենց չիմացության պատճառով իրենց թիմը չպարտվի:Ամրապնդման հատվածի համար հետաքրքիր մեթոդ էր հանձնարարված գործնական աշխատանքները պրեզենտացիաների տեսքով, որը նպաստում է ոչ միայն թեմայի ամրապնդնանն, այլ նաև նրանց մեջ բացահայտում է ստեղծագործ, ստեղծող հմտությունները: Հարգելի Վերգինե, հետագա դասերին ոգևորվածությունը բավականին մեծ է:Անընդհատ փորձում են ավելի շատ բան իմանան, որպեսզի հանձնարարված պրեզենտացիաներն ավելի հետաքրքիր ստացվեն( դրանք առաջիկայում անպայման կներկայացնեմ և միասին կքննարկենք):Բացի այդ, վերոհիշյալ դասից հետո դասարանն առավել մտերիմ և կազմակերպված է դարձել և, կարծես, դաս- էքսկուրսիան նպաստել է նաև դասարանի հոգեբանական մթնոլորտի բարելավմանը, ինչն, անշուշտ, դրական է անդրադառնում նաև հետագայում առողջ մթնոլորտում լավ սովորելուն:
    Վերջին խմբագրող՝ Բեջանյան Վիոլետտա: 04.04.2019, 00:24:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    159
    Հեղինակության աստիճան
    5967
    Հարգելի Ռուզաննա Խաչատրյան, շնորհակալ եմ դրական արձագանքի և լավ գաղափարի համար: Առաջիկայում արդյունքների քննարկումից հետո ևս ակնկալում եմ Ձեր առաջարկությունները, դիտարկումներն ու լավ գաղափարները, որոնց հիման վրա անպայման վերջում կիրագործեմ Ձեր կողմից ներկայացված գաղափարը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •