Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Հայկական ավանդույթներ

  1. #21
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795
    Գիտենք, որ մարդու կյանքում ամենաուրախ և կարևոր իրադարձություններից մեկն է նշանադրությունը, որ նախորդում է հարսանքին, և այն հայերը մեծամասամբ սիրում են նշել յուրահատուկ ճոխությամբ և շուքով։ Յուրաքանչյուրի կյանքում դա եզակի տոն է, և ամեն մեկը սրտի տրոփյունով է սպասում այդ իրադարձությանը: Այն միշտ էլ վառ ու գույնզգույն տոն է՝ լի երգ ու պարով և պերճախոս կենացներով, որի ականատեսն էինք նշանադրության հրավիրվածներս:

    Նաև նկատելի է, որ ժամանակակից զույգերը հիմա իրենք են նախընտրում՝ ինչպես նշել իրենց կյանքի ամենակարևոր օրը, խորհրդային տարիների հայկական ավանդական այդ տոնը կարծես իր տեղը զիջել է նոր տոնակատարության, որ ավելի ճոխ է ու շքեղ, չնայած ավանդական ծեսերի որոշակի տարրեր դեռ պահպանվում են: 


    Փոխվել են ժամանակները...Հարսանքի ժամանակ նորապսակների ուսերին առաջներում լավաշ էին գցում, մեղր հյուրասիրում, իսկ նոր օրերում դրանք սեղանին են դրվում, նաև նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք էին շաղ տալիս ու ափսե կոտրում: Միշտ էլ նման միջոցառումներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի, նրանց հարազատների, բոլոր հրավիրվածների երջանկության և բարեկեցության համար կենացները: Առաջներում նշանդրեքից հետո հարսանիք էր լինում, հարսանքից հետո կատարվող կարևորագույն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն էր: Հնում այդ ամենը կատարվում էր հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց, զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: 
 Ինչքան էլ ուրախ լինի այդ արարողությունն իր բնույթով, միշտ էլ առաջին իսկ կենացներում խոնարհում կա ազգի նահատակների հիշատակին, թախծախառն ու խրոխտ երգեր՝ նվիրված Արցախյան պատերազմի և հետագա տարիների զոհերին: Հոտնկայս մեկ րոպե լռությունն ամենուր մեզ հետ է, նաև՝ երախտիքի արտահայտություն բոլոր նրանց հանդեպ, ում շնորհիվ վայելում ենք այս խաղաղ օրերը: 



  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2331

    Գոտի

    Գոտին նշանավորում էր սոցիալական դրությունը. (հարուստները կապում էին լայն, աղքատները՝ նեղ գոտի): Փոփոխությունների նախանշանակ է. փեսային գոտի նվիրելը նշանակում էր սոցիալական վիճակի փոփոխություն: Տղամարդու գոտին խորհրդանշում էր իշխանությունը, կնոջ գոտին՝ հարսնությունը, կուսությունը կամ սեռականությունը. այն արձակելը կուսության զոհաբերումն էր: Հարսի գոտին կապելը (իրավունքը վերապահվում էր ամուսնուն կամ սկեսրայրին) ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլն է, արձակելը՝ արգելքի վերացումը (հնում`այլ տղամարդու կողմից կնոջ գոտին արձակելը նշանակում էր պատվազրկում, իրավունքների ոտնահարում): Աղերսվում էր պտղաբերական սովորույթների հետ։Ուխտատեղիներում երեխա չունեցող կանանց արձակված գոտին անծանոթ տղամարդու կողմից կապելը խորհրդանշում էր բեղմնավորումը և հնում մայրանալու նպատակով արտամուսնական կապի մեջ մտնելու ծեսի վերապրուկն էր: Մոնղոլիայում կնոջ հետ մերձեցած տղամարդը նրան էր հանձնում իր գոտին. երեխա ծնվելու դեպքում կինը համարվում էր ամուսնացած և իրավունք էր ստանում նորածնին հոր անունով կոչելու: Միևնույն ժամանակ գոտին հմայիլ-պահպանակ էր. օղակելով մեջքը, մարմինը բաժանում էր վերին (արական սկիզբ) և ստորին հատվածների (իգական սկիզբ). նորապսակների գոտին կապելը ամբողջացնում էր մարմինը (արական և իգական սկիզբը)՝ իբրև մանրատիեզերք՝ հիմք դնելով արարչագործությանը: Հայերը ծիածանն անվանում էին «Արամազդի գոտի», հույները՝ Ծիր կաթինը՝ «Աֆրոդիտեի գոտի»:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    <<Ընտանիք >> թեման անցնելիս հարցնում եմ աշակերտներին` կցանկանայի՞ն արդյոք ապրել ավանդական հայկական, եռասերունդ ընտանիքներում , պատասխանն, իհարկե, չի ուշանում . չէին ցանկանա:
    /Ի դեպ այս թեման անցնելիս հաճախ եմ կիրառում <<Կյանքի գետ>> մեթոդը, որը լավագույնս ներկայացնում է հայկական ավանդական ընատնիքի դերն ու նշանակությունը երեկ, այսօր և վաղը/:

  6. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով: Դրա շնորհիվ է, որ, ենթարկվելով դարերի փորձությանը և, իհարկե, կրելով նաև ժամանակների ազդեցությունը, այն այսօր էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը:
    Հայկական ավանդական ընտանիքներում մեծ էր տանտիկնոջ դերը . նրա ձեռքին էին շերեփը, մառանների, շտեմարանների բանալիները, նա էր հոգում ընտանիքի անդամների սնունդը , հագուստը, նա իրավունք ուներ ապրանք փոխանակել, գնել կամ վաճառել : Տանտիկնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների վրա. տան հարսները իրենց բողոքները նրան էին հայտնում: Տանտիկինը համարվում էր ընտանիքի բարոյական կանոնների ուսուցիչը :Նա համարվում էր նաև ամուսնու խորհրդատուն, լրաբերն ու լրատարը ::
    Հայկական ավանդական ընտանիքում տանտիկինը համարվում էր օջախ - ջերմություն:

  7. #25
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Ընտանիք >> թեման անցնելիս հարցնում եմ աշակերտներին` կցանկանայի՞ն արդյոք ապրել ավանդական հայկական, եռասերունդ ընտանիքներում , պատասխանն, իհարկե, չի ուշանում . չէին ցանկանա:
    /Ի դեպ այս թեման անցնելիս հաճախ եմ կիրառում <<Կյանքի գետ>> մեթոդը, որը լավագույնս ներկայացնում է հայկական ավանդական ընատնիքի դերն ու նշանակությունը երեկ, այսօր և վաղը/:
    Թումանյանի «Անուշը» անցնելիս հարցրի, թե կցանկանայի՞ն ապրել Անուշի ապրած ժամանակաշրջանում: Միաձայն բոլոր աշակերտները դեմ արտահայտվեցին, բայց երբ պոեմի կերպարներին մեր օրերի զուգահեռականում ցանկացա տեսնել, հակառակ պատկերն էր տեսանելի:

    «Եթե համեմատենք Անուշին ու մեր օրերի աղջիկներին, ապա կտեսնենք ինչպես նմանության, այնպես էլ տարբերության եզրեր: Հակառակ Անուշին, ում սպառնում էր «գնացած, ետ եկած» աղջկա ճակատագիրը, կարելի է ասել` մեր օրերի աղջիկների համար դա սովորական է դարձել, այն արդեն վիճահարույց խնդիր չէ»: /Կարապետյան Արմինե/:

    «Կյանքը շատ դաժան է, ինչքան ասես, ցավեցնում է... Կարծում եմ` այսօրվա մեր հասարակության մեջ դժվար կգտնվեն աղջիկներ, ովքեր Անուշի նման իրենց սիրած էակի մահվանից հետո, ընդմիշտ նրանց հետ լինելու համար, զոհաբերեին իրենց կյանքը» /Արզումանյան Լադա/:

    «Հիմա աղջիկներն ավելի համարձակ են և նրանց չի էլ հետաքրքրում հասարակական կարծիքը: Եթե նման դեպք տեղի ունենար մեր օրերում, թե ինչ-որ անհեթեթ «ադաթ» խախտելու համար Անուշի եղբայրը վիրավորված ինքնասիրությամբ սպանել է նրա սիրած տղային, երևի շրջապատում կասեին, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի» /Բաղրյան Իննա/:

    «Ո՞վ կմտածեր, որ այդ համեստ գյուղական աղջնակը կհամարձակվեր փախչել սիրած տղայի հետ: Անուշի ապրած ժամանակների նման մեր օրերում փախուստը այդքան էլ սարսափելի բամբասանքներ իր շուրջը չէր հավաքի, այն շրջապատի կողմից կդիտվեր որպես բնական և սովորական երևույթ: Չեմ էլ հավատում, որ Անուշի տարիքի աղջիկները սիրած տղային կորցնելուց հետո կխելագարվեին, նույնիսկ իրենց կյանքին վերջ կտային: Գուցե մեր օրերում դա հավատարմության բացակայությա՞ն նշան է....» /Անդրյան Անգելինա/:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #26
    Ավագ մասնակից Ռուզաննա Թադևոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    2331
    Նկարագրեմ նաև իմ և ամուսնուս եղբոր հարսանիքի արարողությունները:Տեղի են ուղնեցել 1990 և 1995 թվականներին:

    Իմ հարսանիքը չէր կարելի համարել շատ ավանդական,բայց այդ տարիներին որքանով որ կարողացել ենք իրականացրել ենք ավանդականին մոտ: Հարս եմ գնացել գյումրեցու ընտանիք: Ինքս էլ այնպիսի ընտանիքից եմ, որը կարելի է համարել ավանդապաշտ: Եթե շատ մանրամասն գրեմ , շատ երկար կստացվի: Ուստի կգրեմ չափավոր:Եթե հետաքրքիր կլինի ՝ կավելացնեմ:Հարսանիքը սկսվում է լավաշի թխումով:Ինչին ես մասնակից չեմ եղել, բայց տարիներ հետո , երբ ամուսնուս եղբորն էինք ամուսնացնում մասնակից եմ եղել այդ հրաշք արարողությանը:Խմորը հունցում են երեկոյան:Այն ուղեկցվում է երգերով, շուրջպարով:Թթխմորը հիմնական ալյուրի մասին լցնում է աղջիկ երեխա , որպես անմեղության խորհրդանիշ:Ապա նոր տանտիկինը սկսում է հունցել:Հունցելուց հետո խմորի վրա խաչ է քաշում, , սպիտակ , մաքուր փռոցքով ծածկում և մասնակիցներին հրավիրում հյուրասիրության:Հաց թխելուն մասնակցող կանայք պետք է գիշերեն այդ տանը, քանի որ լուսաբացին մոտ պետք է հասունացած խմորը գնդեն:Տանտիկինը երեկոյան հյուրասիրությունից հետո բոլորին անկողին է գցում: Իսկ առավոտ վաղ նրանց արթնացնում է :Սկսում են խմորը գնդել:Տան տղամարդը վառում է թոնիրը:Մինչև թոնիրը նստում է , գնդած խմորը երկրորդ անգամ հասունացած է լինում:Ինքս քաղաքի աղջիկ եմ և հարս եղած ժամանակ սովորեցի և գնդել, և՛ գրտնակել և՛ հացը խփել թոնրի շրթին, և՛ հանել: Կանայք սկսում են թխել:Հարազատների փոքր, դպրոցական երեխաները գնդերը տանից կրում են թոնրատուն:Սկզբում թխելը սկսում են երգով:Օրհնում են թոնիրը աղոթքով ,առաջին կիսաեփ , փորձի համար թոնրի շրթին խփած հացը տաք-տաք վազեցնում են գոմ և տալիս կովերին և հավերին:

    Սկսում են թխել:Հետաքրքիրը հետո է:Սկսում են գալ հարևանները:Նրանք իրենց հետ բերում են գեղեցիկ զարդարված փաթեթ - նվերներ նորահարսին, որը դեռ մի քանի շաբաթ հետո պիտի այդ տուն մտնի:Այդ նվերները տանտիկինը տնօրինում է ըստ իր հայեցողության:Կան սկեսուրներ ,որոնք հանձնում են նորահարսին: Պատահում են դեպքեր, որ նորահարսը , եթե գյուղի աղջիկ չի լինում, ինչպես ես, չի էլ իմանում ,որ մնան ավանդույթ կա:Հարսանիքից հետո ,երբ բարեկամ կանայք հարցնում են նորահարսին, թե նրա դուրը եկա՞վ արդյոք հացի նվերները, նա շվարած չի իմանում ինչ ասի:

    Թոնրից հանած առաջին 7 հացը տանում են նախորդ օրը նորածին ունեցածի տուն:Թխելուց հետո հացերը չորացնում են և շարում հատուկ կախոցի վրա և ծածկում մաքուր փռոցքներով:

    Հաջորդը մսացուի և մատաղի ոչխարների ընտրությունն է:Տանտերը հրավիրում է գիտակ գյուղացիներից ոմանց:Եթե այդ ընտանիքում չեն ունենում կով և ոչխարներ, ապա գնում են գնելու:Մսացուի արարողությունը նույնպես հետաքրքիր է: Սկսվում է ուրբաթ օրը:Երգերով, պարերով:Հարսանքավորների մեծամասնության մասնակցությամբ:Փեսային ուղարկում են հարսի քողը բերելու: Ասեմ , որ հարսի քողը մինչև նախորդ օրը մնում է հարսի մոտ :Փեսան պետք է ուրբաթ օրը երեկոյան գնա այն բերելու:Հարսի տանը ապագա աները հյուրասիրության սեղան է գցում, ապագա փեսայի հետ բաժակ բարձրացնում և իր ծնողական պատգամը տալիս ապագա ամուսիններին:

    Հաց թխելու արարողությունն ուղեկցվում էր աղոթքներով:Աղոթքները հնչում էին ինչպես տանտերը կամ տանտիկինը հարմարեցնում էր իր լեզվին և մտածողությանը:Դեռ չեմ լսել իրար խիստ մնան աղոթքներ նույն արարողության ժամանակ:Եվ դա էլ հենց յուրահատուկ հմայք է տալիս արարողություններին:Թոնիրը վառելիս արտասանում էին ՛՛Հայր մեր՛՛ -ը , ավելացնելով իրենց սրտից բխած խոսքեր և մաղթանքներ: - Թոնիրս միշտ վառ մնա, կրակը ջերմություն տարածի ամեն տուն:Լիքն ու առատ լինի հացս , որը կիսեմ ամենքի հետ:Տեր Աստված, Փառքդ շատ, որ արժանացրիր այս մի բուռ սուրբ հացին:

    Երե նորածին չկար, տանում էին հղի ունեցողի , կամ հիվանդի տուն:Հետաքրքիրն այն էր, որ ասում էին 7 հաց, բայց ականատես եմ եղել այդ ժամանակ, որ երևի մի 70 հաց բաժանվեց:Էլ հղիների տուն, էլ նորածին ունեցողի, էլ գյուղամեջ տարան:Իրենց մոտ թոնրի հացը համարվում է սուրբ:Ցանկացած մարդ ով ,անցնում էր մայթով, առնելով թարմ հացի հոտը , կարող էր համարձակ մտնել և համտեսել:Աաաաայնպես կհյուրասիրեն, տեսնել է պետք:Մսացուի ժամանակ երգում են շարաններ , բառերը չեմ կարող ներկայացնել , որոնք կարճ- կարճ են լինում , իսկ երաժշտությունը դափ ու զուռնայով հնչում է շատ երկար՝ մեկ - երկու ժամ առանց դադարի:Այդ պատճառով էլ մորթացուի փորոտիքի մասերից պատրաստված առաջին կտորները տալիս են հենց նվագողներին:Մսացուի երեկոյան պատրաստում են կովի սիրտը, թոքերը, փայծաղը....:Եվ դրանով հյուրասիրում մասնակիցներին:Ավելի շատ հավաքվում են քեֆ անելու , ոչ թե ուտելու համար:Դրա համար էլ հարսանիքը տևում էր 3 օր՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի:Հարսանիքը անում էին կապած վրանների տակ, որտեղ տեղավորվում էին 350 մարդ:Մեծ քանակով կանայք էլ սպասարկում էին:Ամուսնացել եմ 1990 թվականին :Հիմա այդ գյուղը շատ է զարգացել: Ոչինչ չի մնացել այդ ամենից:Երևի Երևանում այդ ճոխության եվրոպական հարսանիք չեն անում , ինչպես այդ գյուղում:

    Ուրբաթ օրը, նախքան հարսի քողի ետևից գնալը, ապագա փեսան հավաքում է իր ընկերներին, զարմիկներին :Նա այդ օրն է ընտրում իր ազապ եղբորը:Դա կատարվում է ոչ թե նախապես պայմանավորված կերպով , այլ անսպասելի:Ոչ ոք նախապես չի իմանում, թե փեսան ում կտա այդ իրավունքը:Ընտրությունից հետո փեսան հեռանում է , իսկ տղաները սկսում են ուրախանալ:Ընտրված ազապ եղբայրը պետք է գիշերվա ընթացքում զարդարի իր թուրը.Թրի վրա կապում են տարբեր մետաղադրամներ, գունավոր ժապավեններ, փետուրներ:Իսկ թրի ծայրին հագցնում են մի մեծ խնձոր:Հաջորդ օրը այդ խնձերի մեջ մյուս չամուսնացած տղաները իրենց մետաղադրամներն են մտցնում:Ազապ եղբայրը պարտավոր էր իր կողմից մի հավ զարդարել:Նրա տանեցիները ներկում են հավի ճանկերը, կտուցը, աչքերը, վզին կապում են փոքր բոժոժներ, ոտքերը կապում են կարմիր ժապավենով:Ազապ եղբայրը ամբողջ հարսանիքի ընթացքում պետք է զգոն լինի և ձեռքից բաց չթողնի իր թուրն ու հավը, որպեսզի չգողանան:Ապա թե ոչ , գողացողը ինչ գին ուզեց հավի համար նա պետք է վճարի:Հավը մյուս ազապ տղաների համար է:Հարսանիքից հետո հավաքվում են ազապ եղբոր տանը, ու գիշերով, մորթում են այդ թրով և համտեսում են:Այդ պատճառով էլ ազապ եղբայր անգամ պարելիս ձեռքից բաց չի թողնում նրանց:Հավին պետք է սոված պահեն, հետագա անհարմարություններից խուսափելու համար:

    Սրանք իմ ամենաքաղցր հիշողություններն են:Միգուցե թվում է ,թե խիստ նահապետական կարգավիճակ է,բայց լրիվ հակառակը:Ամուսնուս ազգը շատ առաջադեմ է:Ես շատ ուրախ եմ ,որ և իմ , և ամուսնուս ընտանիքներում ավանդույթները պահպանվում են:Ունեմ վիդեոներ:Հատկապես հետաքրքիր է տեսնել ազապի պարը թուրը վեր ցցած, հավի ոտքերից պինդ բռնած ու գլխավերևում պահած պարելիս:Հիմա որ նայում ենք, ծիծաղում ենք:Խեղճ ազապ եղբորը բոլորը համոզում են, որ հավին հանգիստ դնի մի անկյուն, բայց նա այդպես էլ պահում է մինչև հարսանիքի ավարտը:Կամ էլ երբ հոգնում է, պահ է տալիս քրոջը:Դե քույրը հո եղբորը չի դավաճանի և հավը փոխանցի նրա ընկերներին ,որոնք հավի համար հետո փրկագին կպահանջեն:

    Պարեցնելու գաթաները սիրով պատրաստում էին փեսայի քույրերը և զարմուհիները:Թխվում են թոնրում:Այդ կերպ կարծես կիսելով հարսանիքի ահռելի աշխատանքի մի փոքր մասը:Մի կողմից էլ առիթ էր հանդիսանում աղջիկներով և՛ չամուսնացած , և՛ արդեն նորահարս, մի լավ ուրախանալու տաք թոնրի շուրջ:Դե գյումրվա բարբառն ու ասելիք-խոսելիքը, երգն ու տաղը էլ համեմում էին այդ արարողությունը:Այն ժամանակ փաթեթավորման այսպիսի ճոխություններ չկային:Ամեն մեկը իր թխածը աշխատում էր ավելի գեղեցիկ զարդարել թափանցիկ թղթերի մեջ:Նրանց կպցնում էին ուլունքներ, ժապավեններ:Իրենք էլ պիտի պարեցնեին և ստանային իրենց հասանելիք նվերները հարսի կողմից:Իմ հարսանիքիմ 20-25 գաթա էին բերել:Չեք պատկերացնի դրանց համը:Մի հատ էլ միշտ թողնում են ապագա նորահարսի սենյակում ,որ նա էլ համտեսի հարս գալու օրը: Խորիզը անարատ յուղով, մշկնընկույզի և դարչինի խառնուրդով:Տեգորս հարսանիքին այդ ամենին ականատես եղա ինքս:

    Կոսպանդը ես եմ պատրաստել :Եվ կանաչը , և՛ կարմիրը: Մի կերպ ես ու մայրս չգիտես որտեղից ճարեցինք բավականին լավ որակի բարակ ատլասե կտորներ:Կարեցինք երկար շերտեր և վրան կպցրեցինք շատ քիչ զարդարանքներ:Այնպես , որ փեսան շատ չնեղվի:Ինչու՞ մենք պատրաստեցինք:Սա կապված էր հարսի շորի ընտրության հետ:Ամալյա՛ ջան , հարցիդ եմ պատասխանում:Իմ հարսի շորը սկեսուրս էր ուղարկել , որ հագնեի և տեսնեի ,թե ինչպես ինձ վրա հարմարեցնեմ:Չգիտեմ ումից էին վերցրել:Սարսափելի հին, դեղնած, տեսքից , շնորհքից ընկած: Հրաժարվեցի հագնել և հետ ուղարկեցի:Այս ամենը հարսանիքից 2 ամիս առաջ էր:Այն ժամանակ այսպիսի հարսանեկան սրահներ չկային:Ընտրություն չկար:Սկեսուրս էլ լուր էր ուղարկել ,թե այդ դեպքում թող ինքն էլ ճարի ու ... վճարի:Ճարեցի: Այն թվերի համար ժամանակակից հարսի շոր: Վճարեց ամուսինս:Փեսան հագնվում էր ինչպես այժմ:Ոչ մի արտասովոր հագուստ:Ոչ մի ազգային էլեմենտ:Կոսպանդը կապում էր ազապ քույրը:Ամուսինս հարազատ քույր չուներ , կապել է հորեղբոր աղջիկը:Ինչպես և տեգորինս:Մեր տանը ՝ բակում ,կարմիրը կապել է իմ հարսնաքույրը, քանի որ ես էլ քույր չունեմ:

    Ինձ համար հետաքրքիր էր , թե ինչպես կանցնի հարսանիքը սկեսրայրիս տանը:Իրենց մոտ այսպիսի կարգ կա:Հարսնարը (գրում եմ ր-ով, որովհետև իրենք այդպես են արտասանում) գնում է հարսին բերելու մի ճանապարհով, բայց պետք է հետ վերադառնար մյուս ճանապարհով:Հարսանքավորները գյուղից դուրս էին եկել հիմնական ճանապարհով , իսկ գյուղ մտանք գյուղի հետևի ճանապարհով:Երբ հարցրեցի , թե ինչու, ամուսինս ասաց ,որ դա արվում է նրա համար, որ հարսը ճանապարհը կորցնի և չկարողանա հեշտությամբ հետ վերադառնալ:Հասկանալի է , որ հնուց մնացած նախապաշարմունքի մնացորդներ են :Բայց իմ դուրը եկավ:Մեքենաներից իջանք տանից բավականին հեռու:Երկար քայլեցինք:Փողոցի 2 կողմերի տների տանտիկինները ամեն մեկը իր տան առաջ փոքր հյուրասիրության սեղաններ էին գցել և հարսանքավորները պարելով մոտենում էին, վերցնում բաժակները , լսում բարեմաղթանքները , խմում և շարունակում:Մինչև հասանք ամուսնուս տան աստիճանների մոտ՝ տղամարդկանցից շատերն արդեն գինովցած էին:Ավանդույթի համաձայն սկեսուրս լավաշով, քաղցրով դիմավորեց, պարեց, մեղր հյուրասիրեց, որ մեր կյանքը քաղցր անցնի:Ապա սկեսուրս և սկեսրայրս հարսանեկան պար պարեցին , որը կատակ պար է :Պարի վերջում պետք է նրանք կոխ բռնեն և դրա ժամանակ սկեսուրս պետք տապալի սկեսրայրիս:Այդպես էլ բեմադրում են :Ինչին օգնում են ներկաները՝ հաշվի առնելով նրանց տարիքը:Երբ հարցեցի, թե ինչու անպայման տղամարդը պետք է պարտվի , իսկ կինը հաղթի,բացատրեցին ,որ դրանով ցույց են տալիս որ տնտեսությունը ղեկավարում է տան կինը:Ընտանիքի ամրության գրավականը նրա ձեռքին է:Այդ պարը շատերի խնդրանքով նրանք պարում էին նաև մյուս հարազատները երեխաներ հարսանիքներին նրանց փոխարեն:

    Ամուսնուս հարազատները այդ հանգամանքը այնպես սրբորեն են պահում:Հիմա ճիշտ է գերժամանակակից հարսանիք են անում, բայց նույն ճանապարհով ետ գալը շատ վատ նշան են համարում:Դե հիմա մեքենա են վարձում և անծանոթ վարորդին անընդհատ զգուշացնում են ,որ հանկարծ չփորձի թեքվի նույն ճանապարհի ուղղությամբ:

    Երբ մոտեցանք տան աստիճաններին, մեր ոտքերի տակ կատարվեց մատաղի արարողությունը:Երեք սև արու ոչխարներից մեկը թողեցին:Այդ մատաղը նրանք անվանում են ազատ մատաղ, քանի որ նույն րոպեին հարազատներից մեկը այն տարավ և հանձնեց մանկատուն: Ափսեները կոտրելով ներս մտանք:Այդ կոտրված ափսեների փշուրները վայրկյանական հավաքեց ամուսնուս զարմուհիներից մեկը և այդ րոպեին ես չիմացա թե ինչ արեց:Հետագայում նույնը ես արեցի ,երբ տեգորս էինք ամուսնացնում:Ըստ իրենց ավանդույթի կոտրված ափսեից ոչ մեկին չեն թողնում վերցնի, քանի որ այդ ձևով նա կգողանա նորապսակների ամուսնության ամրությունը , հաջողությունը,սերը և ընտանեկան անդորրը: Տեգորս հարսանիքի ժամանակ ականատես եղա ,թե քանի հոգի էին ուզում այդ անել: Երբ նորապսակները ներս մտան, ես միանգամից կտորները հավաքեցի, նոր թողեցի որ մյուսները ներս մտնեն:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գոտին նշանավորում էր սոցիալական դրությունը. (հարուստները կապում էին լայն, աղքատները՝ նեղ գոտի): Փոփոխությունների նախանշանակ է. փեսային գոտի նվիրելը նշանակում էր սոցիալական վիճակի փոփոխություն: Տղամարդու գոտին խորհրդանշում էր իշխանությունը, կնոջ գոտին՝ հարսնությունը, կուսությունը կամ սեռականությունը. այն արձակելը կուսության զոհաբերումն էր: Հարսի գոտին կապելը (իրավունքը վերապահվում էր ամուսնուն կամ սկեսրայրին) ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլն է, արձակելը՝ արգելքի վերացումը (հնում`այլ տղամարդու կողմից կնոջ գոտին արձակելը նշանակում էր պատվազրկում, իրավունքների ոտնահարում): Աղերսվում էր պտղաբերական սովորույթների հետ։Ուխտատեղիներում երեխա չունեցող կանանց արձակված գոտին անծանոթ տղամարդու կողմից կապելը խորհրդանշում էր բեղմնավորումը և հնում մայրանալու նպատակով արտամուսնական կապի մեջ մտնելու ծեսի վերապրուկն էր: Մոնղոլիայում կնոջ հետ մերձեցած տղամարդը նրան էր հանձնում իր գոտին. երեխա ծնվելու դեպքում կինը համարվում էր ամուսնացած և իրավունք էր ստանում նորածնին հոր անունով կոչելու: Միևնույն ժամանակ գոտին հմայիլ-պահպանակ էր. օղակելով մեջքը, մարմինը բաժանում էր վերին (արական սկիզբ) և ստորին հատվածների (իգական սկիզբ). նորապսակների գոտին կապելը ամբողջացնում էր մարմինը (արական և իգական սկիզբը)՝ իբրև մանրատիեզերք՝ հիմք դնելով արարչագործությանը: Հայերը ծիածանն անվանում էին «Արամազդի գոտի», հույները՝ Ծիր կաթինը՝ «Աֆրոդիտեի գոտի»:
    Գոտու հետ կապված հետքարքիր պատմություն հիշեցի . մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում / ավելի ճիշտ կլինի ասել մեծ գերդաստանում / : Ձմռանները մեր տանն էին մնում պապիս ծնողները ` պատկառելի մարդիկ: Պապիս մայրը արծաթե գոտի ուներ, լայն , գեղեցիկ զարդանախշերով, երբ պատրաստվում էր անկողին մտնելու, գոտին հանում ու տալիս էր տատիս/ տատս իր մեծ հարսն էր/ ու ամեն անգամ կրկնում էր .<< Որ մեռնիմ, էս քյամարը/ գոտին/ քի տիմ տալ>> : Մինչ օրս էլ այդ գոտին մնում է մեր տանը ` որպես մասունք, սրբություն :

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Մեջբերում Ռուզաննա Թադևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարագրեմ նաև իմ և ամուսնուս եղբոր հարսանիքի արարողությունները:Տեղի են ուղնեցել 1990 և 1995 թվականներին:

    Իմ հարսանիքը չէր կարելի համարել շատ ավանդական,բայց այդ տարիներին որքանով որ կարողացել ենք իրականացրել ենք ավանդականին մոտ: Հարս եմ գնացել գյումրեցու ընտանիք: Ինքս էլ այնպիսի ընտանիքից եմ, որը կարելի է համարել ավանդապաշտ: Եթե շատ մանրամասն գրեմ , շատ երկար կստացվի: Ուստի կգրեմ չափավոր:Եթե հետաքրքիր կլինի ՝ կավելացնեմ:Հարսանիքը սկսվում է լավաշի թխումով:Ինչին ես մասնակից չեմ եղել, բայց տարիներ հետո , երբ ամուսնուս եղբորն էինք ամուսնացնում մասնակից եմ եղել այդ հրաշք արարողությանը:Խմորը հունցում են երեկոյան:Այն ուղեկցվում է երգերով, շուրջպարով:Թթխմորը հիմնական ալյուրի մասին լցնում է աղջիկ երեխա , որպես անմեղության խորհրդանիշ:Ապա նոր տանտիկինը սկսում է հունցել:Հունցելուց հետո խմորի վրա խաչ է քաշում, , սպիտակ , մաքուր փռոցքով ծածկում և մասնակիցներին հրավիրում հյուրասիրության:Հաց թխելուն մասնակցող կանայք պետք է գիշերեն այդ տանը, քանի որ լուսաբացին մոտ պետք է հասունացած խմորը գնդեն:Տանտիկինը երեկոյան հյուրասիրությունից հետո բոլորին անկողին է գցում: Իսկ առավոտ վաղ նրանց արթնացնում է :Սկսում են խմորը գնդել:Տան տղամարդը վառում է թոնիրը:Մինչև թոնիրը նստում է , գնդած խմորը երկրորդ անգամ հասունացած է լինում:Ինքս քաղաքի աղջիկ եմ և հարս եղած ժամանակ սովորեցի և գնդել, և՛ գրտնակել և՛ հացը խփել թոնրի շրթին, և՛ հանել: Կանայք սկսում են թխել:Հարազատների փոքր, դպրոցական երեխաները գնդերը տանից կրում են թոնրատուն:Սկզբում թխելը սկսում են երգով:Օրհնում են թոնիրը աղոթքով ,առաջին կիսաեփ , փորձի համար թոնրի շրթին խփած հացը տաք-տաք վազեցնում են գոմ և տալիս կովերին և հավերին:

    Սկսում են թխել:Հետաքրքիրը հետո է:Սկսում են գալ հարևանները:Նրանք իրենց հետ բերում են գեղեցիկ զարդարված փաթեթ - նվերներ նորահարսին, որը դեռ մի քանի շաբաթ հետո պիտի այդ տուն մտնի:Այդ նվերները տանտիկինը տնօրինում է ըստ իր հայեցողության:Կան սկեսուրներ ,որոնք հանձնում են նորահարսին: Պատահում են դեպքեր, որ նորահարսը , եթե գյուղի աղջիկ չի լինում, ինչպես ես, չի էլ իմանում ,որ մնան ավանդույթ կա:Հարսանիքից հետո ,երբ բարեկամ կանայք հարցնում են նորահարսին, թե նրա դուրը եկա՞վ արդյոք հացի նվերները, նա շվարած չի իմանում ինչ ասի:

    Թոնրից հանած առաջին 7 հացը տանում են նախորդ օրը նորածին ունեցածի տուն:Թխելուց հետո հացերը չորացնում են և շարում հատուկ կախոցի վրա և ծածկում մաքուր փռոցքներով:

    Հաջորդը մսացուի և մատաղի ոչխարների ընտրությունն է:Տանտերը հրավիրում է գիտակ գյուղացիներից ոմանց:Եթե այդ ընտանիքում չեն ունենում կով և ոչխարներ, ապա գնում են գնելու:Մսացուի արարողությունը նույնպես հետաքրքիր է: Սկսվում է ուրբաթ օրը:Երգերով, պարերով:Հարսանքավորների մեծամասնության մասնակցությամբ:Փեսային ուղարկում են հարսի քողը բերելու: Ասեմ , որ հարսի քողը մինչև նախորդ օրը մնում է հարսի մոտ :Փեսան պետք է ուրբաթ օրը երեկոյան գնա այն բերելու:Հարսի տանը ապագա աները հյուրասիրության սեղան է գցում, ապագա փեսայի հետ բաժակ բարձրացնում և իր ծնողական պատգամը տալիս ապագա ամուսիններին:

    Հաց թխելու արարողությունն ուղեկցվում էր աղոթքներով:Աղոթքները հնչում էին ինչպես տանտերը կամ տանտիկինը հարմարեցնում էր իր լեզվին և մտածողությանը:Դեռ չեմ լսել իրար խիստ մնան աղոթքներ նույն արարողության ժամանակ:Եվ դա էլ հենց յուրահատուկ հմայք է տալիս արարողություններին:Թոնիրը վառելիս արտասանում էին ՛՛Հայր մեր՛՛ -ը , ավելացնելով իրենց սրտից բխած խոսքեր և մաղթանքներ: - Թոնիրս միշտ վառ մնա, կրակը ջերմություն տարածի ամեն տուն:Լիքն ու առատ լինի հացս , որը կիսեմ ամենքի հետ:Տեր Աստված, Փառքդ շատ, որ արժանացրիր այս մի բուռ սուրբ հացին:

    Երե նորածին չկար, տանում էին հղի ունեցողի , կամ հիվանդի տուն:Հետաքրքիրն այն էր, որ ասում էին 7 հաց, բայց ականատես եմ եղել այդ ժամանակ, որ երևի մի 70 հաց բաժանվեց:Էլ հղիների տուն, էլ նորածին ունեցողի, էլ գյուղամեջ տարան:Իրենց մոտ թոնրի հացը համարվում է սուրբ:Ցանկացած մարդ ով ,անցնում էր մայթով, առնելով թարմ հացի հոտը , կարող էր համարձակ մտնել և համտեսել:Աաաաայնպես կհյուրասիրեն, տեսնել է պետք:Մսացուի ժամանակ երգում են շարաններ , բառերը չեմ կարող ներկայացնել , որոնք կարճ- կարճ են լինում , իսկ երաժշտությունը դափ ու զուռնայով հնչում է շատ երկար՝ մեկ - երկու ժամ առանց դադարի:Այդ պատճառով էլ մորթացուի փորոտիքի մասերից պատրաստված առաջին կտորները տալիս են հենց նվագողներին:Մսացուի երեկոյան պատրաստում են կովի սիրտը, թոքերը, փայծաղը....:Եվ դրանով հյուրասիրում մասնակիցներին:Ավելի շատ հավաքվում են քեֆ անելու , ոչ թե ուտելու համար:Դրա համար էլ հարսանիքը տևում էր 3 օր՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի:Հարսանիքը անում էին կապած վրանների տակ, որտեղ տեղավորվում էին 350 մարդ:Մեծ քանակով կանայք էլ սպասարկում էին:Ամուսնացել եմ 1990 թվականին :Հիմա այդ գյուղը շատ է զարգացել: Ոչինչ չի մնացել այդ ամենից:Երևի Երևանում այդ ճոխության եվրոպական հարսանիք չեն անում , ինչպես այդ գյուղում:

    Ուրբաթ օրը, նախքան հարսի քողի ետևից գնալը, ապագա փեսան հավաքում է իր ընկերներին, զարմիկներին :Նա այդ օրն է ընտրում իր ազապ եղբորը:Դա կատարվում է ոչ թե նախապես պայմանավորված կերպով , այլ անսպասելի:Ոչ ոք նախապես չի իմանում, թե փեսան ում կտա այդ իրավունքը:Ընտրությունից հետո փեսան հեռանում է , իսկ տղաները սկսում են ուրախանալ:Ընտրված ազապ եղբայրը պետք է գիշերվա ընթացքում զարդարի իր թուրը.Թրի վրա կապում են տարբեր մետաղադրամներ, գունավոր ժապավեններ, փետուրներ:Իսկ թրի ծայրին հագցնում են մի մեծ խնձոր:Հաջորդ օրը այդ խնձերի մեջ մյուս չամուսնացած տղաները իրենց մետաղադրամներն են մտցնում:Ազապ եղբայրը պարտավոր էր իր կողմից մի հավ զարդարել:Նրա տանեցիները ներկում են հավի ճանկերը, կտուցը, աչքերը, վզին կապում են փոքր բոժոժներ, ոտքերը կապում են կարմիր ժապավենով:Ազապ եղբայրը ամբողջ հարսանիքի ընթացքում պետք է զգոն լինի և ձեռքից բաց չթողնի իր թուրն ու հավը, որպեսզի չգողանան:Ապա թե ոչ , գողացողը ինչ գին ուզեց հավի համար նա պետք է վճարի:Հավը մյուս ազապ տղաների համար է:Հարսանիքից հետո հավաքվում են ազապ եղբոր տանը, ու գիշերով, մորթում են այդ թրով և համտեսում են:Այդ պատճառով էլ ազապ եղբայր անգամ պարելիս ձեռքից բաց չի թողնում նրանց:Հավին պետք է սոված պահեն, հետագա անհարմարություններից խուսափելու համար:

    Սրանք իմ ամենաքաղցր հիշողություններն են:Միգուցե թվում է ,թե խիստ նահապետական կարգավիճակ է,բայց լրիվ հակառակը:Ամուսնուս ազգը շատ առաջադեմ է:Ես շատ ուրախ եմ ,որ և իմ , և ամուսնուս ընտանիքներում ավանդույթները պահպանվում են:Ունեմ վիդեոներ:Հատկապես հետաքրքիր է տեսնել ազապի պարը թուրը վեր ցցած, հավի ոտքերից պինդ բռնած ու գլխավերևում պահած պարելիս:Հիմա որ նայում ենք, ծիծաղում ենք:Խեղճ ազապ եղբորը բոլորը համոզում են, որ հավին հանգիստ դնի մի անկյուն, բայց նա այդպես էլ պահում է մինչև հարսանիքի ավարտը:Կամ էլ երբ հոգնում է, պահ է տալիս քրոջը:Դե քույրը հո եղբորը չի դավաճանի և հավը փոխանցի նրա ընկերներին ,որոնք հավի համար հետո փրկագին կպահանջեն:

    Պարեցնելու գաթաները սիրով պատրաստում էին փեսայի քույրերը և զարմուհիները:Թխվում են թոնրում:Այդ կերպ կարծես կիսելով հարսանիքի ահռելի աշխատանքի մի փոքր մասը:Մի կողմից էլ առիթ էր հանդիսանում աղջիկներով և՛ չամուսնացած , և՛ արդեն նորահարս, մի լավ ուրախանալու տաք թոնրի շուրջ:Դե գյումրվա բարբառն ու ասելիք-խոսելիքը, երգն ու տաղը էլ համեմում էին այդ արարողությունը:Այն ժամանակ փաթեթավորման այսպիսի ճոխություններ չկային:Ամեն մեկը իր թխածը աշխատում էր ավելի գեղեցիկ զարդարել թափանցիկ թղթերի մեջ:Նրանց կպցնում էին ուլունքներ, ժապավեններ:Իրենք էլ պիտի պարեցնեին և ստանային իրենց հասանելիք նվերները հարսի կողմից:Իմ հարսանիքիմ 20-25 գաթա էին բերել:Չեք պատկերացնի դրանց համը:Մի հատ էլ միշտ թողնում են ապագա նորահարսի սենյակում ,որ նա էլ համտեսի հարս գալու օրը: Խորիզը անարատ յուղով, մշկնընկույզի և դարչինի խառնուրդով:Տեգորս հարսանիքին այդ ամենին ականատես եղա ինքս:

    Կոսպանդը ես եմ պատրաստել :Եվ կանաչը , և՛ կարմիրը: Մի կերպ ես ու մայրս չգիտես որտեղից ճարեցինք բավականին լավ որակի բարակ ատլասե կտորներ:Կարեցինք երկար շերտեր և վրան կպցրեցինք շատ քիչ զարդարանքներ:Այնպես , որ փեսան շատ չնեղվի:Ինչու՞ մենք պատրաստեցինք:Սա կապված էր հարսի շորի ընտրության հետ:Ամալյա՛ ջան , հարցիդ եմ պատասխանում:Իմ հարսի շորը սկեսուրս էր ուղարկել , որ հագնեի և տեսնեի ,թե ինչպես ինձ վրա հարմարեցնեմ:Չգիտեմ ումից էին վերցրել:Սարսափելի հին, դեղնած, տեսքից , շնորհքից ընկած: Հրաժարվեցի հագնել և հետ ուղարկեցի:Այս ամենը հարսանիքից 2 ամիս առաջ էր:Այն ժամանակ այսպիսի հարսանեկան սրահներ չկային:Ընտրություն չկար:Սկեսուրս էլ լուր էր ուղարկել ,թե այդ դեպքում թող ինքն էլ ճարի ու ... վճարի:Ճարեցի: Այն թվերի համար ժամանակակից հարսի շոր: Վճարեց ամուսինս:Փեսան հագնվում էր ինչպես այժմ:Ոչ մի արտասովոր հագուստ:Ոչ մի ազգային էլեմենտ:Կոսպանդը կապում էր ազապ քույրը:Ամուսինս հարազատ քույր չուներ , կապել է հորեղբոր աղջիկը:Ինչպես և տեգորինս:Մեր տանը ՝ բակում ,կարմիրը կապել է իմ հարսնաքույրը, քանի որ ես էլ քույր չունեմ:

    Ինձ համար հետաքրքիր էր , թե ինչպես կանցնի հարսանիքը սկեսրայրիս տանը:Իրենց մոտ այսպիսի կարգ կա:Հարսնարը (գրում եմ ր-ով, որովհետև իրենք այդպես են արտասանում) գնում է հարսին բերելու մի ճանապարհով, բայց պետք է հետ վերադառնար մյուս ճանապարհով:Հարսանքավորները գյուղից դուրս էին եկել հիմնական ճանապարհով , իսկ գյուղ մտանք գյուղի հետևի ճանապարհով:Երբ հարցրեցի , թե ինչու, ամուսինս ասաց ,որ դա արվում է նրա համար, որ հարսը ճանապարհը կորցնի և չկարողանա հեշտությամբ հետ վերադառնալ:Հասկանալի է , որ հնուց մնացած նախապաշարմունքի մնացորդներ են :Բայց իմ դուրը եկավ:Մեքենաներից իջանք տանից բավականին հեռու:Երկար քայլեցինք:Փողոցի 2 կողմերի տների տանտիկինները ամեն մեկը իր տան առաջ փոքր հյուրասիրության սեղաններ էին գցել և հարսանքավորները պարելով մոտենում էին, վերցնում բաժակները , լսում բարեմաղթանքները , խմում և շարունակում:Մինչև հասանք ամուսնուս տան աստիճանների մոտ՝ տղամարդկանցից շատերն արդեն գինովցած էին:Ավանդույթի համաձայն սկեսուրս լավաշով, քաղցրով դիմավորեց, պարեց, մեղր հյուրասիրեց, որ մեր կյանքը քաղցր անցնի:Ապա սկեսուրս և սկեսրայրս հարսանեկան պար պարեցին , որը կատակ պար է :Պարի վերջում պետք է նրանք կոխ բռնեն և դրա ժամանակ սկեսուրս պետք տապալի սկեսրայրիս:Այդպես էլ բեմադրում են :Ինչին օգնում են ներկաները՝ հաշվի առնելով նրանց տարիքը:Երբ հարցեցի, թե ինչու անպայման տղամարդը պետք է պարտվի , իսկ կինը հաղթի,բացատրեցին ,որ դրանով ցույց են տալիս որ տնտեսությունը ղեկավարում է տան կինը:Ընտանիքի ամրության գրավականը նրա ձեռքին է:Այդ պարը շատերի խնդրանքով նրանք պարում էին նաև մյուս հարազատները երեխաներ հարսանիքներին նրանց փոխարեն:

    Ամուսնուս հարազատները այդ հանգամանքը այնպես սրբորեն են պահում:Հիմա ճիշտ է գերժամանակակից հարսանիք են անում, բայց նույն ճանապարհով ետ գալը շատ վատ նշան են համարում:Դե հիմա մեքենա են վարձում և անծանոթ վարորդին անընդհատ զգուշացնում են ,որ հանկարծ չփորձի թեքվի նույն ճանապարհի ուղղությամբ:

    Երբ մոտեցանք տան աստիճաններին, մեր ոտքերի տակ կատարվեց մատաղի արարողությունը:Երեք սև արու ոչխարներից մեկը թողեցին:Այդ մատաղը նրանք անվանում են ազատ մատաղ, քանի որ նույն րոպեին հարազատներից մեկը այն տարավ և հանձնեց մանկատուն: Ափսեները կոտրելով ներս մտանք:Այդ կոտրված ափսեների փշուրները վայրկյանական հավաքեց ամուսնուս զարմուհիներից մեկը և այդ րոպեին ես չիմացա թե ինչ արեց:Հետագայում նույնը ես արեցի ,երբ տեգորս էինք ամուսնացնում:Ըստ իրենց ավանդույթի կոտրված ափսեից ոչ մեկին չեն թողնում վերցնի, քանի որ այդ ձևով նա կգողանա նորապսակների ամուսնության ամրությունը , հաջողությունը,սերը և ընտանեկան անդորրը: Տեգորս հարսանիքի ժամանակ ականատես եղա ,թե քանի հոգի էին ուզում այդ անել: Երբ նորապսակները ներս մտան, ես միանգամից կտորները հավաքեցի, նոր թողեցի որ մյուսները ներս մտնեն:

    Այսօր հարսանիքն էլ դարձավ ընդամենը արարողություն, ձևական . նախկինում աղջկա կողմի հարազատները հավավքում էին, ամենքը մի - մի նվեր դնում հարսի ճամպրուկի մեջ, մինչև ուշ գիշեր ջերմ զրուցում էին, ուրախանում, դերերը բաժանած էին, թե հարսանիքի օրն ով ինչ պիտի անի, որ ամեն ինչ կազմակերպված անցնի, իսկ այսօր զանգում են հորաքրոջը կամ մորաքրոջն ու ասում , թե երբ լինեն եկեղեցու բակում :

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Ըստ մի հին ավանդությаն` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
    11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:/ Խ. Սիրականյան/

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Խաչեղբայրը քրիստոնեական և մասնավորապես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ծիսակարգում՝ պսակադրության արարողության վկան է: Պսակի արարողակարգում՝ խաչեղբորը ընկերակցում է հարսնաքույրը։

    Խաչեղբայր ունենալու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից։ Հնում նրանք պարզապես վկաներ էին։ Իսկ հետագայում, խաչեղբոր պարտականությունների մեջ է մտել նաև նորապսակ զույգին ու նրանց ընտանիքին օգնելն ու դժվարությունների ժամանակ նեցուկ կանգնելը։ Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն իր «Քավորը Հայոց մեջ» հոդվածում, որտեղ նկատի է ունեցել և' խաչեղբորը և' կնքահորը միաժամանակ նշում է, որ քավորի յուրաքանչյուր այցը համընտանեկան իրադարձություն էր, նրա յուրաքանչյուր ասածը՝ օրենք։ Օրինակ, Աղձնիքի հայերը ընտանեկան ոչ մի խնդիր առանց քավորի միջամտության չէին լուծում։ Ըստ Եսայի քահանա Արթենյանի, Հայաստանյայց Եկեղեցում խաչեղբայրը օջախի սուրբն է՝ որքան մեծարված լինի, այնքան էլ պատասխանատու է նորապսակների առջև՝ ցույց տալու նրանց ամենաճիշտ և ամենամաքուր ճանապարհը։

    Որոշ ազգագրագետներ կարծում են, որ Հայկական լեռնաշխարհում կնքահոր (քավորի) և խաչեղբոր նախատիպերը կային նաև նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Ըստ ազգագրագետ Խ. Սամուելյանի, խաչեղբոր ու կնքահոր հանդեպ ակնածանքը հիշեցնում է հնագույն ժամանակների սովորույթների մասին, երբ ցեղերը հարգում էին իրենց տոհմի ավագանուն։ Մեկ այլ ազգագրագետ Գ. Իփեկյանը կնքահորն ու խաչեղբորը նույնացնում է հեթանոսական ժամանակաշրջանի քրմի կերպարին։
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 25.03.2019, 18:09:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •