+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴՆԵՐ,ՀՆԱՐՆԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Ակտիվ մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել ուսանողի մտածողությունը և ճանաչողական ակտիվությունը։ Բայց կարևոր է նաև նշել, որ ակտիվ մեթոդների մեծամասնությունը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն ուսուցման գործընթացում։
    Ակտիվ ուսուցման մեթոդները – մեթոդներ են, որոնք նպաստում են ուսանողների ճանաչողական գործունեությունը։ Կառուցված են հիմնականում երկխոսության վրա, որը ենթադրում է մտքերի ազատ փոխանակում կոնկրետ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ։ ԱՈՒՄ-ը բնութագրվում է ուսանողների ակտիվության բարձր մակարդակով։ Տարբեր մեթոդներով ուսուցման և կրթական-արտադրական արդյունավետ գործունեության ակտիվացման հնարավորությունները բազմազան են, դա կախված է համապատասխան մեթոդի բնույթից ու բովանդակությունից, կիրառման ձևից և ուսուցչի հմտությունից։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (30.04.2019), Ռուզաննա Խաչատրյան (05.05.2019), Նելլի Գալստյան (11.05.2019), Zhanneta (29.04.2019)

  3. #22
    Մոդերատոր LarisaB-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    3525
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվ մեթոդները պետք է կիրառվեն ուսուցման գործընթացի այն հատվածում, երբ անհրաժեշտ է զարգացնել ուսանողի մտածողությունը և ճանաչողական ակտիվությունը։ Բայց կարևոր է նաև նշել, որ ակտիվ մեթոդների մեծամասնությունը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունեն ուսուցման գործընթացում։
    Ակտիվ ուսուցման մեթոդները – մեթոդներ են, որոնք նպաստում են ուսանողների ճանաչողական գործունեությունը։ Կառուցված են հիմնականում երկխոսության վրա, որը ենթադրում է մտքերի ազատ փոխանակում կոնկրետ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ։ ԱՈՒՄ-ը բնութագրվում է ուսանողների ակտիվության բարձր մակարդակով։ Տարբեր մեթոդներով ուսուցման և կրթական-արտադրական արդյունավետ գործունեության ակտիվացման հնարավորությունները բազմազան են, դա կախված է համապատասխան մեթոդի բնույթից ու բովանդակությունից, կիրառման ձևից և ուսուցչի հմտությունից։
    Հարգելի ուսուցիչներ հավանաբար, կհամաձայնեք, որ դասի դաստիարակչական բաղկացուցիչը պակաս կարևոր չէ, քան ուսումնականը, և այդ երկու բաղկացուցիչները փոխկապված են: Ինչպե՞ս երեխան կվարժվի կատարել իր աշխատանքը` ուսումը: Կլինի՞ արդյոք, ուսումը գրավիչ նրա համար, կստիպի՞ մտածել, քննադատորեն վերաիմաստավորել: Այս ամենը և շատ այլ բան կախված է նրանից, թե դասի ժամանակ ինչ պայմաններ են ստեղծված երեխաների ուսումնառության համար:
    Ուսուցման ինտերակտիվ մոդելը կազմակերպում է ուսուցման այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ բոլոր սովորողները ակտիվորեն փոխգործակցում են: Ինտերակտիվ ուսուցման կազմակերպումը ենթադրում է կենսական իրավիճակների մոդելավորում, դերային խաղերի օգտագործում, հարցերի և խնդիրների ընդհանրացնող հետևություն հանգամանքների և իրավիճակների վերլուծության հիման վրա, տեղեկատվական հոսքերի ներթափանցում գիտակցության մեջ, որը դրդում է ակտիվ գործունեության:
    Ինտերակտիվ են այն տեխնոլոգիաները, որոնց կիրառման ժամանակ սովորողը ուսուցանող համակարգում հանդես է գալիս մշտապես փոփոխվող սուբյեկտիվ-օբյեկտիվ հարաբերություններում, պարբերաբար դառնալով նրա ինքնավար ակտիվ տարրը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուզաննա Խաչատրյան (05.05.2019), Zhanneta (06.05.2019)

  5. #23
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Իսկ ինչ կասեք խմբային հետազոտության մասին: Ենթադրենք ընտրում են մի խնդիր,նյութ,որն ավելի շատ է հտքրքրում դասարանին:Թեման ինքնին պետք է հնարավորություն տա այն դիտարկելու տարբեր տեսանկյունիներից:
    1/Թեման ներկայացնում ենք և ցուցադրում նյութի նախնական հավաքածուն:
    2/Աշակերտները նայում են նյութը,քննում են,բարձրացնում ուսումնասիրության ,բացահայտման ենթակա հարցերը...
    3/Կարելի է անցկացնել մտագրոհ քննարկում,ընդ որում ինֆորմացիայի այլ աղբյուրների մեջբերմամբ:

  6. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Ժանետա, Վենի դիագրամը իսկապես կարելի է օգտագործել նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ: Հաճախ ես այն օգտագործում եմ նաև դասի խթանման փուլում, գործնական աշխատանքների ժամանակ:
    Հարգելի Ռուզաննա, իմ կարծիքով, Վիենի դիագրամ կարելի է կիրառել դասապրոցեսի տարբեր փուլերում, դա կախված է թեմայից և նպատակից: Ես նույնպես հաճախ եմ կիրառում, որովհետև զգում եմ, որ այն շատ արդյունավետ է համեմատության և համադրման ժամանակ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (13.05.2019)

  8. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Այն, որ ուսուցման ակտիվ մեթոդները նախկին՝ ավանդական մեթոդների համեմատ ավելի արդյունավետ են, դա փաստ է, որ օգնում են սովորողների մոտ զարգացնել զանազան սոցիալական հմտություններ, դա բազմիցս ապացուցվել է, սակայն փաստ է նաև այն, ուսուցչից պահանջում են մեծ ու լայնածավալ աշխատանք:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (13.05.2019)

  10. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Հարգելի Քրիստինե, թույլ տվեք հավելել, որ ցանկացած մեթոդ հարկավոր է փորձարկել, հետազոտել, հասկանալ դրա արդյունավետության չափը, ապա նոր ներառել սեփական մշակույթի մեջ, սակայն երբեք չի կարելի մեթոդների կիրառությունը դարձնել ինքնանպատակ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (13.05.2019)

  12. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Ուսումնառության պրոցեսը հնարավոր է ակտիվացնել և սովորողներին հնարավորինս շատ ներգրավել ուսումնառության մեջ հաճախակի կիրառելով պրոբլեմային ուսուցում, հարցադրումների և խաղային մեթոդներ: Դրանք խթանում են սովորողների կողմից, երբեմն ուսուցչի օգնությամբ, նոր գիտելիքների, պրոբլեմների, խնդիրների լուծման նոր ձևերի բացահայտումը, մեծացնում են սովորողների հավատը իրենց ուժերի և հնարավորությունների նկատմամբ, նպաստում ինքնարժևորմանը: Այսպիսի ակտիվ մեթոդներով դասավանդումը հագեցած է բովանդակալից և լայնածավալ հետադարձ կապով («այստեղ և հիմա»), քան ավանդական մեթոդները

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (13.05.2019)

  14. #28
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Նելլի Գալստյան: Բայց համաձայնեք,որ այսօր վեբ-որոնում մեթոդով են աշակերտները հետազոտություններ կատարում: Աշակերտները կարծես թե հեռացել են գրքերից,հոդվածներից:
    Համաձայն եմ,որ համացանցը արագացնում է տեղեկատվության որոնումը,ընդլայնում է որոնվող տեղեկատվության ներկայացման ձևերը__նկար,ձայն- տեքստ և այլն:Համացանցի միջոցով ստացված նյութը բազմակողմանի է ներկայացնում տեղեկատվությունը,ցույց է տալիս դրա կապը այլ բնագավառների հետ:
    Սակայն պետք չէ մոռանալ,որ համացանցում տեղակայված տեղեկատվությունը կարող է հավաստի չլինել...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    201
    Հեղինակության աստիճան
    981
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Նելլի Գալստյան: Բայց համաձայնեք,որ այսօր վեբ-որոնում մեթոդով են աշակերտները հետազոտություններ կատարում: Աշակերտները կարծես թե հեռացել են գրքերից,հոդվածներից:
    Համաձայն եմ,որ համացանցը արագացնում է տեղեկատվության որոնումը,ընդլայնում է որոնվող տեղեկատվության ներկայացման ձևերը__նկար,ձայն- տեքստ և այլն:Համացանցի միջոցով ստացված նյութը բազմակողմանի է ներկայացնում տեղեկատվությունը,ցույց է տալիս դրա կապը այլ բնագավառների հետ:
    Սակայն պետք չէ մոռանալ,որ համացանցում տեղակայված տեղեկատվությունը կարող է հավաստի չլինել...
    Համամիտ եմ հարգելի գործընկեր, ուսուցման նախկին մեթոդներով աշխատելը շատ ավելի հեշտ էր, սակայն ժամանակներն իրենց պահանջն են թելադրում, ուստի պարտավոր ենք փոխել սովորեղների ուսումնառության ձևերը, վերանայել և նախկինում գործածվածներից վերցնել լավագույնն ու հարմարեցնել ժամանակի պահանջներին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ
    Հեղինակ՝ Նատաշա Պողոսյան, բաժին` Մեթոդական
    Գրառումներ: 177
    Վերջինը: 27.05.2019, 09:18
  2. ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ
    Հեղինակ՝ Նատաշա Պողոսյան, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 30.01.2019, 17:11
  3. ՊԱՐԱՄԵՏՐԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
    Հեղինակ՝ Heghin, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.03.2018, 01:36
  4. ՊԱՐԱՄԵՏՐԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ
    Հեղինակ՝ Heghin, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.03.2018, 01:36
  5. «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է...»
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.03.2017, 00:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •