+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Գլոբալացում:Մշակութային գլոբալացում,առանձնահատկությունը:

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Գլոբալացում:Մշակութային գլոբալացում,առանձնահատկությունը:

    Գլոբալացումը համաշխարհային տնտեսական ,քաղաքական,մշակութային և հոգևոր(կրոնական) ինտեգրման և միավորման գործընթաց է:Այն համաշխարհային տիրապետության կառույցի փոփոխման բնութագրող կողմն է:
    Գլոբալացումը շարունակական գործընթաց է ,երբ աշխարհը տնտեսապես համախմբվում է ՝ կապիտալի,ապրանքի,ծառայությունների և մարդկանց միջև համաշխարհային տնտեսությունների սահմաններում ստեղծվող ավելի մեծ փոխկապակցվածության պատճառով :Սա այն գործընթացն է,որի միջոցով երկրները կրճատում են աշխարհագրական ,մշակութային,տնտեսական և ինստիտուցիոնալ հեռավորությունը։ Այն բնորոշվում է համակարգում փոխկապակցվածությամբ ,երբ համակարգի մեկ երկրում տեղի ունեցածը ազդում է բոլորի վրա (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ )։
    Գլոբալացումը ամբողջ աշխարհում մարդկանց ,ընկերությունների և կառավարությունների փոխգործակցության և ինտեգրման գործընթաց է։
    Այն առաջին հերթին ազգային պետությունների տնտեսական շուկաների միավորում,մշակույթների մերձեցում է և հանգեցնում է մեզ շրջապատող երևույթների և մշակույթների միախառնմանը։
    Գլոբալացումը նաև տնտեսական ,քաղաքական և մշակութային հարաբերությունների ինտենսիվացումն է պետական սահմաններից դուրս։
    Դա աճող փոխկապակցվածություն է համաշխարհային տնտեսության ,մշակույթի,կրոնի և բնակչության միջև,որ պայմանավորված է ապրանքի և ծառայությունների ոլորտում միջսահմանային առևտրով ,ներդրումներով,ֆինանսական ,մարդկային և տեղեկատվության հոսքերով։
    Գլոբալացումը նաև բնորոշվում է որպես կապիտալիստական ընդլայնման ձև,որը ներառում է տեղական և ազգային տնտեսությունների ընդգրկումը համաշխարհային շուկայական տնտեսության մեջ։
    Այս գործընթացը մեծ տարածում ունեցավ 1990-ական թ-ից ՝Սառը պատերազմի ավարտից հետո։
    Արդի գլոբալացումը տեղեկատվական ոլորտում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների (համակարգիչ,համացանց ) և ֆինանսատնտեսական ինտեգրման հետևանքով ,նաև շատ արագ և արդյունավետ է ընթանում ։
    Գլոբալացումը «նեղ» տերմին է՝ միջազգային առևտրի և որոշակի ներդրումային հոսքերի մասին ,որոնք վերաբերում են զարգացած տնտեսություններին(ԱՄՆ),իսկ «լայն»իմաստով կրում է բարդ և քաղաքական բնույթ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Սոս Սարգսյան
    Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել:
    Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ:
    Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր:

    Խորեն Աբրահամյան
    Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը:

  4. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Գլոբալացումը թեև «լայն » քննարկվեց 1980-ական թ.-ից,բայց ,եթե խոսենք գլոբալացում «երևույթի» մասին ,ապա այն դրսևորվել է դեռևս հին ժամանակներից։Դա արտահայտվել է ապրանքային և մշակութային փոխանակումների , տարբեր ցեղերի փոխկապակցվածության տեսքով։Այն ավելի մեծ թափ ստացավ կայսրությունների , համաշխարհային կրոնների և միջազգային առևտրի առաջացման հետ։Գլոբալ աշխարհի բոլոր համակարգերի զարգացման յուրաքանչյուր փուլը, նախ և առաջ պայմանավորված է գիտության զարգացումով,նոր հայտնագործություններով,գյուտերով։
    Այսպես13-րդ դարից համալսարանները հայտնվեցին Եվրոպայում,հիմք դնելով կրթության համաշխարհային ցանցին։
    14-րդ դարում ձևավորվեց Վերածնունդի հումանիզմը(մարդասիրություն,մարդակենտրոն) , որը դարձավ գլոբալ աշխարհի զարգացման նոր փուլը։Հումանիստները գրում էին գրքեր,ստեղծում արվեստի գործեր,զարգացնում գիտությունը(գյուտեր) ,այդ գաղափարները տարածում համալսարաններում։Հենց այս գաղափարներով հետագա դարերում իրագործվեց Վերածնունդը,Ռեֆորմացիան,իսկ հետագայում նաև լուսավորյալ շարժումը,այս ամենը փոխեց մարդու հայացքները կյանքի նկատմամբ։

  5. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Գլոբալացումը զարգացել է մի քանի փուլերով.
    I-ին ալիքը եղել է 15-րդ դարի վերջին 16-րդ դարի սկզբին ,Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների շրջանը,որի արդյունքը աշխարհագրական գլոբալացումն էր,գաղութների և գաղութատեր կայսրությունների ձևավորումը։Այն ուներ նաև բացասական կողմեր՝ ընթացավ արյան և բռնությունների միջոցով,ոչնչացվեցին հայտնագործված երկրների բնիկ ժողովուրդները և նրանց հարուստ ազգային մշակույթները (մայաներ,ացտեկներ,ինկեր)։Եվրոպա նփրթափանցեցին համաճարակները,որի արդյունքում մահացավ եվրոպական բնակչության 1/3-ը։
    Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների շնորհիվ Եվրոպան կապեր հաստատեց աշխարհի մինչ այդ իրեն անհայտ տարածքների ։Ստրկացման ,նվաճման և առևտրի միջոցով՝ բացի մարդկանցից Եվրոպա թափանցեցին նոր մշակաբույսեր,կենդանիներ,անգամ վիրուսներ(կարտոֆիլ,լոլիկ,եգիպտացորեն,սիֆիլիս)։Եվրոպայից Ամերիկա թափանցեցին տիֆը,կովեր,մշակովի հացաբույսեր։Հիվանդությունների և նվաճողսկան պատերազմների արդյունքում մահացավ ամերիկյսն բնիկների 95%-ը։

  6. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Գլոբալացման II ալիքը արդյունաբերական հեղաշրջումն է,միասնական համաշխարհային շուկայի ձևավորումը։
    Այսօր մարդկությունը գտնվում է գլոբալացման III ալիքի սկզբում ։
    «Աշխարհը ապրում է «նվաճողականության էռայում»,որը հաջորդել է գաղութացման էռային։Եթե նախկինում նվաճողների դերում պետություններն էին հանդես գալիս,ապա այժմ այդ դերում են անհատ արդյունաբերողները և ֆինանսական խմբերը։Անդրազգային կորպորացիաները,ֆինանսական կապիտալը(նաև վիրտուալ) տեղեկատվական տեխնոլոգիաները «կոտրեցին» ազգերի և երկրների միջև սահմանները։
    Աշխարհը դառնում է գլոբալ ֆինանսական գիգանտների(օլիգարխիայի) տիրույթ՝առանց հայրենիքի։

  7. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների և արժեքների համաշխարհային տարածմանը՝նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները։Մշակութային գլոբալացմանը բնութագրող է մշակութային փոխհարաբերությունները տարբեր երկրների միջև,անգլերեն լեզվի կիրառումը(միջազգային համագործակցության համար),համացանցի կրառումը,ողջ աշխարհով տարածել ամերիկյան ֆիլմերը,հաղորդաշարերը.միջազգային տուրիզմի աճը։
    «Մշակութային գլոբալացում »տերմինը ի հայտ է եկել 1980-ական թթ-ից,ազգերի մերձացման և մշակութային փոխկապվածության թելադրանքով։Գլոբալացումը ուղղակի ազդցություն ունի ինչպես համաշխարհային,այպես էլ ազգերի,ժողովուրդների մշակութային զարգացման գործընթացի վրա,որը ունի դրական և բացասական հետևանքներ։Մշակութային գլոբալացման հենց այսօրվա տարբերակը իր մեջ ներառում է ինչպես նոր հեռանկարներ,այնպես էլ նոր ռիսկեր,որոնք կարող են ուղղակիորեն մեծ հետևանքներ թողնել մեր պատմության ,մեր ազգային ինքնորոշման և ազգային գաղափարախոսության վրա։Մշակութային գլոբալացումը չպետք է բերի մշակութային ունիֆիկացիայի,այլ յուրաքանչյուր ազգային մշակույթ պետք է իրավահավասար դիրքում լինի մյուս բոլոր ազգային մշակույթների կողքին

  8. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    287
    Հեղինակության աստիճան
    8060
    Մեջբերում ԼիանաԳրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մշակութային գլոբալացումը վերաբերում է գաղափարների և արժեքների համաշխարհային տարածմանը՝նպատակ ունենալով ընդլայնել և ամրապնդել սոցիալական հարաբերությունները։Մշակութային գլոբալացմանը բնութագրող է մշակութային փոխհարաբերությունները տարբեր երկրների միջև,անգլերեն լեզվի կիրառումը(միջազգային համագործակցության համար),համացանցի կրառումը,ողջ աշխարհով տարածել ամերիկյան ֆիլմերը,հաղորդաշարերը.միջազգային տուրիզմի աճը։
    «Մշակութային գլոբալացում »տերմինը ի հայտ է եկել 1980-ական թթ-ից,ազգերի մերձացման և մշակութային փոխկապվածության թելադրանքով։Գլոբալացումը ուղղակի ազդցություն ունի ինչպես համաշխարհային,այպես էլ ազգերի,ժողովուրդների մշակութային զարգացման գործընթացի վրա,որը ունի դրական և բացասական հետևանքներ։Մշակութային գլոբալացման հենց այսօրվա տարբերակը իր մեջ ներառում է ինչպես նոր հեռանկարներ,այնպես էլ նոր ռիսկեր,որոնք կարող են ուղղակիորեն մեծ հետևանքներ թողնել մեր պատմության ,մեր ազգային ինքնորոշման և ազգային գաղափարախոսության վրա։Մշակութային գլոբալացումը չպետք է բերի մշակութային ունիֆիկացիայի,այլ յուրաքանչյուր ազգային մշակույթ պետք է իրավահավասար դիրքում լինի մյուս բոլոր ազգային մշակույթների կողքին
    Այո ճիշտ եք գլոբալացումը չպետք է հանգեցնի ազգային արժեքային համակարգի քայքայման և մշակութային համահարթեցման: Հատկապես այն վտանգավոր է մեզ նման փոքր ազգերի համար:
    Հայաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, նույնպես ներքաշվել է համաշխարհայնացման գործընթացի մեջ: Մեզ համար կարևոր է դարձել նրա հնարավորություններից օգտվել կարողանալը` մեր երկրի զարգացումը, տնտեսության միասնացումը համաշխարհային շուկային և բնակչության կենսամակարդակի բարձրացումը արագացնելու նպատակով` միաժամանակ անաղարտ պահելով ազգային արժեքները և ավանդույթները:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2018
    Հասցե
    Զովունի
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Համամիտ եմ հարգելի Լաուրա Աթանեսյան...Մշակութային գլոբալացումը ունի իր դրական և բացասական կողմերը։Պետք է նախ հստակեցնել դրանք և ապա փորձել պայքարել բացասական հետևանքի դեմ,որը կլանում է ազգայինը,իր գրավիչ կողմերով «գայթակղում »երիտասարդ սերնդին ,որոնց հետ աշխատում ենք մենք ՝մանկավարժներս։Այժմյան արդյունքները ապացուցում են (համացանցի կողմից կլանումը,հեռախոսների տարածումը,մշակույթի տարբեր բնագավառներում
    « օտար մշակույթի »հաղթանակը,օտար սովորույթների մուտքը երիտասարդների կողմից ընդունումը),որ ազգայինը «պարտվում է»։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •