+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Հայոց եկեղեցու տոները

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417

    Հայոց եկեղեցու տոները

    Նպատակը

    . սովորողներին ծանոթացնել Հայոց եկեղեցու տոներին
    . պարզաբանել տոների դերը ժողովրդի կյանքում
    . ներկայացնել եկեղեցական տոների երեք խմբերը, պատկերացում ձևավորել դրանց նկատմամբ

    Խնդիրները

    .նպաստել սովորողների հետաքրքրությունների աճին
    . ձևավորել հարգանք ազգային ավանդույթների և արժեքների հանդեպ

    Դասի ներածական մասում ներկայացնել, թե ինչ է տոնն ընդհանրապես, ներկայացնել եկեղեցական տոների դասակարգումը :

    Մարդկության պատմության վաղ ժամանակներից հանդիսություններն ու արարողությունները մեծ տեղ են ունեցել հասարակությունների կյանքում: Դրանցով մեծարվել են ակնառու անձինք, արժևորվել ժողովրդի և պետության կյանքում կարևոր դեպքերի ու իրադարձությունների հիշատակությունները: Այս միջոցառումներն իրենց ամփոփած խորհուրդներով սահմանվում են որպես տոն:
    Հայաստանյայց եկեղեցին ` իբրև ազգային հոգևոր և մշակութային արժեքների կրող ու փոխանցող կառույց, տարվա մեջ նշում է առանձնակի օրեր ` նվիրված Տերունական հիշատակներին, սրբակյաց ու երևելի անձանց, ազգային ու եկեղեցական կյանքի կարևոր իրադարձություններին:
    Տոները բաշխվել են տարվա օրերի վրա` ընդգրկելով օրացույցներում և կազմվել տոնացույցներ:
    Հայոց եկղեցու տոնակարգը դարերի ընթացքում փոփոխություններ է կրել:
    Հյոց եկեղեցին իր տոների համար որպես հիմք ընդունում է ոչ թե ամսվա , այլ շաբաթվա օրերը և ունի միայն իրեն հատուկ յոթնօրյակային տոներ:
    Ըստ այդմ էլ Հայոց եկեղեցու տոները լինում են շարժական և անշարժ:
    Անշարժ տոներն են ` Ավետում Ս. Աստվածածնի, Ս. Ծնունդ և Աստվածահայտնություն, Տյառնընդառաջ և այլն:
    Շարժական են այն տոները, որոնք կապված են Հարության տոնի ` Զատկի և դրա փոփոխությունների հետ: Շարժական տոների համար հիմնական ելակետը Հարության տոնի օրն է:
    Հայոց եկեղեցին տարվա օրերը բաժանել է տերունական, սրբերի հիշատակությունների և պահքի օրերի:
    Եկեղեցական հիմնական տոները կոչվում են Տաղավար: Տաղավար տոները հինգն են ` Ս. Ծնունդ և Աստվածահայտնությոն, Ս. Հարություն կամ Զատիկ, Պայծառակերպություն կամ Վարդավառ, Ս. Աստվածածնի վերափոխում կամ Խաղողօրհնեք, Խաչվերաց:
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 25.03.2019, 16:35:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2019
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1824
    Տաղավար տոներից առաջինը, որը նվիրված է Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը(Մկրտությանը): Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են III դարից։ Արևելքում մինչև IV դ. Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին։ Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր։ Հետագայում՝ IV դ. վերջին, Ասորիքում, իսկ ապա՝ V դ. կեսին, գրեթե ողջ Արևելքում (Ալեքսանդրիայում, Անտիոքում, Կ. Պոլսում) Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնացել որպես Տիրոջ Աստվածահայտնության օր։ 451-ին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատել է Հիսուսի Ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549-ը շարունակել է նշել հունվարի 6-ին։ Միայն Հայ Եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին։ Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Սուրբ Զատիկը(Յարութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի) նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը։ Հին կտակարանի Պասեքի տոնը քրիստոնեության մեջ վերածվել է Քրիստոսի Հարության տոնի, որը հայոց մեջ հաճախ կոչվել է Զատիկ Հարության։ Քրիստոսի Հարությունը հիշատակվում է Զատիկ անվամբ։ Զատիկ բառի վերջնական բացատրություն ցայսօր չկա, այն մերթ մեկնաբանվում է իբրև բիսախ բառի հայկական թարգմանություն՝ զատվելու, ազատվելու իմաստով, մերթ իբրև դիցաբանական անուն՝ սերված հին եգիպտական Սադի, հին հնդկական Սատի աստծո անունից (Ղ. Ալիշան), երբեմն էլ մեկնաբանվում է երկու նշանակությամբ՝ և որպես զոհ, և որպես ուրախության տոն, ազատություն (Հ. Աճառյան)։ Իր բարձրագույն իմաստով՝ Հին ուխտի Պասեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին, նրա թափած սուրբ քավչարար արյունը և հառնումը մեռելների միջից՝ հանուն մարդկության փրկության ու ազատության։ Ինչպես որ Իսրայելը (Աստծո ժողովուրդը), գերի լինելով Եգիպտոսում (խորհրդաբանորեն՝ մեղքի ծառայության մեջ), նոխազի արյան (խորհրդաբանորեն՝ Հիսուսի արյան) միջոցով ճանաչվեց Տիրոջ կողմից, և զատված լինելով, խուսափեց Ոչնչացնողի (Ելք 12.23) հարվածներից ու դուրս եկավ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր (խորհրդաբանորեն՝ Աստծո թագավորություն), այդպես էլ Հիսուս Քրիստոսը՝ «Գառն Աստուծո» (Հովհ. 1.29), հեղեց իր Սուրբ արյունը՝ հանուն մարդկության փրկության և հարություն առավ՝ զատվեց մեռելներից, մեզ ևս շնորհելով հավիտենական կյանքի ավետիսը՝ Սուրբ Հոգու միջոցով։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Քրիստոնեության սկզբնական շրջանում Քրիստոսի Ծննդյան տոնը հայտնի էր միայն <<Աստվածահայտնություն>> անունով: 2 -րդ դարի կեսերից այն կատարվում է հունվարի 6 -ին: Մինչև 5-րդ դար քրիստոնեական բոլոր եկեղեցիները միասնաբար նշում էին հունվարի 6 - ին: Քաղկեդոնի ժողովից հետո Հռոմեական եկեղեցին սկսեց Հիսուսի Ծննդյան տոնը կատարել դեկտեմբերի 25 -ին ` մոռացնել տալու այդ օրերին նշվող հեթանոսական տոնը , իսկ հունվարի 6-ին սկսեցին առանձին տոնել Մկրտությունը: Հայաստանյայց Ս. Եկեղեցին հավատարիմ մնաց Հիսուսի Ծնունդը և Մկրտությունը հունվարի 6 -ին տոնելու առաքելագիր կարգին/ Կանոնագիրք հայոց, Սահմանք և կանոնք զոր եդին աշակերտքն Քրիստոսի եկեղեցւոյ սրբոյ յետ վերանալոյ Տեառն, ԼԴ, 1964, հ . Ա, էջ 32 /:

  8. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Ինչպես պատմում են առաքյալները ` Հիսուս մահացավ խաչի վրա ուրբաթ օրը ` հրեական Զատկի նախօրեին: Քրիստոսի Հարության պատմությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում / Մատթ . ԻԸ 1 - 20, Մարկ. ԺԶ, 1-18, Ղուկ. ԻԴ , 1-49, Հովհ . Ի , 1 -29 /: << Հարություն >> բառը ճշգրիտ բնորոշումն է կատարված իրադարձության: <<Հարության >> հետ զուգահեռ օգտագործվում է նաև <<Զատիկ>> բառը, որին տարբեր ժամանակներում տրվել են տարբեր բացատրություններ: Հր. Աճառյանի << Հայերեն արմատական բառարանի>> համաձայն ` պարսկերեն zadan, սանսկրիտով ` han ձևերը ծագում են հնդեվրոպական նախալեզվի , gha, ghan ` զարնել, վիրավորել արմատից , ըստ այսմ` <, զատիկ>> բառի բուն նշանակությունն է << զենում>>, << զոհ>>: Հր. Աճառյանը գրում է նաև <, Ճառընտիրն ունի . <, Զատիկ ըստ եբրայեցւցն / պասեք/ անցարան . իսկ հայոց լեզուիս ` ազատութիւն ի չարչարանաց>>: Այսպես և Գրիգոր Տաթևացին << Զատիկն ազատութիւն թարգմանի>> :
    /Գրիգոր Տաթևացի, Քարոզ սուրբ Զատկի մասին, Գանձասար, 1995:
    Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. Բ, Երևան, 1973, էջ 82/

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #6
    Սկսնակ մասնակից Նինա Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2019
    Հասցե
    ՀՀ Լոռի Վանաձոր
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0
    Զատկի տոնի հիշատակություն կա նաև Աստվածաշնչի առաջին մասում՝ Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, որ երբ իսրայելացիները Եգիպտոսում գերության մեջ էին և աղերսում էին Եհովա Աստծուն ազատել գերությունից, Աստված պատասխանեց նրանց՝ ասելով, որ ամեն ընտանիք մորթի մեկ գառնուկ և արյունը քսի տան դռան սեմերին, որովհետև Սատակիչ հրեշտակը այդ գիշեր պիտի անցներ Եգիպտոսի բոլոր տների մոտով, և այն տան վրա, որ չէր լինի արյունը, այդ տան անդրանիկը պիտի սպանվեր: Այդպես էլ եղավ. մարդուց մինչև անասունների առաջնեկը սպանվել էին հրեշտակի կողմից: Կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (14.04.2019), Հերմինե Խառատյան (25.03.2019)

  12. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Հին Զատիկ
    Զատիկը հրեական բոլոր տոներից առաջինն է ու գլխավորը: Տոնի ծագման պատմությունը հաղորդում է մեզ Հին Կտակարանի Ելից գիրքը: Աստված Մովսեսի ու Ահարոնի միջոցով հրամայում է հրեաներին , որպեսզի յուրաքանչյուր ընտանիք Նիսան ամսվա 10 -րդ օրը մի արու , անարատ ու մեկ տարեկան գառ պատրաստի և մորթի 14 -րդ օրվա երեկոյան: Սա այն ժամանակն էր, երբ հրեաները Մովսեսի առաջնորդությամբ պատրաստվում էին հեռանալ Եգիպտոսից: Մորթված գառան արյունը պետք է քսվեր յուրաքանչյուր հրեական տան դռան երկու փեղկերին և դռան շրջանակի վերնասեմին, որպեսզի, երբ Աստված պատժեր եգիպտացիներին և ոչնչացներ նրանց առաջնեկներին, հրեական խուսափեին այս աղետից: Հրեաներին պատվիրված էր, որ նրնաք գառան միսն ուտեն Աստծո ցասման գիշերը, ուտեին խորոված, բաղարջ հաց ը դառը խոտերի հետ: Գառը պետք է ճաշակեին փութանակի, ոտքի վրա, ճանապարհ գնալու հանդերձանքով, ցուպը ձեռքներին: Սա նշանակն էր եգիպտական գերությունից ազատագրվելու, որով խորհրդանշվում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը:

  13. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Նոր Զատիկ
    Հրեական Զատիկը նախատիօն է քրիստոնեական Քատիկի: Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի.<< Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը>> / Հոցհ. ,1 -29/ : Գառան մորթազերծը նշանակն է Քրիստոսի չարչարանքների, խաչելության և մահվան:
    Սկզբնապես Սուրբ Զատիկը նվիրված էր Հիսուսի մահվան հիշատակությանը : Արևելյան եկեղեցինրեը կատարում էին հրեական Զատկի օրը Նիսան ամսվա 14 -ին: Որոշ եկեղեցիներ, օրացույցային առումով հետևելով հրեական ավանդությանը , նշում էին ոչ թե Հիսուսի մահը, այլ հիշատակում էին Խորհրդավոր Ընթրիքը, որի ժամանակ Քրիստոս հաստատել էր Հաղորդության խորհուրդը: Երկրորդ դարում Զատկի տոնը , որպես առանձին միավոր իր մեջ ընգրկեց նաև Հարության հիշատակությունը: 325 թ. Նիկիայի Ա տիեզերաժողովը որոշեց, որ Զատիկը պետք է տոնվի հրեականից զատ և անպատճառ գարնան գիշերահավասարից հետո եկող լիալուսնի հաջորդ կիրակի օրը ` 4-րդ դարում:
    Հայ եկեղեցին որդեգրեցՆիկիայի տիեզերաժողովի որոշումը և Զատիկը կատարում է մարտի 22 -ից մինչև ապրիլի 25 -ը հանդիպող գարնան գիշերահավասարից հետո եկող լիալուսնի հաջորդ կիրակի օրը :

  14. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2843
    Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

    Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
    Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
    Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
    Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
    Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
    Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
    Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
    Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
    Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    naramartirosyan (14.04.2019), Հերմինե Խառատյան (27.03.2019)

  16. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
    ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՐԳՈՒՄ

    Տոնը ժողովրդի ազգային մտածողության, պատմության ու կենցաղային ընկալումների խտացված դրսևորումներից է՝ պաշտամունքային ու կենցաղային բազմաթիվ տարրերով: Եկեղեցին ժողովրդական տոները հարմարեցրել է իրեն՝ ծիսակարգում պահելով միայն այն, ինչ համապատասխանել է իր մտածողությանն ու սկզբունքներին: Այսպես տոների մեջ առաջացել է երկվություն՝ տօնք ժողովրդական և տօնք եկեղեցական: Հարմարեցումը սկսվել է անուններից՝ Ծառզարդար-Ծաղկազարդ, Կաթնապրի օր-Համբարձում, Վարդավառ-Այլակերպություն, ՈՒլ կախոց-Խաչվերաց... Այս ամենի մեջ եզրերը հավասարեցնելու ձգտումը մինչև օրս էլ շարունակվում է:
    Ծաղկազարդը տեղի է ունենում Մեծ պասի 6-րդ շաբաթվա կիրակի օրը: Տոնի համար գործածվում են Ծառզարդար, Զըռզարդար, Ծառկոտրունք, Ճորճարդոր, Ուռոնտիկ ձևերը: Հիմնական արարողությունները պտտվում են նոր ծաղկած ուռենու շուրջը: Տոնն իր ծիսակարգով կապվում է ուռենու, ձիթենու, դափնու, արմավենու, սոսի ծառերի հետ: Եկեղեցում Մեծ պասի ընթացքում որպես պաս և սուգ՝ վարագուրված է գլխավոր խորանը: Նախատոնակին բացվում է խորանի վարագույրը՝ հաջորդ օրվա տոնական պատարագը մատուցելու համար: Ժողովրդի մեջ՝ կենցաղում, նախատոնի երեկոյան աղջիկները հինա են դնում ձեռքերը, տղաները Ճռռան ու չխկչխկան են պատրաստում, տանտիկինները հատիկ են եփում, քաղցրավենիքով զարդարում, պառավ կանայք հարսների ու թոռների համար մոմեր են պատրաստում: Տոնի օրը եկեղեցում հատուկ պատարագ է մատուցվում, սաղմոսներ են երգվում: Օրվա շարականը՝ «Որ վերօրհնիս», գովերգում է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: Հարց է տրվում, թե ինչու է եկեղեցին ոստերով տոնում Ծաղկազարդը, պատասխանը լինում է՝ Մովսեսը հրամայել է տոներին թագավորների ու քահանաների մուտքը դիմավորել ոստերով: Ժողովրդի մեջ վաղ առավոտյան նորապսակ տղաները գնում են սրբազան ծառաստանները, արմատախիլ անում մեկ կամ երկու ուռենի և հանդիսավորությամբ բերում եկեղեցի, մեկը դնում են տղամարդկանց (եկեղեցու աջ), մյուսը՝ կանանց (ձախ) կողմը: Ուռենիները զարդարում են վառվող մեղրամոմերով ու մրգերով: Ծաղկազարդի տոնը եկեղեցում դիտվում է որպես Հիսուսի՝ Երուսաղեմ մտնելու օր, որի ժամանակ ժողովուրդը նրան դիմավորել է ձիթենու և արմավենու ճյուղերով: Հին աշխարհում ձիթենու և արմավենու ոստերն ու տերևները հաղթանակի խորհրդանիշ էին: Հայաստանում դրանք փոխարինվել են ուռիներով:
    Եկեղեցում Ծաղկազարդը նշվում է ճոխ պատարագով, որի ժամանակ մեծ խանդավառություն է՝ բարձր խոսակցություն, երեխաների կարկաչաների աղմուկ, հանպատրաստից նշանադրություններ: Նշանված աղջիկներն ու տղաները նվերներ են ստանում, որոնց թվում՝ կլեպտար մոմը (մեղրամոմե, բազմաճյուղ, ձվի վրա ամրացված ծառանման մոմ՝ զարդարված բազմագույն ժապավեններով):
    Ագաթանգեղոսը վկայում է, որ Անահիտ աստվածուհուն տոնակատարությունների ու զոհաբերությունների ժամաանկ նվիրել են «Պսակս ու թաւ ոստս ծառոց»: Ուռենու ճյուղերով եկեղեցիները զարդարելը, օլրծուն (օղակաձև կապած) և կլեպտար մոմ աղջիկներին նվիրելը աստվածուհուն պսակների և ուռենու ճյուղերի նվիրաբերման կրկնությունն ու շարունակությունն է: Նույնպիսի շարունակություն է ուռենու ճյուղերի թրջոցով լողանալը, մաքրվելու ծես կատարելով հիվանդություններից ազատվելը, ճյուղերով իրար խփելը: Ճյուղերի գործածությունը հետապնդում է երիտասարդների, բուսական ու կենդանական աշխարհի պտղաբերությունն ապահովելու նպատակ:
    Մայր աստվածությունը, կապված լինելով ստորեկրյա ուժերի հետ, ունի գարնանն ամբողջ աշխարհն արթնացնելու հատկություն, հանդես է գալիս որպես հողի պտղաբերությունն ապահովող, հացահատիկի մշակություն սովորեցնող և հովանովորող: Ծաղկազարդին առաջին ծաղկող ծառը ուռենին է, տոնի ծիսական կերակուր հատիկը (խաշած ցորեն ու սիսեռ՝ քաղցրավենիքով համեմված) շաղ են տալիս դաշտերում: Մայր աստվածությանը զոհաբերվել են կենդանիներ, մեղրախորիզ, պտղատու ծառեր, հասկեր ու ծաղիկներ: Սգացող մայր հատկանիշին համընկնում է սգացող ուռենու բնութագիրը: Հատկանշական է հունական Դեմետրա, Փռյուգիական Կիբելա, հայկական Աստղիկ աստվածությունների մաքրման ծես կատարելու արարողությունը, որը բացահայտ զուգահեռ է ուռենու ճյուղերով հագեցած ջրով Ծաղկազարդին լողանալուն, որով ակնկալվում է հոգեկան, ֆիզիկական մաքրում, երիտասարդացում ու վերածնում:
    Այսպիսով՝ Ծաղկազարդը հայոց մեջ մայր աստվածության պաշտամունքին նվիրված տոներից է, որն, անցնելով քրիստոնեկան կրոնին, վերածվել է տղամարդ աստվածության՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու արարողությանը:

    Ժ. Խաչատրյան
    /«Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից/11112538_902334846491623_1386487343090111196_n.jpg

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    naramartirosyan (14.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •