+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Հայոց եկեղեցու տոները

  1. #21
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Տյառնընդառաջ կամ Տրընդեզ
    <<Տյառնընդառաջ>> նշանակում է <<Տիրոջն ընդառաջ գնալ>>, տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Եվ ինչպես Նա խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրա հետ հանդիպման: Ժողովրդի մեջ նաև օգտագործելի է <<Տրնդեզ>>, <<Տերնդեզ>> անվանումները, որոնք <<Տերն ընդ ձեզ>> արտահայտության փոփոխված, աղճատված ձևձրն են:
    Տյառնընդառաջ Հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո ` փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13 -ին երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ, որի ժամանակ երգվում է <<Լոյս զուարթ>> շարականը: Նախատոնակի արարողությունն սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով որպես օրինակ Քրիստոսի ` երեկոյան ժամին տաճար գնալու: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքներին օրհնված մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից և տանում տները:
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 01.04.2019, 21:56:

  2. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործվող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է: Վառվող խարույկը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում: Ըստ ավանդության կրակը վառում է փեսան, քանի որ նա համարվում է ուժի, հզորության և առնականության խորհրդանիշ: Վառելով կրակը փեսան ուժ է տալիս քառասունօրյա Քրիստոսին, և կապ է ստեղծում մարդու և տիեզերքի միջև: Իսկ սկեսուրը կրակի շուրջ պտույտի ժամանակ հարսին և փեսային ասում է. «Գնամ անեմ բարիություն, հոգիս գնա արքայություն» , որն ունի քրիստոնեական ծագում:
    Անցյալում ընդունված կարգի համաձայն նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել. մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր: Տյառնընդառաջի տոնը հանում է նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը: Խարույկի վրայով ցատկելուց հետո նա արդեն ազատ էր կնոջ ծնողների տուն այցելել:
    Մեծ կարևորություն ունի նաև խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված է բուժող և առատացնող զորությամբ: Գարնանը մոխրից շաղ են տալիս արտերում, հավաբնում և գոմում:

  3. #23
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Տոնը պահպանել է իր խորհուրդը նաև այսօր, սակայն փոխվել են նվերներն ու տոնի հետ կապված կերակրատեսակները: Հնում իրար նվիրում էին ձեռքի աշխատանքներ: Յուրաքնչյուր աղջիկ գործում էր գուլպա, թաշկինակ, գլխաշոր և այլ հետաքրքիր իրեր: Առաջ տղաները որպես սիրո խորհրդանիշ, աղջիկներին նվիրում էին խնձորի փնջեր կամ խնձոր` վրան շարված կոպեկներ: Իսկ այսօր ամեն ինչ նյութականացվել է և կորցրել իր խորհուրդը:Մոռացվել են նաև Տյառնընդառաջի սեղանի զարդը համարվող մի շարք կերակրատեսակներ, որոնցից են դդմի կորիզը, նաբաթը, սիսեռը և շատ ուրիշ կերակրատեսակներ:

  4. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Տյառնընդառաջը կամ տրնդեզը հայկական տոնացույցում ընդգրկված տոնի պաշտոնական անունն է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ` այն իր ճիշտ տեղադրությունն է գտել հայկական օրացույցում` սնվելով ժողովրդական ակունքներից:«Տոնը քրիստոնեական մի շարք այլ ծեսերի նման առաջավորասիական է, ոչ խիստ հայկական»:
    Նրա խոսքով` խարույկ վառելու ծեսը միայն հայերի շրջանում չէ տարածված, այն բնորոշ է այլ հնդեվրոպալեզու ժողովուրդների: Կրակը առանցքային դեր չի ունեցել, բայց պաշտամունքի առարկա է եղել. ջրի հետ զուգահեռ, այն մաքրագործող եւ չարիքները վերացնող գործոն է եղել:
    «Կրակը զանազան չար ուժերից մաքրելու համար համար է օգտագործվել, ապաքինելու, երեխաներին հանկարծահաս հնարավոր վտանգներից հանելու համար»,- պարզաբանեց Խառատյանը:
    Նրա կարծիքով` այն, որ Հայ Առաքելական եղեղեցին Տյառնընդառաջի տոնը նորապսակների օրհնության օր է հայտարարել, գեղեցիկ եւ խորհրդանշական գաղափար է, քանի որ սկզբունքորեն հենց օրհնության գաղափարն է դրված կրակի վրայով թռնելու մեջ:
    Նախկինում տոնի առթիվ երկու խարույկ էին վառում ` համայնքային մեծ կրակ եւ հետո այդ կրակից ստացված փոքրի համար նախատեսված նոր խարույկ նորապսակների համար: Խարույկը վառում էին նորապսակ տղաները:

    «Տրնդեզի կրակը սկզբունքորեն բազմաթիվ դրական բաներ է պարունակում: Այն նաեւ օդի բարեխառնություն է պարունակում եւ կարծես թուլացնում է ձմռան ուժգնությունը»,- ասաց Խառատյանը:
    Նա բացասական միտում որակեց այն, որ ժամանակի ընթացքում հայ ընտանիքներում գերակա է դառնում Տյառնընդառաջին խնջույք կազմակերպելու հանգամանքը: Ազգագրագետի կարծիքով` գնալով ճոխացող սեղանները մի շարք, այդ թվում` ֆինանսական դժվարություններ են առաջացնում նորաստեղծ զույգերի համար:
    «Այն կամ երկրորդ հարսանիք է դառնում կան նախորդում է հարսանիքին»,- հավելեց բանախոսը: Մեկնաբանելով տոնի ոչ քրիստոնեական` հեթանոսական տարրերը` Խառատյանը շեշտեց, որ տոնը ավելի շատ խորհրդանշում է հավատի առկայության եւ ժողովրդական քրիստոնեություն, ոչ թե սնահավատություն:
    https://armenpress.am/arm/news/67963...-sexanner.html

  5. #25
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է նաև Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Այն հիշատակությունն է Հիսուսի ` Թաբոր լեռան վրա երեք աշակերտներին Աստվածային փառքով երևման, որը նկարագրվում է Ավետարաններում/ Մատթ. ԺԷ , 1 -13, Մարկ. Թ, 2-12, Ղուկ., Թ,28 - 36/:
    Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին և նրա եղբորը ` Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը ` միայնության մեջ աղոթելու.<<...լեռ ելավ աղոթքի կանգնելու>> / Ղուկ. Թ, 28/:Աղոթքը Նրա մշտական ուղեկիցն էր, ինչպես Մկրտությունից հետո կամ չարչարանքներից առաջ ` Գեթսեմանիի պարտեզում: Այս անգամ աղոթքի պահին հանկարծ Նրա երեսը այլակերպվում է, և Հիսուսն աշակերտներին երևում է աստվածային փառքով: Այստեղից էլ տոնի անունը ` <<Պայծառակերպություն>>:
    Վարդավառ : Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորություններից է միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ բաց թողնելը: Հնում ջուրը խորհրդանշել է մաքրություն, բերրիության միջոց, և, ըստ այդմ, եղել է պաշտամունքի առարկա: Այն գործածվել է հմայության ու գուշակության ժամանակ, ինչպես նաև ծառայել է որպես դևերին ու չար ոգիներին հեռացնելու միջոց:
    Միմյանց վրա ջուր ցողելը, աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը , Նոյի ընտանիքի փրկությունը , Նոյի աղավնուն: Այն հնում կապվել է Աստղիկի պաշտամունքի հետ, որովհետև արևելքում Աստղիկը ճանաչվում էր Նոյի դուստր: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: Տոնը հայտնի է նաև Վարդավառ ժողովրդական անունով: Այն հավանաբար գալիս է միմյանց վրա վարդաջուր սրսկելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջուր սրսկելու սովորությամբ: Գրիգոր Տաթևացին տոնի <<Վարդավառ >> անունը բացատրում է Հիսուսի ` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ, բացվելով է երևում բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև Այլակերպությունը իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և Պայծառակերպվելով ` հայտնեց Իր Աստվածությունը:Գրիգոր Տաթևացին վարդի չորս գուներանգները ` կանաչը, կարմիրը, սպիտակը, դեղինը համեմատում է ` դեղինը ` Քրիստոսի անմեղության, սպիտակը ` Աստվածության, կարմիրը ` խաչի վրա հեղած արյան և կանաչը ` Նրա հասակի գեղեցկության հետ:
    Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցին տոնում է Ս. Հարության տոնից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ հետո ` կիրակի օրը: Չնայած Հիսուսի Պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հրությունից հետո, համաձայն Հիսուսի ` առաքյալներին տված պատվիրանի ` չհայտնել Իր Այլակերպության մասին մինչև խաչելություն և Հարություն: Տոնը կարող է հանդիպել հունիսի 28 -ից օգոստոսի 1 -ն ընկած ժամանակահատվածում:

  6. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162

  7. #27
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Ս. ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԵՐ

    Քրիստոնեական եկեղեցիների կողմից Աստվածածնի և Քրիստոսի Խաչի հանդեպ բացառիկ սերը, հարգանքն ու երկյուղածությունը կապված են Քրիստոսի հիմնական երկու տնօրինությունների հետ. Աստվածամայրը անբաժանելիորեն կապված է Աստվածորդու մարդեղության խորհրդի հետ, իսկ Խաչը ` Քրիստոսի փրկագործության: Քրիստոնյաները պատվում են և' Աստվածամորը, և' Խաչը, որոնց արժևորման աղբյուրը Քրիստոսն է, որովհետև նրանց միջոցով Աստված է փառավորվում: Այսինքն` Աստվածամոր և Խաչի հանդեպ սերն ու հարգանքը բխում է Աստծուց և վերադառնում է դեպի Աստված:
    Ս. Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշը ` յուրաքանչյուր տեղում իր ներկայությամբ մատնանշելով նաև քրիստոնեության առկայությունը:
    << Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը>>:/1/ <<Ս. Խաչը հոգևոր զենք է ու չբթացնող սուր>> /2/, որի անհաղթ զորությունը չարի խափանման միջոցն է, իսկ նրանով ` տյառնագրումը ` մարդու զորացման ամենակարող միջոց, քանզի զորավոր է Քրիստոսի Հարությամբ:
    Առաքելական ժամանակներից Քրիստոսի Խաչը կարևոր տեղ է զբաղեցնում քրիստոնեական Եկեղեցիների պաշտամունքում:
    Հայաստանյայց եկեղեցին Խաչին նվիրված չորս տոն ունի:

    1. Գրիգոր Տաթևացի, Քարոզ Խաչի, Ս. Էջմիածին,1997
    2.նույն տեղում

  8. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Վաղը հայ առաքելական եկեղեցիներում կնշվի Ծաղկազարդի տոնը :
    ԾԱՂԿԱԶԱՐԴ
    Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը: Գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է: Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով: Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր:
    Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Ավագ շաբաթ՝ երեկոյան, եկեղեցում կատարվում է Ճրագալույցը, Սբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
    tsagh.jpg5.jpg

  9. #29
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Պարեր
    Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ:
    https://www.youtube.com/watch?v=NOfqDxbS_SY

  10. #30
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10162
    Խաղեր
    Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ:

    Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։ Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդին եփել են նաև եղինջ, որովհետև հավատացել են, որ Քրիստոսին հենց եղինջով են ծեծել։
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 14.04.2019, 00:29:

+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •