+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Հայոց եկեղեցու տոները

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    https://www.youtube.com/watch?v=wk4eibp5eH4
    / Հայրենագիտություն/
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 27.03.2019, 09:41:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին: Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին:
    Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր: Տոնի օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, կկատարվի մանուկների օրհնության կարգ: Ծաղկազարդը ժողովուրդը կոչում է նաև «Ծառզարդար»:

    Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել ձվեր, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:d5aed5a1d5b2d5afd5a1d5a6d5a1d680d5a4d5ab_d5aad5a1d5b4d5a1d5b6d5a1d5af_d5a2d5a1d5aad5a1d5b6d5bed5.jpg

    Հայերը պատրաստել են նաև տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ: Տարբեր գավառներում նրանք տարբեր անվանումներ ունեին, բայց ամենատարածված տարբերակը Նուրին էր կամ Անձրևի հարսը (Թերափ,Խուճուրուրուկ, Չիչի մամա, Մամա չթթիկ, Չամչախաթուն, Ալլապիտիկ և այլն) :Նուրին երաշտի ժամանակ հայ գյուղացու միակ փրկությունն էր: Նա հայտնվում էր Ծաղկազարդ տոնին և երաշտ եղած ժամանակ: ժողովրդական պատկերացումների համաձայն` Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ: Նուրիի աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրևի կաթիլները: Նա բարեսիրտ է ու գթառատ: Երբ մարդ ու անասուն տառապում են ջրի սակավությունից, Նուրին արտասվում է և նրա արցունքներով թրջված հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ տալիս տալիս: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ նրա մեջքի գոտին ծիածանն էր: Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա: Երեխաները հավաքած բարիքներով կամ խնջույք էին անում կամ էլ վաճառում էին դրանք և ստացած փողերով դարբնին պատվիրում էին մետաղյա մի տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում: Նուրիին ուղեկցող ծեսը կարևոր էր հայ գյուղացու համար: Նույնիսկ մեր օրերում այն չի մոռացվել և գործում է որոշ գյուղերում:
    Աղջիկների համար հատուկ հետաքրքրություն էին ներկայացնում այն տիկնիկները, որոնք հարսանիքից մի քանի օր առաջ թաքուն պատրաստում էր հարսնացուի տատիկը կամ մայրը: Տիկնիկը օժիտի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն հաճախ ունենում էր հղի կնոջ տեսք, մեկ կամ 2 ոտքով: Վերջիններս պատրաստում էին եղջյուրից: Քանի որ տիկնիկը թաքուն էին պատրաստում, ասում էին, թե իբր այն փեսացուի տան աղջիկ անդամներից մեկի համար էր: Օժիտը տանելուց հետո ևս աշխատում էին այն թաքուն պահել` չար աչքից հեռու: Այն ոչ մեկի ցույց չէին տալիս և պահում էին անկողնու ծալքերում: Տիկնիկի տիրուհին շատ զգույշ էր վարվում նրա հետ, հանում էր, գուրգուրում, զրուցում հետը: Այն փոխանցվում էր մորից ավագ աղջկան: Տիկնիկը հարսնացուի համար խորհրդատու և զրուցակից էր հանդիսանում: Այս ծիսական տիկնիկի պատրաստման ժամանակ հետևում էին, որ ամեն ինչ «տեղը տեղին» լինի` ձեռքերն ու ոտքերը, աչքերը, հոնքերը, քիթը, շորերը: Ժողովրդական պատկերացումների համաձայն, եթե տիկնիկն ունի աչքեր, քիթ ու բերան, ապա նա շնչավոր, կենդանի էակ է: Հայկական բանահյուսության մեջ տեսնում ենք, որ, պատկերացումների համաձայն, փայտե տիկնիկները կարող էին կենդանանալ և օգնել իրենց տերերին: Երբ երիտասարդ ընտանիքն առանձնանում էր իր գերդաստանից, հարսն անպայման իր հետ վերցնում էր այս տիկնիկին:l-E72dLS8YQX.jpg

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Հայոց եկղեցում Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախորդ օրերը կոչվում են ճրագալույց:<< Ճրագալույց>. նշանակում է ճրագ, մոմ վառել/ լուցանել ` վառել/: Այդ օրը հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Դա խորհրդանիշն է Բեթղեհեմի պայծառ աստղի , որն առավել, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ երևում էր,, և մոգերին առաջնորդեց դեպի Ճշմարիտ Լույսը ` դեպի Մանուկ Հիսուսը:
    Տարվա մեջ միայն երկու տոների ` Ս. Ծննդյան և Ս. Հարության / Զատկի/ նախորդ երեկոներին է մատուցվում ճրագալույցի Պատարագ:
    Ըստ Գրիգոր Տաթևացու ` Պատարագ է մատուցվում երկու անգամ ` հունվարի 5 -ի երեկոյան ` ճրագալույցի , և հունվարի 6 -ի առավոտյան ` տերունական , որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը ` կեսօրին, ըստ այսմ ` ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծաննդյան խորհրդով է, իսկ առավոտյան ` Մկրտության:
    Հունվարի 6-ի առավոտյան հայոց եկեղեցիներում մատուցվող Պատարագից անմիջապես հետո կատարվում է ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը ` Հովհաննես Մկրտչի կողմից: Շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, տերունական Խաչով և սրբագործվում է սրբալույս մյուռոնով: 6-Christmas.jpg6-4.jpg1604943_198125540379425_1785105280_n.jpg

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Տնօրհնեք
    Սուրբ Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի կարգը: Այն հաստատել է Հիսոսւ Քրիստոս, երբ Նա Հարությունից հետո մտնումնէ Վերնատուն և օրհնում Իր աշակերտներին/ Մարկ. , ԺԶ, 14 - 18 , Ղուկ., ԻԴ, 36- 49, Հովհ., Ի , 19- 23/:
    Արարողությունն ընդունված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո , ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն:
    Ս. Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան , տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսըմ երգում է Մ. Խորենացու << Խորհուրդ մեծ և սքանչելի>>շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը: Քահանան օրհնում է հացը, աղը և ջուրը: Օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկումտունը: Այնուհետև օրհնում է տան անդամներին , որպես օրհնության տեսանելի և մնայուն նշանակ ` քահան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխարը, որը պահվումէ ալյուրի կամ ձավարեղենի մեջ էրպես տվյալ տան ունեցվածքին առատություն բերող: Tnorhneq-880x539.jpg

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնօրհնեք
    Սուրբ Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի կարգը: Այն հաստատել է Հիսոսւ Քրիստոս, երբ Նա Հարությունից հետո մտնումնէ Վերնատուն և օրհնում Իր աշակերտներին/ Մարկ. , ԺԶ, 14 - 18 , Ղուկ., ԻԴ, 36- 49, Հովհ., Ի , 19- 23/:
    Արարողությունն ընդունված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո , ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն:
    Ս. Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան , տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսըմ երգում է Մ. Խորենացու << Խորհուրդ մեծ և սքանչելի>>շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը: Քահանան օրհնում է հացը, աղը և ջուրը: Օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկումտունը: Այնուհետև օրհնում է տան անդամներին , որպես օրհնության տեսանելի և մնայուն նշանակ ` քահան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխարը, որը պահվումէ ալյուրի կամ ձավարեղենի մեջ էրպես տվյալ տան ունեցվածքին առատություն բերող: Tnorhneq-880x539.jpg

    Ս. Ծննդյան տնօրհնեքի ընթացքում քահանան հավատացյալի բնակարան այցելելով` տալիս է Հիսուս Մանկան ծննդյան ավետիսը և երգում սուրբ Մովսես Խորենացու` այդ օրվան նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի շարական»-ը, ապա՝ Ղուկասի Ավետարանից ընթերցում ծննդյան հատվածը: Քահանան Սուրբ Ավետարանով և խաչով օրհնում է ընտանիքի անդամներին, տան բարիքները` հացը, աղը (որպես խաղաղության, մաքրության և բարեպաշտ կյանքի խորհրդանիշ) և ջուրը (որպես մկրտության խորհրդանիշ) այնպես, ինչպես Քրիստոս աշխարհ գալով՝ օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին ադամական մեղքի պատճառով: Իսկ ավարտին քահանան օջախի անդամների համար հայցում է պահպանություն Ամենակալից: Այս ամենով Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, սրբում և օրհնում է այն, ինչպես Իր Ծննդյամբ սրբեց ծննդյան այրը: Եվ ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ Եկեղեցու հովիվները մտնում են մեր տները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունը և կենարար ավետիս: Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների բնակարանները վերածվում են տնական եկեղեցիների (Փիլիմոն 1:2): Օրհնված ու սրբագործված բնակարանում հաստատվում է խաղաղություն ու սեր: Հայ եկեղեցում հաստատված է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության, բայց եթե ընտանիքը ցանկանում է տնօրհնեք կատարել, կարող է ցանկացած ժամանակ դիմել քահանային և հրավիրել տուն՝ օրհնություն ստանալու համար:
    Ովքեր ցանկանում են Տնօրհնեք կատարել իրենց բնակարանում, կարող են դիմել համայնքի եկեղեցու հոգևորականներին։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ս. Ծննդյան տնօրհնեքի ընթացքում քահանան հավատացյալի բնակարան այցելելով` տալիս է Հիսուս Մանկան ծննդյան ավետիսը և երգում սուրբ Մովսես Խորենացու` այդ օրվան նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի շարական»-ը, ապա՝ Ղուկասի Ավետարանից ընթերցում ծննդյան հատվածը: Քահանան Սուրբ Ավետարանով և խաչով օրհնում է ընտանիքի անդամներին, տան բարիքները` հացը, աղը (որպես խաղաղության, մաքրության և բարեպաշտ կյանքի խորհրդանիշ) և ջուրը (որպես մկրտության խորհրդանիշ) այնպես, ինչպես Քրիստոս աշխարհ գալով՝ օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին ադամական մեղքի պատճառով: Իսկ ավարտին քահանան օջախի անդամների համար հայցում է պահպանություն Ամենակալից: Այս ամենով Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, սրբում և օրհնում է այն, ինչպես Իր Ծննդյամբ սրբեց ծննդյան այրը: Եվ ինչպես Ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ Եկեղեցու հովիվները մտնում են մեր տները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունը և կենարար ավետիս: Տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների բնակարանները վերածվում են տնական եկեղեցիների (Փիլիմոն 1:2): Օրհնված ու սրբագործված բնակարանում հաստատվում է խաղաղություն ու սեր: Հայ եկեղեցում հաստատված է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության, բայց եթե ընտանիքը ցանկանում է տնօրհնեք կատարել, կարող է ցանկացած ժամանակ դիմել քահանային և հրավիրել տուն՝ օրհնություն ստանալու համար:
    Ովքեր ցանկանում են Տնօրհնեք կատարել իրենց բնակարանում, կարող են դիմել համայնքի եկեղեցու հոգևորականներին։
    Գրիգոր Տաթևացու մեկնությամբ ` տնօրհնեքի արարողությամբ Ս. Ծննդյան խորհրդով հավատացյալների տները վերածվում են Բեթղեհեմի այրի, Ս. Հարության խորհրդով` Վերնատան: Տնօրհնեքի արարողությամբ Հայ եկեղեցին նաև արժևորում է ընտանիքի կարևորությունն ու նվիրականությունը:

  12. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    11161
    Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։

    Խորհուրդը

    Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
    Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Սուրբ թարգմանչաց տոն
    Մարդու թարգմանելու կարողությունը Սուրբ Հոգու շնորհ է համարվել: Ովքեր են աստվածատուր ձիրքով օժտված թարգմանիչները: Նրանք Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Սահակ Ա Պարթև կաթողիկոսի շուրջ 100 սաներն են: Սոսկ թարգմանիչներ չեն նրանք, այլ Աստվածաշունչ մատյանի մեկնողներ, նրանց շնորհիվ <<թարգմանիչ>> -ը վերածվում է պատվանունի ` ներառելով նաև <<մեկնիչ>>, <<ուսուցիչ>> իմաստները:
    Հայ եկեղեցին սրբացնելով թարգմանիչներին և նրանց ուսուցիչներին, տոնում է թարգմանիչների նվիրական հիշատակը: Ավագ թարգմանիչներից երեքի ` Եղիշեի, Մովսես Խորենացու և Դավիթ Անհաղթի անունները մտել են Տոնացույց: Հետագայում<< սրբոց թարգմանչաց>> անուններին են միացել սուրբ Գրիգոր Նարեկացու և սուրբ Ներսես Շնորհալու անունները/ <<Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց ` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգոր Նարեկացւոյն եւ Ներսէսի Կլայեցւոյն>>/: 54770926_2197125657206659_1975345378865709056_n.jpg

  15. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Գողգթայում կառուցված Սուրբ Հարության տաճարն օծվում է սեպտեմբերի 13 -ին, իսկ սեպտեմբերի 14 -ին տարբեր երկրներից այստեղ են հավաքվում եպիսկոպոսներ, ովքեր ժողով են գումարում և որոշում, որ ամեն տարի սեպտեմբերի 14 -ին բոլոր եկեղեցիներում տոնեն Խաչի բարձրացման տոնը ` Խաչվերացը:/1/Սակայն տոնն իր վերջնական հաստատումն է ստանում հետագայում` ներառելով նաև Քրիստոսի Խաչափայտի գերությունից գերեդարձության հիշատակը:
    610 թ. Պարսկաստանի Խոսրով Բ Փարվեզ / 590 - 628թթ./ թագավորը վերսկսում է ռազմական գործողություններ Բյուզանդական կայսրության դեմ, որի հետ պատերազմում էր 602 թ. ի վեր: 614 թ. պարսկական զորքը մտնում է Երուսաղեմ, սրի է քաշում բնակչությանը, շատերը գերեվարվում են : Գերվում են նաև Զաքարիա պատրիարքն ուն խաչապահը: Նրանց կտտանքների ենթարկելով ` պարսիկներն իմանում են Խաչափայտի տեղը և ձեռք գցած ավարի ու ոսկու հետ ուղարկում են պարսից արքային:
    1.Գրաբարում <<խաչվերաց>> նշանակում է <<խաչի վերացում>>այսինքն` <<խաչի բարձրացում>>:

  16. #20
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9715
    Մեր տոների ժողովրդական կատարումների զգալի մասը վկայում է, որ ժողովուրդը
    տոներին ի ցույց է դրել մարդու և բնության ամբողջականությունը, փոխկապակցվածությունը,
    միասնականությունը և տարբեր ձևերով միմյանց օգնելու ներդաշնակ կապը: Օրինակ, գարնան
    տոների մեջ կարմիր թելի նման անցնում է բնության զարթոնքի հետ մարդու հաղորդակցվելու և
    բնության հղության հրաշալի պահին մի կողմից հողը չվնասելու, մյուս կողմից հողի բարեբեր
    վիճակին առնչվելու և օգտ վելու ձգտումը: Գարնան կենարար ցողը տարբեր ձևերով
    օգտագործելու, մարդկանց և անասուններին օծելու, բուժիչ և առատացնող խոտաբույսերը
    հավաքելու, ողջ տարվա ընթացքում խնայողաբար օգտագործելու և բազմաթիվ այլ
    սովորություններ, որոնց կհանդիպենք Մեծ պասից սկսած մինչև Վարդավառ ընկած տոների
    ժամանակ, հենց դրա վկայությունն են: Համբարձման տոնի «դյութիչ», «կախարդական» գիշերը,
    երբ ողջ տիեզերքը սիրով էր շնչում, իսկ սիրահար աստղերը գրկախառնվում ու համբուրվում
    էին, ամուլ զույգերը, ականատես դառնալով այդ տիեզերական համբույրին, կենակցում էին'
    պտղավորվելու հույսով, հավատալով, որ սիրո գիշերվա ամենազոր կախարդանքը կազդի
    իրենց ամլության վրա, ինչպես այն ազդում է ծառ ու ծաղկի, հողի, ընդերքի վրա: Տոներին
    միջոցներ են ձեռնարկվել նաև բնության ուժերին օգնելու, ինչպես, օրինակ, Ծառզարդարին
    պատանիները շրջում էին դաշտերում և ավետում գարնան գալուստը' կոչ անելով հողին
    արթնանալ: Վանում Մեծ պասի միջինքին ընտանիքի ամուրի անդամը, լիներ երիտասարդ, թե
    պատանի, արևածագից առաջ գնում էր իրենց ձյունից դեռ չմաքրված ցորենի կանաչող արտը'
    ավետելու գարնան գալուստը հետևյալ խոսքերով. «Աշխարհն լույս տալու եկողը թոդ քեզ էլ
    լիություն տա»: «Հողին օգնելու» նպատակով մատաղներ են արվել հանուն հողի (օրինակ'
    Համբարձման տոնի ժամանակ կաթնով են արել և շաղ տվել դաշտերում), Տյառնընդառաջի
    խարույկի մոխիրը և Ս.Սարգսի փոխինդը շաղ են տվել դաշտերում, Զատիկից մինչև
    Համբարձում, կիրակի օրերից բացի, ուրբաթ օրերը նույնպես տղամարդիկ հերկ չէին անում,
    աշխատում էին առհասարակ հողը չշարժել, «չտանջել», «շուռ չտալ» և այլն: Ջրին օգնելու
    նպատակով' կաղանդել-շնորհավորել են ջուրը, զոհաբերություններ են արվել ջրերի
    ակունքների, աղբյուրների մոտ և այլն: Սակայն տոնական ծեսերի ամենամեծ բաժինը, անշուշտ,
    անհատ մարդկանց և մարդկանց խմբերին օգնելու նպատակ են ունեցել, դրանց զգալի մասն
    ուղղված էր հասարակական ներդաշնակության ու սիրո ապահովմանը,
    սերնդաշարունակությանը, բերքի և նյութական բարեկեցության ապահովմանը:

+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •