+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Հայուհիները հայոց պատմության քառուղիներում

  1. #1
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3326

    Հայուհիները հայոց պատմության քառուղիներում

    Ալֆոնս դը Լամարթինը՝ հայուհիների մասին
    «Դամասկոսի հայուհիների տեսքն ակնհայտորեն գերազանցեց Սիրիայի կանանց գեղեցկության մասին իմ ունեցած գաղափարը և ջնջեց իմ կարծիքը Հռոմի և Աթենքի կանանց գեղեցկության մասին: Ամեն կողմ հանդիպում էինք դեմքեր, որոնց նմանը երբեք չի գծել որևէ եվրոպացու վրձինը, աչքեր, որոնք աներևակայելի փայլ ունեն և նուրբ ու ձգողական շողեր են արձակում: Նման նայվածք ոչ մի ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել: Ոչ մի վրձին չի կարող պատկերել իրանի այդպիսի վեհություն: Իսկ մաշկը այնքան թափանցիկ է ու հրավառ, որ ամենից նուրբ վարդի թերթիկն անգամ գունատ է թվում նրա հետ համեմատած: Հայուհու այս չքնաղ հատկությունների հետ ներդաշնակություն են կազմում նրա ատամները, ժպիտը, հնչուն, հստակ և արծաթյա ձայնը, շարժումների և ձևերի վայելչությունը: Խոսում է առանց ծեքծեքումի և այնքան բնական, վայելուչ և համեստ են, որ կարծես արդեն վարժված են, որ իրենցով հիանան: Թվում է, թե նրանց գեղեցկությունը պահում են մինչև վերջ հակառակ ընտանեկան աշխատանքների և միջավայրի ու կլիմայի դժվարությունների: Բոլոր մայրերն էլ նույնքան գեղեցիկ են, որքան իրենց 15-16 տարեկան աղջիկները: Չէի կարող հայացքս հեռացնել այդ գեղեցիկ կանանցից: Մեր այցելությունների և զրույցների ժամանակ նրանք նույնքան հաճելի էին, որքան և գեղեցիկ: Երբ խոսում էին արևմտյան կնոջ նորաձևության և սովորությունների մասին, ակամա տարվում էի մտածելով, որ մենք ոչինչ չունենք այս կանանց նախանձը շարժելու: Երբ դիտում էի այդ մանկամարդ և գեղեցիկ կանանց հաճելի զրույցը, խոսքուձևը, լրջությունը, նրանց ընտանեկան կյանքում այնքան հատկանշական սրտի և հոգու խաղաղությունը, ինձ ակամա հարց էի տալիս, թե նրանք ինչո՞վ կարող են նախանձել եվրոպացի կանանց, որ ամեն ինչ գիտեն, բայց որոնք աշխարհիկ կենցաղի թոհուբոհի մեջ վատնում են իրենց հոգին, գեղեցկությունը և կյանքը:
    Ալֆոնս դը Լամարթին «Ուղևորություն դեպի Արևելք»

    Սակայն հայուհիների միայն գեղեցկությանը չէ , որ կուզենայի անդրադառնանք սույն քննարկման մեջ: Եկեք վերհիշենք, արժևորենք պատմական տարբեր ժամանակներում իրենց կամային , մարդկային, ազգային, քաղաքացիական որակներով աչքի ընկած հայ կանանց:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28320
    Մեր պատմության ընթացքում բազմաթիվ օրինակներ կան, երբ հայ կինը զենքը ձեռքին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին: Շատ չխորանալով պատմության ծիրերում՝ նշենք միայն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և միայն խորհրդային բանակում մոտ 10 հազար հայուհի է ծառայել: Արցախյան պատերազմում մարտնչում էր շուրջ 600 կին: Այսօր ևս հայկական բանակում կանանց թվաքանակը փոքր չէ: Թեև այդ տվյալները գաղտնի են պահվում, այնուամենայնիվ, բաց աղբյուրներից ստացված տվյալներով կարելի է որոշակի պատկերացում կազմել զինծառայող հայուհիների թվաքանակի մասին:

    http://www.instahu.com/p/1994964137629131281_1669638299

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Որպես հայոց առաջին թագուհի հիշատակվում է Սոսեմը: Հայկ Խաչատրյանի «Հայ թագուհիներ» գրքում հեղինակը խոստովանում է, որ այս անունը պայմանական է տվել, քանի որ պատմությունն այս թագուհու անունը չի պահպանել: Էպիգե. այսպես էին անվանում Արամե թագավորի կնոջը (Ք.ա. 860-840): Հայտնի չէ, թե քանի կին է ունեցել այս թագավորը, սակայն պահպանվել է հայերի համար արտասովոր այս անվան պատմությունը: Արամե թագավորն ամուսնանում է Վանի հարուստ իշխաններից մեկի դստեր հետ, որի իրական անունը Լասմա էր: Մի օր էլ կանչում է թագուհուն իր մոտ ու ասում. «Մանկուց ատել եմ ու կռվել Ասորեստանի Սալամանսար թագավորի հետ: Նա իմ թշնամին է, որին տեսնում եմ անգամ երազումս: Ինձ նյարդայնացնում է անգամ այն, որ քո անունը բաղկացած է տառերից, որոնք առկա են «Սալամանսար» անվան մեջ: Քո անունն ինձ նրան է հիշեցնում: Եկ մոռանանք քո Լասմա անունը: Իմաստունները քեզ այլ անունով կկնքեն՝ Էպիգե: Այդպես էլ թագուհու անունը մնում է Էպիգե: Մինչև Արտաշեսյանների թագավորությունը, հայ թագուհիների մասին տեղեկությունները շատ չեն: Իսկ Արտաշեսյանների թագավորությունից հայտնի են Արտաշեսի կին Սաթենիկը, Տիգրան Երկրորդի կանայք՝ Սոսեմը (Զոսիման) և Կլեոպատրան: Տիգրան Մեծի կնոջ՝ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր: Հայկ Խաչատրյանը «Հայոց թագուհիներ» գրքում Կլեոպատրայի մասին պատմում է, որ երբ ամուսնացավ Տիգրան Մեծի հետ, 16 տարեկան էր: Ք.ա. 69 թվականին, երբ հռոմեացի Լուկուլլոսը պաշարել էր Տիգրանակերտը, հայ թիկնազորը, արքայի պատիվը պահելով, ճեղքում է հռոմեական բանակն ու դուրս բերում թագուհուն, կանանոցն ու գանձարանը: Հայկ Խաչատրյանի գրքում, սակայն, Կլեոպատրայի մասին խոսվում է որպես թագուհու, որը, իր անվան ստուգաբանությանը հավատարիմ (Կլեոպատրա նշանակում է «հոր խոսք»), մեծարում էր ոչ թե ամուսնուն՝ հայոց թագավոր Տիգրանին, այլ հորը՝ Միհրդատ Պոնտացուն: Հեղինակը նշում է, որ Կլեոպատրայից ծնված երեք որդիներն էլ մոր պես դավաճանեցին հայոց թագավորությունն ու անդառնալի վնասներ հասցրին: Ի վերջո, Կլեոպատրան փախավ հոր՝ Միհրդատի մոտ: Արտաշեսյանների թագավորության վերջին գահակալն էր Էրատո թագուհին, որ երեք անգամ բարձրանում է գահ, բայց հայտնի չէ, թե ինչն էր թագուհու գահընկեցության պատճառը: Արշակունիների հարստությունից մեզ առավել հայտնի են Տրդատ Մեծի կինը և Խոսրով Կոտակի մայրը՝ Աշխենը (298-330): Ծագումով ալան Աշխենին հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքը: Տրդատ Երրորդը, որոշելով կնության առնել Աշխենին, սպարապետ Սմբատին ուղարկում է ալանների թագավորի մոտ: Երբ Աշխենը եկավ Հայաստան, Տրդատը ամուսնացավ նրա հետ ու շնորհեց թագուհու և Արշակյան տիտղոս, ինչն արտահայտում էր այն բարձր գերազանցությունը, որ կարող էր ընձեռվել կնոջը Հայաստանում: Ինչպես հայտնի է, Տրդատ Երրորդի օրոք Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Աշխենը պետական կրոնի հռչակման հարցում քիչ դեր չի ունեցել: Նա ամուսնուն օգնել է քրիստոնեությունը տարածելու ողջ երկրում: Աշխենը և Խոսրովդուխտը՝ Տրդատի քույրը, կյանքի վերջին տարիներին աշխարհաթող են լինում և ապրում Գառնիի ամրոցում:
    http://ankakh.com/article/?id=43520/...s-thaguhinyere

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆոնս դը Լամարթինը՝ հայուհիների մասին
    «Դամասկոսի հայուհիների տեսքն ակնհայտորեն գերազանցեց Սիրիայի կանանց գեղեցկության մասին իմ ունեցած գաղափարը և ջնջեց իմ կարծիքը Հռոմի և Աթենքի կանանց գեղեցկության մասին: Ամեն կողմ հանդիպում էինք դեմքեր, որոնց նմանը երբեք չի գծել որևէ եվրոպացու վրձինը, աչքեր, որոնք աներևակայելի փայլ ունեն և նուրբ ու ձգողական շողեր են արձակում: Նման նայվածք ոչ մի ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել: Ոչ մի վրձին չի կարող պատկերել իրանի այդպիսի վեհություն: Իսկ մաշկը այնքան թափանցիկ է ու հրավառ, որ ամենից նուրբ վարդի թերթիկն անգամ գունատ է թվում նրա հետ համեմատած: Հայուհու այս չքնաղ հատկությունների հետ ներդաշնակություն են կազմում նրա ատամները, ժպիտը, հնչուն, հստակ և արծաթյա ձայնը, շարժումների և ձևերի վայելչությունը: Խոսում է առանց ծեքծեքումի և այնքան բնական, վայելուչ և համեստ են, որ կարծես արդեն վարժված են, որ իրենցով հիանան: Թվում է, թե նրանց գեղեցկությունը պահում են մինչև վերջ հակառակ ընտանեկան աշխատանքների և միջավայրի ու կլիմայի դժվարությունների: Բոլոր մայրերն էլ նույնքան գեղեցիկ են, որքան իրենց 15-16 տարեկան աղջիկները: Չէի կարող հայացքս հեռացնել այդ գեղեցիկ կանանցից: Մեր այցելությունների և զրույցների ժամանակ նրանք նույնքան հաճելի էին, որքան և գեղեցիկ: Երբ խոսում էին արևմտյան կնոջ նորաձևության և սովորությունների մասին, ակամա տարվում էի մտածելով, որ մենք ոչինչ չունենք այս կանանց նախանձը շարժելու: Երբ դիտում էի այդ մանկամարդ և գեղեցիկ կանանց հաճելի զրույցը, խոսքուձևը, լրջությունը, նրանց ընտանեկան կյանքում այնքան հատկանշական սրտի և հոգու խաղաղությունը, ինձ ակամա հարց էի տալիս, թե նրանք ինչո՞վ կարող են նախանձել եվրոպացի կանանց, որ ամեն ինչ գիտեն, բայց որոնք աշխարհիկ կենցաղի թոհուբոհի մեջ վատնում են իրենց հոգին, գեղեցկությունը և կյանքը:
    Ալֆոնս դը Լամարթին «Ուղևորություն դեպի Արևելք»

    Սակայն հայուհիների միայն գեղեցկությանը չէ , որ կուզենայի անդրադառնանք սույն քննարկման մեջ: Եկեք վերհիշենք, արժևորենք պատմական տարբեր ժամանակներում իրենց կամային , մարդկային, ազգային, քաղաքացիական որակներով աչքի ընկած հայ կանանց:
    Թե ձեռքը զենք վերցրած հայ կին
    տեսնեք, ուրեմն վերջ, հարկավոր է ամեն
    ինչ թողնել ու փախչել:

    Հայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական
    պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչը վկայում է հայուհու քաջության ու հերոսության մասին: Բազմաթիվ հայուհիներ
    ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի
    ժամին դարձել են քաջ զինվորներ` ձգտելով պահպանել հայի՝ հայոց
    լեռնաշխարհում ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքը:
    Նշանավոր գրող, ազգային գործիչ ու դիվանագետ Ավետիս Ահարոնյանը, բնութագրելով հայ հերոսուհիների գործունեությունը, գրել է.
    «Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ ամենից գեղեցիկ, ամենից խիզախ երազներ հյուսեցիք:
    Դուք էիք, որ ըմբոսության ժայռերի բարձությունից գահավեժ
    նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ ուռած ու մրրկածուփ
    եռում էր ձեր ոտքերի տակ:
    Դուք էիք, որ բռնության և արհավիրքի խեղդող խավարի մեջ բոցավառ աչքերի փայլով մոլորված ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք: ՓԱ՜
    ՌՔ ՁԵԶ»:
    Հայոց հազարամյակների պատմությունը հարուստ է իրենց կյանքը հայրենիքի ազատության համար նվիրաբերած անձնվեր, խիզախ
    ու համարձակ, հայրենասեր հայուհիների գործած սխրանքներով: Այդ
    նվիրյալ հայուհիները, սեփական ժողովրդի փրկությունը բարձր դասելով անձնական երջանկությունից, սիրով ու անտրտունջ գնացին գերագույն զոհողության՝ իրենց կյանքը նվիրաբերելով ազգի փրկությանը: / Հ. Վարդումյան, << Աստվածների կանչը>>,Երևան,2004, էջ 3/

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Հայուհիների՝ հանուն հայրենիքի անձնական կյանքն ու ապագա
    երջանկությունը զոհաբերելու, սխրանքների, անձնազոհության օրինակները անչափ շատ են: Ահա մեկ օրինակ ևս: Հայ օրիորդը, նկատելով, որ ինչ-որ տեղ իր սիրեցյալը փորձում էր կյանքը պահպանել հանուն իրենց ապագա միության, երջանկության, թուրքերի դեմ կռվում
    համարձակություն չէր ցուցաբերում, վերջ է տալիս իր կյանքին` մահվանից առաջ գրելով իր սիրեցյալին. «…Դու, որ Հայաստանի ազատության գործը չգերադասեցիր, քան իմ ու քո անձնական երջանկությունը, դու, որ սերդ զոհեցիր ավելի բարձր գաղափարական սրի, կատարիր խոսքդ. անձդ զոհ դիր հայրենյաց սուրբ սեղանի վրա: Լցվի՛ր թունավոր վրեժխնդրությամբ Բաբկեն Սյունիի նման: Կատարի՛ր վերջին
    կտակս, դրանով միայն կհանգստանան ոսկորներս գերեզմանի մեջ…
    Ների՛ր ինձ»: Նամակն անմիջական հասցեագրում չուներ որևէ մեկին,
    սակայն հասցեատերն այն ըմբռնեց և այդ վայրում՝ Խանասորի դաշտի կռիվներում, հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ: Չնայած ուներ
    հնարավորություն կենդանի մնալու, սակայն հրաժարվեց մարտի դաշտից հեռանալ և մինչև վերջին փամփուշտը մխրճեց ոճրագործների
    սիրտը, ու հերոսի մահով ինքն էլ անմահացավ: Նամակի հեղինակը
    մեծ հայրենասեր Մարիամ Մակարյանն էր, նրա նամակը հասցեագրված էր իր սիրեցյալ Արիստակես Զորյանին, թվագրված էր 1896
    թվականի դեկտեմբերի 2-ով: /Ս. Ավանեսյան, <<Նշանավոր հայուհիներ>>, Երևան, 2006, էջ12/

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Սոսե Վարդանյան (1865-1952): Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ.։ 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք»:Այս ամբողջ ընթացքում Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հորինել։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2019
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1824
    Շուշան-Վարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:

    451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Սակայն, քաղաքական նկատառումներով Վազգենն ուրանում է քրիստոնեությունն ու ամուսնանում պարսկուհու հետ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Շուշանիկը դրանից հետո մերժում է հավատուրաց ամուսնուն և զրկում նույնիսկ իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Իսկ ինքը փակվում է Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խցում: Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ ընդհուպ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդի տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    456
    Հեղինակության աստիճան
    15760
    Զապել Եսայան (1878-1943 թթ.):

    Մարդկության պատմության ամենախիզախ կանանց հնգյակում իր պատվավոր տեղը ունի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանը՝ կանանց իրավունքների պաշտպանության իսկական առաջամարտիկը: Սա անհերքելի փաստ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ամերիկյան հայտնի պարբերականներից մեկը նրա մասին գրել է հետևյալը. «Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր»:

    Զապել Եսայանը լինելով ծնունդով Կոստանդնուպոլսից՝ Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանն ավարտելուց հետո՝ մեկնել է Փարիզ և հետևել Սորբոնի ու Կոլեջ դը Ֆրանսի գրականության և փիլիսոփայության դասընթացներին։ Այնուհետև վերադարձել է Կ. Պոլիս, եղել Կիլիկիայում և գրի է առել այդ տարիներին տեղի ունեցող իրավիճակի ողջ ճշմարտությունը:Սակայն, երբեք անարդարության մասին չլռելն ու ճշմարտության մասին բարձրաձայնելը բավական թանկ է նստում նրա վրա: Թեպետ 1915-ին նա կարողանում է խուսափել ձերբակալությունից ու ապաստանել Բուլղարիայում, ապա Թիֆլիսում, բայց հետո՝ 1936 թվականին արդեն Խորհրդային Հայաստանում դառնում է ստալինյան ճնշումների զոհը: Այդուհանդերձ, նա անգամ ստալինյան բանտից նամակներ էր գրում՝ նույնպիսի խիզախությամբ: Առ այսօր նրա մահվան հանգամանքներն անհայտ են:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    456
    Հեղինակության աստիճան
    15760
    — Տիկնայք հայոց փափկասուն,
    Մատաղ լինեմ ձեր հոգուն,
    Ինչո՞ւ ձեր սև աչերեն
    Դառն արտասուք եք հոսում:

    Ա՛խ, մի՜ լացեք, նազելիք,
    Մի՜ այրեք ձեր վարդ թշեր,
    Զի ձեր աչեր չեն սորված
    Թափել աղի կաթիլներ:

    Բայց ինձ ասեք, թե ո ՞ւր են
    Ձեր փառք, զարդը նախկին,
    Ինչո՞ւ այդպես տխուր եք,
    Որպես սգվոր այրի կին:

    Տիկնայք հայոց փափկասուն,
    Ձեր ձեռքը, դեմքը սիրուն`
    Այլևս անուշահոտ
    Օճառը չէ մաքրում:

    Ո՜չ ձեր գանգուր խոպոպիք
    Օծանվում են տոն օրին,
    Յուրյանց ախորժ բուրմունքով
    Ոգի շնորհեն հանդիսին:

    Եվ վարդապսակ ձեր գլուխ,
    Կուրք, պարանոց, բազուկներ,
    Զարդարում չեն մարգարտով՝
    Հյուսված ոսկի գոհարներ:

    Եվ հագուստով խշխշուն,
    Ուշիկաքայլ նազելով,
    Չեք հրապուրում աչերը
    Սիրելյաց ձեր կարոտով:

    Իսկ հայ տիկնայք խմբովին`
    Եղիշեի հարցերին
    Այդպես տվին պատասխան
    Եվ ճիչ բարձին լալագին:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Հին դարերում ունեցել ենք կին թագավորներ՝ Էրատո, Փառանձեմ, Զապել: Հայտնի է նաև, որ հայկական արքունիքներում թագավորների կանայք նույնպես որոշակի դերակատարում են ունեցել (նրանց անվանել են Հայոց տիկին): Ժամանակակից հասկացություններով՝ հայ կանանց հասարակական ու քաղաքական դերի ակտիվացումը սկսել է 19-րդ դարում: Դրան էապես նպաստում են հայաշատ քաղաքներում օրիորդաց դպրոցների հիմնումը, ուր հայ օրիորդները կրթություն էին ստանում: Դպրոցները հիմնվում էին եկեղեցու կողմից, սակայն դրանց շրջանավարտներից շատերը հետագայում դառնում էին առաջադիմական գաղափարների տարածողներ: Այդ կերպ հայ եկեղեցին փորձեց 19-րդ դարում ի կատար ածել Մխիթար Գոշի պատգամը: Արդյունքում` շատ արագ ի հայտ են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ: Օրիորդաց դպրոցները ստեղծվում էին և Արևմտյան, և Արևելյան Հայաստանում: Սակայն, որքան էլ զարմանալի է, կանանց հասարակական գործունեությունն առավել ակտիվ էր Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո, առաջին հերթին` Կոստանդնապոլսում: Այս քաղաքում 19-րդ դարի վերջում մի քանի հայ կանայք տղամարդկանց հետ հիմնադրեցին կազմակերպություններ և միացան քաղաքական կուսակցություններին: Օրիորդաց վարժարաններն ավարտելուց հետո այդ կանանցից շատերն այնուհետ ուսանել են Եվրոպայում: Կոստանդնապոլսում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանանցից 19-րդ դարի վերջում հատկապես շատ հայտնի էին երկուսը` Սրբուհի Տյուսաբ (Վահանյան) և Զապել Ասատուր: Հենց նրանք էլ կազմեցին «Կանանց իրավունքների հռչակագրի» նախագիծը: Հռչակագրի դրույթները հետևյալն էին.

    ...հավասար իրավունքներ տղամարդկանց և կանանց համար,
    ...մասնագիտության ընտրության իրավունք,
    ...երկակի բարոյախոսության ստանդարտների վերացում, որոնցից ամուսնական կյանքում օգտվում են տղամարդիկ,
    ...բարձրագույն կրթություն ստանալու իրավունք` որպես երեխայի դաստիարակության բարելավման միջոց,
    ...համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք,
    ...օժիտի սովորույթի վերացում,
    ...ազգի պահպանման և նրա մշակույթի փոխանցման մեջ կնոջ դերի ընդունում:
    Այս հռչակագիրը, ըստ էության, կնոջ ֆինանսական ինքնուրույնության ապահովման գաղափարախոսությունն էր կրում: Մուսուլմանական Թուրքիայում նման հռչակագրի ի հայտ գալն իսկապես էլ հեղափոխական մտքի արգասիք էր: Կարելի է ասել` առավելապես մուսուլմաններով բնակեցված Արևելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցաբար բարձրացրեց կնոջ դերը հանրային-հասարակական կյանքում: Աղբյուրները վկայում են, որ թեև հռչակագիրը որևէ կազմակերպության կողմից չի վավերացվել, սակայն հայ կանաանցից շատերը իսկապես էլ սկսել են ակտիվ տնտեսական ու հասարակական գործունեություն իրականացնել` բացելով արհեստանոցներ, աշխատեցնելով ֆաբրիկաներ, խմբագրելով գրական հանդեսներ: Կոստանդնապոլսի այլ հայտնի կանանցից կարելի է հիշատակել նաև Զապել Եսայանին` գրող, թարգմանիչ և հրապարակախոս:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •