+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Շարահյուսության ուսուցումը դպրոցում

  1. #1
    Սկսնակ մասնակից Նինա Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2019
    Հասցե
    ՀՀ Լոռի Վանաձոր
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0

    Գրառում Շարահյուսության ուսուցումը դպրոցում

    Շարահյուսությունը քերականության բաժիններից մեկն է, որն ուսումնասիրում է բառակապակցությունն ու նախադասությունը, նրանց կառուցվածքը, տեսակները, ինչպես նաև կապակցության եղանակները:
    Դպրոցական ծրագրով լեզվի այս բաժինը սկսում ենք ուսումնասիրել 8-րդ դասարանից, մինչ դեռ ձևաբանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ շարահյուսությունից: Այդ գիտելիքները անհրաժեշտ է տալ աշակերտին հինգից վեցերորդ դասարանների մայրենիի դասընթացում՝ խոսքի զարգացման դասերին: Աշակերտը պետք է որոշակի գիտելիք ունենա գոյականական և բայական անդամի լրացումների մասին: Նա հստակ պետք է ճանաչի, կարողանա գտնել որոշիչը, ուղիղ խնդիրը և նախադասության մնացած անդամները, քանի որ 7-րդ դասարանում ուսումնասիրում են գոյական, նրա հոլովները:
    Ուղղական հոլովն անցնելիս աշակերտը սովորում է, որ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգելին, կոչականը, բացահայտիչը և գոյականական որոշիչը: Ուստի աշակերտը արդեն պետք է նախապես իմանա քերականական այդ միավորների մասին, որպեսզի ճանաչի ուղղական հոլովով դրված բառերը նախադասության մեջ:
    Օրինակ՝ Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:
    Այս նախադասության մեջ բառի ուղիղ ձևով՝ ուղղականով են դրված բժիշկ և Արշակ բառերը (բժիշկ - որոշիչ, Արշակ - ենթակա): Աշակերտը տարրական դասարաններում որոշակի գիտելիք է ստանում նախադասության գլխավոր անդամների մասին, այդ պատճառով ենթական գտնելիս գուցե չդժվարանա, սակայն որոշիչը պետք է սովորի կա՛մ հոլովի հետ միասին, կա՛մ նախապես:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Հետաքրքիր թեմա եք վարում։Սիրով կմսսնակցեմ զուգահեռներ տանելով անգլերեն լեզվի շարահյուսության հետ։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    402
    Հեղինակության աստիճան
    11161
    Մեջբերում Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարահյուսությունը քերականության բաժիններից մեկն է, որն ուսումնասիրում է բառակապակցությունն ու նախադասությունը, նրանց կառուցվածքը, տեսակները, ինչպես նաև կապակցության եղանակները:
    Դպրոցական ծրագրով լեզվի այս բաժինը սկսում ենք ուսումնասիրել 8-րդ դասարանից, մինչ դեռ ձևաբանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ շարահյուսությունից: Այդ գիտելիքները անհրաժեշտ է տալ աշակերտին հինգից վեցերորդ դասարանների մայրենիի դասընթացում՝ խոսքի զարգացման դասերին: Աշակերտը պետք է որոշակի գիտելիք ունենա գոյականական և բայական անդամի լրացումների մասին: Նա հստակ պետք է ճանաչի, կարողանա գտնել որոշիչը, ուղիղ խնդիրը և նախադասության մնացած անդամները, քանի որ 7-րդ դասարանում ուսումնասիրում են գոյական, նրա հոլովները:
    Ուղղական հոլովն անցնելիս աշակերտը սովորում է, որ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգելին, կոչականը, բացահայտիչը և գոյականական որոշիչը: Ուստի աշակերտը արդեն պետք է նախապես իմանա քերականական այդ միավորների մասին, որպեսզի ճանաչի ուղղական հոլովով դրված բառերը նախադասության մեջ:
    Օրինակ՝ Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:
    Այս նախադասության մեջ բառի ուղիղ ձևով՝ ուղղականով են դրված բժիշկ և Արշակ բառերը (բժիշկ - որոշիչ, Արշակ - ենթակա): Աշակերտը տարրական դասարաններում որոշակի գիտելիք է ստանում նախադասության գլխավոր անդամների մասին, այդ պատճառով ենթական գտնելիս գուցե չդժվարանա, սակայն որոշիչը պետք է սովորի կա՛մ հոլովի հետ միասին, կա՛մ նախապես:
    Որոշիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցական ծրագրով լեզվի այս բաժինը սկսում ենք ուսումնասիրել 8-րդ դասարանից, մինչ դեռ ձևաբանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ շարահյուսությունից: Այդ գիտելիքները անհրաժեշտ է տալ աշակերտին հինգից վեցերորդ դասարանների մայրենիի դասընթացում՝ խոսքի զարգացման դասերին: Աշակերտը պետք է որոշակի գիտելիք ունենա գոյականական և բայական անդամի լրացումների մասին: Նա հստակ պետք է ճանաչի, կարողանա գտնել որոշիչը, ուղիղ խնդիրը և նախադասության մնացած անդամները, քանի որ 7-րդ դասարանում ուսումնասիրում են գոյական, նրա հոլովները:
    Ուղղական հոլովն անցնելիս աշակերտը սովորում է, որ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգելին, կոչականը, բացահայտիչը և գոյականական որոշիչը: Ուստի աշակերտը արդեն պետք է նախապես իմանա քերականական այդ միավորների մասին, որպեսզի ճանաչի ուղղական հոլովով դրված բառերը նախադասության մեջ:
    Օրինակ՝ Բժիշկ Արշակն այդ օրն ուշացել էր:
    Այս նախադասության մեջ բառի ուղիղ ձևով՝ ուղղականով են դրված բժիշկ և Արշակ բառերը (բժիշկ - որոշիչ, Արշակ - ենթակա): Աշակերտը տարրական դասարաններում որոշակի գիտելիք է ստանում նախադասության գլխավոր անդամների մասին, այդ պատճառով ենթական գտնելիս գուցե չդժվարանա, սակայն որոշիչը պետք է սովորի կա՛մ հոլովի հետ միասին, կա՛մ նախապես:
    Շարահյուսություն, քերականության երկու հիմնական բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառերի գործառական կիրառությունները, նրանց կապակցությունները, նախադասությունները, սրանց կառուցվածքային տիպերը և կապը միմյանց հետ։ Շարահուսության հիմնական խնդիրը, այդպիսով, լեզվի շարահյուսական միավորների և դրանք պայմանավորող քերականական հարաբերությունների քննությունն Է։ Այդ միավորներն են՝ նախադասության անդամներն են բառակապակցությունները և նախադասությունները:


    https://youtu.be/6mfkoJyqF8U

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Քերականագիտության մեջ մի ժամանակ շարահուսության հանգեցվել է բառակապակցությունների ուսմունքը, ըստ որում նախադասությունները նույնպես դիտվել են որպես բառակապակցությունների առանձին տեսակ։ Սակայն հետագայում նախադասություններն ու բառակապակցություններն առանձնացվել են։ Այս դեպքում ևս մասնագետների զգալի մասը շարահուսությունը համարել Է բառակապակցությունների ու նախադասությունների ուսմունք։ Բայց, այդուհանդերձ, նրա ուսումնասիրության ոլորտում չեն անտեսվել նաև նախադասության անդամները։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Սկսնակ մասնակից Նինա Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2019
    Հասցե
    ՀՀ Լոռի Վանաձոր
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0

    Բարի

    Որոշիչը ցույց է տալիս առարկայի հատկանիշը՝ ձևը, չափը, քանակը, տեսակը, որակը:
    Օրինակ՝
    կլոր սեղան (ձև),
    երկու սմ ժապավեն (չափ),
    հինգ զինվոր (քանակ),
    պատի ժամացույց (տեսակ),
    մետաքսե զգեստ (որակ):
    Որոշիչն արտահայտվում է բառով և բառակապակցությամբ:
    Օրինակ՝
    ծով աչքեր,
    զմրուխտ կանաչով ծածկված դաշտեր:
    Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որպիսի՞, քանի՞, որքա՞ն, ո՞րերորդ և այլ հարցերի:
    Հինգերորդ դասարանում որոշչի մասին այսքան գիտելիքը բավական է, որը կօգնի աշակերտին ճանաչել որոշիչը և կազմել նախադասություններ՝ գործածելով որոշիչներ: Այս գիտելիքը օգնում է աշակերտին 7-րդ դասարանում գոյականի հոլովները անցնելիս: Փորձը ցույց է տալիս, որ նախադասության անդամների մասին նախնական գիտելիքները նպաստում են արագ և հեշտ ընկալել հոլովները:
    Վերջին խմբագրող՝ Նինա Այվազյան: 25.03.2019, 23:56:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Նինա Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշիչը ցույց է տալիս առարկայի հատկանիշը՝ ձևը, չափը, քանակը, տեսակը, որակը:
    Օրինակ՝
    կլոր սեղան (ձև),
    երկու սմ ժապավեն (չափ),
    հինգ զինվոր (քանակ),
    պատի ժամացույց (տեսակ),
    մետաքսե զգեստ (որակ):
    Որոշիչն արտահայտվում է բառով և բառակապակցությամբ:
    Օրինակ՝
    ծով աչքեր,
    զմրուխտ կանաչով ծածկված դաշտեր:
    Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որպիսի՞, քանի՞, որքա՞ն, ո՞րերորդ և այլ հարցերի:
    Հինգերորդ դասարանում որոշչի մասին այսքան գիտելիքը բավական է, որը կօգնի աշակերտին ճանաչել որոշիչը և կազմել նախադասություններ՝ գործածելով որոշիչներ: Այս գիտելիքը օգնում է աշակերտին 7-րդ դասարանում գոյականի հոլովները անցնելիս: Փորձը ցույց է տալիս, որ նախադասության անդամների մասին նախնական գիտելիքները նպաստում են արագ և հեշտ ընկալել հոլովները:
    Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։
    Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:
    Որոշյալը հաճախ ունենում է մեկից ավելի որոշիչներ, որոնք կոչվում են բազմակի անդամներ և տրոհվում են ստորակետերով։ Եթե բազմակի որոշիչներից մեկն արտահայտված է հարաբերական ածականով, իսկ մյուսը՝ որակական, ապա նրանց միջև ստորակետ չի դրվում, և միշտ հարաբերական ածականը գտնվում է որակական ածականից առաջ։
    Օրինակ՝ Փայտե դեղին նստարանին նստել էին ծերունիները։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Սկսնակ մասնակից Նինա Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2019
    Հասցե
    ՀՀ Լոռի Վանաձոր
    Գրառումներ
    12
    Հեղինակության աստիճան
    0

    Բարի Շարունակություն #3

    Շարունակելով թեման՝ շարահյուսական տարրական գիտելիքների ուսուցումը 5-6 - րդ դասարաններում, որը ձևաբանության և շարահյուսական խոր գիտելիքների հիմքն է, կանդրադառնանք հատկացուցչի ուսուցմանը:
    Հատկացուցիչը ցույց է տալիս առարկայի սերում, ծագում, պատկանելություն: Պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին:
    Օրինակ՝
    Արևի շողը, քամու սուլոցը, թիթեռի թևերը, նրա ժպիտը, երեխայի ձեռքը:
    Հատկացուցչի մասին այսքանն իմանալը օգնում է երեխային 7-րդ դասարանում սեռական հոլովն անցնելիս: Երեխան հոլովը սովորելիս արդեն գիտի՝ ինչ է հատկացուցիչը և չի դժվարանա նախադասություն կազմելիս կամ սեռական հոլովով դրված բառը գտնելիս: Հավելենք, որ սեռական հոլովով դրվում են հատկացուցիչը, որոշիչը և բացահայտիչը:
    Օրինակ՝
    • Դաշտի ծաղիկները բնության չքնաղ զարդերն են: (որոշիչ)
    • Ու կռվի դաշտում շահի առաջին
      Արին մի անգամ գովքը սիրունի: (հատկացուցիչ)
    • Աբասն այդ ժամանակ ապրում էր իր հոր՝ Սմբատ թագավորի կառուցած ապարանքում: (բացահայտիչ)
    Հատկացուցչի կետադրությունը աշակերտը սովորում է 8-րդ դասարանում:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Նախադասության, նախադասության անդամների, նախադասության տեսակների / պարզ ու բարդ/ մասին անհրաժեշտ նվազագույն գիտելիքներն աշակերտը ստանում է դեռևս տարրական դասարաններում։ 5-րդ և 6-րդ դասարաններում ամրապնդում են այդ գիտելիքները համապատասխան վարժությունների, առաջադրանքների միջոցով։
    Վերջին խմբագրող՝ ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ: 01.04.2019, 19:51:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (03.04.2019), Միկինյան Տաթևիկ (11.05.2019)

  19. #10
    Մասնակից ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Գրառումներ
    55
    Հեղինակության աստիճան
    1618
    Ի դեպ՝ հետաքրքրական է՝ մինչև․ XX դ․ 60-ականները շարահյուսական ուսումնասիրություններում շեշտը դրվել է նախադասությունների ու նրանց անդամների քննության վրա, բառակապակցություններին անդրադարձ է արվել միայն հպանցիկ ձևով, կամ բացակայում է։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (03.04.2019), Միկինյան Տաթևիկ (11.05.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •