Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Դասը վարում է Սուխոմլինսկին

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417

    Դասը վարում է Սուխոմլինսկին

    *Դաստիարակությունը նախ և առաջ ուսուցչի և աշակերտի մշտական հոգևոր շփումն է: Երեխաների հետ կենդանի , անմիջական, ամենօրյա շփումը ոչ այլ ինչ է , քան մտքերի, մանկավարժական հայտնությունների, ուրախությունների, տրտմությունների, հիասթափությունների աղբյուրը, առանց որոնց այդ ամենի աներևակայելի է ստեղծագործությունը մեր աշխատանքում:

  2. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    *Իսկական ուսուցիչ կարող է դառնալ նա, ով երբեք չի մոռացել, որ ինքը նույնպես երեխա է եղել:

    *Դաստիարակությունը նախ և առաջ մարդաբանություն է:

    *Մանկությունը մարդկային կյանքի կարևորագույն ժամանակաշրջանն է. ոչ թե ապագա կյանքի նախապատրաստությունն է, այլ իսկական, պայծառ, յուրօրինակ, անկրկնելի կյանքը: Եվ այն բանից, թե ինչպես է անցել այդ մանկությունը, ով է նրան ձեռքից բռնած տարել մանկական տարիներին, ինչ է ստացել նրա բանականությունն ու սիրտը շրջապատի աշխարհից,- այդ ամենից է որոշակիորեն կախված, թե ինչպիսի մարդ կդառնա այսօրվա մանուկը :

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shogh (23.03.2019)

  4. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    Սուխոմլինսկու դիտարկումներից և մտքերից.
    -Նա կրթական գործընթացը բնորոշում էր իբրև ուրախություն պարգևող աշխատանք: Մեծ նշանակություն էր դարձնում սովորողների աշխարհայացքի ձևավորմանը, նախակրթարաններում՝ երեխայի հետ ստեղծագործող, հեքիաթ հորինող ուսուցչին:
    -Երեխաների մոտ չարժե շատ խոսել, նրանց գլուխը լցնել տարբեր պատմություններ, բառը զվարճանք չէ, իսկ բառային անվերջ հոսքը՝ ամենավտանգավոր հոսքերից է: Չի կարելի երեխաներին վերածել խոսքի պասսիվ կլանիչների, պետք է հնարավորություն տալ նրանց մտածելու, դիտարկելու, զգալու:
    Վերջին խմբագրող՝ Դավ: 22.03.2019, 18:36:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    -Աշակերտներին գիտելիքների փոքրիկ կայծ տալու համար ուսուցիչը պետք է իր մեջ լույսի մի ամբողջ ծով կուտակի:
    -Եթե ուսուցիչը դարձել է երեխայի ընկերը, եթե այդ ընկերությունը լուսավորված է ազնիվ հրապուրանքով, ձգտումով դեպի պայծառը, բանականը, երեխայի հոգում երբեք չարություն երևան չի գա: Եվ եթե դպրոցներում կան չարամիտ երեխաների, ապա միայն այն
    պատճառով, որ ուսուցիչները չեն ճանաչել նրանց, չեն կարողացել դառնալ նրանց ընկերները: Դաստիարակությունն առանց երեխայի հետ բարեկամության, առանց հոգևոր ընդհանրության կարելի է համեմատել մթության մեջ խարխափելու հետ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հերմինե Խառատյան (22.03.2019), Shogh (23.03.2019)

  8. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Չկա ավելի մեծ ուժ, որը կարողանա ազդել մանկական հոգու վրա, քան մարդով հիանալու, նրա բարոյական գեղեցկությամբ ու վեհությամբ զարմանալու ընդունակությունը:

  9. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28320
    Դպրոցը դառնում է մշակույթի իսկական օջախ միայն այն ժամանակ, երբ այնտեղ թագավորում է չորս պաշտամունք` հայրենիքի պաշտամունքը, մարդու պաշտամունքը, գրքի պաշտամունքը և մայրենի լեզվի պաշտամունքը:

    Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:

    Եթե դուք ցանկանում եք, որ մանկավարժական աշխատանքը ուսուցչին ուրախություն պատճառի, այլ չվերածվի ձանձրալի և ամենօրյա միապաղաղության, ապա ուսուցչին դուրս բերեք հետազոտողի արահետ:

    Սուխոմլինսկի

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusine Badalyan (25.03.2019), Հերմինե Խառատյան (22.03.2019), Shogh (23.03.2019)

  11. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Փոխադարձ հարգանք ու համաձայնություն, բարյացակամություն, սրտացավություն, բարեհամբույրություն` ահա բարոյական այն հարստությունը, որը հարկավոր է թանկ գնահատել և որի վրա հարկավոր է կառուցել մեր հարաբերությունները երեխաների հետ: Մանկավարժի իմաստուն իշխանությունն այն է, որ նրա կամքը դառնա երեխայի ցանկությունը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավ (22.03.2019)

  13. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    Սուխոմլինսկու խիստ պահանջներից, որ ներկայացնում էր ուսուցչի անձին.
    -Լավ ուսուցիչն, ամենից առաջ, այն մարդն է, ով սիրում է երեխաներին, ուրախություն է ապրում նրանց հետ շփվելիս, հավատում է, որ յուրաքանչյուր երեխա կարող է լավ մարդ դառնալ, կարողանում է ընկերություն անել երեխաների հետ, սրտին մոտ է ընդունում մանկական ուրախությունն ու տխրությունը, ճանաչում է երեխայի հոգին, երբեք չի մոռանում, որ ինքն էլ երեխա է եղել:
    Պատահում է, որ երեխան ինչ-որ դատարկ բանից (մեծի տեսակետից) նեղացել է...Սակայն չպետք է մոռանալ, որ երեխան ունի իր ուրախություններն ու դառնությունները, բարին ու չարը չափելու իր մասշտաբները: Մարդասեր ուսուցիչը երբեք չի մոռանում, որ ինքն էլ երեխա է եղել: Պետք է մտնել երեխայի դրության մեջ, նրա հետ միասին կիսել նրա վիշտը, օգնության գալ նրան: Սակավ չի պատահում, երբ երեխայի համար ամենացանկալի ու թանկարժեք օգնությունը հենց այդ համակրությունն է, կարեկցությունը, սրտալիությունը, մինչդեռ անտարբերությունը ցնցում է երեխային...

    -Լավ ուսուցիչը երկրորդ այն մարդն է, ով լավ է տիրապետում այն գիտությանը, որի վրա կառուցված է իր ավանդած առարկան, սիրում է այն, գիտի դրա հորիզոնները՝ նորագույն հայտնագործությունները, հետազոտությունները, նվաճումները:
    Լայն մտահորիզոնը, խոր գտելիքները, հետաքրքրություները դեպի գիտության խնդիրները՝ այս ամենը ուսուցչին անհրաժեշտ են, որ նա կարողանա աշակերտներին ցույց տալ գիտելիքների, առարկայի, գիտության, ուսուցման գործընթացի ձգողական ուժը: Ուսուցչի մեջ աշակերտը պետք է տեսնի խելացի, գիտակ, մտածող, գիտությանը սիրահարված մարդու: Որքան ավելի խորն են ուսուցչի գիտելիքները, որքան ավելի լայն է նրա մտահորիզոնը, բազմակողմանի գիտական կրթվածությունը, այնքան ավելի մեծ չափով է նա ոչ միայն դասատու, այլև դաստիարակ:
    -Լավ ուսուցիչը, երրորդ, այն մարդն է, ով գիտի հոգեբանություն և մանկավարժություն, հասկանում և զգում է, որ առանց դաստիարակության մասին գիտությանը տիրապետելու անհնարին է աշխատել երեխաների հետ:
    -Լավ ուսուցիչը, չորրորդ, այն մարդն է, ով կատարելապես տիրապետում է աշխատանքային այս կամ այն գործունեության համար անհրաժեշտ կարողություններին, իր գործի վարպետն է...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Սուխոմլինսկին իր «Սիրտս կտամ երեխաներին» աշխատության մեջ ուսուցիչներին խորհուրդ է տալիս. «Գնացեք դաշտ, այգի, բնության ակունքից մտքեր խմեք, և այդ կենդանի ջուրը ձեր սաներին իմաստուն, հետազոտող, փորփրող մարդիկ և պոետներ կդարձնի»:

    Այսպիսի մի դիտարկում ևս. «Երեխաներին անտառ, գետ տանելը շատ ավելի բարդ աշխատանք է, քան դասարանում դաս անցկացնելը, որովհետև ճամփորդության պատրաստվելը լուրջ աշխատանք է»: Մերժում է առանց պատրաստվելու ճամփորդության տանելը՝ դա համարելով ժամանակի կորուստ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավ (22.03.2019)

  17. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Սուխոմլինսկին մեծ տեղ էր տալիս գեղագիտական դաստիարակությանը, որը թեև դեմ էր ժամանակի մանկավարժական մոտեցումներին, այնուամնեայնիվ հասավ նպատակին:
    Գեղագիտական/ էսթետիկական/ դաստիարակությունը հաղորդակից է դարձնում աշակերտին գեղեցիկի աշխարհին, օգնում էլիովին զգալ, հասկանալ գեղեցիկը շրջապատող կյանքում, գնահատել իսկական արվեստի ստեղծագործությունները: Ըստ նրա ` գեղեցիկը ճանաչելու գրոծընթացն իրականցվում է իրականության գեղեցիկ կողմերի հետ երեխայի անմիջական շփմամբ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավ (22.03.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •