Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 12202122
Ցույց են տրվում 211 համարից մինչև 219 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

  1. #211
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Տիկի'ն Պողոսյան Ձեր թոռնիկի հողի ու ջրի, հայրենիքի նկատմամբ սերը պատակական չէ, նրա մեջ խոսում է արցախցու ոգին, որը միշտ էլ սիրել ու պահպանել է իր հողն ու ջուրը: Նաև զարմանալի չէ, նա իր տատիկի արժանի թոռնիկն է:Բոլորս էլ շատ ուրախանում ենք, երբ մեր երեխաները ճիշտ դաստիարակություն են ստանում և հնարավորություն է լինում հպարտանալ նրանցով:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (13.07.2019), Nelli Antonyan (16.07.2019)

  3. #212
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 10753

    Նկարում իմ թոռնիկի՝ Նարեկի հետ եմ: Տատիկի հետ գրկախառնությունը, որ շատ բուռն էր, անչափելի մեծ սիրով, դա բնական էր, զարմանալի ոչինչ չկար մի քանի օրվա բացակայությունից հետո: Նա մտավ տուն, դեռ միջանցքում ամուր հպվեց պատին... Համբուրում էր... Համբուրում էր տան պատերն անչափելի մեծ կարոտով: Ես, ինձ կորցրած, վայելում էի այդ մեծ գեղեցկությունը, որ ինձ երևում էր աներևակայելի հրաշք պատկերով...

    Մեկընդմեջ այն փոքրիկ ձեռքերը պատին էր մեկնում, որ ամբողջությամբ գրկելու անհնարինությանն էր առերեսվում: Այտերը քնքշորեն մոտեցնում, շուրթերը ջերմորեն հպում էր պատերին...

    Այս օրերի իմ ապրումների մեջ տեղ գտավ այս փոքրիկ դրվագը, իրողություն, որ հիացնում է ինձ, այն փոքր է, բայց իմաստալից, հոգիս լի է գոհունակությամբ, ափեափ լցված հպարտությամբ այս փոքրիկ արցախցու հանդեպ, բայց հարազատական զգացումը չէ, որ ինձ առիթ է տալիս գրելու այս տողերը:

    Տան քարե որմերը կարծես զրնգում էին Նարեկի կենսուրախ ձայներից: Նա թռչկոտում էր, ձեռքերը մեկնած՝ գրկում էր տան այս կամ այն իրը, շոշափում դրանք, սենյակից սենյակ մտնում ու բացականչում. «Ես արցախցի եմ, սա իմ տունն է, ես այստեղ պիտի ապրեմ...Ամենալավ տունը, ամենալավ քաղաքը, մեր Մարտակերտը...»:

    Ամեն անգամ ես հպարտությամբ եմ լսել նրա խոսքը, որ ինքը արցախցի է ու այստեղ էլ ապրելու է միշտ: Երբեմն մտորումներիս մեջ ինչ-որ երկփեղկվածություն է եղել, որ փոքր է, դեռ ուրիշ քաղաքներում չի եղել, ինչ տեսել է այս տարիներին, այն էլ սիրելի է դարձել, բայց կյանքը կփոխի նրան: Նրա բացակայությունը Արցախից, երբ ծնողների հետ շատ ավելի մեծ քաղաքում էր մի քանի օր, համարեցի երեխայի համար խաղաղ ու երջանիկ ապրելու վայելք, որ կգա ու ափսոսանք կունենա, թե ինչու է ինքը ապրում այս փոքրիկ սահմանամերձ բնակավայրում: Այո՛, կարծում էի՝ երազանքը թևին տալով՝ նա կմտածի նորից հայտնվել մեկ ուրիշ շքեղ քաղաքում:

    Ես փորձում եմ վերհիշել՝ այդ ե՞րբ ենք նրան սովորեցրել, որ պիտի հայրենիքը սիրել: Այդ սերը ներարկելու կարիք չկար: Այն դաս չէր, որ պիտի սերտեր, սահմանումների ամբողջություն չէր, որ պիտի մտապահեր... Ու իմ հարցին, թե որտեղ կցանկանար ապրել իր ամբողջ կյանքում, նա հաստատակամ էր՝ միայն Արցախում:

    Ես խաղաղված եմ, սիրտս բերկրանքով լեցուն, որ Նարեկիս կերպարով այս սերունդը ապրեցնելու է մեր հայրենիքը, որը հավերժ է իր լինելությամբ, անմնացորդ սիրով, այն մեծ կարոտով, որ գրկած ունենք մեր հոգում:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-12106.html
    Ամեն անգամ հիանում եմ Ձեզնով,ձեր մեծ սիրով առ հայրենիք և որախ եմ ,որ հիանում եք ձեր դաստիարակված սերնդով։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (16.07.2019), Լաուրա Աթանեսյան (13.07.2019)

  5. #213
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28335
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն անգամ հիանում եմ Ձեզնով,ձեր մեծ սիրով առ հայրենիք և որախ եմ ,որ հիանում եք ձեր դաստիարակված սերնդով։
    Շնորհակալ եմ, հարգելի՛ Քրիստինե՛: Ես երկու պատերազմ տեսա այս կյանքում, թոռնիկս էլ ապրիլյան պատերազմի ականատես է, երևի մեզ պատերազմի սարսափներն են կոփել, որ հոգով ու սրտով սիրենք այս հայրենիքը:

    Մի հատված եմ տեղադրում այստեղ մեր ապրած օրերից, որ տեղ է գտել իմ այն ծանր օրերի հրապարակումներում:

    Ապրիլի 2-ի հրետակոծության օրը մոռացա իմ անհանգիստ ապրումները, երբ տեսա Նարեկիս գունատված դեմքը: Նա ձայն չէր հանում, հանկարծ նստեց հատակի գորգին ու մնաց նույն դիրքում քարացած: Ձեռքը դրված էր դպրոցական պայուսակին, որտեղ էլ լիներ, իր հետ պիտի տաներ այն, բայց հանկարծ ինչ-որ բան հիշեց, բարձրացավ տեղից, փնտրեց խաղալիքների մեջ, բայց այն չգտավ: Սկսեցի խոսեցնել, իսկ նա պատմում էր, որ օրեր առաջ բակի տղաներով «պատերազմ» էին խաղում, ինքը վիրավորվել էր...

    Ուժեղ գնդակոծումից նա հանկարծ սեղմվեց ինձ, իսկ ես հուսադրում եմ` մերոնք են, չվախենաս...Իր սովորած երգերից ու մանկական ոտանավորներից եմ հիշեցնում, թե ո՛րը կարող է երգել կամ արտասանել:

    Նա տողեր է հիշում մեր հարազատ քաղաքին նվիրված երգից`

    Թե՛ արթուն, թե՛ քնած, անունդ եմ տալիս,

    Դու ամրոց անառիկ...

    Ինչ-որ տողեր մոռացել էր, դեռ նոր էին սկսել սովորել, բայց նորից հիշեց` Իմ հերո՛ս Մարտակերտ, անվե՛րջ իմ կարոտ: Ես ուզում եմ նրան համոզել, որ նա պիտի իր մայրիկի հետ գնա այստեղից, գյուղում ապահով կլինի, իսկ նա հաստատակամ պնդում է, որ տատիկն էլ պիտի իրենց հետ լինի, ևս մի քանի րոպե, նա սկսեց արտասվել: Մի պահ լռվեց ամեն ինչ, կարծես ոչինչ չէր եղել, ու հանկարծ հիշում է իր մայրիկի սովորեցրած բանաստեղծության տողերը: Չնայած տխուր, բայց մի տեսակ ոգի առած սկսեց արտասանել.

    Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ,

    Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով,

    Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ,

    Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ,

    Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ,

    Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա:

    Հպարտությամբ գրկում եմ նրան, բայց այդ պահին նորից հրետակոծություն: Նարեկիս մայրիկն էլ եկավ, բոլորս լուռ ենք, մենք չենք վախենում, այսպես ենք մեզ հուսադրում: Մեր դեմքերի վրա դրոշմված էր անհուն տառապանք, իսկ մեր թափանցող սուր աչքերը ասես թե տեսնում էին մեկս մյուսի հոգու խռովքը:

    Մեր լռությունը խախտեց նրա մայրիկը. «Պատերս համբուրեցի, հետո դուրս եկա տնից...»:

    Հազիվ զսպեցի արցունքներս, այդպես էր նաև 92-ին, իսկ աղջիկս թոռնիկիս տարիքին էր, այն ժամանակ ես էլ համբուրեցի բնակարանիս պատերը և դուրս եկա տնից...

    Երանի՜ այսուհետ չհամբուրենք մեր տան պատերը, Արցախի երեխաներն էլ պատերազմ չտեսնեն...

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-2740.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 14.07.2019, 10:52:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (14.07.2019), Nelli Antonyan (16.07.2019), Լիա Մ (14.07.2019), Կարինե Զիլֆիմյան (14.07.2019)

  7. #214
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28335
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիկի'ն Պողոսյան Ձեր թոռնիկի հողի ու ջրի, հայրենիքի նկատմամբ սերը պատակական չէ, նրա մեջ խոսում է արցախցու ոգին, որը միշտ էլ սիրել ու պահպանել է իր հողն ու ջուրը: Նաև զարմանալի չէ, նա իր տատիկի արժանի թոռնիկն է:Բոլորս էլ շատ ուրախանում ենք, երբ մեր երեխաները ճիշտ դաստիարակություն են ստանում և հնարավորություն է լինում հպարտանալ նրանցով:
    Հարգելի՛ Լաուրա, Ձեր գրառումը կարդացի, նորից հիշեցի ապրիլյան պատերազմական օրերը, թե ինչու Քառօրյա կոչեցին, երբ մի ամբողջ ապրիլ հրետակոծության տակ էինք: Անցած սարսափելի օրերից մեկն է այստեղ, մեր ապրած օրերը մեզ սովորեցրին էլ ավելի սիրել հայրենիքը:

    Մարտակերտը մեր բնակավայրն է, այստեղ մեր տունն է, ուրիշ տեղ չենք ուզում գնալ…

    Ամբողջ գիշեր հրետակոծություն էր… Մեր բնակելի շենքի նկուղում գտնվելով` ամենևին չենք հասկանում, թե որ ուղղությամբ է հրետակոծում մեր հակառակորդը, բայց դրան զուգահեռ մերոնց պատասխան հարվածներն էլ կարծես մեր գլխավերևով են անցնում, ու ստեղծված ահեղադղորդ պայթյուններից ու հուժկու հարվածներց ամենևին չես հասկանում` այդ արկը գլխավերևու՞մդ ընկավ, թե քո ապրելու վայրից որոշ հեռավորության վրա: Բայց ամեն անգամ մտածում ենք, որ այս անգամ էլ փրկվեցինք:

    Ամեն պահ ապրած սարսափելի զգացողությանդ գումարվում է մի նոր հարցում, թե ինչպես են սահմանում կանգնած մեր քաջերը կարողանում հաղթահարել այս պատերազմի սարսափելի արհավիրքները, նրանց խիզախությանը զուգահեռ` հոգումդ մոլոգնում է մի նոր տառապանք, որ հանկարծ նոր զոհեր չլինեն:

    Այս օրերին ապաստարան կոչված այդ նկուղում իմ կողքին է յոթ տարեկան թոռնիկս, շրջապատում բոլորի համար զարմանալի մի երևույթ, որ այս օրերին մեր բնակավայրում երեխա է մնացել: Օրեր առաջ փորձում էր նրա մայրիկը ամեն անգամ բացատրել, որ չվախենա, մերոնք են կրակում, նաև լավ էր, որ մայրիկին չէր հարցնում, թե պատերազմում ինչու՞ միայն մերոնք են կրակում: Հաջորդ օրերին հրետակոծության ժամանակ նա ինչ-որ մի բանով զբաղված էր` կամ անհաղթ զինվորի մասին էր զրույցը, կամ հիշողություններ` իր ապրած խաղաղ օրերի մասին, որ թաղամասում ընկերներ ուներ, հիմա մենակ է մնացել…

    Երեկ մի ինչ-որ դղրդյունից վեր թռա, հանկարծ կողքիս լսում եմ. «Տատի՛, չվախենաս, սրանք մերոնք են...»: Ես հասկացա այդ պահից, որ իրավունք չունեմ իմ Նարեկի մոտ ոչ թե սարսափի, այլ ընդհանրապես վախենալու մասին խոսել...

    Այս գիշեր նա հանգիստ քնեց` համոզված, որ հրետակոծողները միայն մերոնք են, նրանք սանձահարում են մեր հակառակորդին: Ես ու նրա մայրիկը հսկում էինք մեր բալիկի հանգիստ քունը, բայց այնքան զսպված, որ ձայն չհանենք, մենք իրավունք չունեինք մեր անհանգիստ ապրումներով արթնացնել երեխային:

    Ես նորից համոզվեցի, որ այսպես մենք կշարունակենք ապրել... Այսուհետ կսարսափենք մեր մտքում, զոհերի համար կտառապենք մեր մտքում, որպեսզի սերունդը չվախենա, ավերված սրտերով կազդարարենք մեր սահմանի հերոսների մասին բարձրաձայն, որ կարողանանք ապրել ու նրանց էլ ապրեցնել...

    Այս պահին` ապրիլի 28-ի առավոտյան, խաղաղ է մեզ մոտ, Նարեկս նկարչությամբ է զբաղված, երբ նայեցի նկարին, նա բացատրեց, որ սա իրենց տունն է, վերևում արև կա, այս մեքենան հայրիկն է վարում, նա գնում է աշխատանքի, այստեղ պատերազմ չկա...

    Խեղդվում եմ հուզմունքից, բայց հուզմունքս էլ մտքումս էր, ես իրավունք չունեի բարձրաձայնելու...

    Նատաշա Պողոսյան
    http://www.usarmenianews.com/am-n-3181.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 14.07.2019, 10:54:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (16.07.2019), Լիա Մ (14.07.2019), Կարինե Զիլֆիմյան (14.07.2019)

  9. #215
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    7434

    Ձեր վերջին երկու գրառումները, տիկին Պողոսյան, հակասական զգացումներ են առաջացնում հոգում, արցունքներ՝ աչքերում: Դժվար էր կարդալը առանց զգալու, դժվար էր միտքը տանել սրտի հետևից: Տունը… մեր տունը՝ մեր հիշողությունները, մեր լավ ու վատ օրերը… ու լքել այն… Համբուրել պատերը՝ տունը լքելուց առաջ ու վերադառնալուց հետո: Գրում եք. «Երանի՜ այսուհետ չհամբուրենք մեր տան պատերը», մտածում եմ. «Երանի՜ երբեք չհամբուրենք մեր տան պատերը»: Գրում եք. «Արցախի երեխաներն էլ պատերազմ չտեսնեն», մտածում եմ. «Մեր երեխաները պատերազմ չտեսնեն»: Գուցե եսասիրություն է: Բայց հասկանում ես, որ հային՝ արցախցուն՝ երրորդ դեմքի ու հայաստանցուն առաջին դեմքի բաժանողը հենց պատերազմն է: Երեք տարի առաջ մենք զգում էինք նույնը, ինչ դուք, բայց պայթյունների ձայնը լսում էիք միայն դուք:
    Գրում եք. «Ես փորձում եմ վերհիշել՝ այդ ե՞րբ ենք նրան սովորեցրել, որ պիտի հայրենիքը սիրել»: Իսկ ես հիշում եմ 2016 թ. ապրիլի 4-ի՝ XII դասարանում իմ դասը: Ծանր առավոտ. մտել եմ դասարան ու փորձում եմ դաս պարապել: Կողքի սենյակից ծիծաղի ձայն եկավ: Զարմացա-զայրացա, որ այդ օրերին էլ կարելի է այդպես ծիծաղել: Միտքս ակամա բարձրաձայնեցի: Դասարանը համամիտ էր: Չստացվեց դասը, խոսում էինք հենց այդ օրերին տեղի ունեցող մղձավանջից, երբ ապագայի ծրագրերով լեցուն 18-ամյա Հովհաննեսը կողքին նստած Գևորգին ասաց. «Ինչու՞ մեզ չեն տանում զորավարժությունների, եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ»: Ավելացրին, որ կռվի դաշտ գնալու համար գրագետ կռվել է պետք: Տեսնում էի, որ անկեղծ են խոսում երկուսն էլ (ավելի ստույգ՝ ոչ թե խոսում էին, այլ իրենք իրենց մեջ կենտրոնացած՝ բարձրաձայն մտածում էին), բայց հարցրի, թե իսկապե՞ս կգնան: Հովհաննեսը պատասխանեց, թե չգնալը նույնն է, ինչ եթե «տունդ գող մտնի, ու դու մտնես մահճակալի տակ»: Նորից հարցրի. «Իսկ եթե չվերադառնաս, մորդ մասին մտածե՞լ ես»: Ասաց. «Հենց մորս համար եմ գնում, որ թուրքը մեր տուն չհասնի: Մայրս էլի տղա ունի»…
    Մենք՝ ուսուցիչներս, տարիներով հայրենասիրություն ենք սովորեցնում, բայց նման բառեր նման սթափությամբ չենք լսում: Ստացվում է, որ պատերազմն ավելի զորեղ է. հենց նա է խորը ու գիտակցված հայրենասիրություն սովորեցնում: Արցախում ծառայած բազմաթիվ երիտասարդներից լսել եմ, որ արցախցին հայրենասիրությամբ գերազանցում է մեզ: Գուցե սա է պատճառը. Արցախում խաղաղությունն անկայուն է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (16.07.2019), Լիա Մ (17.07.2019)

  11. #216
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, հարգելի՛ Քրիստինե՛: Ես երկու պատերազմ տեսա այս կյանքում, թոռնիկս էլ ապրիլյան պատերազմի ականատես է, երևի մեզ պատերազմի սարսափներն են կոփել, որ հոգով ու սրտով սիրենք այս հայրենիքը:

    Մի հատված եմ տեղադրում այստեղ մեր ապրած օրերից, որ տեղ է գտել իմ այն ծանր օրերի հրապարակումներում:

    Ապրիլի 2-ի հրետակոծության օրը մոռացա իմ անհանգիստ ապրումները, երբ տեսա Նարեկիս գունատված դեմքը: Նա ձայն չէր հանում, հանկարծ նստեց հատակի գորգին ու մնաց նույն դիրքում քարացած: Ձեռքը դրված էր դպրոցական պայուսակին, որտեղ էլ լիներ, իր հետ պիտի տաներ այն, բայց հանկարծ ինչ-որ բան հիշեց, բարձրացավ տեղից, փնտրեց խաղալիքների մեջ, բայց այն չգտավ: Սկսեցի խոսեցնել, իսկ նա պատմում էր, որ օրեր առաջ բակի տղաներով «պատերազմ» էին խաղում, ինքը վիրավորվել էր...

    Ուժեղ գնդակոծումից նա հանկարծ սեղմվեց ինձ, իսկ ես հուսադրում եմ` մերոնք են, չվախենաս...Իր սովորած երգերից ու մանկական ոտանավորներից եմ հիշեցնում, թե ո՛րը կարող է երգել կամ արտասանել:

    Նա տողեր է հիշում մեր հարազատ քաղաքին նվիրված երգից`

    Թե՛ արթուն, թե՛ քնած, անունդ եմ տալիս,

    Դու ամրոց անառիկ...

    Ինչ-որ տողեր մոռացել էր, դեռ նոր էին սկսել սովորել, բայց նորից հիշեց` Իմ հերո՛ս Մարտակերտ, անվե՛րջ իմ կարոտ: Ես ուզում եմ նրան համոզել, որ նա պիտի իր մայրիկի հետ գնա այստեղից, գյուղում ապահով կլինի, իսկ նա հաստատակամ պնդում է, որ տատիկն էլ պիտի իրենց հետ լինի, ևս մի քանի րոպե, նա սկսեց արտասվել: Մի պահ լռվեց ամեն ինչ, կարծես ոչինչ չէր եղել, ու հանկարծ հիշում է իր մայրիկի սովորեցրած բանաստեղծության տողերը: Չնայած տխուր, բայց մի տեսակ ոգի առած սկսեց արտասանել.

    Իմ մա՛յր հայրենիք, սիրում եմ ես քեզ,

    Սիրում եմ հոգով, սիրում եմ սրտով,

    Սիրում եմ` ինչպես հարազատ մորն իմ,

    Ու եթե հանկարծ թշնամին վայրագ հարձակվի վրադ,

    Իմ կյանքը կտամ, իմ շունչը կտամ,

    Իմ Մարտակե՛րտ, օտարին քեզ չեմ տա:

    Հպարտությամբ գրկում եմ նրան, բայց այդ պահին նորից հրետակոծություն: Նարեկիս մայրիկն էլ եկավ, բոլորս լուռ ենք, մենք չենք վախենում, այսպես ենք մեզ հուսադրում: Մեր դեմքերի վրա դրոշմված էր անհուն տառապանք, իսկ մեր թափանցող սուր աչքերը ասես թե տեսնում էին մեկս մյուսի հոգու խռովքը:

    Մեր լռությունը խախտեց նրա մայրիկը. «Պատերս համբուրեցի, հետո դուրս եկա տնից...»:

    Հազիվ զսպեցի արցունքներս, այդպես էր նաև 92-ին, իսկ աղջիկս թոռնիկիս տարիքին էր, այն ժամանակ ես էլ համբուրեցի բնակարանիս պատերը և դուրս եկա տնից...

    Երանի՜ այսուհետ չհամբուրենք մեր տան պատերը, Արցախի երեխաներն էլ պատերազմ չտեսնեն...

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-2740.html
    Դուք իսկական հերոսներ եք։Ինչքա~ն բան ունենք ձեզնից սովորելու։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (16.07.2019)

  13. #217
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28335
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր վերջին երկու գրառումները, տիկին Պողոսյան, հակասական զգացումներ են առաջացնում հոգում, արցունքներ՝ աչքերում: Դժվար էր կարդալը առանց զգալու, դժվար էր միտքը տանել սրտի հետևից: Տունը… մեր տունը՝ մեր հիշողությունները, մեր լավ ու վատ օրերը… ու լքել այն… Համբուրել պատերը՝ տունը լքելուց առաջ ու վերադառնալուց հետո: Գրում եք. «Երանի՜ այսուհետ չհամբուրենք մեր տան պատերը», մտածում եմ. «Երանի՜ երբեք չհամբուրենք մեր տան պատերը»: Գրում եք. «Արցախի երեխաներն էլ պատերազմ չտեսնեն», մտածում եմ. «Մեր երեխաները պատերազմ չտեսնեն»: Գուցե եսասիրություն է: Բայց հասկանում ես, որ հային՝ արցախցուն՝ երրորդ դեմքի ու հայաստանցուն առաջին դեմքի բաժանողը հենց պատերազմն է: Երեք տարի առաջ մենք զգում էինք նույնը, ինչ դուք, բայց պայթյունների ձայնը լսում էիք միայն դուք:
    Գրում եք. «Ես փորձում եմ վերհիշել՝ այդ ե՞րբ ենք նրան սովորեցրել, որ պիտի հայրենիքը սիրել»: Իսկ ես հիշում եմ 2016 թ. ապրիլի 4-ի՝ XII դասարանում իմ դասը: Ծանր առավոտ. մտել եմ դասարան ու փորձում եմ դաս պարապել: Կողքի սենյակից ծիծաղի ձայն եկավ: Զարմացա-զայրացա, որ այդ օրերին էլ կարելի է այդպես ծիծաղել: Միտքս ակամա բարձրաձայնեցի: Դասարանը համամիտ էր: Չստացվեց դասը, խոսում էինք հենց այդ օրերին տեղի ունեցող մղձավանջից, երբ ապագայի ծրագրերով լեցուն 18-ամյա Հովհաննեսը կողքին նստած Գևորգին ասաց. «Ինչու՞ մեզ չեն տանում զորավարժությունների, եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ»: Ավելացրին, որ կռվի դաշտ գնալու համար գրագետ կռվել է պետք: Տեսնում էի, որ անկեղծ են խոսում երկուսն էլ (ավելի ստույգ՝ ոչ թե խոսում էին, այլ իրենք իրենց մեջ կենտրոնացած՝ բարձրաձայն մտածում էին), բայց հարցրի, թե իսկապե՞ս կգնան: Հովհաննեսը պատասխանեց, թե չգնալը նույնն է, ինչ եթե «տունդ գող մտնի, ու դու մտնես մահճակալի տակ»: Նորից հարցրի. «Իսկ եթե չվերադառնաս, մորդ մասին մտածե՞լ ես»: Ասաց. «Հենց մորս համար եմ գնում, որ թուրքը մեր տուն չհասնի: Մայրս էլի տղա ունի»…
    Մենք՝ ուսուցիչներս, տարիներով հայրենասիրություն ենք սովորեցնում, բայց նման բառեր նման սթափությամբ չենք լսում: Ստացվում է, որ պատերազմն ավելի զորեղ է. հենց նա է խորը ու գիտակցված հայրենասիրություն սովորեցնում: Արցախում ծառայած բազմաթիվ երիտասարդներից լսել եմ, որ արցախցին հայրենասիրությամբ գերազանցում է մեզ: Գուցե սա է պատճառը. Արցախում խաղաղությունն անկայուն է:
    Ապրիլյան պատերազմական օրերին սերունդն ավելի հասունացավ, ամենևին չէինք սպասում, որ 10-րդ դասարանի աշակերտը կհագներ հոր զինվորական համազգեստը ու կգնար զորամաս: Այդ մասին իմացա, երբ օրեր անց մտա դասարան ու տեսա միայն այդ աշակերտին, ով հաճախել էր դպրոց: Հարգելի՛ Կարինե, իմ այս հրապարակումը նրա մասին է, իսկ սահմանին հերոսացման օրինակներ ցուցաբերեցին բազմաթիվ հայ զինվորներ, ովքեր դարձան հայոց երկրի հայրենապաշտ հերոսները՝ նորից ու նորից հաստատելով, որ Արցախի խաղաղությունը մայր Հայաստանի լուսաբացներով է պայմանավորված:

    ԵՐԲ ԴՊՐՈՑԻ ԶԱՆԳԸ ԼՌԵԼ ԷՐ, ԵՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԳՆԱՑԻ ԶՈՐԱՄԱՍ...

    Պատերազմական օրերի բնակավայրիս հրետակոծության դադարից հետո դպրոց էի հաճախում մտքերով ծանրաբեռնված…Խաղաղ օրերի աղմուկ-աղաղակով լեցուն դպրոցի բակում քար լռություն էր, բայց ո՞վ էր տեսել դպրոց, որ զանգ ունի, իսկ այդ զանգն էլ լռել էր այդ օրերին ու այդպես լռված և մի կողմ քաշված` էլ ձայն չէր հանում…Զանգը լռել էր, իսկ ես չեմ լռում, ուզում եմ այսպես լռված զանգերը հավերժ զրնգան, զանգի ղողանջը հասնի ամենուր, ու նորից աղմկոտ մի նոր կյանք լինի...

    Եվ լռված զանգը հանկարծ հնչեց: 10-րդ դասարանում եմ: Միայն մեկ աշակերտ երկու տասնյակից: Հարությունյան Հարություն, բարձրահասակ, գեղեցկադեմ մի պատանի…Ապրիլյան տառապալից օրերից հետո նրան չէի տեսել: Անակնկալ հանդիպումը մի նոր զգացողություն է բերում իր հետ: Մոռանում եմ մի պահ տարանջատող սահմանը, մեղմորեն, անսահման սիրով բացում եմ խաղաքարտերը ապրած սարսափելի օրերի, ապա ուշադիր լսում եմ նրան. «Միշտ էլ տան մեծերն ինձ պատմում էին Արցախյան պատերազմի մասին, իսկ ես չլսելու էի տալիս կամ արհամարհում էի նրանց ասածները` մտածելով, որ վախենալու բան չկա: Բայց այդ օրերին սեփական աչքերովս տեսա, որ դա ամենասարսափելի իրավիճակն է մարդու կյանքում: Ինչու՞ եմ այսքանն ասում, որովհետև ես տեսա պատերազմը, այն ինձ շատ մոտիկ էր` կողքիս…»:

    Նա հուզմունքով պատմում էր աչքով տեսածը, բայց երբեմն կրկնում` ԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՀԱԾՆ ԵՄ: Հոգիս տակնուվրա է լինում, բայց արտաքուստ հանգիստ եմ երևում ու նրան առաջարկում եմ. «Գրի՛ր, գրի՛ր ապրածդ սարսափի մասին, գրի՛ր պատերազմի մասին, որ կողքիդ էր, քո ցավոտ հոգուց գրի՛ր, որ փրկվել ես, գրի՛ր, որ չես ուզում էլ պատերազմ լինի, այն չարիք է, որ մարդկանց կյանքեր է խլում»:

    Ես անհանգիստ մտորումների մեջ եմ, իսկ նրա ձեռքի գրիչը շարժվում է տետրի տողերով: Շուտով այն հանձնում է ինձ, հայացքս լուռ հառում եմ տողերին. «Իմ կարծիքով, ես Աստծո պահածն եմ, որովհետև երբ քեզանից տասը մետր, գուցե նաև քիչ հեռավորության վրա պայթում է երեք արկ, և դու մնում ես կենդանի, ուրեմն Աստծո մատը խառն է այստեղ: Աչքիս առջև տուն ավերվեց, մի տուն, որտեղ այդ պահին կարող էի լինել ես կամ մեկ ուրիշը: Այդ պահին ինձ թվաց աշխարհը փլվեց, կարծես ամենուր տիրում էր քաոս, հիշում եմ, որ մայրս գրկել էր ինձ, նա դողում էր ամբողջ մարմնով և արտասվում: Հայրս մեզ տեղափոխեց մոտակա գյուղը, բայց այնտեղ երկար չկարողացա մնալ: Նորից վերադարձա հարազատ Մարտակերտը և որոշեցի ինչ-որ բանով օգտակար լինել: Իսկ դրա համար ամենից առաջ հարկավոր էր հագնել զինվորական համազգեստ...Եվ շուտով հայրիկիս համազգեստը իմ հագին էր»:

    Նա խռովված հոգով գրածն ինձ հանձնեց, այդ պահին դասարան մտած ուսուցչուհիներից մեկը, ի զարմանք ինձ, ասաց, որ հիացած է` մեր աշակերտը բավականին օգնել է զինվորականներին: Ապշած նայում եմ նրան, ապա փորձում իր շարադրանքում տողեր գտնել այդ մասին, բայց չեմ տեսնում...Նորից առաջարկում եմ, որ ավելացնի տողեր, բայց նաև քարացած եմ, այս ի՞նչ համեստություն է, որ նա չի ուզում այդ մասին գրել: Րոպեներ անց ընթերցում եմ ավելացված տողերը. «Քառօրյա պատերազմի ծանր օրերին հայրս զենք –զինամթերքի պահեստից կամավորականներին զենքով ապահովում էր, ես էլ, հակառակ հորս կամքին, զինվորական համազգեստով ներկայացա այնտեղ և որոշեցի օգտակար լինել: Այսպես մի քանի օրով դարձա զինվոր: Ովքեր զորամասում ինձ չէին ճանաչում, հրամաններ էին տալիս, իսկ ես դրանք կատարում էի մեծ սիրով»:

    Հպարտությամբ նայում եմ նրան, հանկարծ անկեղծ սիրով ժպտում եմ, բայց հիշում նաև ամիսներ առաջ նրա գրած շարադրության տողերը. «Երբ անցած օրերին թեժ մարտեր էին ընթանում սահմանի մոտ, ես արդեն, կարելի է ասել, պատրաստվում էի մարտի գնալ: Բայց հիմա էլ, երբ խաղաղ է մի քիչ, մայրս ամեն գիշեր նստում է պատուհանի մոտ ու անկախ նրանից` կրակոց կա թե ոչ, սկսում է արտասվել: Երևի նրա համար, որ ինքը տեսել է այդ սարսափելի պատերազմը և չի ուզում, որ մենք էլ դրա միջով անցնենք»:

    Թախիծը ծորում է հոգուցս, որ նոր սերունդն էլ տեսավ այս սարսափելի պատերազմը, իսկ նա մեղմիվ ժպտալով ավելացնում է. «Զինվորական կյանքն ինձ դուր եկավ, հիմա մտածում եմ, որ դպրոցն ավարտելուց հետո կյանքս բանակի հետ կապեմ»:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-3550.html

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (16.07.2019), Լիա Մ (Երեկ), Կարինե Զիլֆիմյան (Երեկ)

  15. #218
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28335
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք իսկական հերոսներ եք։Ինչքա~ն բան ունենք ձեզնից սովորելու։
    Շնորհակալությունս Ձեզ, հարգելի՛ Քրիստինե: Ապրիլյան օրերին 11-րդ դասարանում սովորող աշակերտուհիս խնդրեց հորը՝ իրեն տանել դիրքերը, մինչ այդ նրա մեծագույն երազանքն էր՝ դառնալ դիպուկահարուհի, լինել հայոց զինվորի կողքին: Ճիշտ է, հայրը թույլ չտվեց, բայց հաջորդ տարին՝ 12-րդ դասարանում սովորելիս, նա իր անցած օրերի ապրումներով մասնակցեց շարադրությունների մրցույթի ու դարձավ Արցախի հանրապետական փուլի մրցանակակիր: Այստեղ հատված եմ տեղադրում նրա մտորումներից:

    «Այդ օրը` ապրիլի 2-ին, անընդհատ նայում էի ծնողներիս պատերազմ տեսած աչքերին: Ոչինչ չէի զգում մինչև այն պահը, երբ հորս կանչեցին զորամասից: Անընդհատ խնդրում էի, որ ինձ էլ վերցնի իր հետ: Ռմբակոծությունը գնալով սաստկանում էր, չէի կարողանում արտասվել, միայն «Հայր մերը» շուրթերիս փորձում էի հորս համոզել: Իսկ հայրս շուտափույթ փորձում էր բոլորիս հանել տնից: Ես ոչ մի կերպ չէի համաձայնվում, բայց հետո մեծ դժվարությամբ տնից դուրս եկա նաև ես:

    Պատրաստվում եմ ապագայում իմ պարտքը մատուցել հայրենիքիս: Կանգնել այն դիրքում, որտեղ եղել են մեր հերոս տղաները, պահել այն դիրքը, որ արյունով են պաշտպանել ու թշնամուն ապացուցել, որ «առյուծն առյուծ է, լինի էգ թե որձ»: Միշտ պատրաստ եմ իմ քնքուշ ձեռքով բռնել սառը զենքը ու թեկուզ կյանքովս` տեր կանգնել այս հողին:

    Դեռ մանկուց սեր եմ ունեցել դեպի զինվորական համազգեստը, բայց երբևէ չեմ պատկերացրել, որ առիթ կունենամ այն հագնել: Մի անգամ փորձել եմ... Երբ այն կրում ես, կարծես ներսումդ մի ուրիշ աշխարհ է բացվում, այդ պահին մտովի տեղափոխվում ես սահմանագիծ...Կամ գուցե երազանքիս պատճառն այն է, որ մեծացել եմ զինվորականի՞ ընտանիքում, չգիտեմ:

    Արցախ եկած հատուկջոկատայինների շարքում զինվորական համազգեստով կանգնած աղջիկն էր երազանքիս պատճառը, հենց որ նրան տեսա, ընդամենը մի քանի րոպե. որոշված էր արդեն, որ պիտի դառնամ դիպուկահարուհի: Ճիշտ է, հիմա չեմ կարող զինվորի նման զենք բռնել և կանգնել սահմանում, բայց այստեղ ամեն օր աղոթում եմ նրանց համար: Երազանքս է դա, որի համար պատրաստ եմ ամեն ինչի, և թող սրանք զուր խոսքեր չթվան:

    Ես անցած օրերի պատերազմն եմ հիշում, նոր օրերի մեծագույն կորուստը մեր: Հավատում եմ, որ մի օր թշնամին պատասխան է տալու մեր կորցրած հողերի, այն լավ տղաների կյանքը մկրատելու համար, մեր թափած արցունքի համար, ամեն մի արձակած գնդակի համար: Պատասխան է տալու` մոր աչքը որդու ճամփին թողնելու, հերոս տղաների ճակատագրերն անհայտ թողնելու համար...

    Նաև այն կարծիքին եմ, որ մեր երկիրը միակն է, երբ պատերազմի ժամանակ ժողովուրդն օտարությունից վերադառնում է, իսկ խաղաղ ժամանակ` արտագաղթում: Որքա~ն էլ դժվար լինի հայրենիքում ապրելը, մարդ չպետք է հեռանա իր տուն ու տեղից: Մի՞թե զինվորի համար հեշտ է սահման պահելը` իր կյանքը վտանգելով, կամ սաhմանին մոտիկ ապրող հայ գյուղացու համար մի՞թե դժվար չէ ապրելը, բայց նա չի հեռանում, մնում է իր հողին կառչած: Արդյո՞ք մեզ համար դյուրին է սահմանամերձ բնակավայրում ապրելը, երբ հասցրինք նույնիսկ պատերազմ տեսնել, բայց այստեղ հիմա էլ ապրում ենք:

    Իմ զինվոր եղբայրը պիտի իմանա, որ եկեղեցում վառածս մոմերից մեկը միշտ նրա համար է, գիշերվա աղոթքներս նրա համար են, նաև` Արցախիս խաղաղության համար. «Տե՛ր, խնդրում եմ, թո՛ղ ամեն զինվոր հասնի իր օջախը, թո՛ղ նա իր աչքերը բացի խաղաղությամբ, թո՛ղ երբեք չարթնանա թշնամու կրակոցից…»:

    Մտքերս ուզում եմ ավարտել զինվորին ուղղված խոսքերով. «Զինվո՛ր, խոնարհվում եմ քո առջև ու խոստանում, որ ընդամենը ամիսներ անց հագնելու եմ համազգեստ` նախ որպես կուրսանտ, իսկ հետո կանգնելու եմ այն դիրքում, որը եղբայրներիս արյամբ է գծվել: Ես երազում եմ ծառայել, զինվորական համազգեստ հագնել: Սա իմ երազանքն է, նպատակը: Արցունքները կոկորդումս խեղդած եմ գրում այս տողերը, երբ նայում եմ կապույտ երկնքին, թերթում մեր գոյամարտի փառավոր էջերը, հիշում հանուն հայրենիքի կյանքը զոհած հավերժի ճամփորդներին: Իսկ երբ ամեն անգամ լսում եմ զոհերի ու վիրավորների մասին, թեկուզ չեմ ճանաչում, սիրտս կտոր-կտոր է լինում:

    Զինվո՛ր, զգո՛ն եղիր, հպա՛րտ, ուժե՛ղ եղիր, քանզի հաղթանակը կախված է որակից, այլ ոչ թե քանակից, իսկ թշնամին չունի այն ոգու ուժը, որն ապրում է քո մեջ: Ուզում եմ իմանաս, որ թիկունքում մենք քեզանով ենք ոգեշնչվում, քեզանով ապրում, խաղաղություն, համբերություն ու բարի հերթապահություն քեզ, իմ եղբա՛յր զինվոր: Սպասի՛ր, մի օր ես էլ կգամ քեզ հերթափոխելու» »: (Կարապետյան Արմինե): Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-8874.html

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #219
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    215
    Հեղինակության աստիճան
    16420
    Շնորհակալություն, հարգելի Նատաշա, ձեր գրառումերից երևում է հայրենիքի հանդեպ Ձեր ունեցած մեծ սերն ու նվիրվածությունը... Ձեզանից կարելի է միշտ սովորել:

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 12202122

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •