Էջ 17 21-ից ԱռաջինԱռաջին ... 71516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 161 համարից մինչև 170 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

  1. #161
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Մի հետադարձ հայացք, որ ծննդյան օր է ավետում

    2017-09-07.....jpg

    Սահմանին մոտիկ ապրողի համար ծննդյան օրերն էլ հայրենասիրությամբ են շնչում: Նա էլ մանկավարժ է՝ պատերազմի բովով անցած:

    Մի հետադարձ հայացք, որ ծննդյան օր է ավետում...

    Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս: Այսօր ծննդյան օրդ է, իսկ ես հիշողությունների մեջ եմ: Երբևէ չասես, թե այդ օրը միայն ուրախ բարեմաղթանքներ են լինում, իսկ մայրդ անցյալն ու հայրենիքն է նշխար դարձրել:

    Ապրիլի 13-ի քո ծննդյան օրով մի նորի սկիզբ դրվեց մեր ընտանիքում: Մանկության օրերիդ քո լեզվով մեզ մատուցեցիր այն մեղմորեն հնչեցրած նոր անունդ ու դարձար մեր տան հրաշքը՝ այն փոքրիկ «Ուֆան»: Բռնագաղթից հետո հեռուներում քո անունը օտարեցին, մեզ համար «Սոֆա» էիր, այն ռուսական միջավայրում «Սոնյա» հնչեցրին, որին երբևէ չէինք հարմարվում, երբ «Սոֆյա» տատի անվանակիր ծոռնուհու անունը վերափոխված էին ասում: Մենք վերադարձանք Արցախ հայրենիքի սիրով ու նաև փրկեցինք ժամանակին քո հայերենն ու նույնքան էլ՝ մեզ հարազատ քո անունը, այն սիրելի Սոֆյան, որ միշտ մեր սրտում է, մեր յուրաքանչյուրիս խոսքում, քո իսկ ներկայությամբ՝ միշտ մեր կողքին՝ քո ընտանիքով:

    Գիտե՞ս, ես հպարտ եմ, որ այս հայրենիքը սիրում ես ինձանից շատ: Ու այդ սիրով ինձ հետ այն հեռուներից վերադարձար... Եկար այն հայրենիքը, որտեղ գրադի հարվածները դեռ 92-ին զգացել ու սարսափահար իմ կողքին կուչ էիր եկել մեր շենքի նկուղում ամիսներ շարունակ: Եկար ինձ հետ ու ոչ մի անգամ չասացիր, թե ինչու այն մեծ քաղաքի շքեղությունից քեզ կտրեցի ու բերեցի այս փոշոտ և ցեխոտ, պատերազմի հետքերն իր վրա կրող մեր փոքրիկ բնակավայր Մարտակերտը, որտեղ ծնվել էիր դու: Հայրենիքը ձգում էր ինձ, իսկ ես առանց քեզ գոյություն չունեի, և դու էլ հասկացար՝ որտեղ մայրդ, այնտեղ էլ՝ դու:

    Ես գիտեի, որ դու չես մոռացել մեր գյուղում գտնվելու այն վերջին օրը, երբ փրկության ձև չունեինք, մինչ կմտածեինք մեր անելիքը, մեր ընտանիքի անդամներն իրար կորցրինք, կուրացել էինք այն «հողե մրրիկից», որ գետինը ծառս էր եղել հրետակոծությունից: Հազիվ մշուշապատված աչքերս բացվեցին, գոռում-գոչյունի մեջ ձեռքերս օդ բարձրացրած քեզ էի փնտրում..Ես գտա քեզ, իմ ութ տարեկան գանձին, դու ինձ մեկնեցիր ձեռքդ, այն ձեռքը, որ կարծես փորած լինեին, ու տեղ-տեղ քարի կտորներ կային մաշկիդ տակ խրված: Հետո ես հանում էի այդ քարերը քեզ ցավեցնելով, հետո մենք գնում էինք անտառներով...

    Դու չդժգոհեցիր մեր բռնագաղթի այն երկար ճանապարհին, որ անտառների արահետներով էին, ես բոբիկ ոտքերով էի, մեր տան մեծերը՝ մեզ հետ, դու սոված էիր, բայց ձայն չէիր հանում, ու մայրդ ամաչելով մի կնոջից մի կտոր հաց ուզեց քո համար, իսկ երբ այդ կտորն էլ կիսեցի հետո-ի համար, էլի լուռ էիր... Բայց մեր գլխավերևում թշնամու ինքնաթիռներն էին սավառնում...Իսկ դու հաղթահարեցիր այդ բոլոր սարսափները, որ ուղեկցեցին մեզ՝ մեր բնօրրանից տեղահանվածներիս:

    Ու նորից ինձ հետ 96-ին վերադարձար Մարտակերտ՝ համոզված, որ այս կյանքում այն շքեղ ռուսական քաղաքի ու պատերազմի շունչը իր վրա զգացած և մեկ տարի գերության մեջ մնացած սահմանամերձ բնակավայրի ընտրության միջև երկընտրանք չկա: Մեր արարումների կիզակետում այս անգամ էլ նորից Ապրիլյան պատերազմ... Դու նորից ինձ հետ էիր, այս անգամ հայրենիքի սերը փոխանցված էր բալիկիդ, և դու քո ընտանիքով նորից հրետակոծության սարսափներն ապրեցիր, ու նորից տարհանվեցինք մի քանի օրով, բայց նորից վերադարձանք ու նորից նկուղ մտանք...

    Երբ գիտեմ, որ դու թրծվել ես պատերազմների բովում և հեռուներում օտարի սառնություն ես ապրել, չեմ կարող թույլ տալ, որ մոռացության տրվեն այն դժվարին տարիները: Երբ հպարտորեն վեր ես բարձրացել գիտության ճանապարհով, ընտանիք կազմել ու տարիներ շարունակ ապրում ես քո ծննդավայրում, դա էլ հաղթանակ է, ու այդ հաղթանակը կռած՝ մոտակա գյուղական դպրոց ես գնում ամեն օր...

    Երբ իմ մանկավարժությունը փոխանցվել է քեզ, այն նույնպես հաղթանակ է, ու ես ամեն անգամ ի սրտե ողջունել եմ այն բազմաթիվ հաղթանակները, որ ուղեկցել են քեզ: Այսօր էլ հաղթական օր է, որ հնարավորություն ունեցա մի շրջայց կատարել դեպի անցած ճանապարհդ:

    Բարի տարեդարձ քեզ, սիրելի՛ս, թող այսուհետ հաղթանակներդ խաղաղությամբ օծվեն, ընտանիքիդ բարեկեցիկ կյանքով ու երջանկությամբ: Այս անակնկալը քեզ՝ մայրական սիրով, նաև՝ իմ սիրելի թոռնիկի կողմից: Բայց ես ուշացրե՞լ էի, ինչու՞ այսօր պատմեցի որդուդ իր մայրիկի անցած օրերի մասին...

    Մենք միասին ընտրեցինք քո այս նկարը, մենք միասին որոշեցինք ի տես դարձնել քո մասին այս անդրադարձը, որպեսզի ասենք քեզ՝ շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի՛ դուստր, Նարեկիս պաշտամու՛նք դարձած մայրիկ:

    Նատաշա Պողոսյան
    http://www.usarmenianews.com/am-n-11957.html

  2. #162
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Մի նոր կյանքի արշալույս

    1100.jpg1200.jpg
    Սահմանին մոտ նոր ընտանիքի ձևավորումն էլ մի նոր հաղթանակ է...
    Դպրոցի ուսուցիչներս տնօրենի հետ հրավիրված էինք հարսանյաց հանդեսի: Պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանի և Կամո Միրզախանյանի նորաստեղծ միությունը ուրախ տրամադրությամբ ողջունում ենք, բարեմաղթանքի խոսքեր հնչեցնում: Աննկարագրելի երջանկության մի աստղաբույլ էր ասպարեզում, երբ բոլորիս հայացքն ուղղված էր նրանց՝ շուրջբոլորը համակած հիացական բերկրանքով: Այդ մի քանի ժամերը պարգևեցին մեզ խաղաղ ապրելու այն նրբին զգացողությունը, որին հաճախ մենք կարոտում ենք՝ ապրելով սահմանամերձ Մարտակերտում: Նկարագրել այդ հանդիսության յուրահատուկ շարժը, անհնար է, երբ յուրաքանչյուրը յուրովի երանության պահ էր ապրում, ու երջանկությունն էր մեր շուրջը թևածում: Ուրախ երաժշտությունը, երգն ու պարը մի ամբողջ հրաշալիք էին փռել մեր առջև, շնորհաշատ հանդիսվարի միջոցով ականատեսը դարձանք մի գեղեցիկ արարումի, որտեղ հարսի ու փեսայի մեղմորեն թևածող պարերն էին մեկընդմեջ ուղեկցվում, մասնակիցների ռիթմիկ պարային շարժումները, ճոխ սեղանների միջև առողջ մրցակցությունը...Շատ ավելի աշխույժ տրամադրություն ստեղծեցին կրակոտ երաժշտությունն ու նույնքան կրակոտ և զվարճալի բազմաոճ պարերը:

    Մարտակերտում նոր ընտանիք էր ձևավորվում, իսկ այն մեծագույն ուրախություն էր պատճառել բոլորիս, նույնիսկ դպրոցի աշակերտությանը, իսկ 8-րդ ա դասարանցիների, նրանց ծնողների համար յուրահատուկ տոնական օր էր, որ իրենց դասղեկ Գաբրիելյանի կյանքում մի նոր լուսավոր էջ է բացվել: Սա այն է, որին սպասել ենք շատ երկար, երբ ականատես էինք մեր կողքին տարիներ շարունակ արարող ուսուցչուհու, ով մեր ժողովրդի անցած ու ներկա դժվարին կյանքն է ուսուցանել սերնդին, պատմության դասերով դաստիարակել նրանց, հայրենասիրության սերմ ցանել նրանց սրտերում: Նա անցել էր պատերազմների, բռնագաղթի ու կյանքի դժվարին ճանապարհներով, սրտում կորստյան ցավ ունեցել, բայց վերադարձել է ծննդավայրը, այս սուրբ հողը կանչել է նրան, որ շարունակի սերնդի հայեցի դաստիարակությունը: Եվ ազգային շունչ տալով իր ամեն խոսքին՝ հնչեցրել է մարդասիրության այն բարձր որակները, որ միշտ ուղեկցել են սերունդներին:

    Միշտ էլ ականատես եմ եղել ուսուցչուհու, ով հարգվել ու սիրվել է իր աշակերտների, նրանց ծնողների, դպրոցի ուսուցիչների կողմից: Բայց այս կյանքում ի՞նչն է նրան շատ ավելի երջանկացրել, երևի թե իր ընտանեկան մտերմիկ միջավայրը, նրանց փոխադարձ սերը, իսկ այդտեղ ծերացած հայր կա, իր ուրախությամբ ապրող սիրված քույրեր կան ու, միշտ ապրելով հայրական տանը, նա զգացել է եղբոր՝ Ժիրայր Գաբրիելյանի, նրա կնոջ՝ Մարգարիտայի ու նրանք երեխաների հոգաչափ նվիրվածությունը: Նույնիսկ եթե հարցնելու լինեմ՝ եղբա՞յրն էր շատ ուրախ քրոջ երջանկությամբ, թե քույրը՝ իր կյանքի արշալույսով, նախընտրությունը կտայի հարազատ եղբորը, երբ ականատեսը դարձանք տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած անձնավորության պարզ ու անմիջական ուրախությանը: Նմանապես մի ներքին զսպվածությամբ հարգանքս եմ ուզում արտահայտել Կամոյի մայրիկին, իր բոլոր հարազատներին, քավորին ու քավորկնոջը, նրանց բոլորի ջերմագին ապրումներին, ովքեր ուրախացել էին այս նորաստեղծ միությամբ: Ժամանակը թանկ է բոլորիս համար, իսկ Արշալույսի համար այդ ժամանակը շատ ավելի թանկ էր, երբ իր անձնականի համար ժամանակ չի ունեցել: Նա իր սերն ու խորհուրդները փոխանցել է շրջապատին, ապրել հայրենի հողի սիրով, իր երկրի անհանգիստ կյանքով՝ կարծես մոռացության մատնելով իր անձնականը: Գուցե և երջանկության մասին մտորումները հոգու խորքում խմորվե՞լ էին, բայց սիրո ապրումները նրա մոտ ի հայտ եկան Կամոյի հանդեպ...Ու նրանք իրար գտան հասուն մտածելակերպով, մարդկային կայացած ազնվագույն որակներով՝ հավատացած, որ իրենց ստեղծած ընտանիքը մարտակերտցիների ու հաթերքցիների միջև մի նոր բարեկամության սկիզբ կդառնա:

    Յուրահատուկ ճոխությամբ ու շուքով անցավ հարսանյաց արարողությունը, այն կյանքի կարևորագույն օր դարձավ, երբ ավանդականն ու նորը միահյուսվել էին իրար՝ լույսերի բազմերանգ ներկապնակով, պերճախոս կենացներով, հրավառությամբ օծված: Բոլորիս շնորհավորանքներն էլ բազմերանգ էին՝ խաղաղ կյանքի ու նորաստեղծ ընտանիքի երջանկության բազմաշերտ ցանկություններով համեմված:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-11...-yLQkarr_Tj7_w

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #163
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Այստեղ հերոս են նրանք, ում ականջներին դղրդյուն է հասնում

    325.jpg

    «Ապրիլյան օրերին ես թևեր էի փնտրում, որ ճախրեմ, բայց մայր հողից այն կողմ չանցնեմ: Ես զենք էի փնտրում, որ սահմանին հասնեմ, հույս էի փնտրում, որ կարողանամ ահասարսուռ մտքերից ձերբազատվեմ: Եվ առ Աստված աղոթք էի հնչեցնում, որ երկինքը ջինջը լինի, Արցախիս սահմանը՝ պաշտպանված:

    Արցախում հերոս սոսկ սահմանապահին չեն անվանում, այստեղ հերոս են նրանք, ում ականջներին դղրդյուն է հասնում, ում սիրտը պայթում և կրկին նոր զարկ է առնում, երբ թշնամու արձակած գնդակը «թիրախին» է հասնում... Այստեղ հերոս են նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում: Ես էլ հերոս եմ այստեղ, սահմանամերձ Մարտակերտում եմ ապրում ու ապրիլյան պատերազմի արահետով եմ անցել, բայց երբ հողում ամփոփված քաջորդիների քարե քանդակներին եմ նայում, ճմլվում է սիրտս, ցավից կծկվում:

    Ես այստեղ ամեն բացվող օր երազի թևերով և խաղաղության ակնկալիքով եմ դիմավորում»: /Մամունց Լուիզա, 11-րդ դասարան/

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 17.04.2019, 22:27:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #164
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընթերցում եմ նյութեր հայրենիքից հեռացող հայերի մասին և չեմ համարձակվում մարտահրավեր ուղղել նրանց, ովքեր հեռանում են, բայց ցավով եմ արձանագրում և գիտեմ, որ օրեր, ամիսներ, տարիներ հետո ուծացման, ձուլման ճանապարհով քայլող վաղվա սերունդն այլևս հայ չի լինելու: Սա է մեծագույն ողբերգությունը, և այդ մտահոգությունն ինձ համար չափազանց շոշափելի է, քանի որ Արցախյան ազատամարտի տարիներին` բռնագաղթից հետո, օտար ափերում ապաստանած տարագիր հայուհու ճակատագրի դառնությունն եմ ճաշակել:

    Ամեն անգամ օտար երկնքի տակ բախտ որոնող «փախստականի» մեր կյանքն եմ հիշում, և առայսօր էլ իմ հիշողության մեջ ամեն օր ուրվագծվում է բռնագաղթի ճանապարհը ու հայրենիքից հեռու` «օտար ամայի ճամփեքի վրա» ապաստան գտած ընտանեկան խմբանկարից պակասած իմ հարազատների կորուստն եմ հիշում, որ դառնակսկիծ ու անվերադարձ նրանց պահ տվինք օտար հողում:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Մեր լավագույն բանաստեղծները` Թումանյանը, Իսահակյանը,Տերյանը, Շիրազը, Սահյանը և ուրիշներ պատգամել են մեզ ոչ թե սոսկ սիրել հայրենիքը, այլ լինել նրա մարտիկը, սրբազան սիրով, նվիրվածությամբ, երախտագիտությամբ ու ակնածանքով վերաբերվել նրա պատմությանը, մշակույթին, անբաժան լինել նրա ճակատագրից` կյանքի բոլոր ժամերին և հատկապես`հայրենիքի ծանր օրերին: Ինչպես նկատում է բանաստեղծ Ն. Զարյանը, որ «քաղցր է հողը հայրենի, բայց վտանգի ահեղ ժամին, երբ սպառնում է թշնամին, այն ավելի է քաղցրանում»:
    Մեր ժողովրդի իմաստուն զավակները պատգամել են մեզ և հետագա սերունդներին` ապրել ու ծաղկեցնել հայրենի հողը և պայքարել նրա գեղեցիկ ու լուսավոր ապագայի համար: Եվ սխալ են վարվում այն հայորդիները, որոնք ինչ-ինչ պատճառներով լքում են հայրենիքը և փորձում են երջանկություն գտնել օտար ափերում: Նրանք թող մեկընդմիշտ հիշեն, որ հայրենիքից դուրս երջանկություն չկա, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  8. #165
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,531
    Հեղինակության աստիճան
    43021
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր լավագույն բանաստեղծները` Թումանյանը, Իսահակյանը,Տերյանը, Շիրազը, Սահյանը և ուրիշներ պատգամել են մեզ ոչ թե սոսկ սիրել հայրենիքը, այլ լինել նրա մարտիկը, սրբազան սիրով, նվիրվածությամբ, երախտագիտությամբ ու ակնածանքով վերաբերվել նրա պատմությանը, մշակույթին, անբաժան լինել նրա ճակատագրից` կյանքի բոլոր ժամերին և հատկապես`հայրենիքի ծանր օրերին: Ինչպես նկատում է բանաստեղծ Ն. Զարյանը, որ «քաղցր է հողը հայրենի, բայց վտանգի ահեղ ժամին, երբ սպառնում է թշնամին, այն ավելի է քաղցրանում»:
    Մեր ժողովրդի իմաստուն զավակները պատգամել են մեզ և հետագա սերունդներին` ապրել ու ծաղկեցնել հայրենի հողը և պայքարել նրա գեղեցիկ ու լուսավոր ապագայի համար: Եվ սխալ են վարվում այն հայորդիները, որոնք ինչ-ինչ պատճառներով լքում են հայրենիքը և փորձում են երջանկություն գտնել օտար ափերում: Նրանք թող մեկընդմիշտ հիշեն, որ հայրենիքից դուրս երջանկություն չկա, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա:
    Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի: Հովհաննես Թումանյան

  9. #166
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր լավագույն բանաստեղծները` Թումանյանը, Իսահակյանը,Տերյանը, Շիրազը, Սահյանը և ուրիշներ պատգամել են մեզ ոչ թե սոսկ սիրել հայրենիքը, այլ լինել նրա մարտիկը, սրբազան սիրով, նվիրվածությամբ, երախտագիտությամբ ու ակնածանքով վերաբերվել նրա պատմությանը, մշակույթին, անբաժան լինել նրա ճակատագրից` կյանքի բոլոր ժամերին և հատկապես`հայրենիքի ծանր օրերին: Ինչպես նկատում է բանաստեղծ Ն. Զարյանը, որ «քաղցր է հողը հայրենի, բայց վտանգի ահեղ ժամին, երբ սպառնում է թշնամին, այն ավելի է քաղցրանում»:
    Մեր ժողովրդի իմաստուն զավակները պատգամել են մեզ և հետագա սերունդներին` ապրել ու ծաղկեցնել հայրենի հողը և պայքարել նրա գեղեցիկ ու լուսավոր ապագայի համար: Եվ սխալ են վարվում այն հայորդիները, որոնք ինչ-ինչ պատճառներով լքում են հայրենիքը և փորձում են երջանկություն գտնել օտար ափերում: Նրանք թող մեկընդմիշտ հիշեն, որ հայրենիքից դուրս երջանկություն չկա, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա:
    ՄԵՐ ՀՈՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՐՏԱՍՎԵԼ Է ՑԱՎԻՑ


    Ուզում եմ մեր երկրի հին ու նոր պատմությամբ զգոնության կոչ անել ամենքիս, որ երբեմն կործանվել ենք, զոհեր տվել, երբեմն գաղթ ենք տեսել, հաղթանակ կռել, բայց նորից ոտքի ենք կանգնել, և երբ մենք տուն ենք շինել քարափների վրա, նույնիսկ հողաշեն խրճիթներում ենք ապրել, այդ նույն ժամանակ հեռավոր ափերում տափարակների վրա քաղաքներ են հառել, որ այնտեղից աշխարհի տերերը մեզ հսկեն և բարօրության հերթական քարոզներով դառը ճակատագրի ապավիածներիս բախտը որոշեն:

    Որքան էլ սպառնալիքներով մեր դուռը ծեծել են, համառ կամքով ապրել ենք, երբեմն գոռացել, թնդացել է մեր ձայնը, ինչպես լեռներն են գոռում ահեղամռունչ, երբեմն ըմբոստացել ենք, հենվել գաղթականի ցուպին, տեղից տեղ ենք գնացել, բայց նորից եկել ենք, նոր օջախ ստեղծել, որ նորից ապրենք: Մեր գլխին արկեր են թնդացել, հողն էլ, իր ծոցում գրկած իր զավակներին, արտասվել է ցավից, հացն էլ արնոտվել է արկերի հարվածներից, չքավորության անդունդի մի ափից անցել ենք մի ուրիշ ափ, ուրախացել ու տխրել, կարոտել ու արտասվել, բայց հողը նորից գտել է մեզ, ձյունոտ, թե արևոտ մեր հողը միշտ արտասվել է, ու մենք էլ՝ նրա հետ…

    Հայրենական հողն ամեն պահ մասնակցել է մեր տրամադրություններին, այս օրերին էլ մեր մեջ խոսում է հողի ձայնը, որ այնքան տխուր է, տառապած, բայց նաև հերոսացած, համառ ու անսասան: Որքան էլ քարոտ ու կոշտ է եղել հողը, էլի սիրել ենք այն ու պիտի սիրենք, հենց այդ սերն է, որ երկու պատերազմ տեսած ժողովուրդս շարունակում է արարել մայր հողի վրա՝ հույսի մեղեդին ձուլած մեր հերոսական ոգուն:

    Նատաշա Պողոսյան


    http://usarmenianews.com/am-n-4289.html

    Շնորհակալությունս Ձեզ, հարգելի՛ Լաուրա, այս թեմային արձագանքելու համար: Այո՛, մեր դասականների պատգամները միշտ ուղեկցել են մեզ ու դեռ կփոխանցվեն սերդեսերունդ:

  10. #167
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի: Հովհաննես Թումանյան
    ՄԻ՛ ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՈՐՏԵՂ ՄԻ ԿՏՈՐ ԱՐԵՎ ՈՒՆԵՔ

    Թվում է՝ ոչինչ չի եղել, արկերն այստեղ չեն թափվել ահեղագոչ…

    Արևածագին իմ բնակարանի պատուհանից ներս մտնող շողերի հետ մտովի հոգիս պար է բռնում, կարոտներս թևին տալով թռչում են ամենուր, օրս շնչավորվում է, իմաստավորվում մի նոր կյանք: Միտքս դայլայլում է թռչունների ճռվողյունի հետ՝ ծաղիկների ավանդական սիրավեպին ու ապրելու հրճվանքին ունկնդիր:

    Հոգիս հողի ու հայրենիքի երգն է երգում՝ անցած օրերի տխուր մեղեդայնությամբ ու հավերժական սիրով օծված: Ներկայի ու գալիքի մասին խոհերս հուզական մի նոր աշխարհ են բացում: Ու ես մտորում եմ՝ այո՛, հայրենիքը միայն տարածքը չէ, այն գոյություն ունի նաև մարդու ներսում, ու ես այս մի կտոր հայրենիքը տեսնում եմ իմ մեջ:

    Մեր ժպիտն է դառնում մեր հայրենիքը, մեր անհանգիստ ապրումները, ճաք տված սիրտը մեր, որ իր ներսում ցավ ունի դառնացած: Մեր հայրենիքն արյունով հեղված ու արկերի հարվածից գունատված հողն է մեր, մեր հայրենիքը դառնում է այն տունը, որտեղ ապրում ենք, այն ճամփան, որով անցնում ենք ամեն օր, այն բակը, որտեղ անհոգ մանկություն կա՝ աշխարհի դավերին անտեղյակ:

    Մի՛ թողեք մեր հայրենիքը, որտեղ մի կտոր արև ունեք, ուր էլ լինեք, կարոտը թևին է տալու, բայց չի մեռնելու երբեք, մի՛ թողեք այն հայրենիքը, որտեղ ցավատանջ հառաչանքներ կան՝ մեր տագնապած հողին պահ տված:

    Նատաշա Պողոսյան

    http://usarmenianews.com/am-n-4155.html

    Արձագանքի համար շնորհակալ եմ, հարգելի՛ Նաիրա: Երբեմն ինձ հարցնում են, թե ինչու այս վերջին տարիներին սկսեցի գրել: Պատասխանը մեկն է, որ չկարողացա դիմանալ այս հողի սիրուն ու սկսեցի թղթին հանձնել, որ հոգիս խաղաղվի:

  11. #168
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    4834
    Հայրենիք. այս մի հատիկ բառը դարեր շարունակ մոգական ներգործություն է ունեցել: Այն վեհացրել է մարդուն, նրա հոգում ծնել ամենաջերմ ու նվիրական զգացումներ, մղել ինքնազոհության և սխրագործության:Հայրենիքը սիրել նշանակում է նվիրվածություն հայրենի երկրին, հողին, լեզվին, մշակույթին, նախնիների ստեղծած ավանդներին: Հայ մարդու անշեջ հայրենասիրությունն է, որ պահել-պահպանել էմեր հայրենիքն ու երկիրը: Այդ խոր ու սրբազան զգացմունքներով տոգորված` մեր հայ քաջորդիները տարիներ շարունակ պայքար են մղել հանուն հայրենիքի, անձնազոհության վառ օրինակներ ցույց տվել: Հիշենք Ավարայրը, Սարդարապատը, Բաշ -Ապարանը, Շուշիի և Մարտակերտի հերոսամարտերը, վերջին տարիներին նաև Քառօրյա պատերազմի հերոսական դրվագները:

    Սա խոսք է հավատի և հույսի:
    Նաև սիրո խոսք է, որը մնում է միակը,
    և որից փոխադարձություն չի պահանջվում:
    Սա էության ամենաթաքուն և սրբազան խորշերում
    ապրող զգացում է աշխարհի այն հատվածի հանդեպ,
    որ նախախնամության կամքով բաժին է ընկել մարդուն,
    և մարդն այն կոչել է`ՀԱՅՐԵՆԻՔ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #169
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,016
    Հեղինակության աստիճան
    22550

    Երբ Սուրբ Զատիկն ու արվեստը համատեղվել էին

    լավ է 1000-900.jpg590-420.jpg
    Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում էի: Մի պահ երկընտրանքի մեջ ընկա, ցուցահանդեսի պատկերասրահու՞մ էի հայտնվել, թե՞ հրավիրված լինելով՝ մասնակցում էի Սուրբ Զատկի տոնի միջոցառմանը: Դպրոցի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանի հետ, թանգարան մտնելուն պես, ականատեսը դարձանք Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Բարսեղ Անդրյանի՝ Զատկի սեղանի օրհնաբանությանը: Հետո հրավիրվածներս լուռ ունկնդրեցինք նրան: Դա զրույց էր տոնի խորհրդի և ընդհանրապես՝ քրիստոնեական հավատքի, մարդկության մաքրագործության, ապրելու ճշմարիտ ճանապարհի մասին, որի համար Միածինն իրեն ազնվորեն զոհաբերեց:

    Այդ օրը թանգարանում արվե՞ստն էր համատեղվել Սուրբ Զատկին, թե՞ եկեղեցական այս տոնն էր պարուրվել արվեստով, երբ մեր կողքին ապրող անձանց նախասիրություններին էինք ականատես: Պատերին և շուրջբոլորը արվեստի գործեր էին, իսկ մենք՝ Զատկի առատ սեղանի շուրջ տոնական տրամադրությամբ, պարզ ու անմիջական զրույցով: Քանի որ հայ առաքելական եկեղեցին 2019-ը հռչակել էր ընտանիքի տարի, ինձ թվաց՝ մի մեծ ընտանիք է թանգարանի հարկի տակ հավաքվել՝ նշելու այս տոնական օրը:

    Թանգարանի տնօրեն Սեդա Հայրապետյանի ու իր կողքին աշխատող անձանց ազնիվ գործունեության մի նոր արարումի էինք մասնակից, որտեղ համատեղվել էին արվեստն ու հավատքը, երկուսն էլ մարդկային գեղեցիկ որակներ սերմանող, որ իրար կողք էր հավաքել տարբեր մասնագիտությունների մարդկանց ու ստեղծել մտերմիկ միջավայր:

    Հիշողությանս մեջ անցած տարիներն են, երբ իմ աշակերտների հետ թանգարանում կազմակերպել էինք գրքի քննարկում՝ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: Տարբեր միջոցառումների ականատեսն եմ եղել, նաև միշտ էլ թանգարանի հյուրընկալ ընտանիքը հիացրել է հրավիրվածներիս՝ տարբեր տոների առիթով ազգային ուտեստների առատ ու տնավարի հյուրասիրությամբ, որ ուղեկցվել են զրույցներով, երգով, ասմունքով, շնորհակալական խոսքերով...

    Ես զրուցում եմ թանգարանի այցելուների մեջ ազատ նախասիրություններով տարբեր սերնդի ներկայացուցիչների հետ, թե նրանց մոտ երբ և ինչպես է ծնվել սերն արվեստի այդ յուրահատուկ ոճերի հանդեպ:

    Նելիկ Խոնդկարյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, ում վաղուց ճանաչում եմ ու նաև գիտեմ, որ տարիներ շարունակ նրա հոգին ընդվզել էր պատերազմի ու խաղաղ ապրելու մեծ երազանքի միջև: «Վաղուց եմ զբաղվում գոբելեն խաչկարի նուրբ գործով, այն ինձ փոխանցվել է մորս կողմից: Մինչ Արցախյան պատերազմը սիրել եմ զբաղվել ասեղնագործությամբ, առայսօր էլ զբաղվում եմ այդ դժվարին ու ժամանակատար աշխատանքով, որին զուգահեռ իմ ազատ օրը հագենում է նկարչությամբ: Յուղաներկով նկարելն ինձ համար կյանքի տառապանքը հաղթահարելու միջոց էր դեռ վաղուց, երբ ամուսինս ականի պայթյունից հաշմանդամ էր դարձել...»:

    Մարիամ Նազարեթյան – Դեկորատիվ կիրառական արվեստին է տիրապետում, դասավանդում է արվեստի դպրոցում, նաև խմբակավար է մանկական ստեղծագործական կենտրոնում, ուլունքագործություն է սովորեցնում երեխաներին: «Նախասիրությունս դեռ դպրոցական տարիներից էր, սակայն զբաղվել եմ, երբ Հայաստանից տեղափոխվել եմ Մարտակերտ: Տարրական մանկավարժության մասնագիտություն ունեմ, բայց հիմնականում աշխատում եմ այդ նախասիրությամբ, երբևէ այն չեմ դիտել որպես շահույթի աղբյուր, ամեն մի գործ կատարել եմ յուրահատուկ սիրով, իմ ստեղծագործական մտքով»:

    Անի Ավետիսյան-Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի: Չեմ դասավանդում, բայց գիտեմ, որ մեր դպրոցի 12-րդ բ դասարանում է սովորում:
    «Նկարելու շնորհով օժտված եմ եղել դեռ վաղ տարիքից, բայց այն տեսանելի դարձավ 5-րդ դասարանից, երբ ինձ դասավանդում էր ուսուցչուհի Լուսինե Մանասյանը: Սիրում եմ ժամանակ առ ժամանակ նկարել, հիմնականում գունանկարներ են, բայց ուսումս կշարունակեմ այլ մասնագիտությամբ»:

    Այդ օրը հագեցած էր, ուրախ տրամադրությամբ...Իմ հեղինակած «Մանկավարժի օրագիր» գրքի 2-րդ մասը նվիրեցի գրքում տեղ գտած անձանց՝ Սեդա Հայրապետյանին ու Նաիրա Ավետիսյանին, մեկ օրինակ պահ տվեցի թանգարանին: Շնորհակալական զգացումով տնօրենի և բոլոր աշխատողների հանդեպ՝ հրաժեշտ տվեցի նրանց, նաև կատակախառն ժպիտների առիթ կար, երբ ի գոհունակություն ինձ՝ Սուրբ Զատկի տոնի անբաժանելի մաս համարվող կանաչ ցորեն էին նվիրել ինձ ու իմ ձեռքին էր սեղանին «հաղթած» կարմիր ներկած ձուն:

    Նատաշա Պողոսյան

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #170
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    5594
    Ցանկացած տոնի խորհուրդ եռապատկվում, նույնիսկ քառապատկվում է, երբ այն նշում ես հայրենի հողի վրա:Ինչքան պահպանվեն ավանդույթներն, այդքան սահմանից այն կողմ գտնվող թշնամին մտորելու և վախենալու կարիք կունենա:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 17 21-ից ԱռաջինԱռաջին ... 71516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •