+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հետազոտական աշխատանքները դպրոցում

  1. #1
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435

    Հետազոտական աշխատանքները դպրոցում

    Հետազոտական աշխատանքները, հատկապես ավագ դպրոցում , արդյունավետ միջոց են աշակերտներին մղելու ինքնակրթության, բացահայտելու նրանց ուսումնական հնարավորությունները: Հետազոտական աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտներին կիրառել համաեմատելու, վերլուծելու , կարևորը երկրորդականից տարբերելու, գնահատելու, տեղեկատվական հսկայական դաշտում կողմնորոշվելու հմտությունները: Հաջող կատարված աշխատանքը նաև նորի բացահայտման բերկրանք ու սեփական ուժերի նկատմամբ հավատ կարող է ներշնչել աշակերտին: Սակայն, ինչպես ցանկացած աշխատանք ,ենթադրում է ուսուցչի կողմից աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնելուն միտված մեթոդական, խորհրդատվական հնարներ: Ինչպես պետք է ուսուցիչը նախապատրաստի, ուղղորդի աշակերտին ՝ հետազոտական աշխատանք կատարելու համար:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019), Դավ (21.03.2019)

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    890
    Հեղինակության աստիճան
    18962
    Գրական երկերի ուսումնասիրությունը պետք է դիտել որպես աշակերտի և ուսուցչի համագործակցություն, որի ժամանակ սովորողը պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, հետազոտողի, հետաքրքրասերի, իսկ ուսուցիչը դադարում է «տեղեկությունների և գիտելիքի աղբյուր» լինելուց, նա ընդամենը ղեկավարում է աշակերտների աշխատանքը: Արդյունքում՝ նրանք կարողանում են ինքնուրույն մեկնաբանություններ կատարել, նրանց մոտ ձևավորվում է գեղարվեստական արժեքները վեր հանելու և գնահատելու միտումը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019), Ռուզաննա Խաչատրյան (21.03.2019), Նաիրա Բարիկյան (22.03.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    311
    Հեղինակության աստիճան
    4347
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրական երկերի ուսումնասիրությունը պետք է դիտել որպես աշակերտի և ուսուցչի համագործակցություն, որի ժամանակ սովորողը պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, հետազոտողի, հետաքրքրասերի, իսկ ուսուցիչը դադարում է «տեղեկությունների և գիտելիքի աղբյուր» լինելուց, նա ընդամենը ղեկավարում է աշակերտների աշխատանքը: Արդյունքում՝ նրանք կարողանում են ինքնուրույն մեկնաբանություններ կատարել, նրանց մոտ ձևավորվում է գեղարվեստական արժեքները վեր հանելու և գնահատելու միտումը:
    Հարգելի՛ Նատաշա, Ձեզ հետ համամիտ լինելով հավելեմ, որ աշակերտները սիրում են ուսումնասիրություններ կատարել, հետազոտել հատկապես եթե նյութը իրեց հետաքրքրությունների շրջանակում է: Եվ իսկապես ուսուցչին մնում է թևեր տալ աշակերտներին և ոգևորել նրանց կատարած թոքրիկ աշխատանքն անգամ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019), Նաիրա Բարիկյան (22.03.2019)

  7. #4
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435
    Ուսուցիչը պետք է հստակ իմանա հետազոտական աշխատանքների տիպերը, որպեսզի կարողանա սահմանել աշխատանքի նպատակները ու նպաստել աշակերտի կողմից աշխատանքի հստակ կատարմանը:
    1. Տեսական նյութի հետ աշխատանք: - Այս տիպի հետազոտական աշխատանքները փորձեր չեն ենթադրում , բայց աշակերտին պետք է հստակ բացատրել, որ արդյունքում ռեֆերատ չենք ստանալու: Այլ փաստերի , երևույթների , գործողությունների արդյունքում , մշակված նյութի հիման վրա պետք է կատարել եզրահանգումներ,ընդհանրացումներ:
    2. Փորձարարական աշխատանք: - Այս տիպի աշխատանքի հիմքում փորձն ու փորձարկումներն են: Սակայն չպետք է մոռանալ որ աշխատանքը ենթադրում է ոչ միայն փորձի պարզ դիտարկում և արդյունքների գրանցում, այլ նաև փորձի իրականացում և դիտարկում փոփոխված պայմաններում: Եվ իհարկե, կարևոր տեղ պետք է հատկացվի դիտարկումների արդյունքում կատարված եզրահանգումներին:
    3. Տեսական-փորձարական աշխատանք:- Այս դեպքում գործ ունենք առավել մեծ գիտական արժեք ունեցող աշխատանքների հետ: Տեսական հաշվարկներին և ուսումնասիրություններին հաջորդում է փորձը, որը կարող է կամ հերքել կամ հաստատել տեսական հաշվարկներն ու ուսումնասիրությունները: Հնարավոր է նաև նախապես կատարված փորձի վերլուծությունից հետո տալ տեսական հիմնավորում :
    Հ. Գ.: Հաջորդ հրապարակմամբ կներկայացնեմ հետազոտության ձևերը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019)

  9. #5
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435
    Նախքան հետազոտական աշխատանք հանձնարարելը ուսուցիչը պետք է ներկայացնի աշխատանքը ներկայացնելու ձևաչափը, ընդհանուր պահանջները և գնահատման չափանիշները: Հետազոտական աշխատանքների գնահատման չափորոշիչները կարող են լինել օր՝ համապատասխանությունը հայտարարված ուղղությանը, թեմային, արդիականությունը, գիտականությունը, անհրաժեշտության հիմնավորվածությունը, օգտագործված աղբյուրների հստակ ներկայացումը, եզրահանգումների ինքնուրույնությունը: Եթե ուսուցիչը ներկայացրել է տեխնիկական պահանջներ, օր.՝ տառաչափը, տիտղոսաթերթը, տառատեսակը , գրաֆիկական պատկերներ և այլն, պետք է հաշվի առնել նաև այդ պահանջների կատարումը:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Ժամանակակից հայ մանկավարժները նշում են այն առանձնահատկությունները, որ <<դարակազմիկ գյուտ անող գիտնականի և նոր բան բացահայտող երեխայի մտքի աշխատանքը իրենց ներքին մեխանիկայով համարժեք են:Սակայն ամենակարևորն այն է, որ գիտնականի նման գործելով՝ նոր գիտություն յուրացնելը երեխայի համար ավելի հեշտ է, քան պատրաստի տեսքով ինչ որ մեկի հայտնագործած գիտելիքներ վերցնելը>>:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Սամար (26.03.2019), Մարգարիտա Հարությունյան (30.03.2019), Նաիրա Բարիկյան (30.03.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    1370
    Հետազոտական աշխատանքները ինքնին ենթադրում են փորձառություն: Փորձը Խաչատուր Աբովյանը միշտ էլ համարել և ընդունել է որպես ՙՙամեն բանում անաչառ դատավոր՚՚:
    Կրկնակի ուսանելի է այն,թե ինչպես Խաչատուր Աբովյանի առաջարկած մոտեցմամբ հնարավոր է փորձարարական աշխատանքը դարձնել երեխաների մտավոր զարգացման հզոր միջոց:
    ՈՒսուցման գործընթացի կազմակերպման սկզբունքների շարքում Խաչատուր Աբովյանը մեծ տեղ է հատկացնում ուսումնական առարկայի նկատմամբ,այսօրվա լեզվով ասած,դրական մոտիվացիա առաջացնելուն: Այդ սկզբունքը առավել կարևորվում էր, երբ խոսքը նոր ուսումնական առարկայի մասին էր:
    Իմ աշխատանքային փորձից ես եկել եմ այն եզրահանգման, որ, իրոք, հետազոտություն կատարելիս, անգամ եթե դա փոքրիկ աշխատանք է, երեխան ակտիվ մասնակցում է դասին, հետազոտությանը, եթե դա խմբով են անում, սովորողներից յուրաքանչյուրը իր գոնե փոքրիկ ներդրումն անպայման ունենում է, իսկ ինքնուրույն ձեռբերված գիտելիքն էլ երբեք չի մոռացվում ու արժեզրկվում:
    Հետազոտության ավարտից հետո երկար ժամանակ պահպանվում է տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրությունն ու բարձր մոտիվացիան: Բարձրանում է նաև ընդհանուր դասարանի առաջադիմությունը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Նաիրա Բարիկյան (30.03.2019)

  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2019
    Գրառումներ
    65
    Հեղինակության աստիճան
    1163
    Հարգելի Նիրա՝ ուսուցիչն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ սովորողները ինքնուրույն փնտրեն և գտնեն տեղեկատվության աղբյուրը և ինքնուրույն մշակեն առաջադրանքները: Այս դեպքում ուսուցման արդյունավետությունը զգալիորեն մեծանում է. ուսումնառության բաղադրիչ է դառնում հետազոտությունը, որը կարող է ներառել նաև դասախոսություն, բանավեճ և այլն:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GayaneP (27.03.2019), LarisaB (01.04.2019), Նաիրա Բարիկյան (30.03.2019)

  17. #9
    Մասնակից GayaneP-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    96
    Հեղինակության աստիճան
    1616
    Մեջբերում Նաիրա Բարիկյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտական աշխատանքները, հատկապես ավագ դպրոցում , արդյունավետ միջոց են աշակերտներին մղելու ինքնակրթության, բացահայտելու նրանց ուսումնական հնարավորությունները: Հետազոտական աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտներին կիրառել համաեմատելու, վերլուծելու , կարևորը երկրորդականից տարբերելու, գնահատելու, տեղեկատվական հսկայական դաշտում կողմնորոշվելու հմտությունները: Հաջող կատարված աշխատանքը նաև նորի բացահայտման բերկրանք ու սեփական ուժերի նկատմամբ հավատ կարող է ներշնչել աշակերտին: Սակայն, ինչպես ցանկացած աշխատանք ,ենթադրում է ուսուցչի կողմից աշխատանքի արդյունավետությունն ու որակը բարձրացնելուն միտված մեթոդական, խորհրդատվական հնարներ: Ինչպես պետք է ուսուցիչը նախապատրաստի, ուղղորդի աշակերտին ՝ հետազոտական աշխատանք կատարելու համար:
    Ժամանակակից կրթական հայեցակարգերում առավել կարևովրում է ոչ թե պատրաստի գիտելիքների հաղորդումը, երբ աշակերտին վերապահվում է ընդամենը մատուցվող գիտելիքի ընկալումն ու վերարտադրումը, այլ մասնակցությունը գիտելիքի հայտնաբերման գործընթացին, երբ խթանվում են նրա ստեղծագործական կարողությունները, և նա ստանձնում է հետազոտություն կատարողի դեր: Այս առումով՝ փորձարարական աշխատանքները կարևոր միջոց են օրինաչափություններ բացահայտելու, վարկածներ առաջադրելու և դրանց հաստատման ուղիները որոնելու գործում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LarisaB (01.04.2019), Նաիրա Բարիկյան (30.03.2019)

  19. #10
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435
    Մեջբերում AidaM-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նիրա՝ ուսուցիչն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ սովորողները ինքնուրույն փնտրեն և գտնեն տեղեկատվության աղբյուրը և ինքնուրույն մշակեն առաջադրանքները: Այս դեպքում ուսուցման արդյունավետությունը զգալիորեն մեծանում է. ուսումնառության բաղադրիչ է դառնում հետազոտությունը, որը կարող է ներառել նաև դասախոսություն, բանավեճ և այլն:
    Համամիտ եմ Ձեզ հետ, սակայն պետք է նշեմ, որ ներկա տեղեկատվական բազմազանությունը, երբեմն կարող է շփոթության մեջ գցել, հեղինակային իրավունքների խախտման հանգեցնել, ուստի կարծում եմ, որ ուսուցչի կողմից ուղղորդումն ու ցուցումները կարևոր են:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LarisaB (01.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •