+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0

    Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

    Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
    Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
    Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Թումանյանի ստեղծագործություններին առավել բնորոշը պարզությունն է՝ ներծծված մի յուրահատուկ իմաստուն խորությամբ: Այն օգնում է մարդուն բացահայտելու իրականության այնպիսի կողմերը, որոնք սովորական դիտարկումով սխալ կամ դժվար են ընկալվում: Նրա լեզվամտածողության ակունքները ժողովրդական բառն ու բանն են, բանահյուսական զուլալ ակունքները, որից վերցրած նյութը իր արվեստի քուրայում ենթարկելով մշակման, նոր հմայք, նոր գեղեցկություն ու նոր պարզություն է տալիս: Յուրովի մեկնաբանելով հասարակական կյանքի բարդ կողմերը, գրողին հաջողվում է պարզագույն կերպով հասկացնել ժողովրդին երևույթը:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Էլեոնորա Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2018
    Գրառումներ
    1,337
    Հեղինակության աստիճան
    2967
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
    Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
    Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:
    https://lib.armedu.am/resource/23317

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Էլեոնորա Հովհաննիսյան, շնորհակալություն քննարկումներին մասնակցելու և Ձեր փորձով կիսվելու համար։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anna Melqumyan (19.04.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,505
    Հեղինակության աստիճան
    38911
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխայի կրթության ու դաստիարակության գործում անգնահատելի է մանկական գրականության դերն ու նշանակությունը: Ճիշտ ընտրված մանկական երկը մատաղ սերնդի ձևավորման առումով անգնահատելի է:
    Երկար տարիներ աշխատելով դպրոցում՝ յուրաքանչյուր սերնդի հետ նորովի եմ ընթերցում, ըմբռնում բանաստեղծին, ամեն մի երեխայի կարծիքի հետ մտածում տվյալ ստեղծագործության մի այլ իմաստային տարբերակ : Ծանոթանալով Թումանյանի մանկական ստեղծագործություններին, երեխաներն ամբողջ հոգով զգում են դրանց կախարդական հմայքը, հիանում հեղինակի հզոր իմաստությամբ: Այդ բոլորն անջնջելի հետք են թողնում նրանց մտավոր ու բարոյական զարգացման վրա:
    Ինչպես անվանի գրականագետ Լ. Հախվերդյանն է ասել. «Շատ չեն այն գրողները, որոնք բռնում են մանկան ձեռքից, երբ նա առաջին քայլերն է անում, և գնում են հետը մինչև նրա վերջին քայլերը, մինչև խորին ծերություն՝ նրա համար մշտապես մնալով իմաստուն ու մտերիմ: Այդ քչերից է Հովհ. Թումանյանը»:
    Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
    <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
    Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,505
    Հեղինակության աստիճան
    38911
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
    <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
    Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:
    ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

    Եկե՛ք,սիրուն իմ մանուկներ,
    Վազե՛ք,եկեք շուտ ինձ մոտ,
    Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
    Իմ ծեր լանջից հիվանդոտ։

    Ձեր սրտերում՝ շող ու թռչուն,
    Ձեր մտքերում՝ վտակներ,
    Ինձ տիրում է արդեն աշուն,
    Շուտով կգա և ձմեռ։

    Տաղ կանչեցեք,սիրունիկնե՛րս,
    Էն տաղերը խնդագին,
    Որ թռչուններն երգում են ձեզ
    Գարնան պայծառ օրերին։

    Ոչինչ բան է խելքը մարդի,
    Եվ դատարկ է,և չնչին
    Ձեր մանկական անմեղ շուրթի
    Ժպիտների առաջին։

    Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
    Գարնան օրը ոսկեփայլ,
    Դուք եք երգն էլ,խաղն էլ,լույսն էլ,
    Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։

    Հ. Թումանյան

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2018
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Ողջունում եմ Ձեր մուտքը <<Հայկական կրթական միջավայր>>: Ճանաչելով Ձեր անձը և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները, ակնկալում եմ հետաքրքիր նյութի մատուցում և քննարկումներ:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է Թումանյանի մեծության նախանշանը: Երևի այն, որ <<այս հմուտ, հանճարեղ Լոռեցին>> մտնում է հայի հոգու, սրտի մեջ, երբ նա դեռ թոթովախոս երեխա է և ուղեկցում է նրան մինչև խոր ծերություն:
    <<Չախչախ թագավոր>>-ից, <<Մի կաթիլ մեղր>>-ից մինչև իմաստության <<Քառյակներ>>-ը, մինչև <<Դեպի անհունը>>:
    Հայ բանի ու բառի քաղցրությունը տասնյակ սերունդներ Թումանյանով են զգացել:
    Հարգելի՛ Նաիրա Մարգարյան, շնորհակալություն գրառման համար։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջունում եմ Ձեր մուտքը <<Հայկական կրթական միջավայր>>: Ճանաչելով Ձեր անձը և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները, ակնկալում եմ հետաքրքիր նյութի մատուցում և քննարկումներ:
    Հարգելի՛ Սալվինե Սահակյան, Ձեր ողջույնի խոսքը և ակնկալիքը ինձ պարտավորեցնում են քննարկումը դարձնել հետաքրքիր։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (19.04.2019), Լիլիթ Հակոբջանյան (02.04.2019)

  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանի ստեղծագործություններին առավել բնորոշը պարզությունն է՝ ներծծված մի յուրահատուկ իմաստուն խորությամբ: Այն օգնում է մարդուն բացահայտելու իրականության այնպիսի կողմերը, որոնք սովորական դիտարկումով սխալ կամ դժվար են ընկալվում: Նրա լեզվամտածողության ակունքները ժողովրդական բառն ու բանն են, բանահյուսական զուլալ ակունքները, որից վերցրած նյութը իր արվեստի քուրայում ենթարկելով մշակման, նոր հմայք, նոր գեղեցկություն ու նոր պարզություն է տալիս: Յուրովի մեկնաբանելով հասարակական կյանքի բարդ կողմերը, գրողին հաջողվում է պարզագույն կերպով հասկացնել ժողովրդին երևույթը:
    Օրինակ .«Մի կաթիլ մեղրը»: Գրողը ոչ միայն պախարակում է պատերազմները, այլև գեղեցիկ կերպով, կարծես խաղի տեսքով, ցույց է տալիս դրանց չնչին պատճառները և կործանարար հետևանքները: Թե ինչպես մի կաթիլ մեղրի վրա մի ճանճ նստեց, թե ինչպես կատուն ճանճին խփեց,կատվին էլ շունը խեղդեց և այս ամենը «սահուն» կերպով դառնում է պատերազմ: Պատերազմ, որն աշխարհներ է կործանում:

    Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
    Արյուն, ավեր,ճիչ,աղաղակ,
    Ամեն կողմից սարսափ ու բոթ…
    Ամառ, ձըմեռ,ողջ տարիներ…

    Ու,կըռիվը չըդադարած,
    Սովը եկավ համատարած…
    Իսկ մնացած մարդիկ իրար
    Հարցնում էին սարսափահար,
    Թե՞որտեղից և ոնց ծագեց
    Էս ընդհանուր աղետը մեծ:

    Սրանով հեղինակը ընթերցողին ցույց է տալիս,թե ինչպես են բռնկվում մեծ աղետները չնչին ու աննշան պատճառներից:Դա կատարվում է այն ժամանակ, երբ մարդկային բանականությունը կորցնում է զգոնությունը և խաղալիք դառնում «տերերի» զգացմունքների ձեռքին:Երեխաները հեշտությամբ են ըմբռնում, որ շղթայի առաջին օղակը մի կաթիլ մեղրն է, իսկ վերջին օղակը՝ բովանդակ աշխարհն իր
    ցնցող կործանիչ պատերազմով: Իսկ միջանկյալ դեպքերը շունչ ու ոգի են տալիս պատումին, մարմնավորում այն:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •