+ Կատարել գրառում
Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 6789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

  1. #71
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2018
    Հասցե
    Օձուն
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Փոքրիկները ընթերցում են ու նկարում բազմագույն տերևների երթը, մերկացած ծառերը: Հետո սկսվում է լեզվական աշխատանքը տաք ու սառը գույների, ծիածանի երանգների, բազմագույն բառի հոմանիշների վերաբերյալ, բացատրում են նախշուն, բազմերանգ, երփներանգ, խայտաբղետ, գունավոր, գունագեղ և այլ բառեր: Վերլուծում ենք տարբեր կենդանիների ու թռչունների ձմեռումը: Թումանյանի համոզմամբ իրականությանը բնորոշ անցուդարձը ինքնանպատակ չպետք է լինի: Մանկական երկը պետք է ընդարձակի ճանաչողոթյունը, հուզի և տրամադրի ընթեցողին: Երեխաները պետք է հավատան, որ «տերևները գարնանը» կվերադառնան նոր տեսքով, նոր կյանքով լեցուն, բնությունը զարթոնք կապրի:
    Հարգելի' Սիրվարդ. նման աշխատաքը կնպաստի աշակերտների ճանաչողության ընդլայնմանը, որի արդյունքում միջին դպրոցում արդեն գործ կունենանք ավելի ինքնուրույն մտածելակերպով աշակերտների հետ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #72
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Հասցե
    Լոռու մարզ, գ. Դսեղ
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    972
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանի ստեղծագործությունները համահունչ լինելով ժողովրդական մտածողությանը, անհատի հոգեբանությանը, սերտորեն առնչվում են ժողովրդագրական միջավայրին, կենցաղին, մշակույթին, նյութական և հոգևոր աշխարհի գրեթե բոլոր կողմերին: Յուրաքանչյուր բնակավայր ունի իր յուրահատուկ հմայքն ու շքեղությունը, գրավչությունն ու անկրկնելիությունը, որոնք սիրելի ու հոգեհարազատ են դարձնում այն: Բանաստեղծական արվեստով գրված ամենաընդգրկուն, ամենախտացված, ամենապատկերավոր օրինակն է ծննդավայրի նկարագրությունը «Մարոն» պոեմում: Տարրական դասարաններում պոեմը չենք անցնում, բայց մեր գյուղի բանաստեղծական նկարագրությունը պարտադրում եմ անգիր սովորել, ինչպես և «Լոռեցի Սաքոն» պոեմի առաջաբանը, որպես մեր բնաշխարհի պոետական նկարագրություն:

    Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
    Լեռների մեջ միգապատ,
    Խոր ձորերի քարափին՝
    Ձեռը տըված ճակատին՝
    Միտք է անում տըխրադեմ.
    Ինչ է ուզում՝ չըգիտեմ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #73
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Հասցե
    Լոռու մարզ, գ. Դսեղ
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    972
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենի գյուղի բնապատկերը ներկայացնող կենդանի գույները պայմանավորված են գրողի խոսքի զորությամբ: Նույնպիսին է Լոռու ձորի հայտնի նկարագրությունը, որով լեռնային գեղատեսիլ բնությունը հառնում է մեր առջև շլացնող նրբերանգներով.

    Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
    Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
    Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
    Հայացքով իրար նայում են հանդարտ :

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #74
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենասիրությունը փոքրիկի մեջ վառ պահելու նպատակով Թումանյանը մանուկներին հասցեագրում է «Ամենից լավ տունը» բանաստեղծությունը: Ավելի գրավիչ դարձնելու համար նա դիմում է օրինակի ուժին: Հանգիստ ու խաղաղ ապրող մի երիտասարդ որոշում է թողնել հայրենի տունը, որը մի հին ու գորշ խրճիթ էր, ու գնալ օտար աշխարհում լավը գտնել: Սակայն տղայի որոնումները ապարդյուն են անցնում,թեև նա այլ աշխարհներում շատ գեղեցիկ ու նոր տներ է տեսնում, բայց ի վերջո գալիս է այն եզրակացության, որ.
    Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
    Էս գորշ խրճիթն է, էս հին խրճիթն է,
    Գետի եզերքին, ծառերի տակին:
    Առարկան՝ մայրենի
    Դասարան՝ երրորդ
    Դասագիրք՝ Վ. Ա. Սարգսյան,Թորոսյան §Մայրենի-3¦, 2018թ
    Թեմատիկ խումբ՝ Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ
    Դասի թեման՝ Ամենից լավ տունը
    Դասաժամ՝ մեկ
    Դասի տիպը՝ համակցված
    Չափորոշչային պահանջ. Ընթերցել տեքստը՝ բարձրաձայն, անսխալ առոգանության պահպանումով:
    Կահավորում՝ գարնանային տեսարաններով նկարներ
    Մեթոդներ՝ Մտագրոհ, Քառաբաժան, ԽԻԿ
    Դասի նպատակը՝
    • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորում,
    • Խոսքի զարգացում, բնության երևույթների ուսումնասիրություն,
    • Մտածողության, ուշադրության զարգացում.
    • Լեզվական գիտելիքների ձևավորում, գրավոր խոսքում անունների ճիշտ գրությունների կարողոււթյունների զարգացում,
    • Դաստիարակել սեր բնության և աշխատանքի հանդեպ.
    Խնդիրները՝
    • Դասընկերների ընթերցանության ժամանակ հայացքով կհետևեն տեքստի շարադրանքի ընթացքին:
    • Կպատմեն բնագրին կից նկարի բովանդակությունը: Կպատասխանեն հարցերին:
    • Կգտնեն ,«ավելորդը,,
    • Կգրեն գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը: ,
    • Կնկարեն գետակի ընացքը, կդիտեն բնության երևույթները:
    ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ՝
    • Կազմակերպչական մաս
    • Հին դասի հարցում
    • Նոր նյութի ուսումնասիրում:
    Խթանման փուլ՝
    1. Վերհիշեցնել հանձնարարված դասը հարցերի միջոցով:
    Իմաստի ընկալում՝
    1. Հարցնել դասն անգիր և կաատարել բառային աշխատանք.
    . գրել ուղղագրական արժեք ունեցող բառերը / ջաղաց, դուրալի, կանգ առ, կամուրջ- կամրջի, անուշահոտ, հազար գործ, դադար և այլն:
    . դասից գտնել միավանկ, բազմավանկ բառերը
    . դասից գտնել ի՞նչ և ի՞նչ անել հարցերին պատասխանող բառերը
    . կազմել բառակապակցություններ գետակ, կամուրջ, լվացք, ճամփա, անուշահոտ բառերով և դրանցով կազմել նախադասություններ
    . գտնել կայտառ, սիրուն, ճամփա, շատ, զվարթ, փոքրիկ, ցածը բառերի հոմանիշները և հականիշները
    . գտնել ճամփա, երգ, զվարթ բառերի մեջ եղած տառերը և հնչյունները

    Կշռադատում՝

    1. Քառաբաժան մեթոդով ամփոփել դասը՝
    ի՞նչ տեսա, ի՞նչ զգացի, ի՞նչ սովորեցի, ի՞նչ եզրակացրի

    Նոր նյութի ուսումնասիրում՝

    Խթանման փուլ՝

    1. Թվում են տարվա եղանակները, նրանց ամիսները և կատարվող փոփոխությունները: Մտագրոհ՝ ամառ բառով:
    2. Ասում են հանելուկներ ամառ պատասխանով:
    3. Երգում են ամռան մասին:
    4. Ամպ, անձրև, արև, բերել, ջրել, հովիտ ,կամուրջ հենակետային բառերոով հորինում են պատմություն:
    Իմաստի ընկալում՝ աշխատանք բնագրի շուրջ.
    1. Լուռ ընթերցում են բնագիրը:
    2. Մեկը կարդում է բարձրաձայն, մյուսները հայացքով հետևում են բնագրի շարադրանքի ընթացքը և համեմատում են իրենց հորինած պատմության հետ:
    3. Բացատրում են նորածանոթ և ուղղագրական արժեք ունեցող բառերը:
    4. Պատասխանում են հարցերին:
    5. Պատմում են բնագրին կից նկարի բովանդակությունը:
    6. Տեքստից երկխոսությունները կարդում են և նշում են, թե որ հերոսներն են երկխոսության մեջ մտել:
    7. Դիտարկում են, թե հերոսների անունները ինչպե՞ս են գրվել:
    8. Գտնում են« ո՞րն է ավելորդը:

    Կշռադատում՝
    1. Քառաբաժան մեթոդով ամփոփում են
    ի՞նչ տեսա, ի՞նչ լսեցի, ինչպես է աշխատում գետակը, բացատրի՛ր նրա խոսքերը:
    2. Կարդում են ,«Ճամփաս ցանած հազար գործով,, արտահայտությունը և մեկնաբանում իմաստը:
    3. Տնային աշխատանքի առաջադրում.
    ‘’գրել ջրի ճանփորդության մասին’’:
    4. Անդրադարձ:
    Վերջին խմբագրող՝ Սիրվարդ Խաչատրյան: 22.04.2019, 21:16:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #75
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Թումանյանն ինքն էլ է բազմիցս գրել, որ իր ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը ժողովրդական խոսքն է, բազմիցս լսած հեքիաթներն ու պատմությունները:Դրանք տարբեր սերունդների հավաքական միտքն են ամբարել, որ բոլոր հանճարեղ ստեղծագործողների համար ներշնչանքի աղբյուր են դարձել:
    Այդպես է Թումանյանը անդրադարձել «Սասունցի Դավիթ» էպոսին:
    Թումանյանը մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը: Նրա կատարած աշխատանքն այնքան բարձրարժեք է, որ ընդգրկվել է դասագրքերում, գրված թումանյանական հանրամատչելի ու գրավիչ լեզվով: Մշակումը գրված է ժողովրդական լեզվով, մանուկների համար մատչելի: Եվ վեհություն կա պատումի մեջ, և քնքշանք մանուկ որբացած Դավթի նկատմամբ, և կարեկցանք Ձենով Օհանին ու հպարտության զգացում, որ Դավթի նման հերոս ունենք:
    Պատումի ոճն այնքան պատկերավոր է, որ ակամա պատկերացնում ես մանուկ Դավթին ճկույթը քարին կամ շաղգամ հանելիս: Իսկ երբ բարձրանում է Որսասար, մտովի նրա հետ շրջում ես ամայացած սարերով և փնտրում Առյուծ Մհերին:
    Էպոսին շատ ստեղծագործողներ են անդրադարձել, թե գրողներ իրենց նախընտրած կտորի մշակմամբ, թե նկարիչներ գրքի ձևավորմամբ կամ առանձին հատվածների նկարազարդմամբ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #76
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Սասունցի Դավթի թումանյանական մշամանը անդրադարձել ենք տարրական դասարաններում էպոսը անցնելու ժամանակ:Կազմակերպել ենք փոքրիկ բեմականացում: Սցենարը գրված է ըստ Թումանյանի Սասունցի Դավթի:
    Առյուծ Մհերը զարմով դյուցազուն,
    Քառասուն տարի իշխում էր Սասուն…
    Բայց Սասնա Մհեր դեռ ժառանգ չուներ…
    Գալիս է երկնքի հրեշտակը ու բարի լուր հայտնում աստծու կողմից՝
    Աստվա՜ծ շուտո՜վ քե՜զ մի ժառանգ կտա՜…
    Բայց վիճակված չէր լեռների արքային մեծացնել զավակին:Նա էլ երկիրն ու որդին ավանդում է եղբորը՝ Օհանին ու տալիս հոգին:
    Հե՜յ, եղբայր Օհան, եկավ իմ վրա վերից հըրաման,
    Որ օրը որ ես զավակ ունեցա, էն օրն էլ կյանքիս ժամը լրացավ:
    Հիմի կմեռնենք կինս էլ, ես էլ:
    Երկիրս ու որդիս քեզ ի պահապան,
    Որ երբ մեծանա, գահիս տիրանա:
    Առյուծ Մհերի տեսքն առինքնող է, ձայնը հատու, հրամայող: Մի գեղեցկուհի, շիկամազ ու կապուտաչյա աղջկա էլ հրեշտակ էինք դարձրել, իսկ Ձենով Օհանը հայկական տարազով իշխանի տեսք ուներ: Բոլոր հերոսներն էլ հետաքրքիր կերպարներ էին դարձել: Թումանյանի թանգարանի մոտ ինքնուս ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյանը մեզ օգնեց հերոսների կերպավորման հարցում, մնացածն էլ լրացրին ծնողները զենք ու զրահ, ձիեր պատրաստելով փայտից: Մսրա Մելիքի վրանն էլ հայկական հին կարպետներով էինք ձևավորել:
    Հագավ Դավիթ զենք ու զրահ,
    Կապեց գոտին ,թուր կեծակին,
    Խաչն էլ իր հաղթ բազկի վրա՝
    Ելավ հեծավ առյուծ հոր ձին Հագուստում շեշտադրված էր հայկական տարազը:Վերջում, երբ Դավիքը արթնացնելով բոլորին կռվի է կանչում, ավելացրել էինք ժողովրդի ձայնը, մի տեսակ հավաքական ժողովրդական կերպար ստանալով:
    Ով քընած է, արթուն կացեք,
    Ով արթուն է, ելեք կեցեք,
    Հետո չասեք, թե մենք քընած՝
    Դավիթ գող-գող եկավ գընաց:
    Հումանիզմի ինչպիսի դրսևորում, որն էլ իր գագաթնակետին է հասնում կռվի վերջում, երբ Դավիթը ոչ թե կոտորում է անմեղ ժողովրդին, այլ կանչում.
    Մի վախենաք, ականջ արեք հալա դեռ ինձ.
    ԴԱՐՁԵՔ ԵԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
    ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ՄՍՐԱ,
    ԲԱՅՑ ԹԵ ՄԻՆ ԷԼ ԶԵՆՔ ՈՒ ԶՈՌՈՎ
    ՎԵՐ ԵՔ ԿԱՑԵԼ ԴՈՒՔ ՄԵԶ ՎՐԱ,
    ՀՈՐՈՒՄ ԼԻՆԵՆՔ ՔԱՌՍՈՒՆ ԳԱԶ ԽՈՐ,
    ԹԵ ՋԱՂԱՑԻ ՔԱՐԻ ՏԱԿԻՆ,
    ԿԵԼՆԵՆՔ ՁԵՐ ԴԵՄ, ԻՆՉՊԵՍ ԷՍՕՐ
    ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ ԹՈՒՐ ԿԵԾԱԿԻՆ:
    Այստեղ Դավթին միանում է ամբողջ ժողովուրդը և գոչում.
    ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ,
    ՈՎ ՄԵԶԱՆԻՑ ԿԸԼՆԻ ՓՈՇՄԱՆ,
    ՄԵՆՔ, ՈՐ ԵԼԱՆՔ ԱՀԵՂ ՄԱՐՏԻ,
    ԹԵ ԴՈՒՔ, ՈՐ ՄԵԶ ԱՐԻՔ ԴՈՒՇՄԱՆ…
    Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց կարողանում ենք վտանգի պահին դիմակայել նրանց:
    Սասունցի Դավիթը մեր երազած հերոսն է, ուժեղ և արդարամիտ:
    Վերջին խմբագրող՝ Սիրվարդ Խաչատրյան: 22.04.2019, 21:42:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #77
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առարկան՝ մայրենի
    Դասարան՝ երրորդ
    Դասագիրք՝ Վ. Ա. Սարգսյան,Թորոսյան §Մայրենի-3¦, 2018թ
    Թեմատիկ խումբ՝ Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ
    Դասի թեման՝ Ամենից լավ տունը
    Դասաժամ՝ մեկ
    Դասի տիպը՝ համակցված
    Չափորոշչային պահանջ. Ընթերցել տեքստը՝ բարձրաձայն, անսխալ առոգանության պահպանումով:
    Կահավորում՝ գարնանային տեսարաններով նկարներ
    Մեթոդներ՝ Մտագրոհ, Քառաբաժան, ԽԻԿ
    Դասի նպատակը՝
    • Բնագիրը հասկանալով, արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորում,
    • Խոսքի զարգացում, բնության երևույթների ուսումնասիրություն,
    • Մտածողության, ուշադրության զարգացում.
    • Լեզվական գիտելիքների ձևավորում, գրավոր խոսքում անունների ճիշտ գրությունների կարողոււթյունների զարգացում,
    • Դաստիարակել սեր բնության և աշխատանքի հանդեպ.
    Խնդիրները՝
    • Դասընկերների ընթերցանության ժամանակ հայացքով կհետևեն տեքստի շարադրանքի ընթացքին:
    • Կպատմեն բնագրին կից նկարի բովանդակությունը: Կպատասխանեն հարցերին:
    • Կգտնեն ,«ավելորդը,,
    • Կգրեն գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը: ,
    • Կնկարեն գետակի ընացքը, կդիտեն բնության երևույթները:
    ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ՝
    • Կազմակերպչական մաս
    • Հին դասի հարցում
    • Նոր նյութի ուսումնասիրում:
    Խթանման փուլ՝
    1. Վերհիշեցնել հանձնարարված դասը հարցերի միջոցով:
    Իմաստի ընկալում՝
    1. Հարցնել դասն անգիր և կաատարել բառային աշխատանք.
    . գրել ուղղագրական արժեք ունեցող բառերը / ջաղաց, դուրալի, կանգ առ, կամուրջ- կամրջի, անուշահոտ, հազար գործ, դադար և այլն:
    . դասից գտնել միավանկ, բազմավանկ բառերը
    . դասից գտնել ի՞նչ և ի՞նչ անել հարցերին պատասխանող բառերը
    . կազմել բառակապակցություններ գետակ, կամուրջ, լվացք, ճամփա, անուշահոտ բառերով և դրանցով կազմել նախադասություններ
    . գտնել կայտառ, սիրուն, ճամփա, շատ, զվարթ, փոքրիկ, ցածը բառերի հոմանիշները և հականիշները
    . գտնել ճամփա, երգ, զվարթ բառերի մեջ եղած տառերը և հնչյունները

    Կշռադատում՝

    1. Քառաբաժան մեթոդով ամփոփել դասը՝
    ի՞նչ տեսա, ի՞նչ զգացի, ի՞նչ սովորեցի, ի՞նչ եզրակացրի

    Նոր նյութի ուսումնասիրում՝

    Խթանման փուլ՝

    1. Թվում են տարվա եղանակները, նրանց ամիսները և կատարվող փոփոխությունները: Մտագրոհ՝ ամառ բառով:
    2. Ասում են հանելուկներ ամառ պատասխանով:
    3. Երգում են ամռան մասին:
    4. Ամպ, անձրև, արև, բերել, ջրել, հովիտ ,կամուրջ հենակետային բառերոով հորինում են պատմություն:
    Իմաստի ընկալում՝ աշխատանք բնագրի շուրջ.
    1. Լուռ ընթերցում են բնագիրը:
    2. Մեկը կարդում է բարձրաձայն, մյուսները հայացքով հետևում են բնագրի շարադրանքի ընթացքը և համեմատում են իրենց հորինած պատմության հետ:
    3. Բացատրում են նորածանոթ և ուղղագրական արժեք ունեցող բառերը:
    4. Պատասխանում են հարցերին:
    5. Պատմում են բնագրին կից նկարի բովանդակությունը:
    6. Տեքստից երկխոսությունները կարդում են և նշում են, թե որ հերոսներն են երկխոսության մեջ մտել:
    7. Դիտարկում են, թե հերոսների անունները ինչպե՞ս են գրվել:
    8. Գտնում են« ո՞րն է ավելորդը:

    Կշռադատում՝
    1. Քառաբաժան մեթոդով ամփոփում են
    ի՞նչ տեսա, ի՞նչ լսեցի, ինչպես է աշխատում գետակը, բացատրի՛ր նրա խոսքերը:
    2. Կարդում են ,«Ճամփաս ցանած հազար գործով,, արտահայտությունը և մեկնաբանում իմաստը:
    3. Տնային աշխատանքի առաջադրում.
    ‘’գրել ջրի ճանփորդության մասին’’:
    4. Անդրադարձ:
    Հարգելի' Սիրվարդ Խաչատրյան, այս դասի պլանով անցկացված դասը կլինի շատ հագեցած և հետաքրքիր:

  14. #78
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Մեջբերում Գոհար 75-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Սիրվարդ Խաչատրյան, այս դասի պլանով անցկացված դասը կլինի շատ հագեցած և հետաքրքիր:
    Հարգելի Գոհար, շնորհակալություն գնահատականի համար։

  15. #79
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Թումանյանը որպես մանկագիր ունի շատ հեքիաթներ, փոխադրություններ: Որոնք հասցեագրված են և՛ մեծերին և՛ փոքրերին: Հումանիզմն ու լավատեսությունը բոլոր ստեղծագործություններում հատուկ են Թումանյանին: Դա հատկապես արտացոլվում է հեքիաթներում, որտեղ բարին միշտ հաղթում է չարին: Ըստ Թումանյանի, հեքիաթն ամենաբարդ ու իմաստուն ժանրերից մեկն է: Հեքիաթում արտահայտվում են ընդհանրացված հավերժական գաղափարներ, հավերժական ճշմարտություն՝ ի վերջո բարին կփրկի աշխարհը: Ըստ Թումանյանի, հեքիաթի ժանրին պետք է անդրադառնա յուրաքանչյուր գրող, ով ուզում է արձակ նյութից գանձեր ստեղծել: Իսկ գանձեր Թումանյանը կարողանում էր ստեղծել:
    Թումանյանական հեքիաթներից սիրում ենք բեմականացնել «Քաջ Նազարը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը» և այլն: Բոլոր հերոսներն էլ սիրելի են, հարազատ:
    Ինչպես մեծերն են ասում՝ Թումանյանական աշխարհը տիեզերք է անեզր, անհուն օվկիան, և այդ անհուն օվկիանում «լող է տալիս մեր հոգին», լող է տալիս ու փնտրում այն լուսավոր կետը, այն պայծառ ուղին, որով մեզ առաջնորդում է Թումանյանը:
    24172339_2044946912448525_1073650319_n.jpg24172462_2044947035781846_931602771_n.jpg24337658_2044947099115173_1986145007_n.jpg32941479_2022002018061685_8902822796304842752_n.jpg33160488_1963175693992508_3351401975076880384_n.jpg

  16. #80
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաներն էլ են ակտիվ մասնակցություն ցուցաբերում միջոցառումների ժամանակ: Երբ դերը լինում է սրտամոտ և նրանց թերությունները չեն երևում, նրանք փայլում են : Խաղում են դերը ինքնամոռաց, իմպրովիզացիաներ են անում այնքան համահունչ, որ հանդիսատեսը ոգևորված ծափահարում է: Հանուն այդ դերի նրանք անգիր սովորում են նույնիսկ ծավալուն ստեղծագործություններ, ինքնագնահատականը բարձր է և երեխան մոռանում է իր դժվարությունների մասին: Հենց սրա համար են Թումանյանը, Աղայանը խոսում խաղի միջոցով սովորեցնելու և դաստիարակելու մասին: Խաղի ներգործուն ուժը բուժում է նույնիսկ հիվանդություններ:
    1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg 5.jpg

+ Կատարել գրառում
Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 6789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •