+ Կատարել գրառում
Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունների ուսուցումը մայրենիի դասերին

  1. #21
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2018
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Սիրվարդ Խաչատրյան, շատ հետաքրքիր թեմա եք դրել քննարկման։ Ես սիրով կմասնակցեմ քննարկումներին։
    Ներկայացնեմ Արմաթ լաբորատորիայի սաների աշխատանքը, որը կարող եք օգտագործել Ձեր դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար։

    Մի կաթիլ մեղրը
    Ես լիովին համամիտ եմ Նարինե Ափիցարյանի առաջարկի հետ, որովհետև Արմաթ -ի աշխատանքի ներդրումը դասապրոցեսի մեջ հիմնավորապես փաստում է, որ խմբակների և ՏՀՏ միջոցների առողջ ներդրումը ապահովում է աննախադեպ արդյունք: Մենք դիտում ենք պատրաստ աշխատանքը, որին հասնելու համար ուսուցիչը զարգացնում է աշակերտի ինքնուրույնությունը, տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը, ՏՀՏ միջոցների ճիշտ կիրառումը:Առաջարկում եմ մասսայականացնել այս փորձը՝ որպես հաջողված:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Մեջբերում Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏԵՐԵՎԱԹԱՓ

    Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
    Ասավ քամին տերևներին,―
    Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
    Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
    Ոսկի, դեղին, վառ ծիրանի
    Գույներ հագեք խայտաբղետ
    Ու ճյուղերից ձեր մայրենի
    Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
    Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
    Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
    Չեք իմանա այսուհետև
    Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

    Տերևները հենց լսեցին,
    Նախշուն, նախշուն գույներ հագան,
    Սըվսըվալով տխուր երգեր՝
    Քամու թևին թռան, փախան։

    Հետաքրքիր ձևով է ներկայացնում Թումանյանը բնության վերաբերյալ բանաստեղծությունները, պարզությամբ ու գեղարվեստական շնչով իրար են հյուսվում մակդիրներն ու համեմատությունները՝ դիպուկ նկարագրելով բնության երևույթները :
    Ստեղծագործությունների ճանաչողական նշանակությունն այնքան մեծ է, որ երեխան ընկալում է անմիջականորեն:
    Իսկ «Տերևաթափ» բանաստեղծությունը կարծես բնանկար լինի:Կարդում ենք ու պատկերացնում տերևների պարը քամու թևին, լսում ենք նրանց սվսվոցը, որ իրար մեջ քչփչում են այն մասին, թե գնալու են անհայտ ճամփով, անհայտ տեղեր, չէ որ շատ հետաքրքիր կլինի անհայտությունը, բացի այդ չեն իմանա էլ ինչ է ցուրտ, ինչ է ձմեռ… Կարդում են երեխաները և ուրախանում տերևների համար, նրանք այլևս կունենան ապահովության զգացում, չեն իմանա ցուրտն ու ձմեռը… Այսպես պարզ ու մատչելի Թումանյանը, որպես իսկական բնագետ, տանում է ընթերցողին մի ուրիշ աշխարհ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Փոքրիկները ընթերցում են ու նկարում բազմագույն տերևների երթը, մերկացած ծառերը: Հետո սկսվում է լեզվական աշխատանքը տաք ու սառը գույների, ծիածանի երանգների, բազմագույն բառի հոմանիշների վերաբերյալ, բացատրում են նախշուն, բազմերանգ, երփներանգ, խայտաբղետ, գունավոր, գունագեղ և այլ բառեր: Վերլուծում ենք տարբեր կենդանիների ու թռչունների ձմեռումը: Թումանյանի համոզմամբ իրականությանը բնորոշ անցուդարձը ինքնանպատակ չպետք է լինի: Մանկական երկը պետք է ընդարձակի ճանաչողոթյունը, հուզի և տրամադրի ընթեցողին: Երեխաները պետք է հավատան, որ «տերևները գարնանը» կվերադառնան նոր տեսքով, նոր կյանքով լեցուն, բնությունը զարթոնք կապրի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առհասարակ Թումանյանի բոլոր գրվածքները երեխաներն ըմբռնում են ինքնաբերաբար, առանց դժվարությունների, այսինքն՝ իրագործվում է մատչելիության սկզբունքը: Այդ է պատճառը, որ Թումանյանի ստեղծագործությունները երեխաները անգիր սովորում են հեշտությամբ ու հաճույքով: Նույն հաճույքով էլ անցնում են դերային կատարումներին: Հաճելի է նայել, երբ խանութպանը դերի մեջ մտած գովերգում է մեղրը, նրա բուժիչ հատկությունները, իսկ չոբանն էլ պատասխանում է, որ <<հա՜, ես էլ եմ էդ մասին իմացել, դրա հմար էլ էկէլ եմ առնեմ, ըրեխեքս հիվանդ են…>>
    Երեխաները նույն կերպ են ընկալում «Կաքավի գովքը» : Նյութը մանկագիրը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից: Ստեղծագործության սյուժետային միտքը հետևյալն է. Թուխ ամպերը հետ են գնում, կաքավը լույսը բացվելուն պես կանաչ սարից թռչում և արև է բերում ծաղիկներին: Դրանից հետո նկարագրվում է կաքավը.

    Քո թև փափուկ ու խատուտիկ,
    Պստիկ կտուց. կարմիր տոտիկ:

    Այնուհետև նշվում է կաքավի գլխավոր հատկանիշը՝ երգը: Եթե չերգեր կաքավը և «զվարթ չաներ սարեր ու ձորեր» , սիրտ չէր հանվի «դարդի ծովեն:»Այստեղ կա և՛ միտք, և՛ հույզ, և՛ ճանաչողական իմաստ։

    Երբ կկանգնես մամռոտ քարին,
    Տաղեր կասես ծաղիկներին,

    Սարեր, ձորեր զվարթ կանես,
    Դարդի ծովեն սիրտ կհանես:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Այս փոքրիկ բանաստեղծությունն իր հուզական շնչով և պարզ հարուստ իմաստով արժանացել է հանճարեղ Կոմիտասի ուշադրությանը, որը մշակվել ու երգ է դարձվել նրա կողմից: Այդ երգը ևս ընդգրկված է տարրական դասարանների երաժշտության դասագրքերում:


    https://www.youtube.com/watch?v=iZ6y...ature=youtu.be
    Վերջին խմբագրող՝ manush: 21.05.2019, 17:50:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սիրվարդ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս փոքրիկ բանաստեղծությունն իր հուզական շնչով և պարզ հարուստ իմաստով արժանացել է հանճարեղ Կոմիտասի ուշադրությանը, որը մշակվել ու երգ է դարձվել նրա կողմից: Այդ երգը ևս ընդգրկված է տարրական դասարանների երաժշտության դասագրքերում:

    https://www.youtube.com/watch?v=iZ6y...ature=youtu.be

    Հարգելի Սիլվարդ Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր նյութերի համար։ Վստահ եմ Ձեր մանկավարժական երկար տարիների փորձը մեծ ազդեցություն կունենա սկսնակ ուսուցիչներիս համար։

    Հարգանքով՝ Նարեկ Արզումանյան

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Մեջբերում Նարեկ Արզումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիլվարդ Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր նյութերի համար։ Վստահ եմ Ձեր մանկավարժական երկար տարիների փորձը մեծ ազդեցություն կունենա սկսնակ ուսուցիչներիս համար։

    Հարգանքով՝ Նարեկ Արզումանյան
    Հարգելի՛ Նարեկ, շնորհակալություն վստահության համար։

  14. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    Երեխաների սիրելին է «Կացին ախպերը»: Սիրում են այս ստեղծագործությունը բեմադրել տիկնիկային ներկայացմամբ: Հաճույքով են ծիծաղում կացին չտեսած գյուղացիների վրա:
    Այս պատմությունը դուր է գալիս գյուղի երեխաներին նաև նրանով, որ միջավայրը հոգեհարազատ է նրանց: Դեռ փոքրուց նրանց ծանոթ է կացինը, նրա օգտագործման ձևը: Միջավայրը մեր երեխաներին գրավում է նաև բարբառի հարազատությամբ: Մենք Թումանյանի ստեղծագործությունները բեմադրում ենք բարբառով: Եթե ինչ-որ բան այնպես չէ, օգնության ենք կանչում տատիկներին, պապիկներին:
    Ներկայացման ժամանակ երեխաները սիրում են կրկնել «կացինը վրա բերի, որ փետը ջարդեմ, անդերը վոտիս դիբավ… » և այլ բարբառային արտահայտություններ: Աշակերտը ինքն իրեն հարց է տալիս. «Եթե կացինը լեզու ունենար, ի՞նչ կասեր գյուղացիներին» կամ «Ինչու՞ գյուղացիները չկարողացան ճիշտ օգտագործել կացինը»:
    Այստեղ ընկալման փուլը այնքան էլ միանշանակ չէ, քանի որ երեխաների կարծիքները հաճախ տարբեր են ու հետաքրքիր բացատրություններով: Բայց ամփոփումից ստացվում է հավաքական կարծիք, որում կարևորվում է գործիքների դերն ու օգտագործման ճիշտ ձևը , օգտագործողի ուշադրությունն ու հմտությունը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #29
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2019
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    749
    «Սուտլիկ որսկանը» հեքիաթը ընթերցելիս երեխան կարող է մտածել, որ սուտ խոսելը կարելի է: Քանի որ հեքիաթի հերոսները ստելով են «առաջ գնում»: Ուստի հարկավոր է հարց առաջադրել, թե որն է զվարճալի ստի և սուտ խոսելու միջև տարբերությունը:
    Լավ բան չէ ստելը, բայց եթե սուտը կատակ է, այն էլ այնպիսին, որ կարող է դառնալ մի ամբողջ պատմություն, որը զվարճացնում է աշխարհին: Թումանյանի գյուղում այս պատմությունը մի այլ առանձնահատկություն էլ ունի: Մենք ճանաչում ենք այն ազգանունները, որոնք սուտլիկ որսկաններ են: Նրանց սերունդները ապրում են գյուղում: Իսկ փոքրիկ տղան կարող է լինել նրանցից յուրաքանչյուրը:
    Միգուցե հենց այն դասարանում էլ կան նրանց ներկայացուցիչներից: Ամփոփում ենք ստի մասին հետաքրքիր առած-ասացվաածքներով, օրինակներով: « Ստի տոպրակի բերանը բաց է: Ստի ոտը կարճ է…»:
    Անսահման է երեխաների երևակայությունը սուտ խոսելու վերաբերյալ օրինակներ բերելու և դրանք մեկնաբանելու ժամանակ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  18. #30
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Հասցե
    Լոռու մարզ, գ. Դսեղ
    Գրառումներ
    50
    Հեղինակության աստիճան
    972
    Մեջբերում Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լիովին համամիտ եմ Նարինե Ափիցարյանի առաջարկի հետ, որովհետև Արմաթ -ի աշխատանքի ներդրումը դասապրոցեսի մեջ հիմնավորապես փաստում է, որ խմբակների և ՏՀՏ միջոցների առողջ ներդրումը ապահովում է աննախադեպ արդյունք: Մենք դիտում ենք պատրաստ աշխատանքը, որին հասնելու համար ուսուցիչը զարգացնում է աշակերտի ինքնուրույնությունը, տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը, ՏՀՏ միջոցների ճիշտ կիրառումը:Առաջարկում եմ մասսայականացնել այս փորձը՝ որպես հաջողված:
    https://drive.google.com/file/d/0B9i...YyTDA3T3c/view

+ Կատարել գրառում
Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •