+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: «Գաղափարդ դարձրու իրական բիզնես»

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    2461

    «Գաղափարդ դարձրու իրական բիզնես»

    Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
    Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
    Խոսքս վերաբերվում է հետևյալին.
    Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
    Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
    Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
    Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
    Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (21.03.2019), Սամար (26.03.2019), Դիանա Աղասարյան (21.03.2019), Նարինե Մարգարյան (22.03.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926
    Հարգելի Սվետլանա, թեման արդիական է: Ձեռնարկատիրական բնագավառում նախնական գիտելիքները երեխաները ստանում են դպրոցում: Անգամ տարրական դասարաններում է ներդրված ֆինանսական տնտեսական բաղադրիչը: Այսօր երեխաներն ունեն ամեն հնարավորություն խորանալու նշված բնագավառում :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
    Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
    Խոսքս վերաբերվում է հետևյալին.
    Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
    Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
    Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
    Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
    Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:
    Հարգելի Սվետլանա, ինձ նույնպես հետաքրքրեց մեթոդը, որը նախ կարծում եմ խոսուն է բավականին, և հետո որքան շատ են տարաբնույթ գործողություններն այնքան լայն է հետաքրքրությունների շրջանակը: Սիրով կհետևեմ թեմայի քննարկմանը և անշուշտ նաև ոլորտի մասնագետների հնչեցրած կարծիքներին:ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՄ......
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (22.03.2019), Սվետլանա Կասյան (22.03.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    2461
    Հարգելի Ֆուզելինա, շատ ուրախ եմ, որ արձագանքեցիք թեմային: Երեխան դեռ մանկական տարիքից պետք է սովորի, որ գումարը միջոց է և ոչ թե նպատակ: Երեխան պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն և իր գործունեության ընթացքում ստացած գումարները օգտագործի ոչ միայն սեփական կարիքների, այլև հանրային օգտակարության համար:
    Վերջին խմբագրող՝ Դիանա Աղասարյան: 22.03.2019, 02:37:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fuzelina Karapetyan (22.03.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    2461
    Մեջբերում Դիանա Աղասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, ինձ նույնպես հետաքրքրեց մեթոդը, որը նախ կարծում եմ խոսուն է բավականին, և հետո որքան շատ են տարաբնույթ գործողություններն այնքան լայն է հետաքրքրությունների շրջանակը: Սիրով կհետևեմ թեմայի քննարկմանը և անշուշտ նաև ոլորտի մասնագետների հնչեցրած կարծիքներին:ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՄ......
    Հարգելի տիկին Աղասարյան, առհասարակ, մեթոդս միտված է աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։ Այսինքն, նրանք արդեն գիտակցում են, որ իրենք էլ կարող են ներդրում անել, ինչ-որ բան փոխել երկրում, և դա ինձ ամենաշատն է ուրախացնում:
    Վերջին խմբագրող՝ Դիանա Աղասարյան: 22.03.2019, 02:39:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (26.03.2019), Դիանա Աղասարյան (22.03.2019)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1668
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի կոլեգաներ, Ձեզ եմ ներկայացնում <<Երեքը մեկում>> մեթոդը, որը գործնականում կիրառում եմ 8-րդ դասարանում շուրջ 4 տարի:
    Արդյունքում աշակերտների մոտ զարգանում են ձեռնարկատիրական հմտությունները, խթանում է նրանց նորարարական մտածելակերպի ձևավորումը: Աշակետներն իրենց զգում են ինքնավստահ և շարունակում են ինքնակրթվել:
    Խոսքս վերաբերվում է հետևյալին.
    Քայլ 1. Էլեկտրոնային աղյուսակով բիզնես ծրագիրի մշակում, որտեղ դիագրամաների տեսքով կներկայացնեն ձեռնարկատիրական բիզնեսի աճը և նվազումը:
    Քայլ 2. Գրաֆիկական խմբագրիչ CorelDraw-ի շնորհիվ <<լոգո>>-ների ստեղծումը՝ բիզնես ծրագրի հիման վրա:
    Քայլ 3. Մոդելների ստեղծում արդեն իսկ մշակված բիզնես ծրագրի շնորհիվ:
    Այս ամենի հիմքում ընկած է գործող մեխանիզմի հստակ տիրապետումը:
    Աշակետրի մոտ առաջացած հետաքրքրությունը կխթանի բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրելու ունակությունը:
    Հարգելի Սվետլանա, դասաժամը հետաքրքիր դարձնելու յուրօրինակ մեթոդ եք մշակել: Իսկապես, պետք է խթանել աշակերտների և ծնողների նորարարական մտածելակերպը: Հայերիս մոտ ծանրացած է այն կարծրատիպը, որ երեխան միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո կարող է լինել հաջողակ: Բայց կան բազմաթիվ թույլ ընդունակություններով աշակերտներ, որոնք շատ պարզորոշ պատկերացնում և վերարտադրում են այդ բիզնես գաղափարը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (26.03.2019), Սվետլանա Կասյան (22.03.2019), Դիանա Աղասարյան (01.04.2019)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926
    Հրաշալի է ասված, հուսանք, որ մեր նոր իրականությունում հենց այդպես էլ կլինի

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    2461
    Մեջբերում Նարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, դասաժամը հետաքրքիր դարձնելու յուրօրինակ մեթոդ եք մշակել: Իսկապես, պետք է խթանել աշակերտների և ծնողների նորարարական մտածելակերպը: Հայերիս մոտ ծանրացած է այն կարծրատիպը, որ երեխան միայն բարձրագույն կրթություն ստանալուց հետո կարող է լինել հաջողակ: Բայց կան բազմաթիվ թույլ ընդունակություններով աշակերտներ, որոնք շատ պարզորոշ պատկերացնում և վերարտադրում են այդ բիզնես գաղափարը:
    Հարգելի Նարինե շատ շնորհակալություն արձագանքելու համար:
    Առհասարակ, այս մեթոդը միտված է կրթության միջոցով աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։
    Բիզնես ծրագիրը նպաստում է նաև նրան, որ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը և յլևս չձգտի բարձրագույն կրթության:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (26.03.2019), Նարինե Մարգարյան (23.03.2019)

  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    890
    Հեղինակության աստիճան
    18962
    Այս թեմային վաղուց եմ անդրադարձել, որ բարձրագույն կրթությունը մեր ժամանակներում «թանկ հաճույք» է եղել, իսկ հիմա` մեր օրերում, այսպես ասած, «մոդայիկ» է դարձել: Շատ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխաներին բարձրագույն ուսման տալ` անկախ նրանից, թե ինչպես են նրանք սովորել հանրակրթական դպրոցում, և բուհն ավարտելուց հետո շատերը մնում են անգործության մատնված:

    Զարմանում եմ շատ: Պիտեր Թիլը, ով հանդիսանում է Pay Pal-ի հիմնադիրն ու Facebook-ի առաջին ինվեստորներից մեկը, համոզված է, որ այսօր բարձրագույն կրթության դերը գերագնահատվում է, և մեծ մասամբ այն հանդիսանում է ժամանակի անօգուտ ծախս: Նրա կարծիքով՝ բանական մարդու համար սկզբնական կապիտալն ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթությունը: Նրա խոսքով՝ Մարկ Ցուկենբերգը և այլ հաջողակ գործարարներ այդպես էլ չեն ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները:

    «Բարձրագույն կրթությունը ես համարում եմ օճառե պղպջակ, այն էլ` դասական պղպջակ: Մենք կարող ենք պղպջակ անվանել այն երևույթը, որի արժեքը գերագնահատվում է, և միաժամանակ բոլորը հավատում են դրան… Ինչպես անշարժ գույքի գործակալները, համալսարանները ձեզ առաջարկում են ներդրում կատարել ապագայի վրա: Բայց մեծամասամբ բարձրագույն կրթությունը անօգուտ ժամանակի և փողերի ծախս է. սովորական երևույթ, որը ձգել են մինչև 4 տարի: ....Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, բայց ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են դպրոցն ու պատրաստվում են համալսարան ընդունվել, օգտակար կլիներ մտածել այն հարցի շուրջ, թե ո՞րն է իմաստը նման կրթության, ո՞րն է դրա նպատակն ու ո՞ւր է այն տանում»:

    Նրա կարծիքն իր համախոհներին գտավ ուսանողության շրջանակներում, երբ տարիներ առաջ նա առաջին անգամ հայտարարեց իր ոչ սովորական ծրագրի մասին, որ համապատասխան գումար կտրվի բիզնեսում ներդրումներ կատարելու համար... Եվ նա ստացավ ուսումը թողնելու ցանկություն ունեցողների ավելի քան 400 հայտ: Հայտերի զգալի մասը առաջատար և հեղինակավոր բուհերից էին...

    http://www.usarmenianews.com/am-n-9318.html

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (26.03.2019), Սվետլանա Կասյան (24.03.2019), Դիանա Աղասարյան (01.04.2019)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1668
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե շատ շնորհակալություն արձագանքելու համար:
    Առհասարակ, այս մեթոդը միտված է կրթության միջոցով աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։
    Բիզնես ծրագիրը նպաստում է նաև նրան, որ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը և յլևս չձգտի բարձրագույն կրթության:
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նարինե շատ շնորհակալություն արձագանքելու համար:
    Առհասարակ, այս մեթոդը միտված է կրթության միջոցով աշակերտին սեփական բիզնես գաղափարների կրողն ու իրագործողը դարձնելուն։
    Բիզնես ծրագիրը նպաստում է նաև նրան, որ նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը և յլևս չձգտի բարձրագույն կրթության:
    Հարգելի Սվետլանա, իհարկե, շատ լավ է , երբ մարդ ստանում է բարձրագույն կրթությու։ Բայց գերադասելի է միջին մասնագիտականը, քան անորակ բարձրագույնը։ Դուք ճիշտ ուղիով եք տանում մեր վաղվա մասնագետներին։ Նրանք ձեր օգնությամբ կբացահայտեն իրենց, սեփական ունակությունները։ Հաճախ դեռահասները , չկարողանալով իրենց մեջ բացահայտել իրական շնորհը, ընտրում են « մոդայիկ » մասնագիտություն։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •