Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: ՈՒսուցչի հեղինակության մասին

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529

    ՈՒսուցչի հեղինակության մասին

    Ուսուցչի հեղինակությունը շատ կարևոր հարց է։ Ցավոք, մենք հիմա ապրում ենք մի միջավայրում, ուր հեղինակությունը չէ հասարակության շարժիչ ուժը և որն էլ հղի է վտանգներով։ Այն վերականգնելու անհրաժեշտություն կա, որի համար նախ պետք է հասկանանք դրա անկման պատճառները, իսկ այդ անկման պատճառներն ինչպես գլոբալ են, այնպես էլ՝ զուտ հայաստանյան/արցախյան/: Առաջարկում եմ ներկայացնել այն գլխավոր պատճառները, որոնց լուծմամբ կարելի է վերականգնել ուսուցչի հեղինակությունը:
    Վերջին խմբագրող՝ Դավ: 20.03.2019, 22:12:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Հեռուստասերիալների բացասական ազդեցությունը . վառ օրինակը << Ոսեկ դպրոց>> հեռուստասերիալից հետևյալ արտահայտությունը. <<Դպրոցում ի՞նչ կա, որ եկել ես աշխատելու>>:
    Հնի ու նորի պայքարը - ուսուցիչների զգալի մասը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին :

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Մարգարյան Նաիրա (20.03.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    Մեջբերում Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստասերիալների բացասական ազդեցությունը . վառ օրինակը << Ոսեկ դպրոց>> հեռուստասերիալից հետևյալ արտահայտությունը. <<Դպրոցում ի՞նչ կա, որ եկել ես աշխատելու>>:
    Հնի ու նորի պայքարը - ուսուցիչների զգալի մասը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին :
    Դուք իրավացի եք, որ ուսուցիչների զգալի մասը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Սակայն նրանք շարունակում են մնալ և աշխատել որպես ուսուցիչ։ Այո՛, դա Խնդիր է, ոլորտի պատասխանատուները այսօր քայլեր չեն ձեռնարկում վատ աշխատողներից ազատվելու համար, ինչն էլ բացասաբար է ադրադառնում լավ ուսուցիչների վրա։ Արդյունքնում չունենք ուսման որակ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Մարգարյան Նաիրա (20.03.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Պատճառները շատ են . Համացանցը, զանգվածային լրատվամիջոցների <<մատուցած>> տեղեկատվությունը ազդում են ուսուցչի հեղինակության վրա...այսօր քիչ ենք լսում ուսուցիչների մասին հետևյալ արտահայտությունները ` <<նվիրյալ>>, <<հարգարժան>>, <<հեղինակություն վայելող>>, <<սիրելի>> արտահայտությունները , որովհետև դպրոցներում հիմնականում աշխատում են<<հարմարվող >> ուսուցիչներ, ովքեր չեն բողոքում, չեն դժգոհում, չեն քննադատում, չեն պահանջում: Ինչպես գիտենք հարմարվողականությունը առաջըթացի շարժիչ ուժ լինել չի կարող:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Բուհեր ընդունեն արժանիներին, հեռակա բաժիններ չընդունեն անբավարար գիտելիքներ ունեցող դիմորդներին, նրանք ավելի շուտ են աշխատանքի տեղավորվում, քան բազմակողմանի զարգացած շրջանավարտները:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավ (20.03.2019), Մարգարյան Նաիրա (20.03.2019)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    ՈՒսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ պետական քաղաքականություն է անհրաժեշտ: Պետք է մշակվի ծրագիր, որի արդյուքնում ուսուցիչները կունենան առնվազն բավարար հեղինակություն, իսկ այդ մեխանիազմերից մեկն էլ այն է, որ ուսուցիչներն առաքյալներ լինելուց առաջ, մարդիկ են և կարիք ունեն պետության կողմից հոգատար վերաբերմունքի, մասնավորապես՝ նորմալ աշխատավարձի։

  12. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Մեջբերում Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցչի հեղինակության բարձրացման ուղղությամբ պետական քաղաքականություն է անհրաժեշտ: Պետք է մշակվի ծրագիր, որի արդյուքնում ուսուցիչները կունենան առնվազն բավարար հեղինակություն, իսկ այդ մեխանիազմերից մեկն էլ այն է, որ ուսուցիչներն առաքյալներ լինելուց առաջ, մարդիկ են և կարիք ունեն պետության կողմից հոգատար վերաբերմունքի, մասնավորապես՝ նորմալ աշխատավարձի։
    Համամիտ եմ: Նրանք, ովքեր գանակոծում են ուսուցչին, շատ չէ, օրական 4-5 ժամ դաս պարապեն, դասամիջոցներին հսկեն, կարգապահությունն ապահովեն, դասերից հետո մնան խորհրդակցության, տետր ստուգեն, տանը շարունակեն դպրոցի գործը , լրացնեն էլեկտրոնային մատյանները, բավարարվեն ստացած ցածր աշխատավարձով, հաջորդ օրը գան դպրոց ու շարունակեն քննադատել կամ հեղինակազրկել ուսուցչին:

  13. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28320
    Այս թեմային համահունչ տեղադրում եմ իմ նախորդ օրերի այս հրապարակումը:

    Մի փոքր անդրադարձ Հայաստանի և Արցախի դպրոցների միջև...

    Որպես արձագանք բազմաթիվ ուսուցիչների մտահոգիչ հարցերի՝ հարմար գտա մի փոքր անդրադարձ կատարել: Տարիներ շարունակ միշտ էլ ունեցել եմ իմ ճշմարտությունը և ձգտել ամենուր այն պաշտպանել: Գուցե և այս հրապարակման շուրջ տարակարծություններ կլինեն, չգիտեմ, բայց վերջին ամիսների ընթացքում նկատել եմ, որ ի տարբերություն հայաստանյան դպրոցների՝ Արցախում ուսուցչի հեղինակությունը, նրա հանդեպ ծնողի, աշակերտի վերաբերմունքը բարձր մակարդակի վրա են, այստեղ ուսուցիչը գնահատված է առավելապես իշխանությունների կողմից, իսկ սա ուսուցչի մանկավարժական գործունեության հաջողության առաջին գրավականն է:

    Մեր դպրոցի օրինակով ասեմ, որ այստեղ պահպանված են ուսուցչի իրավունքները, համարյա բոլորս ապահովված ենք դասաժամերով: Ոչ մեկը, առանձնապես տնօրենը, երբևէ չի խախտել օրենքը, նա գիտի, որ իրավունք չունի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի հայտարարություն ներկայացնել կրթության բաժին՝ նոր մասնագետ դպրոց բերելու միտումով՝ առանց նույն մասնագիտությամբ դրույքից ցածր դասաժամեր ունեցող ուսուցչի համաձայնության: Երբևէ նման խախտումներ չեմ նկատել, երբ բոլորս էլ գիտենք, որ դասաժամերի սակավության դեպքում հաստիքով աշխատող մանկավարժները, որոնց աշխատանքը զուգահեռաբար հասնում է մեկ դրույքի, պարտադիր չէ, որ իրենց հասանելիք ութ դասաժամով ապահովվեն:

    Դպրոցի կազմակերպիչը մաթեմատիկայի մասնագետ է, եթե նույն մասնագիտության մյուս ուսուցիչներն ապահովված չեն իրենց դրույքով, ապա նրան դասաժամեր չեն հասնում: Գիտենք, որ օրենքում նշվում է, թե տնօրենը կարող է համատեղության կարգով ութ դասաժամ դասավանդել, ուշադրություն դարձնենք «կարող է» բառին, բայց անցած ուստարում մեր դպրոցի տնօրենը չորս դասաժամ ուներ, քանի որ մյուս ուսուցիչների մոտ ժամերի խնդիր կար: Եվ ո՞վ է ասում, որ հաստիքով աշխատողները պարտադիր պետք է լրացուցիչ դասաժամեր ունենան...

    Կա նաև հարցի մյուս կողմը, որ երբեմն կրթության համակարգի պաշտոնյան, իր «վեհության պատվանդանին» գտնվելու իրավունքներից ելնելով, համարում է, որ ինքը պետք է դասաժամեր ունենա, չնայած իր ուսուցիչներն ապահովված չեն: Ինչու՞ է ինձ թվում, որ հայաստանյան դպրոցներում, առավել ևս բաժնի վարիչներին երևի առաջնահերթություն կտային, եթե նրանք ցանկանային համատեղությամբ դասաժամեր ունենալ իրենց իրավասության տակ գտնվող որևէ դպրոցում՝ հաշվի չառնելով մյուս մասնագետների վիճակը:

    Մեր շրջանի կրթության բաժնի վարիչը պատմության մասնագետ է, տարիներ շարունակ եղել է գյուղական դպրոցի տնօրեն, անցած տարվանից այդ նոր պաշտոնն է զբաղեցնում: Բոլորս էլ գիտենք, որ նրան հասանելի պիտի լինեն համատեղությամբ դասավանդելու ութ դասաժամ, բայց երբ քաղաքի երկու դպրոցներում պատմության մասնագետների մոտ դասաժամերի հազիվ ապահովվածություն կա, նա իր պաշտոնը չի չարաշահում, թե պարտադիր պետք է դասաժամեր ունենա, չնայած իրեն շատ ցանկալի է զուտ մասնագիտական առումով:

    Բոլորս էլ գիտենք, որ ուսումնական գործընթացում բացառվում են կեղծ գնահատականները, ուսուցիչն արդարության խորհրդանիշ է, ում համար նշանակություն չունի, թե իր առջև ով է նստած: Աշակերտներին գնահատելու տեսակետից մեր դպրոցի վարկանիշը շատ բարձր է, որտեղ էլ դպրոցականները մեկնում են ուսանելու, ամենուր գնահատանք կա ու կարծիքներ նշանակված ճշգրիտ գնահատականների վերաբերյալ:

    Ուսուցչի համար ծնողի կամ աշակերտի կողմից առիթից առիթ տրված լավագույն նվերը ծաղիկներն են, գուցե նաև՝ մի փոքրիկ հուշանվեր, ուսուցիչն իրավունք չունի առնչվելու գումարի հետ, անգամ եթե այն վերաբերում է դասարանի համար անհրաժեշտ փոքր ծախսերին: Բացառվում է գումարի գործոնը տնօրեն-ուսուցիչ-ծնող-աշակերտ հարաբերություններում, հենց դրա առկայությունն է ոտնահարում ուսուցչի հեղինակությունը: Ուսուցիչն ինքն է իր անցնելիք մաքուր ու անբասիր ճանապարհով իր հանդեպ հարգանք ու սեր ձևավորում, հենց այդպես է ուսուցչի հեղինակությունը բարձրանում:

    http://www.usarmenianews.com/am-n-11341.html

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամար (27.03.2019)

  15. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    3529
    Չմոռանանք, որ ուսուցչի հեղինակության անկումն ունի նաև գլոբալ պատճառ, որ տեխնոլոգիաների արագ զարգացման արդյունքում այսօր ձևավորվել են գործունեության այնպիսի ձևեր, որոնք, երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն են գործում սովորողների վրա, քան ուսուցիչները: Իսկ սա նշանակում է, որ ուսուցիչներն այլևս չունեն սովորեցնելու մենաշնորհ և հայտնվել են մրցակցության մեջ։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Շուշանիկ Ավետիսյան (29.03.2019)

  17. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Չմոռանանք նաև, որ հեղինակություն ասվածն ի վերուստ չի տրվում, այն վաստակում են:
    Ամեն ինչ կախված է ուսուցչից, ուսուցչի վարվեցողությունից , բառապաշարից, աշակերտների հետ ունեցած վերաբերմունքից, մեր շրջապատում քիչ չեն այնպիսիք, ովքեր երբեմն օգտագործում են ուսուցչին ոչ հարիր արտահայտություններ, սա էլ պատճառներից մեկն է:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Շուշանիկ Ավետիսյան (29.03.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •