+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 51 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

  1. #51
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5177
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ՀՀ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետազոտությունների պարզվում է,որ Հայաստանի շուկաներում իրացվում են նաև կրկնակի մոդիֆիկացված սնունդ՝ այսինքն անասնակերը, որպես սնունդ:
    Կրկնակի մոդիֆիկացված սնունդ հայտնաբերվել է եգիպտացորենի մեջ, որն այստեղ աճեցված է եղել, հետևաբար ներմուծվել է ԳՄՕ սերմ:
    Ընդգծենք, որ Սննդամթերքի անվտնագության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նշվում է, որ անասնակերը սննդամթերք չի համարվում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #52
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,546
    Հեղինակության աստիճան
    45631
    Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն առաջին հայացքից մի շարք առավելություններ ունեն օրգանական մթերքների նկատմամբ, սակայն դրանք կարող են վնասակար լինել մեր առողջության համար, նշում է էկոլոգ եւ հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը:

    Նրա խոսքով՝ շատերը պնդում են, որ ԳՄՕ-ն կարող է փրկել մարդկությանը սովամահ լինելուց, սակայն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն այս պահին հնարավոր չէ, այդ պատճառով որպես սնունդ օգտագործել այդ մթերքները առայժմ վաղ է:

    Ինչպես նշեց Կարինե Դանիելյանը, գենետիկական մոդիֆիկացիայի դեպքում այս կամ այն օրգանիզմի գենոտիպը կարող է փոփոխվել գենային ինժեներիայի տարբեր մեթոդների շնորհիվ: Օրինակ՝ կարելի է որեւէ բույսին փոխպատվաստել ձկան գեները եւ այդպես այն դարձնել ցրտադիմացկուն:

    Իսկ պարզել, ինչպես է ԳՄՕ-ն ազդում մարդու առողջության վրա, այս պահին հնարավոր չէ, դրա համար մի քանի սերունդ է անհրաժեշտ: Սակայն, հասարակական գործչի խոսքով՝ բացառված չէ, որ ԳՄՕ-ի պատճառով բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ են ի հայտ գալիս: Բացի այդ՝ ԳՄՕ-ն կարող է նաեւ ազդել միկրոֆլորայի եւ մարդու աղեստամոքսային համակարգի վրա: Այն կարող է նաեւ կապված լինել քաղցկեղի տարածման (այս էֆեկտը, էկոլոգի խոսքով, ի հայտ էր եկել առնետների վրա անցկացված փորձարկումների ժամանակ), ճարպակալման եւ հորմոնալ խախտումների հետ:

    Էկոլոգ Հրանտ Սարգսյանը իր հերթին նշեց, որ ԳՄՕ-ով սնվող առնետների երրորդ սերունդը արդեն չի կարող բազմանալ: Հատկանշական է նաեւ, որ հողի այն հատվածում, որտեղ առնվազն մեկ տարի գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր են աճել, օրգանական բույսերը կարող են այեւս չաճել:

    Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մենք չենք կարող ստույգ իմանալ, ինչ ենք ուտում: Այսպես, հնարավորություն չկա պարզել, ինչ սերմերից են աճեցված այն մրգերը կամ այն բանջարեղենը, որը մենք գնում ենք շուկայում: Տեսականորեն որոշ դեպքերում կարելի է պարզել ԳՄՕ-ի առկայությունը հատուկ լաբորատորիաներում, սակայն Հայաստանում նման ստուգումներ ոչ մեկ չի իրականացնում:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #53
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5177
    Աշխարհում բազմաթիվ հետազոտումներ են անցկացվել ԳՄՕ–ի օգտակարության կամ վնասների մասին, սակայն գիտնականներն այդպես էլ կոնսենսուսի չեն հասել այս հարցում։ Բազմաթիվ ապացույցներ կան ինչպես հօգուտ, այնպես էլ գետետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի օգտագործման վերաբերյալ։ ԳՄՕ–ի օգտակար հատկանիշների թվում են` համը, ԳՄՕ պարունակող ապրանքը երկար ժամանակ թարմ է մնում, ինչը թույլ է տալիս լուծել հեռավոր շրջաններ մատակարարելու հարցը, ինչպես նաև բարելավված քիմիական բաղադրություն, ինչի շնորհիվ ապրանքներից շատերը կարելի է օգտագործել որպես դեղորայք։

    Օրինակ, գոյություն ունի բրնձի հատուկ տեսակ` ոսկե, որում բրիտանացի գիտնականների շնորհիվ մոտ 20 անգամ ավելածված է վիտամին «A»–ի պարունակությունը, ինչը թույլ է տալիս պայքարել հիպովիտամինոզ А–ի դեմ, որն այդքան տարածված է զարգացող երկրներում։ Բացի դրանից, ԳՄՕ–ն թույլ է տալիս որակական մեծ բերք ստանալ առանց քիմիական պարարտանյութերի օգտագործման, բույսերի պաշտպնության միջոցներ, ինչը հանգեցնում է այդ ապրանքների էժանացմանը և նրանց պահպանման ժամկետի երկարացմանը։

    Դրանք արագացնում են նաև բույսերի և կենդանի օրգանիզմների աճը, ինչի հաշվին, ինչպես նշում են ԳՄՕ–ի կողմնակիցները, կարելի է լուծել սովի խնդիրը։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #54
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296

    Ինչպես ընտրել լոլիկները

    Ցավոք, մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում: Ընդ որում, յուրաքանչյուր գնորդ պետք է իմանա, որ խանութների ապրանքների ավելի քան 40 %-ը գենետիկորեն մոդիֆիկացված է: Այդուհանդերձ, տարբերել ԳՄ-մթերքները բնականից բավականին հեշտ է. դրանք պահպանում են թարմությունը երկար ժամանակ, դրանց վրա միջատներ չեն նստում, հաճախ նաև ունեն իդեալական ձև: Խոշոր և կլոր լոլիկներից պետք է զերծ մնալ: Կտրելու ժամանակ ԳՄ-բանջարեղենն ու մրգերը չեն կորցնում ձևն ու հյութ չեն ազատում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #55
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    331
    Հեղինակության աստիճան
    12026
    ae8a212d8b80945a02cee48270d4adae.jpg




    Ի՞նչ ցույց կտա դիտարկումը

    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն ձեռնարկել է որոշակի միջոցներ. ստեղծվել է Գյուղատնտեսության, Բնապահպանության և առողջապահության նախարարությունների, հասարակական հատվածի ներկայացուցիչների հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստանի ագրարային ոլորտում տրանսգենային տեխնոլոգիաների հարցի ուսումնասիրմամբ։ Մասնավորապես, գերատեսչությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել ագրարային ոլորտում տրանսգենային տեխնոլոգիաների կիրառման բնագավառի բացթողումները, ինչպես նաև նախատեսել ԳՄՕ–արտադրանքի պարտադիր պիտակավորման օրենսդրական ակտեր` որպես ռազմավարական ուղղություն ամրագրելով օրգանական գյուղատնտեսության զարգացումը։

    Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին նախատեսում է ուսումնասիրել մրգի և բանջարեղենի հայկական շուկան դրանցում ԳՄՕ–ների պարունակությունը ստուգելու նպատակով` հաշվի առնելով նախատոնական ամիսներին մրգի և բանջարեղենի վաճառքի աճը։ Ուսումնասիրության շրջանակում կստուգվի 500 անուն ապրանք։ Միաժամանակ ծառայությունից նշում են, որ իրականացնում են ուսումնասիրություններ սեփական լիազորությունների շրջանակում և կանոնավոր կերպով մոնիտորինգի են ենթարկում շուկայի շրջանառությունը, մթերքի ծագման երկիրն ու անվտանգությունը։ Այդ տվյալների համաձայն` Հայաստանում Monsanto ընկերությունից ցորենի ներկրումն այսօր չի գերազանցում ներկրման ընդհանուր ծավալի 1%–ը։ Միաժամանակ, կարգավորիչը 2018 թ.–ին նախատեսում է իրականացնել բուսական ծագման ապրանքներում պեստիցիդների, նիտրատների և ԳՄՕ–ների օգտագործման մակարդակի դիտարկմանը վերաբերող մասշտաբային ծրագրեր, ինչը թույլ կտա ստանալ շուկայում տիրող իրավիճակի ամբողջական պատկերը։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #56
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    331
    Հեղինակության աստիճան
    12026
    099eef98d3d2c23c83270dea6d3b1f10.jpg
    Սովորական էքսպանսիա

    Հայ բնապահպաններն ահազանգում են։ Նրանց մտահոգում է բերրիության խնդիրը, գյուղատնտեսական խնդիրների համար պիտանի հողի քիչ քանակը, ինչպես նաև սերմնաբուծության զարգացումը։ Խնդիրն այն է, որ ինչպես հայտնի է, ԳՄՕ–հատիկավորներով սերմանած հողերում այլևս ոչինչ և երբեք չի աճում, ԳՄՕ–հատիկավորներից բացի։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ հերբիցիդների նկատմամբ կայուն սորտերի վրա պարարտանյութերը չեն ազդում։ Բացի այդ, ԳՄՕ–բույսերը կարող են դուրս մղել իր տեսակի այլ սորտերն ու անգամ էնդեմիկ բույսերը, որոնք չունեն հակամարմիններ տարբեր հիվանդությունների դեմ։ Այսինքն, եթե իրար կողք գտնվող երկու հողատարածքներում տնկվի ԳՄՕ տեսակի ցորեն և սովորական ցորեն, ապա կա ռիսկ, որ մոդիֆիկացված ցորենը դուրս կմղի սովորականին։ Հրաժարվելով սեփական ցանքատարածքային ֆոնդերից և անցնելով միայն ԳՄՕ–սերմերի, հատկապես` մեկանգամյա օգտագործման, պետությունը վաղ թե ուշ կհայտնվի ԳՄՕ–բույսերի սերմային ֆոնդերից պարենային կախվածության մեջ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #57
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    331
    Հեղինակության աստիճան
    12026
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք, մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում: Ընդ որում, յուրաքանչյուր գնորդ պետք է իմանա, որ խանութների ապրանքների ավելի քան 40 %-ը գենետիկորեն մոդիֆիկացված է: Այդուհանդերձ, տարբերել ԳՄ-մթերքները բնականից բավականին հեշտ է. դրանք պահպանում են թարմությունը երկար ժամանակ, դրանց վրա միջատներ չեն նստում, հաճախ նաև ունեն իդեալական ձև: Խոշոր և կլոր լոլիկներից պետք է զերծ մնալ: Կտրելու ժամանակ ԳՄ-բանջարեղենն ու մրգերը չեն կորցնում ձևն ու հյութ չեն ազատում:
    66b25a193ca20d814c8001198a75dd41.jpg
    ԳՄՕ–ն վերահսկողության տա՞կ է
    Հայաստանում սննդամթերքի անվտանգության օրենքով նախատեսված է, որ սննդամթերքի վրա պետք է հատուկ պիտակ փակցվի ԳՄՕ–ի առկայության մասին։ Բացի այդ, Հայաստանը ԵՏՄ–ի անդամակցության շրջանակում, Մաքսային միության կանոնակարգի համաձայն, պարտավոր է պիտակավորել արտադրանքը ԳՄՕ–ի առկայության դեպքում։ Նախատեսվում էր, որ արդեն 2017 թ.–ից «ԳՄՕ» տեսքով լրացուցիչ պիտակ կհայտնվի գենային ինժեներիայի օգնությամբ արտադրված բոլոր մթերքների վրա, սակայն այդ նորմատիվի ներդրումը ձգձգվում է։ Գործող կանոններով, ԳՄՕ–ի առկայության պիտակը դրվում է այն արտադրանքի վրա, որում մոդիֆիկացված օրգանիզմների զանգվածային մասնաբաժինը գերազանցում է 0,9%–ը։ Միաժամանակ, ԳՄՕ–ի օգտագործման մասին տեքստը պետք է տպված լինի բաղադրիչների ցանկի տառատեսակի չափով։–0–
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 28.05.2019, 20:49:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #58
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Կարող է մարդը չի ցանկանում ուտել ԳՄՕ պարունակող սննդամթերք, բայց նա չգիտի, թե շուկայում վաճառվող ապրանքներից որն է ԳՄՕ, պետք է դա անպայման մակնշվի, ինչու՞ են օրինակ ալերգեններն անպայման մակնշվում, սա էլ չէ՞ կարող է ալերգեն պարունակի իր մեջ, պետք է ուրեմն մակնշվի:
    Հաճախ բողոքներ են հնչում, որ սննդի որակի, տեսքի կամ անվտանգ լինելու համար պատասխանատու է Մաքսային ծառայությունը և հենց նրանք պետք թույլ չտան, որ է ՀՀ տարածք մտնի անորակ ապրանք:Բայց եթե չկա սննդամթերքի անվտանգության տեսչության համապատասխան եզրակացություն, նրանք որևէ իրավասություն և լիազորություն չունեն արգելելու ներմուծումը:
    Մեր հարևան Վրաստանը շատ ուշադիր և խստությամբ հետևում է ԳՄՕ ապրանքատեսակների ներմուծումը սեփական երկրի տարածք: Հայաստանում ԳՄՕ փորձաքննության համար 2016-17 թթ-ի ընթացքում դիմել է միայն Վրաստան ձուկ արտահանող մի ընկերություն, քննության են ենթարկվել նաև հյութեր, բրինձ, մրգային լավաշ, գինի և պաղպաղակ: Փորձաքննության են ենթարկվել նաև ԵՄ արտահանվող տոմատի մածուկ, ծիրանի խյուս:
    «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան ՀՀ տարածքում եթե ոչ միակ, ապա այն եզակի լաբորատորիաներից է, որը տեխնիկապես ունի այն հագեցվածությունը, որը թույլ կտա ստուգել ԳՄՕ առկայությունը սննդամթերքի մեջ: Անկախ այս փաստին, ՀՀ ներմուծվող արտադրանքներից ոչ մի դեպք դեռ չի եղել, որ ենթարկվի փորձաքննության:
    Սա մի ոլորտ է,որը պետք է կարգավորվի օրենքով:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #59
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ՀՀ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետազոտությունների պարզվում է,որ Հայաստանի շուկաներում իրացվում են նաև կրկնակի մոդիֆիկացված սնունդ՝ այսինքն անասնակերը, որպես սնունդ:
    Կրկնակի մոդիֆիկացված սնունդ հայտնաբերվել է եգիպտացորենի մեջ, որն այստեղ աճեցված է եղել, հետևաբար ներմուծվել է ԳՄՕ սերմ:

    Հարգելի Հարութունյան շնորհակալությու մասնագիտական քննարկմանը ակտիվ մասնակցության համար։

  18. #60
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    Մեջբերում Նարինե Այվազյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է մարդը չի ցանկանում ուտել ԳՄՕ պարունակող սննդամթերք, բայց նա չգիտի, թե շուկայում վաճառվող ապրանքներից որն է ԳՄՕ, պետք է դա անպայման մակնշվի, ինչու՞ են օրինակ ալերգեններն անպայման մակնշվում, սա էլ չէ՞ կարող է ալերգեն պարունակի իր մեջ, պետք է ուրեմն մակնշվի:
    Հաճախ բողոքներ են հնչում, որ սննդի որակի, տեսքի կամ անվտանգ լինելու համար պատասխանատու է Մաքսային ծառայությունը և հենց նրանք պետք թույլ չտան, որ է ՀՀ տարածք մտնի անորակ ապրանք:Բայց եթե չկա սննդամթերքի անվտանգության տեսչության համապատասխան եզրակացություն, նրանք որևէ իրավասություն և լիազորություն չունեն արգելելու ներմուծումը:
    Մեր հարևան Վրաստանը շատ ուշադիր և խստությամբ հետևում է ԳՄՕ ապրանքատեսակների ներմուծումը սեփական երկրի տարածք: Հայաստանում ԳՄՕ փորձաքննության համար 2016-17 թթ-ի ընթացքում դիմել է միայն Վրաստան ձուկ արտահանող մի ընկերություն, քննության են ենթարկվել նաև հյութեր, բրինձ, մրգային լավաշ, գինի և պաղպաղակ: Փորձաքննության են ենթարկվել նաև ԵՄ արտահանվող տոմատի մածուկ, ծիրանի խյուս:
    «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան ՀՀ տարածքում եթե ոչ միակ, ապա այն եզակի լաբորատորիաներից է, որը տեխնիկապես ունի այն հագեցվածությունը, որը թույլ կտա ստուգել ԳՄՕ առկայությունը սննդամթերքի մեջ: Անկախ այս փաստին, ՀՀ ներմուծվող արտադրանքներից ոչ մի դեպք դեռ չի եղել, որ ենթարկվի փորձաքննության:
    Սա մի ոլորտ է,որը պետք է կարգավորվի օրենքով:
    Համամիտ եմ հարգելի Այվազյան անհրաժեշտ է հնարավորության չափով բնակչությանը զերծ պահել ԳՄՕ մթերքներից։

+ Կատարել գրառում
Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 4567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •