+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

  1. #1
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895

    Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

    Снимок.jpg
    Գենետիկան գիտություն է օրգանիզմների հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Ներկայումս այն բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենդանաբանություն, բժշկություն, գյուղատնտեսություն: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունների հիմք հանդիսացավ 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացումը: Ներկայումս գենետիկայի հիման վրա մշակվում և արտադրության մեջ են ներդրվում բջջային և գենային ինժիներիայի նորագույն մեթոդները:
    Մարդկությունն այսօր անհանգստացած է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների լայն տարածումով: Դրանց վնասակարության մասին ներկայումս գոյություն ունեն հակառակ կարծիքներ: Այդ հարցի շուրջը բանավիճում են գիտնականները, դրա մասին գրում են զանգվածային լրատվության միջոցները, իսկ էկոլոգիական կազմակերպությունները վիճաբանում են արտադրողների հետ: Այս ամենը շփոթության է մատնում սպառողին` դնելով նրան երկընտրանքի առջև` օգտագործել արդյոք սննդի մեջ գենետիկորեն վերապոխված մթերքներ, թե բացառել դրանք սննդակարգից:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3437
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Կաթնասուններ
    220px-ChimericMouseWithPups.jpg
    Գենետիկորեն ձևափոխված կաթնասունները ԳՁՕ-ների կարևոր մասն են կազմում[43]: Դեռևս 1980-ական թվականներին Ռալֆ Բրինստերը և Ռիչարդ Պալմիթերը կատարելագործեցին տրանսգենային մկներ, առնետներ, ճագարներ, ոչխարներ խոզեր ստանալու տեխնոլոգիաներն ու հիմնեցին մարդկանց տարբեր հիվանդությունների (ներառյալ տրանսգենով հարուցված առաջին քաղցկեղը) առաջին տրանսգենային մոդելները։ Կենդանիների գենետիկական ինժեներիան թանկ, դանդաղ զարգացող ուղղություն է, որը պայմանավորված է ոչ միայն գործընթացների բարդությամբ, այլև հասարակության լայն շերտերում նմանատիպ փորձարկումների նկատմամբ ձևավորված հակասական կարծիքի ու որոշակի սահմանափակումների առկայության հետ։ Չնայած դրան, այս բնագավառում նկատվում է բավականին մեծ առաջընթաց[44]:

    Առաջին տրանսգենային կենդանին ստեղծվեց մկան սաղմի մեջ ԴՆԹ-ի ներարկմամբ և այնուհետև սաղմի պատվաստմամբ էգ մկան օրգանիզմ[45]:

    Գենետիկորեն ձևափոխված կենդանիները կիրառվում են տարբեր ոլորտներում և տարբեր նպատակներով.

    մարդկանց հիվանդությունների հետազոտություն,
    կենդանիներից մթերքների ստացում,
    դեղաբանական միջոցների և փոխարինող հյուսվածքների ստացում,
    մարդկանց համար անվնաս կենդանիների ստացում (հիպոալերգիկ կատուների ստացում),
    արագ աճող կենդանիների ստացում,
    հիվանդությունների նկատմամբ կայուն կենդանիների ստացում և կենդանիների առողջության բարձրացում։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Գենետիկորեն ձևափոխված (փոփոխված) օրգանիզմներ՝ ԳՁՕ կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ՝ ԳՄՕ են համարվում այն ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ:

    Այլ կերպ ասած, գենետիկ ինժիներիայի շնորհիվ գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը և այն փոխպատվաստել են մեկ այլ տեղ: Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույս, բույսից կենդանի, կամ կենդանուց բույսին:

    Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու և այլնի համար: ԳՁՕ-ների վրա դժվար թե միջատներ նկատեք:

    ԳՁՕ-ի օգնությամբ գիտնականները փորձել են հաղթահարել մարդկանց սովի խնդիրը: Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների թիվը սկսեց զարգանալ 70-ական թվականների վերջերից: Ամենատարածված ԳՁՕ-ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ մրգեր և բանջարեղեններ:

    Մթերքների մեջ ԳՄՕ կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատորիաներում:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14919
    Շատ ակտուալ թեմա եք ընտրել,հարգելի՛ Անահիտ Պետրոսյան:Սիրով կմասնակցեմ քննարկումներին:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն: Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ:
    Վերջին խմբագրող՝ Arevik Tumasyan: 19.03.2019, 17:14:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    12026
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Снимок.jpg
    Գենետիկան գիտություն է օրգանիզմների հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին: Ներկայումս այն բուռն զարգացում է ապրում: Առանց գենետիկայի նվաճումների անհնար է պատկերացնել մարդու լիարժեք գործունեությունը գիտության և արտադրության տարբեր բնագավառներում` կենդանաբանություն, բժշկություն, գյուղատնտեսություն: Գեների և սպիտակուցների կառուցվածքային հետազոտությունների հիմք հանդիսացավ 20-րդ դարի երկրորդ կեսին գենետիկայի նոր ճյուղի` մոլեկուլային գենետիկայի զարգացումը: Ներկայումս գենետիկայի հիման վրա մշակվում և արտադրության մեջ են ներդրվում բջջային և գենային ինժիներիայի նորագույն մեթոդները:
    Մարդկությունն այսօր անհանգստացած է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և դրանցից ստացված մթերքների լայն տարածումով: Դրանց վնասակարության մասին ներկայումս գոյություն ունեն հակառակ կարծիքներ: Այդ հարցի շուրջը բանավիճում են գիտնականները, դրա մասին գրում են զանգվածային լրատվության միջոցները, իսկ էկոլոգիական կազմակերպությունները վիճաբանում են արտադրողների հետ: Այս ամենը շփոթության է մատնում սպառողին` դնելով նրան երկընտրանքի առջև` օգտագործել արդյոք սննդի մեջ գենետիկորեն վերապոխված մթերքներ, թե բացառել դրանք սննդակարգից:
    Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը, (GM foods )(նաև հայտնի է որպես գենետիկորեն մշակված սննդամթերք (GE foods), կամ կենսաձև մշակված սննդամթերք) սննդամթերք է արտադրված այն օրգանիզմներից, որոնց ԴՆԹ-ում փոփոխություններ են կատարել` օգտագործելով գենետիկական ինժեներայի մեթոդները: Գենետիկական ինժեներային մեթոդները թույլ են տալիս նոր հատկանիշների ներդրումը, ինչպես նաև նախորդ մեթոդների հետ համեմատած ավելի մեծ վերահսկողությունը, ինչպիսիք են ընտրովի բուծումը և փոփոխման բուծումը: Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի առևտրային վաճառքը սկսվել է 1994 թվականին, երբ Կալգենը վաճառեց իր առաջին անհաջողակ Flavr Savr-ի «ձգվող» լոլիկը: Սննդամթերքի մեծամասնության փոփոխությունները հիմնականում կենտրոնացած են հացահատիկային մշակաբույսերի վրա, որոնք մեծ պահանջարկ ունեն ֆերմերների կողմից, ինչպիսիք են սոյան, եգիպտացորենը, կանոլայը և բամբակը: Գիտական համաձայնություն կա, որ ԳՄ-ի մշակաբույսերից ստացվող ներկայումս առկա սննդամթերքը ավելի մեծ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քան սովորական սնունդը, սակայն յուրաքանչյուր ԳՄ-ի սննդամթերք պետք է փորձարկվի առանձին դեպքից առաջ: ԳՄ օրգանիզմի իրավական և կարգավորիչ կարգավիճակը տարբերվում է երկրների կողմից, որոշ երկրներ արգելում են դրանք արգելել կամ սահմանափակել, իսկ մյուսները` թույլ տալով նրանց տարբեր կարգի աստիճաններ: Այնուամենայնիվ, կան շարունակական հանրային մտահոգություններ, կապված սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, հետազոտության մեթոդների հետ կապված:

    Genetic_engineering_logo.jpg

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #9
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    Շնորհակալություն հարգելի հարգելիներս թեմային միանալու և հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար ։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Պետրոսյան: 20.03.2019, 11:28:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    138
    Հեղինակության աստիճան
    6895
    Снимок.jpg

    Ինչ են իրենցից ներկայացնում ԳՁՕ-ները և ինչպիսին է դրանցից ստացված մթերքը: Գենային ճարտարագիտության մեթոդների օգնությամբ օրգանիզմների բնական հավաքակազ-մի մեջ ներկառուցում են օտարածին գեներ` մեկ այլ, կենսաբանորեն բավականին հեռու կանգ-նած օրգանիզմից: Խառնվում են տեսակները որոնք բնության մեջ բացարձակապես անհամա-տեղելի են: Օրինակ` կարտոֆիլի գենոմի մեջ ներդրվում են ձնծաղիկի կամ բակտերիայի գենե-րը, ելակի և լոլիկի գենոմի մեջ` ձկան գեները և այլն: Ըստ ստեղծողների այս օրգանիզմներն ունեն օգտակար հատկանիշներ:
    Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և մթերքների ստացումը կենսատեխնոլոգիայի նոր ուղղություն է այն վկայում է մարդկային մտքի անսահմանափակ հնարավորությունների մասին:
    Այս օրգանիզմների ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1972թ-ից : 1983 թ Քյոլնի բուսաբանական ինստիտուտի գիտնականները ստացան վնասատուների նկատմամբ կայուն գենետիկորեն վերափոխված եգիպտացորեն: Ինչպես պնդում են ԳՁՕ-ի կողմնակիցները դրանց կարևորագույն արժեքներն են կլիմայական անբարենպաստ պայմանների նկատմամբ ունեցաց դիմացկունությունը, բարձր բերքատվությունը, մշակաբույսերի դիմացկունությունը թունաքիմիկատների նկատմամբ, հասունացման ավելի կարճ ժամկետները պահպանման ավելի մեծ տևողությունը և այլ առավելություններ:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 1 7-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •