+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

  1. #21
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    6895
    Շնորհակալ եմ հարգելի Նելի թեմայի քննարկմանը մասնակցելու և հետաքրքիր տեղեկություն հաղորդելու համար:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    150
    Հեղինակության աստիճան
    2682
    ԳՄՕ պարունակող արտաքնապես արտադրանքները ոչինչով չեն տարբերվում նորմալներից, և հենց այդտեղ է ամենամեծ խնդիրը: Հացը հացի տեսք ունի, միսը՝ մսի, բանջարեղենը և մրգերն ավելի գրավիչ տեսք ունեն, քան հասարակ պայմաններում աճեցվածները:


    Համային հատկանիշներով նույնպես էական տարբերություններ չկան: Սակայն գենետիկական մակարդակում գոյություն ունի մեկ ծանրակշիռ տաբերություն: ԳՄՕ-ների քրոմոսոմները իրենց մեջ կրում են ուրիշ բույսերի և կենդանիների վնասակար մասնիկներ և ոչ միայն: ԳՄ սննդամթերքը մարդկանց օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է հանգեցնում, առաջացնում է վտանգավոր ալերգիաներ, սննդային թունավորումներ, մուտացիաներ, դիմադրողականություն՝ հակաբիոտիկների դեմ և այլն:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4200
    ԳՁՕ-ի առաջացման մեկ այլ պատճառը հսկայական շահույթն է: Տրանսգենն ինքնին չի կարող վնասել մարդուն, քանի որ այսպիսի գենը չի կարող միայնակ ինտեգրվել մարդու գենետիկ կոդի մեջ: Սակայն, անցնելով իր ճանապարհն օրգանիզմի մեջ, այն արհեստականորեն սպիտակուցների սինթեզ է առաջացնում, որն ամենաքիչը կարող է հանգեցնել ալերգիայի առաջացման: Ինչպես նաեւ նկատվում է դիմադրողականության զգալի անկում ու նյութափոխանակության խանգարում: Տրանսգենի հասցրած վնասներն այսքանով չեն սահմանափակվում, քանզի այն առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի խանգարում: Գենետիկապես ձեւափոխված մթերքները կարող են աղիներում մուտացիայի ենթարկվելով` առաջացնել քաղցկեղ: Ռուսաստանի գիտնականներն իրականացրել են անկախ հետաքննություն կենդանիների վրա՝ նրանց կերակրելով ԳՁՕ պարունակող կերով: Պարզվել է, որ կենդանիների մեծ մասը չի կարող սերունդ ունենալ, բացի այդ, նրանց մոտ ուռուցք է հայտնաբերվել: Չբերություն, ահա թե ինչի կարող է հանգեցնել գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի (ԳՄՄ) հաճախակի օգտագործումը: Ընդ որում, այդ կենդանիները, որոնք այնուամենայնիվ ծնվել են, ունեցել են ակնհայտ մուտացիաներ, իսկ այսպիսի խեղումներով ծնված կենդանիներն այլեւս սերունդ չեն թողել: Իրականում որքանո՞վ է վնասակար ձեւափոխված սնունդը: Բացահայտ դրա մասին ոչ ոք չի ասի, պարզապես եկեք մտածենք, թե կարո՞ղ է արդյոք ապահով լինել այն սնունդը, որում առկա է բոլորովին այլ` «թափառող» գեն: Ճանապարհը, որն ընտրել է ժամանակակից հասարակությունը, ճանապարհ է դեպի անդունդ: Այն հավաքական ինքնասպանություն է ձգված ժամանակի մեջ…

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2018
    Հասցե
    ք. Վանաձոր
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    15169
    Ներկայումս գենետիկական մոդիֆիկացիաների հիմնական տեսակը հանդիսանում է տրանսգենների օգտագործումը տրանսգենային օրգանիզմների ստեղծման համար։ Օրգանիզմը, որի գենոտիպը արհեստականորեն փոխվում է գենային ինժեներիայի մեթոդներով կոչվում է գենոտիպորեն մոդիֆիկացված օրգանիզմ։ Դա վերաբերվում է բույսերին, կենդանիներին և միկրոօրգանիզմներին։ Գենետիկական փոփոխությունները, որպես օրենք, արվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Գենետիկական մոդիֆիկացիան ի տարբերություն պատահական բնական մուտացիոն պրոցեսի, օրգանիզմի գենոտիպի նպատակաուղղված փոփոխություն է։ Գյուղատնտեսության մեջ և սննդի արդյունաբերությունում ԳՄՕ ասելով հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնց գենոմում փոփոխվել է 1 կամ մի քանի տրանսգեն։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    Կարմիր վարսերը
    Մարդկանց 4-5 տոկոսի մոտ է միայն առկա այս մուտացիան: Այն առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվողների մոտ: Կարծիք, կա որ այս գենը կարող է վերանալ՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով:

    Կապույտ աչքերը

    Ներկայում աշխարհի բնակչության 8 տոկոսն է կապուտաչյա: Գիտնականների կարծիքով 6-10 000 տարի առաջ՝ նախքան մուտացիայի տեղի ունենալը, մարդիկ շագանակագույն աչքեր ունեին: Կապուտաչյա բնակիչներն առաջինը հայտնվել են Եվրոպայի տարածքում: Աչքերի կապույտ գույնը պայմանավորված է OCA2 կոչվող գենի փոփոխությամբ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    76
    Հեղինակության աստիճան
    3352
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարմիր վարսերը
    Մարդկանց 4-5 տոկոսի մոտ է միայն առկա այս մուտացիան: Այն առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվողների մոտ: Կարծիք, կա որ այս գենը կարող է վերանալ՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով:

    Կապույտ աչքերը

    Ներկայում աշխարհի բնակչության 8 տոկոսն է կապուտաչյա: Գիտնականների կարծիքով 6-10 000 տարի առաջ՝ նախքան մուտացիայի տեղի ունենալը, մարդիկ շագանակագույն աչքեր ունեին: Կապուտաչյա բնակիչներն առաջինը հայտնվել են Եվրոպայի տարածքում: Աչքերի կապույտ գույնը պայմանավորված է OCA2 կոչվող գենի փոփոխությամբ:
    Ռուսաստանի գիտնականներն իրականացրել են անկախ հետաքննություն կենդանիների վրա՝ նրանց կերակրելով ԳՁՕ պարունակող կերով: Պարզվել է, որ կենդանիների մեծ մասը չի կարող սերունդ ունենալ, բացի այդ, նրանց մոտ ուռուցք է հայտնաբերվել: Չբերություն, ահա թե ինչի կարող է հանգեցնել գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի (ԳՄՄ) հաճախակի օգտագործումը: Ընդ որում, այդ կենդանիները, որոնք այնուամենայնիվ ծնվել են, ունեցել են ակնհայտ մուտացիաներ, իսկ այսպիսի խեղումներով ծնված կենդանիներն այլեւս սերունդ չեն թողել: Իրականում որքանո՞վ է վնասակար ձեւափոխված սնունդը: Բացահայտ դրա մասին ոչ ոք չի ասի, պարզապես եկեք մտածենք, թե կարո՞ղ է արդյոք ապահով լինել այն սնունդը, որում առկա է բոլորովին այլ` «թափառող» գեն: Ճանապարհը, որն ընտրել է ժամանակակից հասարակությունը, ճանապարհ է դեպի անդունդ: Այն հավաքական ինքնասպանություն է ձգված ժամանակի մեջ…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    6895
    ԳՁ մշակաբույսերի դիմացկունությունը հերբիցիդների նկատմամբ կարող է փոխանցվել վայրի բույսերին և այդ դեպքում կծագեբ գերմոլախոտեր, որոնց ոչնչացման համար կպահանջ-վեն հեռբեցիդների զգալիորենավելի մեծ քանակություններ: ԱՄՆ-ում հայտնաբերվել է գերմո-լախոտ, որը կայուն է գլիֆուսսատ հերբիցիդի ազդեցության նկատմամբ:
    Թունաքիմիկատների նկատմամբ դիմացկուն բույսերի ծագելը գիտնականների կարծիքով կնպաստի նաև գերվնասատուների հանդես գալուն,որոնց դեմ պայքարելու համար կպահանջ-վեն ավելի ուժեղ պեստիցիդներ: ԳՁ բույսերը կարող են դուրս մղել բնական ֆլորան, խաթարել դարեր, հազարամյակների ընթացքում ձևավորված համակարգերի կյանքը: Հատկապես վտան-գավոր է, երբ փորձը դրվում է բնության մեջ և ստեղծվում են զանգվածային օգտագործման մթերքներ չստուգված և չկանխատեսվող հետևանքներով:
    Որոշ երկրներում առաջարկվում է առանձին տարածքները պահել ազատ ԳՁՕ-ներից: Սակայն այդ բույսերի ծաղկեփոշին քամու միջոցով տեղափոխվում է տասնյակ կիլոմետրեր: Ընկնելով ազգակից բույսերի վրա այն կարող է փոփոխել նրանց բնույթը և վերջիններս կարող են ձեռք բերել թունավոր հատկանիշներ և դառնալ բնության աղտոտման մշտական աղբյուր:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    6895
    ԳՁ բույսերի ծաղկեփոշին վնասակար ազդեցություն կունենա միջատների վրա , այդ թվում նաև օգտակարների վրա: Գերմանացի գիտնական Հանցը ապացուցել է , որ տուրնեպսի փո-փոխված գենը ներթափանցում է մեղուների ստամոքսում ապրող բակտերիաների մեջ և սկս-վում է մուտացիայի ենթարկվել:Շոտլանդացի գիտնական Պուշտեին փոփոխություններ է հայտ-նաբերել կոլորադյան բզեզի նկատմամբ դիմացկուն տրանսգենային կարտոֆիլով սնվող առնետների ներքին օրգաններում:
    ԳՁ ծառատեսակների ներկայությամբ սովորական ծառերը դառնում են անմրցունակ լույսի հողի, ջրի համար պայքարում: նրանք դուրս են մղում բնիկ բույսերին և աղայնացնում են հողը:
    Ունենալով մեծ բարձրություն ԳՁ բույսերը փոշոտվում են օդից: Դա շրջապատում սպա-նում է ամբողջ կենդանականը: Կարելի է ենթադրել, որ անտառները վերականգնելու փոխարեն այլափոխված ծառերը կարող են դրանք ոչնչացնել:
    Monsanto կորպորացիան Նորզելանդական հետազոտական կենտրոնի հետ միասին մշա-կել է տերմինատորական ծառերի ստեղծման եղանակը: Այդ ծառերը երկրորդ սերունդ չեն տա-լիս, արտադրում են թույներ, սպանում են միջատների թրթուրներին: Վայրի բնության համաշ-խարհային ֆոնդը և Գրինփիս էկոլոգիական կազմակերպությունը կոչ են անում համաշխար-հային արգելք դնել ԳՁ ծառերի աճեցման դեմ:
    Բնության մեջ ԳՁՕ տարածման կարևոր աղբյուրներից են սերմերը և տնկանյութը:Սակայն դրանց վերահսկումը դժվար է իրականացնել:Բնական պայմաններում սերմերը գաղթում են` անտեսելով տարածքային սահմանները, և երկիր են ներմուծվում անլեգալ ճանապարհով:
    Monsanto կորպորացիան արգելում է ագարակատերերին ցանել իրենց սերմերը որոնք ստացվել են նախորդ տարվա բերքից:
    Շրջակա միջավայրում կան հսկայական թվով մանրէներ որոնց զգալի մասը դեռևս չի ուսումնասիրված: Բնության, մասնավորապես` հողի մեջ ԳՁՕ-ի գիտակցորեն կամ պատա-հական ներմուծումը կխախտի` կոհամակարգերի հավասարակշռությունը: Դա կարող է հան-գեցնել ոչ միայն հայտնի, այլև, դեռևս անհայտ մանրէների օգտակար կամ վնասակար գործու-նեության ակտիվացմանը: Հնարավոր նոր ախտածին մանրէների ծագումը, ինչպես նաև օտա-րածին գեների փոխանցումը տրանսգենմային մանրէներից բնական շտամների մեջ:
    ԳՁՕ-ների և դրանցից մթերքի ստացումը վերածվել է մեծ բիզնեսի, որը կենտրոնացված է մի քանի միյազգային կորպորացիաների ձեռքում:Ներկայումս ուժգնորեն ֆինանսավորվում են կենսատեխնոլոգիական մշակումները և սերմերի արտադրությունը:
    Շատ երկրներում բնակչությունը տեղեկատվական վակումի մեջ է: Գնորդը չի էլ ենթա-դրում, որ գնում և օգտագործում է ոչ թե ավանդական մթերքները, այլ գենետիկական խառ-նուրդ: Իսկ այդ երկրները, միաժամանակ, հեռանկարային են դառնում ոչ միայն որպես շուկա` գենետիկորեն ձևափոխված մթերքներ վաճառելու, այլև որպես դաշտային փորձեր իրագործելու տարածքներ:Այսպես, ''խաղաղ'' կերպով գրավվում է շուկան, և գյուղատնտեսական կուլտուրա-ների ավանդական սորտերը փոխարինվում են այլափոխվածներով:
    ԳՁՕ-ի չվերահսկվող աճն առաջ է բերել հասարակության և գիտնականների անհանգըս-տությունը: Ամբողջ աշխարհի էկոլոգիական կազմակերպությունները կառավարություններից պահանջում են արգելել դրանց ներդրումը:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    6895
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարմիր վարսերը
    Մարդկանց 4-5 տոկոսի մոտ է միայն առկա այս մուտացիան: Այն առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվողների մոտ: Կարծիք, կա որ այս գենը կարող է վերանալ՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով:

    Կապույտ աչքերը

    Ներկայում աշխարհի բնակչության 8 տոկոսն է կապուտաչյա: Գիտնականների կարծիքով 6-10 000 տարի առաջ՝ նախքան մուտացիայի տեղի ունենալը, մարդիկ շագանակագույն աչքեր ունեին: Կապուտաչյա բնակիչներն առաջինը հայտնվել են Եվրոպայի տարածքում: Աչքերի կապույտ գույնը պայմանավորված է OCA2 կոչվող գենի փոփոխությամբ:
    Շնորհակալություն հարգելի Քրիստինե հետաքրքիր տեղեկություն հաղորդելու համար։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    3997
    «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
    https://www.e-draft.am/projects/1178/about

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •