+ Կատարել գրառում
Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 100 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Տրամաբանական սխալները մաթեմատիկայում

  1. #91
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    7734
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի բնորոշ սխալները և դրանց պատճառները

    Միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքները մաթեմատիկայի որոշ չափով բարելավվում է, սակայն դեռևս չի բավարարում բոլոր պահանջներին, որոնք ներկայացնում են ժամանականկից դպրոցը: Աշակերտները չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, որ բացահաըտեն ուսումնասիրվող խնդիրների կապը: Չեն կարողանում կատարել անհչաժեշտ եզրահանգումներ և ընդհանրացումներ մաթեմատիկական դատողություններում, չե ընկալում խնդիրների լուծման իրական իմաստը, դժվարանում են բերել խնդրի վերաբերյալ համապատասխան օրինակներ, իվիճակի չեն բացատրել, ինչ նշանակություն ունի ուսումնասիրվող հարցը մաթեմատիկայի դասընթացում և իրական կյանքում: Մեծ մասամբ աշակերտներն դժվարությունների նշում են հանրահաշվի, եչկրաչափության , եռանկյունաչափական տարբեր բանաձևեր , բայց դժվարանում են բնութագրել բանաձևի մեջ մտնող մեծությունները և կիրառել դրան խնդիրների լուծման ժամանակ: Սովորաբար աշակերտները կարողանում են պատասխանել հարցերին այնպես, ինչպես դրանք ձևակերպված են գրում, բայց դժվարանում են պատասխանել այդ նույն հարցին, եթե այն ձևկերպվում է ուրիշ ձևով: Խնդիրների լուծման ժամանակ կատարված նշումները, գործողությունները, ձևափոխությունները ոչ միշտ են կատարվում ճիշտ, հաջորդաբար և ռացիոնալ: Սովորողները հաճախ թույլ են տալիս սխալներ զանազան գործողություններ և ձևափոխություններ և ձևափոխություններ կտարելու ընթացքում, որոն շատ են խանգարում հետագա մաթեմատիկական հաշվարկներին: Այդ սխալները <<մաթեմատիկական>> վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր սխալվում են և և նրանց համար ովքեր դրանք լսում են:
    Հարգելի Լիլիթ, երբ երեխաները որևէ հարցի սխալ պատասխան են տալիս, որոշ ուսուցիչներ խիստ զայրանում են` դասը չսովորելու կամ չհասկանալու համար: Դպրոցական ուսումնառության ամբողջ ընթացքում աշակերտները հարյուրավոր և հազարավոր դեպքերի հիման վրա համոզվում են, որ չի կարելի սխալներ անել: Արդյունքն այն է լինում, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել, որովհետև վախենում են սխալվելուց:
    Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխաններ կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Ճապոնիայում ուսուցիչները հատուկ դասեր են անցկացնում երեխաներին խնդրելով վերլուծել իրենց մաթեմատիկական մտածողության մեջ տեղ գտած սխալները: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #92
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ, երբ երեխաները որևէ հարցի սխալ պատասխան են տալիս, որոշ ուսուցիչներ խիստ զայրանում են` դասը չսովորելու կամ չհասկանալու համար: Դպրոցական ուսումնառության ամբողջ ընթացքում աշակերտները հարյուրավոր և հազարավոր դեպքերի հիման վրա համոզվում են, որ չի կարելի սխալներ անել: Արդյունքն այն է լինում, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել, որովհետև վախենում են սխալվելուց:
    Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխաններ կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Ճապոնիայում ուսուցիչները հատուկ դասեր են անցկացնում երեխաներին խնդրելով վերլուծել իրենց մաթեմատիկական մտածողության մեջ տեղ գտած սխալները: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Լաուրա, շնորհակակ եմ թեմայի քննարկմանը միանալու համար, մեծերից մեկն ասել է, որ ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին : Առավել երջանիկ են այն ուսուցիչները, որոնց աշխատանքը գնահատոմ են իրենց աշակերտները: Ուսուցչի դերը շատ կարևոր աշակերտի ձևավորման , կայացման և գիտելիքների ամբարման գործում:

    Ուսուցչի դերը միայն դասարանում աշակերտների առջև կանգնելը և դաս տալու մեջ չէ կայանում: Իրականում, չնայած ուսուցիչը իր օրվա մեծ մասը անցկացնում է դասարանում, ուսուցման գործոնը միայն աշխատանքի , ուսուցման գործոնը միայն աշխատանքի մի մասն է համարվում: Վարպետ ուսուցիչը հասկանում է, որ բացի աշակերտին գիտելիք տալուց նա նաև պատասխանատու է աշակերտի բարեհաջող անցած օրվա համար, և որակյալ կրթություն տալու համար: Կարևոր է ուսուցչի դերը թե երեխայի կյանքում և թէ կրթութայն գործում: Ուսուցիչը լիազորված է հասարակության և մանկավարժական հանրույթի կողմից կատարելու որոշակի դաստիարակչական գործառույթներ: Մանկավարժական գործընթացում շատ կարևոր է ուսուցչի պատրաստվածության մակարդակը:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #93
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    7734
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի բնորոշ սխալները և դրանց պատճառները

    Միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքները մաթեմատիկայի որոշ չափով բարելավվում է, սակայն դեռևս չի բավարարում բոլոր պահանջներին, որոնք ներկայացնում են ժամանականկից դպրոցը: Աշակերտները չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, որ բացահաըտեն ուսումնասիրվող խնդիրների կապը: Չեն կարողանում կատարել անհչաժեշտ եզրահանգումներ և ընդհանրացումներ մաթեմատիկական դատողություններում, չե ընկալում խնդիրների լուծման իրական իմաստը, դժվարանում են բերել խնդրի վերաբերյալ համապատասխան օրինակներ, իվիճակի չեն բացատրել, ինչ նշանակություն ունի ուսումնասիրվող հարցը մաթեմատիկայի դասընթացում և իրական կյանքում: Մեծ մասամբ աշակերտներն դժվարությունների նշում են հանրահաշվի, եչկրաչափության , եռանկյունաչափական տարբեր բանաձևեր , բայց դժվարանում են բնութագրել բանաձևի մեջ մտնող մեծությունները և կիրառել դրան խնդիրների լուծման ժամանակ: Սովորաբար աշակերտները կարողանում են պատասխանել հարցերին այնպես, ինչպես դրանք ձևակերպված են գրում, բայց դժվարանում են պատասխանել այդ նույն հարցին, եթե այն ձևկերպվում է ուրիշ ձևով: Խնդիրների լուծման ժամանակ կատարված նշումները, գործողությունները, ձևափոխությունները ոչ միշտ են կատարվում ճիշտ, հաջորդաբար և ռացիոնալ: Սովորողները հաճախ թույլ են տալիս սխալներ զանազան գործողություններ և ձևափոխություններ և ձևափոխություններ կտարելու ընթացքում, որոն շատ են խանգարում հետագա մաթեմատիկական հաշվարկներին: Այդ սխալները <<մաթեմատիկական>> վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր սխալվում են և և նրանց համար ովքեր դրանք լսում են:
    Գոյություն ունի ամբողջ կյանքի ընթացքում սովորելու հինգ չափորոշիչներ, որոնք հատկապես կարևորում ենք գործունեության վրա հիմնված գնահատման և յուրացման չափանիշների հետ համատեղելիության տեսանկյունից, որոնցից ցանկանում եմ անդրադառնալ համալիր մտածողության չափորոշչին, որի 13 ճանաչված բաղադրիչներից է սխալների վերլուծության ռազմավարությունը:
    Սխալների վերլուծությունը ներառում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ յուրահատուկ սխալներիտեսակների պարզումն ու նկարագրությունը:
    ա)Պարզում և ներկայացնում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող ակնառու սխալները:
    բ)Ճշտորեն մեկնաբանում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող սխալների հետևանքները
    գ)պարզում և ներկայացնում է տրված ընդհանրացումներից կամ սկզբունքներից բխող տրամաբանական հետևանքները

    Այս ամենից հետևում է, որ սխալների վերլուծությունը զարգացնում է սովորողների մտածողությունը: Սակայն կարևոր է տվյալ դեպքում ուսուցչի վարպետությունը, որն էլ բացահայտում, վեր է հանում աշակերտների սխալները և դրանք վերլուծելով, ճիշտը բացատրելով աշակերտներին սովորեցնում է ճիշտ մաթեմատիկական հաշվարկներ կատարել:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #94
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոֆիզմը կոչվում է հայտարարություն, որոնց մեջ կան աննկատելի և նուրբ սխալներ: Հայտնի սոփեստներից է Պրոտագորասը, Անտիֆոնը, Հիպպիասը, Պրոդիքուսը, Լիքոֆրոնը: Արիստոտելը սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն:
    Իսկ հիմա եկեք ապացուցենք.
    Օրինակ՝ ապացուցենք, որ 2=3:
    (2-5/2)^2=(3-5/2)^2:
    հետևաբար երկու մասից արմատ հանելով ստանում ենք`
    2-5/2 = 3 — 5/2
    և կրճատելով երկու մասերից 5/2-ը, ստանում ենք 2=3:
    Այստեղ x^y-ը նշանակում է x-ի y աստիճան:
    Արմատ հանելիս մոդուլի նշանը բաց է թողնված. (-0.5)^2 = (0.5)^2 => |-0.5| = |0.5|: Հետևաբար, վերջին քայլում 5/2 գումարել չենք կարող:
    Իսկ հիմա եկենք ապացուցենք, որ 2 = 1
    a = b
    երկու կողմերը բազմապատկենք a-ով՝ a² = ab
    b²` a² – b² = ab – b²
    (a + b)(a – b) = b(a – b)²
    (a – b)-ն՝ (a + b) = b
    a = 0, a` a + a = a
    2a = a
    2 = 1
    Հարգելի Անահիտ Ձեր գրած օրինակում(2-5/2)^2=(3-5/2)^2:
    հետևաբար երկու մասից արմատ հանելով ստանում ենք`
    2-5/2 = 3 — 5/2, թույլ է տրված մաթեմատիկական սխալ ճիշտ պատասխանն է՝ √((2-5/2)(_^2) ) =|2-5/2|=1/2 √((3-5/2)(_^2) ) =|3-5/2|=1/2, ուստի ստացվում է 1/2=1/2

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #95
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Անտինոմիա
    «Կոկորդիլոս»... պարադոքս

    Կոկորդիլոսը եգիպտուհու ձեռքից խլեց երեխային:Կինը աղերսեց վերադարձնել երեխային:Կոկորդիլոսը «կոկորդիլոսի արցունքներ» թափելով ասաց.
    -Ես քեզ հնարավորություն կտամ ետ ստանալու երեխային ,միայն գուշակիր ՝կտամ ,թե ՝ոչ :Եթե ճիշտ պատասխանեցիր ՝կտամ երեխային ,եթե չգուշակեցիր՝ոչ:
    Մայրը պատասխանեց.
    -Դու չես տա երեխային:
    -Չեմ տա երեխային,-պատասխանեց կոկորդիլոսը,-դու կամ ճիշտ ասեցիր կամ սուտ :Եթե այն ,որ չեմ տա երեխային՝ճիշտ է ,ես չեմ տա նրան,քանի որ ասվածը ճիշտ չի լինի :Եթե ասվածը ճիշտ չէ՝ ուրեմն դու չես գուշակել ,ու ես պայմանի համաձայն չեմ վերադարձնի երեխային:
    Սակայն մորն այս փաստարկը համոզիչ չթվաց.
    -Բայց եթե ես ճիշտ եմ ասել ,ուրեմն դու կտաս ինձ երեխային ,ինչպես որ պայմանավորվել էինք:Եթե ես չեմ գուշակել,որ կտաս երեխային ,ուրեմն դու պետք է վերադարձնես ,այլապես իմ կողմից ասվածը ճիշտ չի լինի ...
    Ո՞վ է ճիշտ:Մայրը ,թե՞ կոկորդիլոսը :Ի՞նչ է պարտավորեցնում կոկորդիլոսի տված խոստումը:Տալ երեխային,թե՞ հակառակը՝ չտալ :Երկուսը միաժամանակ: Այս խոստումը ներքուստ հակասական է և ,հետևաբար, տրամաբանության օրենքի ուժով անկատարելի ...
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: Երեկ, 13:07:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #96
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Սոփեստություն. Դու չգիտես այն ,ինչ գիտես..)))
    45bf47bee6291433d1103629d30ec28a.jpg
    Հայտնի սոփեստներ. Պրոտագորաս,Անտիֆոն,Հիպպիաս,Պրոդիքուս,Լիքոֆրոն...

    Սենեկան նրանց համեմատում էր աճպարարների հետ... Իսկ Բեկոնը բոլոր նրանց ,ովքեր դիմում էին կեղծ փիլիսոփայությանը, իմաստակությանը, համեմատում էր աղվեսի հետ ,որը լավ հանցույցներ է անում ...և նա ,ով քանդում էր այդ հանգույցները, բացահայտում սոֆիզմը՝ հետքի վրա ընկնող հիանալի որսաշուն էր ...))
    Սոկրատեսը միշտ հակադրվում էր սոփեստներին ,համարում նրանց պարծենկոտ «գիտունիկներ» ,որոնք օգտագործելով տրամաբանական մեթոդներ, ապացուցում են այն ճշմարտությունը ,որը հենց նոր վճռաբար մերժել էին...
    Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում այն,ինչին հավատացել են...հետևաբար ,բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...



    Սոփեստները իսկապես մտքի աճպարարներ էին ,որոնք կարող էին լավ կառուցված միտքը վերջում աղավաղել ՝ կազմելով իրականությանը չհամապատասխանող հետևանք...

    Կան շատ սոփեստություններ ,որոնք պահպանվել են մինչև մեր օրերը ...
    Օրինակ, «գողի» վերաբերյալ սոփեստությունը հետևյալն է.
    «Գողը չի ուզում որևէ վատ բան ձեռք բերել:Լավ բանի ձեռքբերումը ՝լավ գործ է,հետևաբար գողը լավն է ցանկանում...»)):

    Մեկ ուրիշ օրինակ.
    «Դեղը ,որը ընդունում է հիվանդը՝բարի է:Որքան շատ բարություն ,այնքան լավ...ուրեմն դեղը հարկավոր է ընդունել մեծ չափաբաժնով» : )))

    «Նստածը վեր կացավ: Ով վեր կացավ ՝կանգնած է,հետևաբար ՝նստածը կանգնած է» :

    «Սոկրատեսը մարդ է...Մարդը նույնը չէ ,ինչ որ Սոկրատեսը
    ,ուրեմն Սոկրատեսն մի ինչ-որ այլ բան է ,քան Սոկրատեսը »))

    Սոփեստները դիտավորյալ խախտում էին տրամաբանական կանոնները ,սովորաբար նրանք մանրակրկիտորեն քողարկվելով ճշմարիտ դատողությունների ներքո,թույլ էին տալիս միտումանվոր սխալներ ,որի նպատակն էր ամեն գնով շփոթեցնել,ապակողմնորոշել հակառակորդին և խճճելով նրա մտքի ընթացքը՝ բանավեճում հաղթանակ տանել...
    Առանց այնպիսի «զենքի »,ինչպիսին տրամաբանությունն էր ,վեճի մեջ սոփեստների հակառակորդները հակադրվելու ոչինչ չունեին ,չնայած որ լավ հասկանում էին սոփեստների դատողությունների կեղծավորությունն ու ստությունը...Հին աշխարհում այս տեսակ բանավեճերը շատ հաճախ ավարտվում էին ծեծկռտուքով ...)))
    Սոփեստությունը ,չնայած իր բոլոր բացասական կողմերի ,ուներ նաև իր հակառակ ու բավականին հետաքրքիր կողմը:Շատ հաճախ ապացույցի խնդիրը նրանք դնում են թաքնված ձևով :Հենց սոփեստներից սկսվեց ապացույցի ու հերքման ըմբռնումն ու ուսումնասիրությունը՝ապացուցողական մտածողությունը...

    Կարո՞ղ է ամենակարող աստված ստեղծել մի բան ,որը կոչնչացնի իրեն:
    Եթե չի կարող՝նա ամենակարող չէ:Իսկ եթե կարող է ՝դարձյալ ամենակարող չէ,քանզի ենթակա է ոչնչացման :

    Դու չգիտես այն ,ինչ գիտես:

    -Գիտե՞ս դու ,թե ինչ եմ ուզում հարցնել քեզ:
    -Ոչ:
    -Գիտե՞ս արդյոք դու,որ առաքինությունը լավ բան է:
    -Գիտեմ:
    -Հենց այդ մասին էլ ես ուզում էի հարցնել քեզ:
    Իսկ դու,պարզվում է,չգիտես այն ,ինչ գիտես: ))»

    Եթե որևէ մեկն ասում է ,որ ինքը ստում է , ստո՞ւմ է արդյոք ,թե՞ ասում է ճշմարտությունը:
    Ենթադրենք նա ճիշտ է ասում ,կնշանակի ,որ ճիշտ է այն ,որ նա ստում է(որն էլ նա պնդում է) : Ուրեմն ,դուրս է գալիս ,որ ստում է :Եթե նա ստում է ,ուրեմն հենց դա էլ բացեիբաց ընդունում է:



    Դու ունես այն, ինչ դու չես կորցրել :Դու կոտոշ(կամ եղջյուր...եղջերափող )))» չե՞ս կորցրել,ուրեմն դու այն ունես

    Հերակլիտը հայտարարելով ,որ .«Ամեն ինչ հոսում է»,բացատրեց ,որ նույն գետը երկու անգամ չես մտնի:Երբ գետը մտնողը նորից մտնի ,գետում արդեն ուրիշ ջուր կհոսի :
    Կրատիլուսը ուրիշ եզրակացություն արեց :Նույն գետը նույնիսկ մի անգամ չես կարող մտնել.մինչ դու մտնում ես ,այն արդեն փոխվում է:

    Լիքը բաժակը հավասա՞ր է դատարկին:
    Թող լինի կիսով չափ ջրով լցված բաժակ :Այդ ժամանակ կարելի՞ է ասել,որ կիսով չափ լցված բաժակը հավասար է կիսով չափ դատարկ բաժակին:Ավելացնելով հավասարության երկու մասը երկու անգամ ,կստանաք ,որ լիքը բաժակը հավասար է դատարկ բաժակին:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #97
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա եք առաջարկել, հարգելի՛ ԼԻԼԻԹ: Այստեղ կարծում եմ կարելի է խոսել մաթեմատիկական տրամաբանության մասին:
    Մաթեմատիկական տրամաբանության հիմնական հասկացությունը ասույթն է: Այդպես են անվանում ցանակացած պատմողական նախադասություն, որի մասին հայտնի է, որ նա կամ ճշմարիտ է կամ՝ կեղծ: Ասույթները կարող են արտահայտվել բառերի, ինչպես նաև մաթեմատիկական, քիմիական և այլ նշաններով:օրինակներ.
    1. Մարսն ավելի հեռու է, քան Վեներան: Ճշմարիտ ասույթ
    2. 2+6>8 , կեղծ ասույթ
    3. 2+6>8, կեղծ ասույթ:
    Ոչ ամեն տեսակ նախադասություն է ասույթ:Օրինակ, բացականչական և հարցական նախադասություններն ասույթներ չեն: Ասույթներ չեն նաև սահմանումները: Օրինակ՝ <<Եռանկյան գագաթը հակադիր կողմի միջնակետին միացնող հատվածը կարվում է միջնագիծ>>: Սահմանումները չեն կարող լինել ճշմաիրտ կամ կեղծ, նրանք միայն հաստատում են տերմինների ընդունված օգտագործումը:
    Ասույթներ չեն նաև << նա խաժակն է>> կամ <<x2-4x+3=0>> նախադասությունները, նրանցում ցույց չի տրված, թե որ մարդու մասին է խոսքը կամ ո՞ր թվի համար է ճիշտ նշված հավասարությունը:Փոփոխականներով այդպիսի նախադասություններն անվանում են ասույթային ձևեր: Նշենք, որ <<Որոշ մարդիկ խաժակն են>> կամ <<Բոլոր x-երի համար x2-4x+3=0 հավասարությունը ճիշտ է>> նախադասությունն արդեն ասույթ է:Նրանցից առաջինը ճշմարիտ է, իսկ երկրորդը՝ կեղծ:

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան
    https://forum.armedu.am/showthread.p...82%D5%B4/page6
    https://forum.armedu.am/usercp.php
    Շնորհակալ եմ հարգելի Նարիա հետաքրքիր մտքերով կիսվելի և թեմայի քննարկումներում ակտիվ մասնակցության համար, փոքրիկ մեջբերում կատարեմ
    «Սոկրատեսը մարդ է...Մարդը նույնը չէ ,ինչ որ Սոկրատեսը , ուրեմն Սոկրատեսն մի ինչ-որ այլ բան է ,քան Սոկրատեսը »))

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #98
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա եք առաջարկել, հարգելի՛ ԼԻԼԻԹ: Այստեղ կարծում եմ կարելի է խոսել մաթեմատիկական տրամաբանության մասին:
    Մաթեմատիկական տրամաբանության հիմնական հասկացությունը ասույթն է: Այդպես են անվանում ցանակացած պատմողական նախադասություն, որի մասին հայտնի է, որ նա կամ ճշմարիտ է կամ՝ կեղծ: Ասույթները կարող են արտահայտվել բառերի, ինչպես նաև մաթեմատիկական, քիմիական և այլ նշաններով:օրինակներ.
    1. Մարսն ավելի հեռու է, քան Վեներան: Ճշմարիտ ասույթ
    2. 2+6>8 , կեղծ ասույթ
    3. 2+6>8, կեղծ ասույթ:
    Ոչ ամեն տեսակ նախադասություն է ասույթ:Օրինակ, բացականչական և հարցական նախադասություններն ասույթներ չեն: Ասույթներ չեն նաև սահմանումները: Օրինակ՝ <<Եռանկյան գագաթը հակադիր կողմի միջնակետին միացնող հատվածը կարվում է միջնագիծ>>: Սահմանումները չեն կարող լինել ճշմաիրտ կամ կեղծ, նրանք միայն հաստատում են տերմինների ընդունված օգտագործումը:
    Ասույթներ չեն նաև << նա խաժակն է>> կամ <<x2-4x+3=0>> նախադասությունները, նրանցում ցույց չի տրված, թե որ մարդու մասին է խոսքը կամ ո՞ր թվի համար է ճիշտ նշված հավասարությունը:Փոփոխականներով այդպիսի նախադասություններն անվանում են ասույթային ձևեր: Նշենք, որ <<Որոշ մարդիկ խաժակն են>> կամ <<Բոլոր x-երի համար x2-4x+3=0 հավասարությունը ճիշտ է>> նախադասությունն արդեն ասույթ է:Նրանցից առաջինը ճշմարիտ է, իսկ երկրորդը՝ կեղծ:

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան
    https://forum.armedu.am/showthread.p...82%D5%B4/page6
    https://forum.armedu.am/usercp.php
    Անտինոմիա
    «Կոկորդիլոս»... պարադոքս

    Կոկորդիլոսը եգիպտուհու ձեռքից խլեց երեխային:Կինը աղերսեց վերադարձնել երեխային:Կոկորդիլոսը «կոկորդիլոսի արցունքներ» թափելով ասաց.
    -Ես քեզ հնարավորություն կտամ ետ ստանալու երեխային ,միայն գուշակիր ՝կտամ ,թե ՝ոչ :Եթե ճիշտ պատասխանեցիր ՝կտամ երեխային ,եթե չգուշակեցիր՝ոչ:
    Մայրը պատասխանեց.
    -Դու չես տա երեխային:
    -Չեմ տա երեխային,-պատասխանեց կոկորդիլոսը,-դու կամ ճիշտ ասեցիր կամ սուտ :Եթե այն ,որ չեմ տա երեխային՝ճիշտ է ,ես չեմ տա նրան,քանի որ ասվածը ճիշտ չի լինի :Եթե ասվածը ճիշտ չէ՝ ուրեմն դու չես գուշակել ,ու ես պայմանի համաձայն չեմ վերադարձնի երեխային:
    Սակայն մորն այս փաստարկը համոզիչ չթվաց.
    -Բայց եթե ես ճիշտ եմ ասել ,ուրեմն դու կտաս ինձ երեխային ,ինչպես որ պայմանավորվել էինք:Եթե ես չեմ գուշակել,որ կտաս երեխային ,ուրեմն դու պետք է վերադարձնես ,այլապես իմ կողմից ասվածը ճիշտ չի լինի ...
    Ո՞վ է ճիշտ:Մայրը ,թե՞ կոկորդիլոսը :Ի՞նչ է պարտավորեցնում կոկորդիլոսի տված խոստումը:Տալ երեխային,թե՞ հակառակը՝ չտալ :Երկուսը միաժամանակ: Այս խոստումը ներքուստ հակասական է և ,հետևաբար, տրամաբանության օրենքի ուժով անկատարելի ...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #99
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիլիթ,քննարկման համար շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Ուսանողական տարիներին սոփեստության վերաբերյալ շատ հետաքրքիր զեկույց էի գրել,որի շուրջ հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին: Համոզված եմ, որ Ձեր թեմայի վերաբերյալ էլ հետաքրքիր քննարկումներ կլինեն, որին մեծ սիրով կհետևեմ և կմասնակցեմ:
    Շնորհակալ եմ Տաթև ջան թեմային ակտիվ մասնակցության համար։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #100
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    6744
    Հարգելի Լիլիթ սոփեստությունների մասին անվերջ կարող ենք հետքրքիր մթքեր, փաստարկներ ասել . սոփեստությունը խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանություն հարցերի ոլորտը, և դա նրանց պատմ․ ծառայությունն է։ Իմացաբունաթյան մեջ Սոփեսներին հակված էին ռելյատիիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշանական է Պրոտոգրասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենդիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտոգորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեսի Երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով․ ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան Սոփեսները։ Սոփեսները որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։ Սոփեսները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում է սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր ՍոփեսներՍոփեսների հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։ Կաղապար:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 10 12-ից ԱռաջինԱռաջին ... 89101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •