+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 101 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 139 հատից

Թեմա: Տրամաբանական սխալները մաթեմատիկայում

  1. #101
    Մասնակից Քրիստինե Սերյոգինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    3560
    Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #102
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՎԵՐՋ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԹԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ
    ԽԱՂԵՐԻՆ. ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽԱՂԱԼ ՄԻՏՔԸ,
    ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
    ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ
    Ի՞ՆՉ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՅՍ ԽԱՂԵՐԸ ԵՐԵԽԱՅԻՆ

    Խաղերը նախատեսված են բազմաթիվ անգամներ խաղալու համար:Խաղերով կարող են միաժամանակ խաղալ մի քանի երեխա:Խաղը մարզում է երեխայի հիշողությունը, տրամաբանությունը:Խաղի միջոցով երեխան կարող է ծանոթանալ իրեն անհայտ հեքիաթների, գուշակել հանելուկներ, հարստացնել գիտելիքները:Ի վերջո այս խաղերը ճանապարհ են դեպի գիրքը, որը ցավոք մեր կյանքում իր տեղը զիջել է համակարգչին ու հեռուստացույցին: Իսկ երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա համակարգչի, հատկապես համակարգչային խաղերի վատ ազդեցության մասին այսօր ահազանգում է աշխարհը: Դե ուրեմն եկեք միասին հեռու պահենք մեր երեխաներին վատ ու վնասակար սովորություններից:

    Տառախաղ-ԴոմինոԿցորդ 10514

    Խաղի ընթացքում երեխաները բառեր կազմելով` կբացահայտեն բառակազմության գաղտնիքները, կհարստացնեն հայերենի բառապաշարը, կսովորեն արագ կողմնորոշվել և լինել կարգապահ: Խաղը նախատեսված է 4 տարեկանից բարձր 1 և ավելի խաղացողների համար:

    Տուփը պարունակում է.
    84 քարտ


    Հանելուկների Աշխարհում Կցորդ 10515
    Խաղ՝ Հանելուկների Աշխարհում

    Խաղը նախատեսված է 3 տարեկանից բարձր 1-5 խաղացողների համար, որոնցից մեկը պետք է լինի խաղավարը: Խաղավարը կարդում է հանելուկը, իսկ մասնակիցները պետք է կռահեն հանելուկի պատասխանը և ճիշտ պատասխանողը վերցնում է խաղավարից այդ քարտը և դնում իր տախտակի պատասխանի վրա:

    Տուփը պարունակում է.
    4 խաղատախտակ, 48 քարտ
    Հարգելի Անահիտ խաղի և զննական պարագաների միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #103
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ հետաքրքրի թեմա եք վարում ։ Մաթեմատիկայում շատ կարևոր է տարրական դասարանում տրամաբանության զարգացումը ։
    Արդի կրթական համակարգում ընդհանրապես, տարրական դասարաններում
    մասնավորապես բացառիկ տեղ է հատկացվում ուսումնական գործընթացում սովորողների
    տրամաբանական մտածողության, ինքնուրույնության և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու,
    հաղորդակցական և այլ կարողությունների ձևավորմանը:
    Ուստի մերօրյա մանկավարժի խնդիրն է՝ սովորողի համար ստեղծել ուսումնական այնպիսի
    միջավայր, որտեղ նա կարողանա ազատ մտածել, իր գործունեությունն ինքնուրույն կազմակերպել,
    միևնույն երևույթի վերաբերյալ տարբեր տեսակետներ արտահայտել, այդ երևույթները համեմատել՝
    հիմնվելով օրինաչափությունների, օրենքների և փաստերի իմացության վրա, կարողանա սեփական դիտարկումների և ուրիշի փորձի հիման վրա իր կարծիքը ձևակերպել և հիմնավորել: Այս բոլոր
    գործընթացներն ուղղված են մի նպատակի՝ բացահայտել անձի մտավոր ներուժը՝ միաժամանակ զարգացնելով նրա մտածողությունը:
    Հարգելի Քրիստինե շնորհակալ եմ դրական արձագանքի համար , ներկայացնում եմ հետաքտքիր կայք այն կոչվում է տրամաբանության զարգացում, որտեղ կան մանկական հանրագիտարաններ , զարգացման խաղային գրքեր , զարգացնող գրականություն 12 - 17 տարեկանների համար , զարգացնող գրքեր մինչև 11 տարեկան երեխաների համա:
    http://www.gir.am/subcategory/tramabanutyan-zargacum

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #104
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոփեստները իսկապես մտքի աճպարարներ էին ,որոնք կարող էին լավ կառուցված միտքը վերջում աղավաղել ՝ կազմելով իրականությանը չհամապատասխանող հետևանք...

    Կան շատ սոփեստություններ ,որոնք պահպանվել են մինչև մեր օրերը ...
    Օրինակ, «գողի» վերաբերյալ սոփեստությունը հետևյալն է. «Գողը չի ուզում որևէ վատ բան ձեռք բերել:Լավ բանի ձեռքբերումը ՝լավ գործ է,հետևաբար գողը լավն է ցանկանում...»:

    Մեկ ուրիշ օրինակ.
    «Դեղը ,որը ընդունում է հիվանդը՝ բարի է:Որքան շատ բարություն ,այնքան լավ...ուրեմն դեղը հարկավոր է ընդունել մեծ չափաբաժնով» :

    «Նստածը վեր կացավ: Ով վեր կացավ՝ կանգնած է,հետևաբար՝ նստածը կանգնած է» :

    «Սոկրատեսը մարդ է...Մարդը նույնը չէ ,ինչ որ Սոկրատեսը ,ուրեմն Սոկրատեսն մի ինչ-որ այլ բան է ,քան Սոկրատեսը »:

    Սոփեստները դիտավորյալ խախտում էին տրամաբանական կանոնները ,սովորաբար նրանք քողարկվելով ճշմարիտ դատողությունների ներքո,թույլ էին տալիս միտումանվոր սխալներ ,որի նպատակն էր ամեն գնով շփոթեցնել,ապակողմնորոշել հակառակորդին և խճճելով նրա մտքի ընթացքը՝ բանավեճում հաղթանակ տանել... Առանց այնպիսի «զենքի »,ինչպիսին տրամաբանությունն էր ,վեճի մեջ սոփեստների հակառակորդները հակադրվելու ոչինչ չունեին ,չնայած որ լավ հասկանում էին սոփեստների դատողությունների կեղծավորությունն ու ստությունը...Հին աշխարհում այս տեսակ բանավեճերը շատ հաճախ ավարտվում էին ծեծկռտուքով ...)))
    Սոփեստությունը ,չնայած իր բոլոր բացասական կողմերի ,ուներ նաև իր հակառակ ու բավականին հետաքրքիր կողմը:Շատ հաճախ ապացույցի խնդիրը նրանք դնում են թաքնված ձևով :Հենց սոփեստներից սկսվեց ապացույցի ու հերքման ըմբռնումն ու ուսումնասիրությունը՝ապացուցողական մտածողությունը...

    Կարո՞ղ է ամենակարող աստված ստեղծել մի բան, որը կոչնչացնի իրեն:
    Եթե չի կարող՝ նա ամենակարող չէ:Իսկ եթե կարող է ՝դարձյալ ամենակարող չէ,քանզի ենթակա է ոչնչացման :

    Դու չգիտես այն ,ինչ գիտես:

    -Գիտե՞ս դու ,թե ինչ եմ ուզում հարցնել քեզ:
    -Ոչ:
    -Գիտե՞ս արդյոք դու,որ առաքինությունը լավ բան է:
    -Գիտեմ:
    -Հենց այդ մասին էլ ես ուզում էի հարցնել քեզ:
    Իսկ դու,պարզվում է,չգիտես այն ,ինչ գիտես: ))»

    Եթե որևէ մեկն ասում է ,որ ինքը ստում է , ստո՞ւմ է արդյոք ,թե՞ ասում է ճշմարտությունը:Ենթադրենք նա ճիշտ է ասում ,կնշանակի ,որ ճիշտ է այն ,որ նա ստում է(որն էլ նա պնդում է) : Ուրեմն ,դուրս է գալիս ,որ ստում է :Եթե նա ստում է ,ուրեմն հենց դա էլ բացեիբաց ընդունում է:
    Կցորդ 9860
    Շնորհակալ եմ հարգելի Տաթևիկ , գիտեմ քեզ հոգեհարազատ թեմա եմ ընտրել, Ձեր մեթոդ միավորման նիստում բովանդակալից զեկուց էիր պատրաստել սոփեստությունների վերաբերյալ կան շատ սոփեստություններ ,որոնք պահպանվել են մինչև մեր օրերը …
    Օրինակ, «գողի» վերաբերյալ սոփեստությունը հետևյալն է.
    «Գողը չի ուզում որևէ վատ բան ձեռք բերել:Լավ բանի ձեռքբերումը ՝լավ գործ է,հետևաբար գողը լավն է ցանկանում…»)):
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 17.06.2019, 15:51:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #105
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
    Շատ լավ առաջարկ ունեք հարգելի Քրիստինե և ակնկալում եմ սիրելի կոլեգաներիս ակտիվ մասնակցությունը :Սոփեստները անտիկ մտավորականներն էին, ինտելիգենցիա: Ինչո՞ւ ինտելիգենցիա, որովհետև մյուսները արիստոկրատներ էին, հարուստներ: Oր.՝ Պլատոնի կամ Հերակլիտեսի համար տարօրինակ պետք է լիներ, եթե իրեն ասեին, որ ինքն իր իմաստության համար փող պիտի ստանա: Իսկ ահա սոփեստները իմաստնության ուսուցիչներ էին: Իրենք մտածելու, խոսելու, գործելու վճարովի ուսուցիչներ էին և իրենց գիտելիքները պարզապես վաճառում էին: Իրենց համար խնդիրը ճշմարտությունը չէր, ի տարբերություն Հերակլիտեսի, Պարմենիդեսի, որոնց ամբողջ համոզմունքն այն էր, որ իրենք գտել են ճիշտը, սրանց խնդիրը հաղթանակն էր վեճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, ես ձեզ կսովորեցնեմ ինչպես վիճեք, որ վեճում հաղթեք, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը: Դրա համար էլ Պլատոնն անվանում էր նրանց «շառլատաններ»:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #106
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոկրատեսը միշտ հակադրվում էր սոփեստներին ,համարում նրանց պարծենկոտ «գիտունիկներ» ,որոնք օգտագործելով տրամաբանական մեթոդներ, ապացուցում են այն ճշմարտությունը ,որը հենց նոր վճռաբար մերժել էին...
    Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում այն,ինչին հավատացել են...հետևաբար ,բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...
    Հարգելի Քրիստինե Ձեր գրառմանը կավելացնեմ սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #107
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ սոփեստությունների մասին անվերջ կարող ենք հետքրքիր մթքեր, փաստարկներ ասել . սոփեստությունը խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանություն հարցերի ոլորտը, և դա նրանց պատմ․ ծառայությունն է։ Իմացաբունաթյան մեջ Սոփեսներին հակված էին ռելյատիիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշանական է Պրոտոգրասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենդիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտոգորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեսի Երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով․ ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան Սոփեսները։ Սոփեսները որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։ Սոփեսները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում է սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր ՍոփեսներՍոփեսների հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։ Կաղապար:
    Շնորհակալ եմ հարգելի Անահիտ հետաքրքիր և ուսանելի ինֆորմացիա հաղորդելու համար:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #108
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    https://youtu.be/KLnYRolE3yo

    Սոփեստները անտիկ մտավորականներն էին, ինտելիգենցիա: Ինչո՞ւ ինտելիգենցիա, որովհետև մյուսները արիստոկրատներ էին, հարուստներ: Oր.՝ Պլատոնի կամ Հերակլիտեսի համար տարօրինակ պետք է լիներ, եթե իրեն ասեին, որ ինքն իր իմաստության համար փող պիտի ստանա: Իսկ ահա սոփեստները իմաստնության ուսուցիչներ էին: Իրենք մտածելու, խոսելու, գործելու վճարովի ուսուցիչներ էին և իրենց գիտելիքները պարզապես վաճառում էին: Իրենց համար խնդիրը ճշմարտությունը չէր, ի տարբերություն Հերակլիտեսի, Պարմենիդեսի, որոնց ամբողջ համոզմունքն այն էր, որ իրենք գտել են ճիշտը, սրանց խնդիրը հաղթանակն էր վեճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, ես ձեզ կսովորեցնեմ ինչպես վիճեք, որ վեճում հաղթեք, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը: Դրա համար էլ Պլատոնն անվանում էր նրանց «շառլատաններ»:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #109
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
    Հարգելի Քրիստինե շնորհակալ հետաքրքիր տեղեկույթի համար և Ձետ գրածին ավելացում կատարեմ . Նրանց գործելակերպի հիմքում ընկած էր համոզմունքը, որ ճշմարտությունը բացահայտելի չէ. ամեն ինչ հարաբերական է: Օրինակ, ասում էին՝ գեղեցիկը և տգեղը նույն բանն են: Ինչպե՞ս կարող է նույն բանը լինել: Շատ պարզ, ասում էին, պատկերացրեք՝ մարդկանց ասում են՝ եկեք, յուրաքանչյուրդ բերեք աշխարհի ամենատգեղ բանը: Մարդիկ կգան, տգեղ բաները կդնեն, կառաջանա տգեղ բաների կույտ: Հետո կասեք այդ նույն մարդկանց՝ դե հիմա եկեք և այս կույտից տարեք աշխարհի ամենագեղեցիկ բաները, և այդ կույտում ոչինչ չի մնա: Որովհետև այն, ինչ ինչ-որ մեկը բերել է որպես տգեղ, մյուսը կտանի իբրև գեղեցիկ, և կպարզվի, որ ի վերջո գեղեցիկն ու տգեղը բացարձակապես հարաբերական բաներ են:

    Եթե ամեն բանի մասին հնարավոր է երկու կարծիք, բայց մենք, այնուամենայնիվ, խնդիր ունենք աշխարհում կողմնորոշվելու, ապա մենք պետք է կատարենք ընտրություն այդ երկու կարծիքից, հետևաբար ո՞ր կարծիքը մենք պետք է այստեղ ընտրենք: Մենք ընտրում ենք այն կարծիքը, որը այդ պահին մեզ համար ավելի ցանկալի է: Այսինքն, այստեղից գալիս է Պրոտագորասի հիմնական թեզը՝ մարդն է չափը բոլոր իրերի՝ գոյություն ունեցող, որքանով որ նրանք գոյություն ունեն, գոյություն չունեցող, որքանով որ նրանք գոյություն չունեն:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #110
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Հարգելի Լիլիթ հետևում եմ Ձեր թեմայի քննարկումներին, այն բավականին հետաքրքիր ուսանելի է և սոփեստներ են բոլոր այն գրողներն ու արվեստագետները, ովքեր պնդում են, թե իրենց գրականագիտություն ու արվեստագիտություն պետք չէ, թե իրենք ստեղծագործում են՝ հաշվի չառնելով գրականագիտական կամ արվեստաբանական գնահատականները... Արվեստն ու գրականությունը արժևորվում, որոշակի հենքի վրա են դրվում, երբ դրանց նկատմամբ ձևավորվում է տեսական հայացք և վերաբերմունք... Իհարկե, գրականությունն ու արվեստը ստեղծվում են անկախ տեսությունից՝ որպես ներշնչանքի իրողություն, սակայն դրանց հետագա կյանքը պայմանավորված է նաև տեսական արժևորմամբ և գնահատմամբ... Այնպես որ, հիշենք Միգել Ունամունոյի խոսքը. ,,Գրելիս մոռանում եմ գրականության տեսաբաններին: գործս ավարտելուց հետո՝ փափագում եմ նրանց ներկայությունը,,...

    Այսպիսով, սոփեստները մերժում են ավանդական պատկերացումները բարոյական, կրոնական և հասարակական արժեքների մասին՝ իրենց դեմ հարուցելով հասարակության մի մասի թշնամանքը, հաճախ ենթարկվելով հալածանքների ու հետապնդումների:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 11 14-ից ԱռաջինԱռաջին ... 910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •