+ Կատարել գրառում
Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Տրամաբանական սխալները մաթեմատիկայում

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    Սոկրատեսը միշտ հակադրվում էր սոփեստներին ,համարում նրանց պարծենկոտ «գիտունիկներ» ,որոնք օգտագործելով տրամաբանական մեթոդներ, ապացուցում են այն ճշմարտությունը ,որը հենց նոր վճռաբար մերժել էին...
    Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում այն,ինչին հավատացել են...հետևաբար ,բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    303
    Հեղինակության աստիճան
    11611
    Տրամաբանական սխալներ, սխալներ, որոնք առաջանում են մտածողության պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ տրամաբանական ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված (պարալոգիզմներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն)։

    Տրամաբանական սխալները լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամա բանական բաժանման մեջ և այլն։ Ապացուցման հիմքերի հետ կապված տրամաբանական սխալներ են՝ ինքնին կեղծ փաստարկի օգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», լատ.՝ error fundamentalis), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 10.05.2019, 21:12:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (07.05.2019), Naira Hakobjanyan (07.06.2019), Անահիտ Պետրոսյան (20.03.2019), Անուշ Ղալայան (29.05.2019), Միկինյան Տաթևիկ (21.03.2019)

  5. #13
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    303
    Հեղինակության աստիճան
    11611
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ վերլուծությամբ միշտ էլ կարելի է ցույց տալ սոփեստության տրամաբանական սխալը՝ մեծ մասամբ հասկացությունների գաղտնափոխում բառերի բազմիմաստության չարաշահումով («Եղջյուրավոր» սոփեստության մեջ չկորցնելը մի դեպքում ըմբռնվում է ունեցածը չկորցնելու, մյուս դեպքում՝ առհասարակ, այդ թվում չունեցածը չկորցնելու իմաստով)։ Արիստոտելը սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Սոփեստությունը պարադոքսից, ապորիայից, անտինոմիայից տարբերվում է նրանով, որ վերջիններիս մեջ առկա է իրական տրամաբանական դժվարություն, մինչդեռ սոփեստության մեջ տրամաբանական դժվարությունը թվացող է։
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա եք առաջարկել, հարգելի՛ ԼԻԼԻԹ: Այստեղ կարծում եմ կարելի է խոսել մաթեմատիկական տրամաբանության մասին:
    Մաթեմատիկական տրամաբանության հիմնական հասկացությունը ասույթն է: Այդպես են անվանում ցանակացած պատմողական նախադասություն, որի մասին հայտնի է, որ նա կամ ճշմարիտ է կամ՝ կեղծ: Ասույթները կարող են արտահայտվել բառերի, ինչպես նաև մաթեմատիկական, քիմիական և այլ նշաններով:օրինակներ.
    1. Մարսն ավելի հեռու է, քան Վեներան: Ճշմարիտ ասույթ
    2. 2+6>8 , կեղծ ասույթ
    3. 2+6>8, կեղծ ասույթ:
    Ոչ ամեն տեսակ նախադասություն է ասույթ:Օրինակ, բացականչական և հարցական նախադասություններն ասույթներ չեն: Ասույթներ չեն նաև սահմանումները: Օրինակ՝ <<Եռանկյան գագաթը հակադիր կողմի միջնակետին միացնող հատվածը կարվում է միջնագիծ>>: Սահմանումները չեն կարող լինել ճշմաիրտ կամ կեղծ, նրանք միայն հաստատում են տերմինների ընդունված օգտագործումը:
    Ասույթներ չեն նաև << նա խաժակն է>> կամ <<x2-4x+3=0>> նախադասությունները, նրանցում ցույց չի տրված, թե որ մարդու մասին է խոսքը կամ ո՞ր թվի համար է ճիշտ նշված հավասարությունը:Փոփոխականներով այդպիսի նախադասություններն անվանում են ասույթային ձևեր: Նշենք, որ <<Որոշ մարդիկ խաժակն են>> կամ <<Բոլոր x-երի համար x2-4x+3=0 հավասարությունը ճիշտ է>> նախադասությունն արդեն ասույթ է:Նրանցից առաջինը ճշմարիտ է, իսկ երկրորդը՝ կեղծ:

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան
    https://forum.armedu.am/showthread.p...82%D5%B4/page6
    https://forum.armedu.am/usercp.php
    Շնորհակալություն հարգելի Նաիրա թեմայի քննարկմանը միանալու համար,շնորհակալություն կարևոր տեղեկատվության համար:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    131
    Հեղինակության աստիճան
    6895
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմաստակություն,Սոփեստություն, սոֆիզմ (հին հուն․՝ σοφιστής, σόφισμα - հմտություն, խորամանկություն, հորինվածք), հին հունական որոշ մտածողների (Եվբուլիդես, սոփեստներ) կառուցած (նմանողությամբ մինչև այժմ էլ կառուցվող) հատուկ կարգի կշռադատություններ, որոնց մեջ առկա է թաքնված տրամաբանական սխալ, և առերևույթ բխում են կանխահայտորեն կեղծ կամ հակասական մտքեր։ Օրինակ՝ «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստություն), «Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» (ժամանակակից սոփեստություն)։
    Մի ամերիկացի ֆերմեր իր ծանոթ կրպակատիրոջը տվեց60 խնձոր, որպեսզի նա դրանք վաճառի 5 հատը 2 դոլարով։Այդպիսով նա հույս ուներ ստանալ 12 ⋅ 2 = 24 դոլար։Կրպակատերը տեսակավորեց խնձորները՝ բաժանելովդրանք լավ և արտակարգ խնձորների, յուրաքանչյուրխմբում՝ 30 խնձոր։ Լավ խնձորները նա վաճառում էր 3 հատը1 դոլարով, իսկ արտակարգները՝ 2 հատը 1 դոլարով։Վաճառելով բոլոր խնձորները՝ նա ստացավ 10 + 15 = 25դոլար։ Որտեղի՞ց հայտնվեց ավել 1 դոլարը, եթե խնձորներըվաճառվում էին ֆերմերի հաստատած գնով՝ 5 խնձորը 2դոլարով (3 խնձորը՝ 1 դոլար, և 2-ը՝ ևս 1 դոլար)։ Այս սոփեստությունը պարզաբանելու համար դիտարկենք նկարները։ Տեսնում ենք, որ 5 խընձորներից կազմված բոլոր խմբերը չեն, որ վաճառվել են 2-ական դոլարով։ Կրպակատիրոջ տարբերակում դրանք կազմված են միայն արտակարգ խնձորներից և այդ պատճառով վաճառվել են ավելի թանկ՝ 10 հատը 5 դոլարով, այսինքն՝ 5 հատը 2,5 դոլարով։ Այժմ փորձե՛ք ինքնուրույն վերլուծել հետևյալ սոփեստությունը։5 Յոթ ընկերներ սրճարանում սեղան էին պատվիրել։ Բայցթյուրիմացություն էր տեղի ունեցել. սեղան էին պատրաստելվեց հոգու համար, իսկ սրճարանի սրահը լեփ-լեցուն էր։Այնուամենայնիվ, մատուցողը գտավ ելքը։ Առաջին հյուրիննա նստեցրեց առաջին աթոռին, իսկ նրա կողքին՝ նույնաթոռին, խնդրեց ժամանակավորապես նստել նրաընկերուհուն։ Երրորդին նա նստեցրեց առաջին երկուսիկողքի աթոռին, չորրորդին՝ հաջորդ աթոռին։ Հինգերորդիննա նստեցրեց առաջին երկուսի դիմաց, վեցերորդին՝ նրակողքի աթոռին։ Եվ վերջապես, ազատ մնացած վեցերորդտեղում նա նստեցրեց առաջին հյուրի ընկերուհուն։ Ինչպե՞սստացվեց, որ յոթ հոգին տեղավորվեցին վեց աթոռի վրա։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (07.05.2019), Naira Hakobjanyan (07.06.2019), Անուշ Ղալայան (29.05.2019), Լիլիթ Հակոբջանյան (20.03.2019), Միկինյան Տաթևիկ (21.03.2019)

  9. #15
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    303
    Հեղինակության աստիճան
    11611
    Մի քանի բնորոշ սխալները և դրանց պատճառները

    Միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքները մաթեմատիկայի որոշ չափով բարելավվում է, սակայն դեռևս չի բավարարում բոլոր պահանջներին, որոնք ներկայացնում են ժամանականկից դպրոցը: Աշակերտները չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, որ բացահաըտեն ուսումնասիրվող խնդիրների կապը: Չեն կարողանում կատարել անհչաժեշտ եզրահանգումներ և ընդհանրացումներ մաթեմատիկական դատողություններում, չե ընկալում խնդիրների լուծման իրական իմաստը, դժվարանում են բերել խնդրի վերաբերյալ համապատասխան օրինակներ, իվիճակի չեն բացատրել, ինչ նշանակություն ունի ուսումնասիրվող հարցը մաթեմատիկայի դասընթացում և իրական կյանքում: Մեծ մասամբ աշակերտներն դժվարությունների նշում են հանրահաշվի, եչկրաչափության , եռանկյունաչափական տարբեր բանաձևեր , բայց դժվարանում են բնութագրել բանաձևի մեջ մտնող մեծությունները և կիրառել դրան խնդիրների լուծման ժամանակ: Սովորաբար աշակերտները կարողանում են պատասխանել հարցերին այնպես, ինչպես դրանք ձևակերպված են գրում, բայց դժվարանում են պատասխանել այդ նույն հարցին, եթե այն ձևկերպվում է ուրիշ ձևով: Խնդիրների լուծման ժամանակ կատարված նշումները, գործողությունները, ձևափոխությունները ոչ միշտ են կատարվում ճիշտ, հաջորդաբար և ռացիոնալ: Սովորողները հաճախ թույլ են տալիս սխալներ զանազան գործողություններ և ձևափոխություններ և ձևափոխություններ կտարելու ընթացքում, որոն շատ են խանգարում հետագա մաթեմատիկական հաշվարկներին: Այդ սխալները <<մաթեմատիկական>> վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր սխալվում են և և նրանց համար ովքեր դրանք լսում են:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (07.05.2019), Naira Hakobjanyan (07.06.2019), Անահիտ Պետրոսյան (26.03.2019), Անուշ Ղալայան (29.05.2019), Միկինյան Տաթևիկ (21.03.2019)

  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Զենոնի ապորիան

    Արագավազ Աքիլեսը երբեք չի հասնի կրիային:Մինչև Աքիլեսը վազելով կհասնի կրիային ,նա մի քիչ առաջ կգնա:Աքիլեսը շատ արագ կհաղթահարի տարածությունը ,բայց կրիան մի քիչ էլ առաջ կգնա:Եվ այդպես անսահմանորեն:Ամեն անգամ Աքիլեսը չի հասնի այն տեղը ,որտեղ մինչ այդ եղել է կրիան ,նա թեկուզ շատ չնչին ,սակայն միշտ առաջ կլինի :

    Հ.գ. այս ապորիան տեսականորեն ճիշտ է,գործնականորեն՝ բացարձակ սխալ...
    Ապորիա-հին հունարենից թարգմանաբար՝ փակուղի...անհաղթահարելի դժվարություն
    Իր ապորիաներով Զենոնը բազմաթիվ իմաստունների է «մտցրել» փակուղի...)))

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (07.05.2019), Naira Hakobjanyan (07.06.2019), Անահիտ Պետրոսյան (26.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (20.03.2019)

  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Աչքերը տեսնելու համար պարտադիր չէ աչքեր ունենալ... Չէ՞ որ առանց աջ աչքի մենք տեսնում ենք:Առանց ձախ աչքի ՝նույնպես...Աջ ու ձախ աչքերից բացի մենք ուրիշ աչք չունենք,
    ուստի պարզ է ,որ աչքերը անհրաժեշտ չեն տեսողության համար ...
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 10.05.2019, 21:13:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14658
    Անտինոմիա
    «Կոկորդիլոս»... պարադոքս

    Կոկորդիլոսը եգիպտուհու ձեռքից խլեց երեխային:Կինը աղերսեց վերադարձնել երեխային:Կոկորդիլոսը «կոկորդիլոսի արցունքներ» թափելով ասաց.
    -Ես քեզ հնարավորություն կտամ ետ ստանալու երեխային ,միայն գուշակիր ՝կտամ ,թե ՝ոչ :Եթե ճիշտ պատասխանեցիր ՝կտամ երեխային ,եթե չգուշակեցիր՝ոչ:
    Մայրը պատասխանեց.
    -Դու չես տա երեխային:
    -Չեմ տա երեխային,-պատասխանեց կոկորդիլոսը,-դու կամ ճիշտ ասեցիր կամ սուտ :Եթե այն ,որ չեմ տա երեխային՝ճիշտ է ,ես չեմ տա նրան,քանի որ ասվածը ճիշտ չի լինի :Եթե ասվածը ճիշտ չէ՝ ուրեմն դու չես գուշակել ,ու ես պայմանի համաձայն չեմ վերադարձնի երեխային:
    Սակայն մորն այս փաստարկը համոզիչ չթվաց.
    -Բայց եթե ես ճիշտ եմ ասել ,ուրեմն դու կտաս ինձ երեխային ,ինչպես որ պայմանավորվել էինք:Եթե ես չեմ գուշակել,որ կտաս երեխային ,ուրեմն դու պետք է վերադարձնես, այլապես իմ կողմից ասվածը ճիշտ չի լինի ...
    Ո՞վ է ճիշտ:Մայրը ,թե՞ կոկորդիլոսը :Ի՞նչ է պարտավորեցնում կոկորդիլոսի տված խոստումը:Տալ երեխային,թե՞ հակառակը՝ չտալ :Երկուսը միաժամանակ: Այս խոստումը ներքուստ հակասական է և ,հետևաբար, տրամաբանության օրենքի ուժով անկատարելի ...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    3997
    Երեք ընկեր նախաճաշելու համար գնացին ճաշարան: Նրանք 1000-ական դրամով հավաքած 3000 դրամը տվեցին մատուցողին և պատվիրեցին իրենց նախընտրած ուտեստները: Պատվիրածը մատուցելիս մատուցողը վերադարձրեց ավելացած 500 դրամը: Նրանք այդ 500 դրամից 200 դրամով գնեցին մեկ տուփ կոնֆետ և 100-ական դրամ էլ դրեցին իրենց գրպանը: Այդպիսով նրանցից յուրաքանչյուրը ծախսեց 1000-100=900 դրամ, ուստի և միասին ծախսեցին` 3×900=2700 դրամ ճաշի և 200 դրամ կոնֆետի համար, ընդամենը` 2700+200=2900 դրամ: Իսկ ո՞ւր «կորավ» 100 դրամը:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    421
    Հեղինակության աստիճան
    11846
    թույլ տվեք առաջադրել 1 խնդիր այն հետևյալն է:
    կոշկակարը կարեց 25000-ոց կոշիկ և տվեց ընկերոջը որ ծախի այն 25000
    ընկերոջ մոտ առնելու համար եկավ ձախ ոտքը կտրած մարդ ընկերը վաճառեց աջ կոշիկը 12500 դրամով հաջորդ մարդու աջ ոտքն էր կտրած և նույն ձևով ընկերը վաճառեց կոշիկի ձախ ոտքը կրկին 12500 դրամով երբ նա փողը տվեց կոշկակարին կոշկակարն ասաց որ կոշիկի գնից 5000 տանի այդ 2 մարդու միջև բաժանի նրա ընկերը 3000 դրամը դրեց իր գրպանը իսկ մնացած 2000 բաժանեց 1000 1000 այդ արդյունքում գնորդները յուրաքանչյուր կոշիկին տվեցին 11500 դրամ հիմա կոշիկի գինը եղավ 11500+11500և + նաև այն 3000 որ ընկերը դրեց իր գրպանը արդյունքում ստացանք 26000 իսկ կոշիկի գինն էր 25000 ինչպես ավելացավ այդ 1000 դրամը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •