+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Մաթեմատիկական սխալները տրամաբանությունում

  1. #81
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    403
    Հեղինակության աստիճան
    12092
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    8-րդ դասարանում ուսումնասիրելով Պյութագորասի թեորեմը հետաքրքիր է լինում ցուցադրել կայքում տեղադրված նյութը, որը շատ պատկերավոր ներկայացնում է թեորեմի ապացույցը:
    http://esource.armedu.am/app/?subjec...de=13#133,6261
    Գործնական մասը կատարելիս կարելի է օգտվել գծագրի աջ կողմում ներկայացված ցուցումներից: Մանրամասն ումնասիրելով կայքի հնարավորությունները՝ կարելի է դասը դաձնել ավելի արդիական ու գունեղ, չմոռանալով, որ այն պետք է հետապնդի մեր դրած նպատակի իրականացմանը:
    Լիլիթ ջան, ՏՀՏ միջոցների օգտագործումը միշտ էլ հեշտացրել են ուսուցանվող նյութի յուրացումը: Իսկ Քո դասերը միշտ հագեցած են եղել դրանցով, որոնցից մի քանիսի ականատեսն եմ եղել:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #82
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլիթ ջան, ՏՀՏ միջոցների օգտագործումը միշտ էլ հեշտացրել են ուսուցանվող նյութի յուրացումը: Իսկ Քո դասերը միշտ հագեցած են եղել դրանցով, որոնցից մի քանիսի ականատեսն եմ եղել:
    Շնորհակալ եմ Տաթև ջան:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #83
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին: Ստորև նետկայացնում եմ հետաքրքիր կայք , որը կարող ենք կիրառել բնագիտական առարկանետի դասավանդման ժամանակ, այն հնարավորություն է տալիս օգտվել թեստային աշխատանքներից, կատարել գիտելիքի ստուգում տվյալ թեմայի վերաբերյալ,կայքը հնարավորություն է ընձեռնում օրինակելի տեսադասեր կազմակերպելու համար: Վարել եմ տեսադաս <<Եռանկյան անհավասատություն>> թեմայից:

    https://sovorir.am/site/lesson/id/1751
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 10.05.2019, 22:19:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #84
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկան ուսումնասիրողների համար ի՞նչ օգուտ ունի սոփեստությունը: Ի՞նչ կարող է նա տալ: Սոփեստության վերլուծությունն ամենից առաջ զարգացնում է տրամաբանական մտածողությունը, պատրաստում է կյանքում անհրաժեշտ ուղիղ մտածողության ունակություններ: Սոփեստության մեջ սխալի հայտնաբերումը նշանակում է գիտակցել այդ սխալը, իսկ սխալի գիտակցումը կանխում է նրա կրկնությունը հետագայում ուրիշ մաթեմատիկական դատողությունների մեջ: Երբ երեխան մի անգամ դիպչում է տաք առարկային, նա հետագայում աշխատում է այդ չանել: Նա անհամեմատ ավելի զգուշ կլինի: Այնպես էլ մաթեմատիկան ուսումնասիրողը հետագայում հանդես կբերի մեծ զգուշություն, որպեսզի չկրկնի գիտակցված սխալը:
    Սոփեստությունների վերլուծությունն օգնում է մաթեմատիկայի գիտակցական ըմբռմանը, զարգացնում է դիտողականություն, խոհականություն և քննադատական վերաբերմունք դեպի ուսումնասիրվող նյութը:Երբ մաթեմատիկան ուսումնասիրողը վերլուծում է սոփեստությունը, նա գիիտե, որ կարող է թակարդ ընկնել և դրա համար ձգտում է շրջանցել այն: Որպեսզի ծուղակ չնկնի, ստիպված պետք է առաջ շարժվի շատ ուշադրությամբ և ամեն մի քայլը կատարի մեծ զգուշությամբ: Հարցը այսպես է դրված. ո՞վ ում կենթարկի իրեն, սոփեստությունը վերլուծողի, թե հակառակը: Նշանակում է մաթեմատիկական սոփեստությունը հարկադրում է ուշադրությամբ և զգուշությամբ առաջ ընթանալ, մանրազնին հետևել ձևակերպումների ճշգրտությանը, գրանցումների և գծագրերի ճշտությանը, ընդհանրացումների թույլատրելիությանը, գործողությունների օրինականությանը: Այդ ամենը հարկավոր են և օգտակար:
    Հարգելի Նաիրա տարբեր բաժինների համար արդեն նշվեցին մաթեմատիկական սխալների պատճառները, որոնք մեծ կապ ունեն միմյանց հետ, սակայն բավականին մեծ է ազդեցությունն այս հարցման այն հանգամանքը , թե ինչ մանկավարժական մթնոլորտում է տեղի ունենում տվյալ դասը: Պարզ է, որ լարված իրադրության ժամանակ կավելանան աշակերտների սխալները: Պատճառնետից մի մասը պայմանավորված է նրանով, որ որ սովորողը չոոնի կայուն ուշադրություն , թույլ է զարգացած հիշողությունը, մտածելու բնատուր կարողության պակասումը, սովորելու ցանկության աստիճանը ցածր է: Մանկավարժական սխալ մոտեցումը կարող է ամրապնդել սովորողի սխալները և նոր սխալներ առաջացնել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #85
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Գրառումներ
    44
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լիլիթ, հետաքրքիր և ուսանելի թեմա եք քննարկում թեմայի վերաբերյալ կարող եմ ավելացնել առհասարակ սխալներում մեծ դեր ունի նաևդասագիրքը, որով առաջնորդվում է ուսոիցիչը:Այն պետք է կազմված լինի այնպես, որ առաջադրանքները սկսվեն պարզից և յուրաքանչյուր հաջորդ առաջադրանք պարունակի մի փոքր նրբություն: Դասագրքերը գեր հագեցված են, և սովոեողը հնարավորություն չունի ընկալելու, հասկանսլու, ամրապնդելու նյութը: Քիչ են կրկնության համար նախատեսված խնդկիրներ և վարժություններ:Արագ անցումը մի թեմայից մյուսին:Խնդիրը պետք է լուծել դանդաղ, մտածված քայլետով, որպեսզի մեխանիկականլուծում չստացվի, քանի որ դա կարող է հանգեցնել թեթևամիտ վերաբերմունքի և բազմաթիվ սխալների շարանի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #86
    Ավագ մասնակից Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    123
    Հեղինակության աստիճան
    1715
    Շնորհակալությոն հետաքրքիր ինֆորմացիայի համար, հարգելի Լիլիթ: Տրամաբանական մոտեցումն ու վերլուծությունը խիստ կարևոր են բնագիտական ցանկացած առարկայի ուսուցման ընթացքում

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #87
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությոն հետաքրքիր ինֆորմացիայի համար, հարգելի Լիլիթ: Տրամաբանական մոտեցումն ու վերլուծությունը խիստ կարևոր են բնագիտական ցանկացած առարկայի ուսուցման ընթացքում
    Հարգելի Լիլիթ Հարութունյան, շնորհակալ եմ դրական արձագանքի համար ,համամիտ եմ Ձեզ հետ և կարող եմ ավելացնել բնագիտական առարկաները դասավանդելիս պետք է ուղղորդվել հետևյալ մոտեցումով.
    <<Ուսուցումն առանց մտածողության ՝ ժամանակի կորուստ է: Մտածողությունն առանց գիտելիքի՝ ինտելեկտուալ մահ է:>>
    Կենսաբանական գիտելիքները կնպաստեն, որ մեր սերունդները ինքնակառավարման էվոլյուցիան անցնեն այնպես, որպեսզի կարողանան լրիվ ճանաչել և ղեկավարել իրենց մարմինը:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #88
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Ստորև Ներկայացնում եմ հետաքրքիր կայք ուսուցիչնետի համար ԲՈՒՀ-երի ընդունելության և ավարտական քննություններին ինքնուրույն նախապատրաստվող դիմորդների և աշակերտնետի համար:

    http://sovorel.am/?action=search& se...FJMVRUZFFNakE9
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 12.05.2019, 15:27:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #89
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    https://hy.khanacademy.org/
    Հայերեն տարբերակում հասանելի է դեռևս միայն մաթեմատիկա առարկային վերբերող ձեռնարկների մի մասը։ Աշակերտները, մուտք գործելով Խան Ակադեմիայի անձնական հաշիվ, կարող են դիտել տեսանյութեր և ստուգել իրենց ստացած գիտելիքները կայքում առկա թեստերի միջոցով։ (Առկա թեստերը դեռևս ամբողջությամբ հայերեն չեն, ուստի թեստն անցնելու համար պետք է մի քիչ անգլերեն իմանալ)։
    Օրինակ՝ ընտրենք որևէ դաս: Ընտրենք «Հանրահաշիվ 2» -> «Ֆունկցիաներ» -> «ֆունկցիաների համադրույթ» -> «Բարդ ֆունկցիայի բացահայտում»: Դիտենք տեսահոլովակը:
    Ստեղծված է նաև բջջային հավելվածներ IOS, Windows և Android ՕՀ (օպերացիոն համակարգով) աշխատող սմարթ հեռախոսների համար։ (առայժմ միայն անգլերեն)
    Աշակերտները կարող են անիմաստ խաղերի փոխարեն այդ ժամանակը տրամադրել Խան ակադեմայի ընձեռած հնարավորություններին։
    Խան ակադեմիայի հայերեն տարբերակի տեսանյութերի մեծամասնությունը տեղադրված են նաև Խան ակադեմիայի Youtube ալիքում:
    Խան ակադեմիայում արդեն կա 60 միլիոնից ավել ակտիվ օգտատեր։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #90
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    ՕՐԻՆԱԿԵԼԻ Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն

    Ուսուցիչ՝ Լիլիթ Հակոբջանյան
    Առարկան՝ հանրահաշիվ Դասարանը՝ 7 -րդ
    Դասի թեման՝ ‹‹ Միանդամի և բազմանդամի արտադրյալը››
    Դասի նպատակը՝
    1. Գաղափար ունենա միանդամի և բազմանդամի մասին, ճիշտ ներկայացնի բազմանդամը կատարյալ տեսքով:
    2. Ընկալել և ամրապնդել բազմանդամների գումարման և հանման :
    3. Գաղափար ունենա փակագծերի մեջ առնելու և փակագծերից ընդհանուր արտադրիչ դուրս բերելու կանոնները:
    4. Հասկանա ինչ է նշանակում բազմանդամը վերլուծել արտադիրչների:
    Սովորողի ուսումնական ակնկալիքները՝
    Գիտենալ բազմանդամների գումարման և հանման կատարման կարգը:
    Իմանալ փակագծերից ազատվելու կանոնները, միանդամը բազմանդամով
    բազմապատկելու կանոնները:
    Կարողանալ ա )անսխալ կատարել առաջադրանքները,
    բ ) ճանաչել նման անդամները,
    գ) նման անդամների միացում կատարել ,
    դ) բերել կատարյալ տեսքի :
    Դասի կահավորումը՝
    համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ:
    Դասի ընթացքը.
    1. Կազմակերպչական մաս: Բանավոր հարցում
    2. Նոր նյութի հաղորդում
    3. Առաջադրանքների կատարում
    4. Դասի ամփոփում և գնահատում
    5. Տնային աշխատանքի հանձնարարում

    Դասի ընթացքի նկարագրությունը

    Դասի ընթացքն ուղեկցվում է ստորև ներկսյացված քայքի միջոցով:
    https://www.imdproc.am/p/hanrahashiv...c-e509eace9a1b

    1. ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄ
    Ուսուցիչը կազմակերպչական մասից հետո անցնում է դասի փուլերին:
    Մեծ էկրանի վրա ուսուցիչը ցուցադրում է հարցերը, և այդ հարցերի ճիշտ պատասխանների հիման վրա ուսուցիչը ամրապնդում է անցած նյութը և հնի վրա կառուցում նորը:
    Ցուցադրված հարցերի պատասխաններից հետո ուսուցիչը ուղղորդում է աշակերտներին, որ ըստ ցանկության գրատախտակի վրա կատարեն հետևյալ առաջադրանքը՝ օգտվելով ստացած գիտելիքներից ( բաշխական օրենքից):
    4 միանդամը բազմապատկել (a +1) բազմանդամով:
    4(a+1)=4a+4
    Այս առաջադրանքի լուծումը խթան է հանդիսանում, որ ուսուցիչը անցնի նոր նյութի հաղորդմանը:

    2. ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

    Նոր նյութը ուսուցիչը հաղորդում է իմ դպրոց կայքի համապատասխան թեմայի տեսական մասով:
    Այստեղից կբխի հետևյալ կանոնը՝
    • Միանդամի և բազմանդամի արտադրյալը հավասար է մի բազմանդամի, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի յուրաքանչյուր անդամի արտադրյալները:

    Օրինակ` a • ( a – b ) = a • a – a • b = a2 – ab
    a • ( a + b ) = a • a + a • b = a2 + ab

    a – ն կոչվում է ընդհանուր արտադրիչ:

    Օրինակ ` Ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից.

    ա) 3a + 3b =
    բ) 2ab – 6a =
    գ) 9x4 – 12x2y4 =

    Ուսուցիչը ևս մեկ անգամ անդրադառնում է հակադիր բազմանդամներին , աշակերտներից լսելով հակադիր բազմանդամների օրինակներ:
    3. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
    Դասարանը բաժանում ենք զույգերի և կատարում իմ դպրոց կայքի առաջադրանքներից , յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է ժամանակ և հավաքած միավորներով կստարվում է գնահատում:

    4. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Անդրադարձ կատարել : Գնահատել դասին մասնակցող աշակերտներին՝ հիմնավորելով նշանակած գնահատականը:

    5. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ
    Սովորել 2.5 «Միանդամի և բազմանդամի արտադրյալը » դասը,

    Կատարել դասագրքում առաջադրված 107, 108, 118 վարժություներից :
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 12.05.2019, 18:59:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •