+ Կատարել գրառում
Էջ 7 10-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Մաթեմատիկական սխալները տրամաբանությունում

  1. #61
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկական սխալները տրամաբանությունում: Շատ ճիշտ և ժամանակին եք առաջ քաշում թեման: Հասկացությունների ճշգրտությունը հարաբերական է, ինչպես օրինակ. <<ճիշտ մեջտեղում>>, <<ճիշտ կեսօրին՚՚>>, ուղիղ ժամը 3-ին(կարժես ուրիշ 3 էլ կա) և շատ այլ արտահայտություններում պարունակվում են ավելորդ բառեր:
    Շնորհակալ եմ հարգքլիս թեմային միանալու համար:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #62
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    5594
    Առհասարակ ցանկացած առարկա ցանկացած դասարանում դասավանդելիս ես կողմնակից եմ այնպիսի մեթոդների կիրառմանը, որոնք նպաստում են տրամաբանության, մտածողության զարգացմանը, այլ ոչ մեխանիկական աշխատանքի:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #63
    Մոդերատոր naramartirosyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2018
    Հասցե
    Երևան ,Ն Չարբախ
    Գրառումներ
    377
    Հեղինակության աստիճան
    5124
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմաստակություն,Սոփեստություն, սոֆիզմ (հին հուն․՝ σοφιστής, σόφισμα - հմտություն, խորամանկություն, հորինվածք), հին հունական որոշ մտածողների (Եվբուլիդես, սոփեստներ) կառուցած (նմանողությամբ մինչև այժմ էլ կառուցվող) հատուկ կարգի կշռադատություններ, որոնց մեջ առկա է թաքնված տրամաբանական սխալ, և առերևույթ բխում են կանխահայտորեն կեղծ կամ հակասական մտքեր։ Օրինակ՝ «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստություն), «Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» (ժամանակակից սոփեստություն)։

    Մաթեմատիկական սոփեստություն
    https://youtu.be/N7SSVQtGQvk
    Մաթեմատիկան ուսումնասիրողների համար ի՞նչ օգուտ ունի սոփեստությունը: Ի՞նչ կարող է նա տալ: Սոփեստության վերլուծությունն ամենից առաջ զարգացնում է տրամաբանական մտածողությունը, պատրաստում է կյանքում անհրաժեշտ ուղիղ մտածողության ունակություններ: Սոփեստության մեջ սխալի հայտնաբերումը նշանակում է գիտակցել այդ սխալը, իսկ սխալի գիտակցումը կանխում է նրա կրկնությունը հետագայում ուրիշ մաթեմատիկական դատողությունների մեջ: Երբ երեխան մի անգամ դիպչում է տաք առարկային, նա հետագայում աշխատում է այդ չանել: Նա անհամեմատ ավելի զգուշ կլինի: Այնպես էլ մաթեմատիկան ուսումնասիրողը հետագայում հանդես կբերի մեծ զգուշություն, որպեսզի չկրկնի գիտակցված սխալը:
    Սոփեստությունների վերլուծությունն օգնում է մաթեմատիկայի գիտակցական ըմբռմանը, զարգացնում է դիտողականություն, խոհականություն և քննադատական վերաբերմունք դեպի ուսումնասիրվող նյութը:Երբ մաթեմատիկան ուսումնասիրողը վերլուծում է սոփեստությունը, նա գիիտե, որ կարող է թակարդ ընկնել և դրա համար ձգտում է շրջանցել այն: Որպեսզի ծուղակ չնկնի, ստիպված պետք է առաջ շարժվի շատ ուշադրությամբ և ամեն մի քայլը կատարի մեծ զգուշությամբ: Հարցը այսպես է դրված. ո՞վ ում կենթարկի իրեն, սոփեստությունը վերլուծողի, թե հակառակը: Նշանակում է մաթեմատիկական սոփեստությունը հարկադրում է ուշադրությամբ և զգուշությամբ առաջ ընթանալ, մանրազնին հետևել ձևակերպումների ճշգրտությանը, գրանցումների և գծագրերի ճշտությանը, ընդհանրացումների թույլատրելիությանը, գործողությունների օրինականությանը: Այդ ամենը հարկավոր են և օգտակար:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #64
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում Բեջանյան Վիոլետտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առհասարակ ցանկացած առարկա ցանկացած դասարանում դասավանդելիս ես կողմնակից եմ այնպիսի մեթոդների կիրառմանը, որոնք նպաստում են տրամաբանության, մտածողության զարգացմանը, այլ ոչ մեխանիկական աշխատանքի:
    Հարգելի Վիոլետա համամիտ եմ Ձեզ հետ, աշակերտների մոտ պիտի սեր արթնացնել տվյալ առարկայի հանդեպ, բավականին արդյունավետ միջոց է ՏՀՏ-ների կիրառումը դադապրոցեսում :

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #65
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկան ուսումնասիրողների համար ի՞նչ օգուտ ունի սոփեստությունը: Ի՞նչ կարող է նա տալ: Սոփեստության վերլուծությունն ամենից առաջ զարգացնում է տրամաբանական մտածողությունը, պատրաստում է կյանքում անհրաժեշտ ուղիղ մտածողության ունակություններ: Սոփեստության մեջ սխալի հայտնաբերումը նշանակում է գիտակցել այդ սխալը, իսկ սխալի գիտակցումը կանխում է նրա կրկնությունը հետագայում ուրիշ մաթեմատիկական դատողությունների մեջ: Երբ երեխան մի անգամ դիպչում է տաք առարկային, նա հետագայում աշխատում է այդ չանել: Նա անհամեմատ ավելի զգուշ կլինի: Այնպես էլ մաթեմատիկան ուսումնասիրողը հետագայում հանդես կբերի մեծ զգուշություն, որպեսզի չկրկնի գիտակցված սխալը:
    Սոփեստությունների վերլուծությունն օգնում է մաթեմատիկայի գիտակցական ըմբռմանը, զարգացնում է դիտողականություն, խոհականություն և քննադատական վերաբերմունք դեպի ուսումնասիրվող նյութը:Երբ մաթեմատիկան ուսումնասիրողը վերլուծում է սոփեստությունը, նա գիիտե, որ կարող է թակարդ ընկնել և դրա համար ձգտում է շրջանցել այն: Որպեսզի ծուղակ չնկնի, ստիպված պետք է առաջ շարժվի շատ ուշադրությամբ և ամեն մի քայլը կատարի մեծ զգուշությամբ: Հարցը այսպես է դրված. ո՞վ ում կենթարկի իրեն, սոփեստությունը վերլուծողի, թե հակառակը: Նշանակում է մաթեմատիկական սոփեստությունը հարկադրում է ուշադրությամբ և զգուշությամբ առաջ ընթանալ, մանրազնին հետևել ձևակերպումների ճշգրտությանը, գրանցումների և գծագրերի ճշտությանը, ընդհանրացումների թույլատրելիությանը, գործողությունների օրինականությանը: Այդ ամենը հարկավոր են և օգտակար:
    Շնորհակալ եմ հարգելի Նաիրա ակտիվ մասնակցության և հետաքրքիր և ուսանելի ինֆորմացիա հաղորդդելու համար:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #66
    Մոդերատոր Բեջանյան Վիոլետտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2019
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    5594
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վիոլետա համամիտ եմ Ձեզ հետ, աշակերտների մոտ պիտի սեր արթնացնել տվյալ առարկայի հանդեպ, բավականին արդյունավետ միջոց է ՏՀՏ-ների կիրառումը դադապրոցեսում :
    Այո, այդ առումով բավականին հաջողված միջոց է ՒՄԴՊՐՈՑ կայքը: Կարող եք օգտվել: Այն ունի և աշակերտներին մոտիվացնող, և նրա տրամաբանությունը զարգացնող հետաքրքիր լուծումներ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #67
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2019
    Գրառումներ
    52
    Հեղինակության աստիճան
    1220
    Հարգելի Լիլիթ, պետք է նշեմ, որ հնարավոր չէ անտարբեր մնալ քնարկմանը և ուզում եմ նաև կատարել մի քանի լրացուներ:
    Սոփեստությունը, պարալոգիզմը, պարադոքսը և սրամտությունը ապացուցման և հերքման կիրառություններում հանդիպող յուրահատուկ դեպքեր են:
    Մտածողության ընթացքում գործնականում լինում են մտածողի կողմից չգիտակցված տրամաբանական սխալներ: Կշռադատության մեջ հանդես եկող չկանխամտածված տրամաբանական սխալը կոչվում է պարալոգիզմ:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #68
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2019
    Գրառումներ
    52
    Հեղինակության աստիճան
    1220
    Շարունակելով քննարկվող թեման ավելացնեմ, որ Հին հունական սոփեստներից մեզ հասած ավելի կամ պակաս սրամիտ սոփեստությունների թվում կան այնպիսիները, որոնք ոչ թե քողարկված տրամաբանական սխալ են պարունակում, այլ՝ ներքին տրամաբանական հակասություններ: Թեև դրանք էլ են հայտնի եղել սոփեստություն անունով, բայց հետագայում առանձնացվել են և կոչվել են պարադոքս(հուն.. para-շեղված և doxa-կարծիք բառերից):
    Ահա օրինակ՝ Կրետացի Էպիմենիդեսն ասում. ՙ<< Բոլոր կրետացիները ստախոս են>>: Ուրեմն, ինքը՝ Էպիմենիդեսը, ստախոս է: Բայց եթե Էպիմենիդեսը ստախոս է, ապա նրա ասածը՝ << Բոլոր կրետացիները ստախոս են>>, սուտ է. նա սուտ է ասում, թե << Բոլոր կրետացիները ստախոս են>>, այսինքն՝ բոլոր կրետացիները ստախոս չեն: Եվ հետևաբար Էպիմենիդեսը, որպես կրետացի ստախոս չէ, և նրա ասածը՝ << Բոլոր կրետացիները ստախոս են>>, ճշմարիտ է: Այս պարադոքսի ավելի կարճ ձևակերպումը հետևյալն է, Մեկն ասում է՝ <<Ես հիմա սուտ եմ ասում>>, և ուրիշ ոչինչ չի ասում:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #69
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    9081
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակելով քննարկվող թեման ավելացնեմ, որ Հին հունական սոփեստներից մեզ հասած ավելի կամ պակաս սրամիտ սոփեստությունների թվում կան այնպիսիները, որոնք ոչ թե քողարկված տրամաբանական սխալ են պարունակում, այլ՝ ներքին տրամաբանական հակասություններ: Թեև դրանք էլ են հայտնի եղել սոփեստություն անունով, բայց հետագայում առանձնացվել են և կոչվել են պարադոքս(հուն.. para-շեղված և doxa-կարծիք բառերից):
    Ահա օրինակ՝ Կրետացի Էպիմենիդեսն ասում. ՙ<< Բոլոր կրետացիները ստախոս են>>: Ուրեմն, ինքը՝ Էպիմենիդեսը, ստախոս է: Բայց եթե Էպիմենիդեսը ստախոս է, ապա նրա ասածը՝ << Բոլոր կրետացիները ստախոս են>>, սուտ է. նա սուտ է ասում, թե << Բոլոր կրետացիները ստախոս են>>, այսինքն՝ բոլոր կրետացիները ստախոս չեն: Եվ հետևաբար Էպիմենիդեսը, որպես կրետացի ստախոս չէ, և նրա ասածը՝ << Բոլոր կրետացիները ստախոս են>>, ճշմարիտ է: Այս պարադոքսի ավելի կարճ ձևակերպումը հետևյալն է, Մեկն ասում է՝ <<Ես հիմա սուտ եմ ասում>>, և ուրիշ ոչինչ չի ասում:
    Շնորհակալ եմ հարգելի կոլեգա հետաքրքիր և ուսանելի տեղեկություն հաղորդելու համար և կարող եմ Ձեր միտքը շարոյնակել Պարալոգիզմ (հունարեն՝ παραλογισμός — կեղծ մտահանգում), ոչ կանխամտածված տրամաբանական սխալ, ճիշտ մտածողության օրենքների խախտման հետևանքով թույլ տրվող սխալ մտահանգում, որը կշռադատությունը զրկում է ապացուցական ուժից և հանգեցնում կեղծ եզրակացությունների։ Նման մտահանգումները կատարվում են առանց գիտակցված դրդապատճառների, ինքնաբերաբար և մեծ մասամբ պայմանավորված են անձիտրամաբանական մտածողության զարգացման ցածր մակարդակով։ Պարալոգիզմը տարբերվում է տրամաբանական կանոնների գիտակցական խախտումից՝ սոփեստությունից։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (07.05.2019), naramartirosyan (08.05.2019), nerbab1961 (04.05.2019), Անահիտ Պետրոսյան (06.05.2019), Քրիստինե Սերյոգինա (06.05.2019), Միկինյան Տաթևիկ (06.05.2019)

  19. #70
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2019
    Գրառումներ
    61
    Հեղինակության աստիճան
    2693
    Հաճախ սոփեստություն է կոչվում նաև այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Բուն սոփեստությունն այդպիսի կշռադատություններից տարբերվում է նրանով, որ այն ձևակերպողը նման նպատակ ըստ էության չի հետապնդում, նա, ով մեկին ասում է՝ «Դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես», չի ուզում ապացուցել, թե նա իրոք եղջյուրներ ունի, այլ ըստ էության ուզում է ապացուցել, որ դա կարելի է առերևույթ ապացուցել, փաստորեն ցուցադրում է մարդկային մտածողության ճկունությունը։ Ճիշտ է, սկզբնապես բուն սոփեստությունները ևս չարաշահում էին՝ իմաստության տպավորություն թողնելու նպատակով։ Բուն սոփեստությունների տրամաբանական ու իմաստաբանական վերլուծությունը որոշակի նշանակություն ունի լեզվի և մտածողության փոխհարաբերության, հակասությունների արմատների, հասկացությունների ճկունության, ապացուցման որոշ նրբությունների բացահայտման համար։
    «Կույտ» սոփեստության մեջ («Մեկ հատիկը կույտ չէ, երկու հատիկը կույտ չէ․․․, n հատիկը կույտ չէ») յուրովի արտացոլված է քանակի և որակի դիալեկտիկան (որ մատնանշել է Գեորգ Հեգելը)։ «Ստախոս» կշռադատությունը, որը սոփեստություն է որոշ ձևակերպումներով (օրինակ, «Մի կրետացի ասել է, որ բոլոր կրետացիների բոլոր ասածները սուտ (կեղծ) են», եթե նա ճիշտ է ասել, դրանից բխում է, որ սուտ է ասել․․․), այլ ձևակերպմամբ դառնում է պարադոքս (օրինակ, գրվում է մի դատողություն՝ «Այս դատողությունը կեղծ է» (վերաբերում է ինքն իրեն), բայց եթե այն կեղծ է, դրանից բխում է, որ ճշմարիտ է, և հակառակը)։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 7 10-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •