Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների մասին

  1. #11
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա,դուք ինչ խոսք ճիշտ եք,12_րդ դասարանի աշակերտը չի հասցնում ուսումնասիրել հեղինակներին ինչպես հարկն է,այո՛,թերի է մնում լեզվի նյութը ուսումնասիրելը։Բայց ինչ եք կարծում ,եթե դասագրքերը բեռնաթափվեն,և մինչև 12_րդ դասարանը աշակերտը ավարտի ուսուցանման նյութը և միայն կրկնությամբ զբաղվի,ճիշտ չէ՞։
    Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինեն նոր դասագրքերը: Տարիներ առաջ ծրագրերի գերբեռնվածությունից ազատվելու համար սկսեցին թեթևացնել դրանք, արդյունքում հայոց լեզվի և գրականության դասագրքերից անհիմն ձևով, ամենևին էլ տեղին չկատարված թեմաներ կրճատվեցին: Կարելի է ասել՝ բեռնաթափումն այնքան էլ տեղին չէր: Առավել զարմանալին այն էր, որ դպրոցական ծրագրով կրճատված թեման երբեմն դառնում էր ընդունելության քննության հարց:

    Չեմ հիշում՝ որ թվականին էր, ուսումնական ծրագրով Բակունցին երեք դասաժամ էր նախատեսված ուսումնասիրել: Առիթ եղավ հանդիպելու դասագրքի մի հեղինակի հետ: Նա բացատրեց, որ Բակունցը մնում է իր բարձրության վրա, ուղղակի ուսումնական տարվա համար նախատեսված ծրագրային դասաժամերը չեն բավարարում դասական գրողների ուսումնասիրության համար: Եթե ուսումնական ծրագրի համաձայն՝ բոլոր գրողներին ընդգրկեն, ասենք, 10-11-րդ դասարանների դասագրքերում, գուցե հնարավոր լինի 12-րդ դասարանում կրկնել անցած նյութերը:

    Ես անձամբ չեմ ողջունի նման քայլը, քանի որ այսօրվա 12-րդ դասարանցին դեկտեմբերին որոշ քննություններ հանձնելուց հետո այլևս չի ցանկանում դպրոցական նստարանին նստել, երբ մեծ մասը, ելնելով շտեմարանների խրթին առաջադրանքներից, ընդգրկված են անհատական պարապմունքներում: 12-ամյա կրթությունը, կարելի է ասել, իրեն չի արդարացնում, սրա արմատները խորն են, ասելիքը՝ շատ, որի շուրջը հարմար չեմ գտնում ծավալվել: Այն նման է էլեկտրոնային մատյանների գոյությանը, երբ ծնողները չեն նայում այդ մատյաններին, բայց ուսուցիչները պարտադրված են գնահատման կրկնակի աշխատանք կատարել:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 19.03.2019, 01:28:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •