Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների մասին

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165

    Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների մասին

    Ինչ կասեք 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող համապատասխանաբար՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ձևաչափի և առաջադրանքների մասին: Ձեր նկատառումները և առաջարկությունները այդ ուղղությամբ:

  2. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    904
    Հեղինակության աստիճան
    19069
    Հասկանալի է բոլորիս, որ 9-րդ դասարանցիները կենտրոնացված քննություններ են հանձնելու հայոց լեզվից: Նույնքան հասկանալի է, նաև դեմ եմ, որ վերաքննությունն էլ կենտրոնացված կլինի: Բայց հետո՞...Վերաքննությունից հետո էլ «անբավարար» գնահատականներ կլինեն: Այդ աշակերտները կմնան նու՞յն դասարանում...Որքա~ն եմ ուզում, որ այս հետո-ի մասին շատ մտածեին, որը մի նոր ճգնաժամի առջև է կանգնեցնելու դպրոցներին, այն էլ՝ մեծ մասամբ «անբավարար» ստացած տղաների տեսքով, ովքեր վաղը հայրենիք են պաշտպանելու:

    Չնայած յուրաքանչյուրս ազատ ենք մեր արտահայտած կարծիքներում, բայց երբ իրար հետ զուգահեռում եմ 9-րդցիներին, որ պետք է կենտրոնացված քննություն հանձնեն, և բուհի դիմորդներին, որ միասնական քննություն պիտի հանձնեն նույն առարկայից, ապա ինձ թվում է՝ տեղերը փոխված են: Իսկ գուցե բուհերի դռնե՞րը փակեն անգրագետ դիմորդների համար, թե՞ կպատճառաբանեն, որ վերջիններս վարձավճարներ են տալիս: Չգիտեմ ինչու հիշեցի՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  4. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Ոչ մի ուսուցիչ չի կարող խուսափել այն մտքից, որ ուսման արդյունքում աշակերտը պետք է քննություն հանձնի։ Սակայն այն, թե ինչ մոտեցում է ընտրում ուսուցիչն աշակերտին քննությանը նախապատրաստելիս, կախված է քննության բնույթից։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  6. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Օդից կախված լուրերի համաձայն, առաջարկվում է ավարտական քննությունը վերացնել և փոխարենն կազմակերպել արտաքին գնահատում: Գնահատման ու թեստավորման կենտրոնի աշխատակիցները 10-րդ դասարանում քննություն են կազմակերպում, հետո 11-րդում ու 12-րդում, իհարկե, դա հնարավորություն է տալիս երեխայի շարժը գնահատել, երեք տարվա կտրվածքով պարզել նրա առաջընթացը: Արցախում այդպես չէ, այս ուստարում առաջարկվել է փորձնական տարբերակով քննություններ կազմակերպել Արցախում գործող հոսքային և ավագ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարաններում: Եթե երեք տարի/9-11-րդ դաս./ երեխան քննություններ հանձնի, ապա կարծում եմ պետական ավարտական քննությունը դառնում է ավելորդ բեռ: Ինչպե՞ս դա դարձնել համընդհանուր կիրառման համակարգ, ինչպես կարգավորել այս գործնթացը:

  7. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    904
    Հեղինակության աստիճան
    19069
    Մեջբերում Դավ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու ծրագրերով, որոնք մեզ հրամցնում են վերևից: Ամեն անգամ նորն ազդարարում է հնի թերությունները, իսկ ուսուցիչներս այդ թերությունները կրողն ենք դառնում, մեզ հետ նաև՝ աշակերտները, դրա հետևանքներն իրենց վրա կրում են նաև նրանց ծնողները:

    Երբեմն երանի եմ տալիս խորհրդային ժամանակների կրթությանը, երբ գիտեինք, որ գիտելիքը մեծ ուժ է... Ողջունելի է, որ 10-11-րդ դասարաններում նույնպես քննություններ կհանձնեն դպրոցականները, գուցե մի քիչ զգաստանան ու կարգին դաս սովորեն, բայց ինքս նախընտրում եմ՝ անցկացնել նաև 12-րդ դասարանների պետական քննությունը: Ցավալիորեն բուհերի դռները բաց են բոլորի համար, այնինչ աշակերտին նախապես պետք է հասանելի դարձնել այն ճշմարտությունը, որ այսուհետ խելամիտներն են ընդունվելու բարձրագույն, միայն այդ դեպքում նրանք կսովորեն ու ժամանակի ընթացքում նկատելի կդառնա ուսուցչի աշխատանքի արդյունքը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  9. #6
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435
    Պետական ավարտական քննությունների կենտրոնացված հանձնելու կարգը կարելի է կիրառել, եթե մեր ծրագրերը, չափորոշիչներն ու դասագրքերը վերանայվեն : Նախ պետք է արդյունավետ և խելամիտ կրթություն իրականացնելու պայմաններ ու միջոցներ ստեղծել, նոր ստուգել արդյունքները :Այսօրվա թեստային առաջադրանքները գիտելիքների ստուգման արդյունավետ միջոց չեն: Պետք է նաև վերանայել առաջադրանքների ձևաչափը է՝ ելնելով առարկայի առանձնահատկություններից:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  11. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու ծրագրերով, որոնք մեզ հրամցնում են վերևից: Ամեն անգամ նորն ազդարարում է հնի թերությունները, իսկ ուսուցիչներս այդ թերությունները կրողն ենք դառնում, մեզ հետ նաև՝ աշակերտները, դրա հետևանքներն իրենց վրա կրում են նաև նրանց ծնողները:

    Երբեմն երանի եմ տալիս խորհրդային ժամանակների կրթությանը, երբ գիտեինք, որ գիտելիքը մեծ ուժ է... Ողջունելի է, որ 10-11-րդ դասարաններում նույնպես քննություններ կհանձնեն դպրոցականները, գուցե մի քիչ զգաստանան ու կարգին դաս սովորեն, բայց ինքս նախընտրում եմ՝ անցկացնել նաև 12-րդ դասարանների պետական քննությունը: Ցավալիորեն բուհերի դռները բաց են բոլորի համար, այնինչ աշակերտին նախապես պետք է հասանելի դարձնել այն ճշմարտությունը, որ այսուհետ խելամիտներն են ընդունվելու բարձրագույն, միայն այդ դեպքում նրանք կսովորեն ու ժամանակի ընթացքում նկատելի կդառնա ուսուցչի աշխատանքի արդյունքը:
    Համամիտ եմ,կատարվող բարեփոխումների և վերագնահատումների ճանապարհին, երբեմն խորքային մոտեցումներ հանդես չբերելով` պատասխանատուներն ու կառավարիչները դիմում են չարդարացված նորամուծությունների` առիթ տալով դժգոհությունների և արդարացված բողոքների:

  12. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    904
    Հեղինակության աստիճան
    19069
    Հարմար գտա այստեղ տեղադրել նախորդ օրերի իմ այս հրապարակումը:

    Կրթական «նորամուծությունների» գերին ենք դարձել...

    Անցած ուսումնական տարվանից 12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ստացան երեք մասնագիտական առարկաներից քննություններ հանձնել դեկտեմբերին՝ առաջին կիսամյակն ամփոփելուց հետո: Այս տարի նույնությամբ կրկնվում է՝ այն հաշվով, որ այդ առարկաները երկրորդ կիսամյակում նրանք չեն ուսումնասիրելու: Աշակերտը կարծես «ազատվում է» այդ առարկաներից, մի տեսակ իրեն թափ է տալիս, թեթևացած զգում, որ վերջապես կուսումնասիրի միայն այն առարկաները, որոնք հետագա ուսումնառության համար իրենց պիտանի կլինեն բուհ ընդունվելու համար:

    Կրթական համակարգում նման «նորամուծությունը» չգիտեմ որքանով է հարմար շատերի համար, բայց ես՝ որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ, չեմ կարողանում հաշտվել նման երևույթին, երբ կանգնում ենք ծայրահեղ անելանելի վիճակում: 12-րդ դասարանի հայ գրականության դասագրքում ընդգրկված են ութ դասական գրողներ՝ իրենց կենսագրություններով և ստեղծագործությունների համառոտ վերլուծություններով: Ակնարկային թեմաներով պետք է ուսումնասիրվեն նաև նորագույն շրջանի հայ բանաստեղծներն ու արձակագիրները, սփյուռքահայ և հայազգի օտարագիր գրողները:

    Հայոց լեզվի առումով հիմնականում անցած նյութերի կրկնություն է, քերականության երկու բաժինների վերհիշում, բայց մի ամբողջ հայ գրականության դասագիրք պետք է ուսումնասիրենք՝ հազիվ չորս ամսվա ընթացքում՝ շաբաթական երեք ժամի մեջ տեղավորվելով, ընդ որում՝ այդտեղ երկու շաբաթվա առաջին կիսամյակի աշնանային և ձմեռային արձակուրդներ կան: Այդքանին զուգահեռ՝ եթե ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներն էլ հաշվում ենք, չափազանց քիչ ժամաքանակ է մեզ բաժին հասնում այդ գրողներին ուսումնասիրելու համար:

    Ու՞մ էր պետք այս շտապողականությունը, դեռ Սահյանին չմարսած աշակերտին հրամցնում ենք Սևակ, դեռ նրանց ստեղծագործությունները կարգին չուսումնասիրած՝ ժամաքանակի սղության պատճառով առաջ ենք վազում՝ ծրագրից հետ չմնալ, այդ մի քանի սուղ ժամերում հասցնել ուսումնասիրել մյուս դասականներին: Նոր օրերում շտապում ենք, հայ գրողների ստեղծագործությունների խորքային ուսումնասիրությունն անցյալում ենք թողել, հիմա նոր սերնդին պետք չէ Սահյանի կենսագրության մասին իմանալ, այն երեք նախադասության մեջ է ամփոփված: Ստացվում է այնպես, որ մեկական դասաժամն էլ հերիք է, որպեսզի Սևակի «Անլռելի զանգակատունը» կամ նրա մյուս բանաստեղծություններն ուսումնասիրվեն:

    Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, կարելի է ասել, «լավագույն պայմաններ» են ստեղծվել: Ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները բուհ են ընդունվում, հազիվ դրական գնահատված աշակերտը համոզված է, որ ինքն ընդունելությունից երբևէ դուրս չի մնա, նրա համար արդեն չի կարևորվում՝ դպրոցում հայ գրողի ստեղծագործություններին երկու թե երեք դասաժամ է տրվում ուսումնասիրելու: Հավասար դրության մեջ է հայտնվում նրա կողքին սովորող լավագույն կարողությունների տեր աշակերտը, ով հապշտապ պետք է ավարտի դպրոցական ծրագիրը, որ առաջին կիսամյակի վերջում մասնակցի քննություններին:

    Որտեղի՞ց է գալիս անտարբերությունը գրքի, ընթերցանության հանդեպ: Ինչու՞ ենք դժգոհում, թե սերունդը հեռացել է գրքից, երբ գերի դարձած այս նոր ծրագրերին՝ շտապում ենք ավարտել մի ամբողջ հայ գրականության դասագիրք, որ աշակերտը հասցնի մասնակցելու դեկտեմբերին նախատեսված քննությանը, որով հրաժեշտ կտա այդ առարկային:

    http://www.usarmenianews.com/am-n-10056.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 18.03.2019, 22:14:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    սուսան1965 (18.03.2019), Միկինյան Տաթևիկ (19.03.2019), Նաիրա Բարիկյան (18.03.2019)

  14. #9

    Ակնհայտ է, ինչ-որ բան փոխելուց առաջ անհրաժեշտ է նախ այդ բանը հասկանալ: Սակայն, միայն հասկանալը քիչ է, անհրաժեշտ է նաեւ վերլուծել արտասահմանից ընդօրինակված այս կամ այն փոփոխության ներդրման առանձնահատկությունները մեր իրականությունում՝ հաշվի առնելով ազգային մենթալիտետը, բնավորության առանձնահատկությունները: Թե չէ՝ առանց վերլուծելու փոխում ենք ամեն ինչ, իսկ հետեւանքներն անմխիթար են: Տպավորությունն այնպիսին է, ասես փոխում ենք հանուն փոխելու՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Ներկայումս հասունացել է անհրաժեշտությունը լուրջ վերլուծելու քսանամյա բոլոր նորամուծությունները, որոնք կրթությունը հասցրել են այս խճճված վիճակին: Այն, որ կրթության վիճակն վատ է, դժվար չէ հիմնավորել մի շարք օրինակներով: Կրթությունը նուրբ եւ զգայուն ոլորտ է, որում աննշան սխալներն անգամ կարող են ունենալ ճակատագրական հետեւանքներ:

  15. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    375
    Հեղինակության աստիճան
    8973
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարմար գտա այստեղ տեղադրել նախորդ օրերի իմ այս հրապարակումը:

    Կրթական «նորամուծությունների» գերին ենք դարձել...

    Անցած ուսումնական տարվանից 12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ստացան երեք մասնագիտական առարկաներից քննություններ հանձնել դեկտեմբերին՝ առաջին կիսամյակն ամփոփելուց հետո: Այս տարի նույնությամբ կրկնվում է՝ այն հաշվով, որ այդ առարկաները երկրորդ կիսամյակում նրանք չեն ուսումնասիրելու: Աշակերտը կարծես «ազատվում է» այդ առարկաներից, մի տեսակ իրեն թափ է տալիս, թեթևացած զգում, որ վերջապես կուսումնասիրի միայն այն առարկաները, որոնք հետագա ուսումնառության համար իրենց պիտանի կլինեն բուհ ընդունվելու համար:

    Կրթական համակարգում նման «նորամուծությունը» չգիտեմ որքանով է հարմար շատերի համար, բայց ես՝ որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ, չեմ կարողանում հաշտվել նման երևույթին, երբ կանգնում ենք ծայրահեղ անելանելի վիճակում: 12-րդ դասարանի հայ գրականության դասագրքում ընդգրկված են ութ դասական գրողներ՝ իրենց կենսագրություններով և ստեղծագործությունների համառոտ վերլուծություններով: Ակնարկային թեմաներով պետք է ուսումնասիրվեն նաև նորագույն շրջանի հայ բանաստեղծներն ու արձակագիրները, սփյուռքահայ և հայազգի օտարագիր գրողները:

    Հայոց լեզվի առումով հիմնականում անցած նյութերի կրկնություն է, քերականության երկու բաժինների վերհիշում, բայց մի ամբողջ հայ գրականության դասագիրք պետք է ուսումնասիրենք՝ հազիվ չորս ամսվա ընթացքում՝ շաբաթական երեք ժամի մեջ տեղավորվելով, ընդ որում՝ այդտեղ երկու շաբաթվա առաջին կիսամյակի աշնանային և ձմեռային արձակուրդներ կան: Այդքանին զուգահեռ՝ եթե ուսուցողական, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներն էլ հաշվում ենք, չափազանց քիչ ժամաքանակ է մեզ բաժին հասնում այդ գրողներին ուսումնասիրելու համար:

    Ու՞մ էր պետք այս շտապողականությունը, դեռ Սահյանին չմարսած աշակերտին հրամցնում ենք Սևակ, դեռ նրանց ստեղծագործությունները կարգին չուսումնասիրած՝ ժամաքանակի սղության պատճառով առաջ ենք վազում՝ ծրագրից հետ չմնալ, այդ մի քանի սուղ ժամերում հասցնել ուսումնասիրել մյուս դասականներին: Նոր օրերում շտապում ենք, հայ գրողների ստեղծագործությունների խորքային ուսումնասիրությունն անցյալում ենք թողել, հիմա նոր սերնդին պետք չէ Սահյանի կենսագրության մասին իմանալ, այն երեք նախադասության մեջ է ամփոփված: Ստացվում է այնպես, որ մեկական դասաժամն էլ հերիք է, որպեսզի Սևակի «Անլռելի զանգակատունը» կամ նրա մյուս բանաստեղծություններն ուսումնասիրվեն:

    Դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, կարելի է ասել, «լավագույն պայմաններ» են ստեղծվել: Ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները բուհ են ընդունվում, հազիվ դրական գնահատված աշակերտը համոզված է, որ ինքն ընդունելությունից երբևէ դուրս չի մնա, նրա համար արդեն չի կարևորվում՝ դպրոցում հայ գրողի ստեղծագործություններին երկու թե երեք դասաժամ է տրվում ուսումնասիրելու: Հավասար դրության մեջ է հայտնվում նրա կողքին սովորող լավագույն կարողությունների տեր աշակերտը, ով հապշտապ պետք է ավարտի դպրոցական ծրագիրը, որ առաջին կիսամյակի վերջում մասնակցի քննություններին:

    Որտեղի՞ց է գալիս անտարբերությունը գրքի, ընթերցանության հանդեպ: Ինչու՞ ենք դժգոհում, թե սերունդը հեռացել է գրքից, երբ գերի դարձած այս նոր ծրագրերին՝ շտապում ենք ավարտել մի ամբողջ հայ գրականության դասագիրք, որ աշակերտը հասցնի մասնակցելու դեկտեմբերին նախատեսված քննությանը, որով հրաժեշտ կտա այդ առարկային:

    http://www.usarmenianews.com/am-n-10056.html
    Հարգելի Նատաշա,դուք ինչ խոսք ճիշտ եք,12_րդ դասարանի աշակերտը չի հասցնում ուսումնասիրել հեղինակներին ինչպես հարկն է,այո՛,թերի է մնում լեզվի նյութը ուսումնասիրելը։Բայց ինչ եք կարծում ,եթե դասագրքերը բեռնաթափվեն,և մինչև 12_րդ դասարանը աշակերտը ավարտի ուսուցանման նյութը և միայն կրկնությամբ զբաղվի,ճիշտ չէ՞։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •