Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: ՈՒսուցչի բարոյական կերպարը

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165

    ՈՒսուցչի բարոյական կերպարը

    Այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի ուսուցչի բարոյական կերպարը, խիստ կապված է այն հարցի հետ, թե ինչ նպատակներ են դրված մեր դպրոցների առջև և ինչ պահանջներ են դրված ուսուցիչների առաջ:
    Դպրոցն այն վայրն է, ուր աճում է նոր հասարակություն, և աճեցնողը ուսուցիչն է: Դուք կյանքի առաջարկած բազմաթիվ բնագավառներից ընտրել եք երեխաների ուսուցման և դաստիարակության բնագավառը: Խոսք չկա, բարդ ու հետաքրքիր, պատասխանատու և պատվավոր բնագավառ եք ընտրել: Գիտակցաբար թե անգիտակցաբար, պատահմամբ թե նպատակադրված` դուք արդեն ընտրել եք այդ բնագավառը: Այսօր ձեր գործն է` կրթել և դաստիարակել մարդուն, հողագնդի ամենաթանկարժեք, ամենանուրբ, ամենազգայուն և ամենախելոք էակին: Դա բարդ ու դժվարին գործընթաց է, բայց` ազնիվ,պատվաբեր ու ստեղծագործ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավ (17.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (17.03.2019), Միկինյան Տաթևիկ (17.03.2019), Ջ.Գրիգորյան (17.03.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Շատ կարևոր են նաև ուսուցչի խոսքն ու լեզուն: Ամեն մի կրթված մարդ պետք է որևէ լեզվով գրավոր և բանավոր իր մտքերն արտահայտել իմանա:Ինչ վերաբերում է ուսուցչին` նա հատկապես: Առանց դրա ուսուցչի աշխատանքն անհնարին է ու անմիտ: Մեր` ուսուցիչներիս արհեստը նուրբ է, ուրեմն` նուրբ խոսք է հարկավոր, ազնիվ է ու շնորհալի, ուրեմն այդպիսի խոսք է հարկավոր, գեղեցիկ ու բազմերանգ: Բառապաշարի հարստությունը, ոճի պարզությունը և խոսքի պատկերավորությունը ուսուցչի զենքն են:Մի կերպ իրար կապված բառերը, ուրիշների կողմից վաղուց պատրաստված արտահայտությունները, հուզմունք չառաջացնող և նոր ցանկությունների ու ապրումների վերելք չստեղծող, բազմիցս ծամծմված բառերը և նրանցից անհամ կերպով կազմված նախադասությունները նյութի բովանդակությունն աշակերտին հասցնելու փոխարեն նրա մեջ զզվանք ու ձանձրույթ են առաջացնում; Կարելի է համարձակ ասել, որ ուսուցչին հարուստ ու պատկերավոր լեզուն այնքան է անհրաժեշտ, որքան կենդանի էակին` օդը: Պետք է նկատի ունենալ այս հանգամանքը և լուրջ մտահոգվել լեզվական մշակույթով: Իմացած եղեք նաև, որ հարուստ լեզուն հարուստ գիտելիքների արդյունք է: Սակայն հարուստ լեզու ունենալ` չի նշանակում ամեն մի տարրական բան բացատրելու համար մի ամբողջ բառատորմիղ հանել. այդ դեպքում կդառնա, որ հասկացնելու փոխարեն գնդակոծում ենք: Հարուստ լեզվի հատկանիշներն են` պարզություն ու պատկերավորություն, սահունություն ու գունագեղություն, խորություն ու երկաթյա տրամաբանություն: Իսկ այդպիսի լեզու ունենալու համար պետք է անընդհատ ընթերցել:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    890
    Հեղինակության աստիճան
    18962
    Միշտ հետաքրքիր, արդիական ու տարողունակ թեմա... Թերևս ոչ ոք այնքան ճշմարտացիորեն չի կարող արտահայտվել ուսուցիչների մասին, որքան մեր աշակերտները:

    Ուսուցչի մասին խոսելը շատ բարդ խնդիր է…

    «Ո՞վ է ուսուցիչը», հարցին, որքան զարմանալի, նույնքան հրաշալի էր, երբ այդ օրը լսեցի խոսքեր 7-րդ դասարանում. «Ճիշտն ասած, ուսուցչի մասին խոսելը շատ բարդ խնդիր է, որովհետև արդեն սպառվել են վեհ բառերի պաշարները, որոնց շնորհիվ կարող ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց` իրենց չափազանց կարևոր և ծանր աշխատանքի համար» (Մկրտչյան Անի):

    Նայում եմ ինձ ժպտացող աշակերտուհուն, ապա հայացքս սահում է մեկ ուրիշ աշակերտուհու ուղղությամբ. «Նա ոչ միայն լույսի ու ջերմության մի անսպառ շտեմարան է, այլ նաև հարազատ ու սրտացավ մեկը, ով քո կողքին է ցանկացած դժվար պահի, երբ դու նրան ամենաքիչն ես սպասում: Նա է քո ամեն մի հաջողությամբ առաջին ուրախացողը, քո ամեն կորուստ ավելի ծանր տանողը, ով, սակայն, կարող է թաքցնել կարեկցանքը` քեզ նորից ոգեշնչելու և թևեր տալու համար» (Հովհաննիսյան Լուսինե):

    Մի՞թե կա շատ ավելի բարձր գնահատական, քան աշակերտների վեհ ու հրաշալի խոսքերն են ուսուցչի մասին. «Ուսուցիչն ամենաիմաստուն հանրագիտարանն է, ով պատասխանում է մեր բոլոր անհասկանալի հարցերին» (Հակոբյան Մանե):

    Նայում եմ ձեռքն օդում թափահարող մեկ ուրիշ աշակերտուհու, ով ավելացնում է ակնածանքի մի նոր խոսք. «Ես ուրախ և երջանիկ եմ, որ ծնվել ու մեծացել եմ ուսուցչի ընտանիքում, նրանց շնորհիվ է, որ բարձր ու վեհ զգացում ունեմ նրանց հանդեպ, իմ համար նրանք սուրբ էակներ են» (Մելքումյան Էլմիրա):
    Մի ամբողջ դասաժամ ուսուցիչներին ուղղված հրաշալի խոսքեր էին հնչում, մեկը մյուսից առաջ ընկնելով, ամեն մեկը յուրովի իր ակնածանքն էր ուզում արտահայտել, որ օրհներգի նման հնչում էին այդ դեռահասների շուրթերից: «Ուսուցիչների ազնիվ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ է գիտության լույսը տարածվում մեր հոգիներում, նրանք մեր ազգի դպրության առաքյալներն են» (Սամվելյան Անժելիկա):

    Տղաներից այն մեկը, որ անպայման ուզում էր իր միտքն արտահայտել, վերջապես հերթը նրան է հասնում. «Բոլորը չէ, որ կարող են արժանանալ այդ բարձր կոչմանը, չէ՞ որ ուսուցիչն է սովորեցնում ապրել կյանքում ճիշտ, պայքարել, ժպտալ, անգամ դժվար իրավիճակում բարություն անել, հերոս լինել» (Բաղրյան Նարեկ):

    Նորից ու նորից հպարտությամբ է լցվում հոգիդ, որ իզուր չի անցել աշխատանքդ, երբ առջևդ նստած աշակերտներն են մեծարանքի խոսքեր հղում ուսուցիչներին:
    Եվ համոզվում ես, որ դար էլ անցնի, որպես հարատևող կանչ, հավերժ կհիշվի սուրբ գործը նրանց: «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա):

    http://usarmenianews.com/am-n-5856.html

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Ռուզաննա Միրզոյան (17.03.2019), Միկինյան Տաթևիկ (17.03.2019), Ջ.Գրիգորյան (17.03.2019)

  9. #5
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    209
    Հեղինակության աստիճան
    7399
    Մեջբերում Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի ուսուցչի բարոյական կերպարը, խիստ կապված է այն հարցի հետ, թե ինչ նպատակներ են դրված մեր դպրոցների առջև և ինչ պահանջներ են դրված ուսուցիչների առաջ:
    Դպրոցն այն վայրն է, ուր աճում է նոր հասարակություն, և աճեցնողը ուսուցիչն է: Դուք կյանքի առաջարկած բազմաթիվ բնագավառներից ընտրել եք երեխաների ուսուցման և դաստիարակության բնագավառը: Խոսք չկա, բարդ ու հետաքրքիր, պատասխանատու և պատվավոր բնագավառ եք ընտրել: Գիտակցաբար թե անգիտակցաբար, պատահմամբ թե նպատակադրված` դուք արդեն ընտրել եք այդ բնագավառը: Այսօր ձեր գործն է` կրթել և դաստիարակել մարդուն, հողագնդի ամենաթանկարժեք, ամենանուրբ, ամենազգայուն և ամենախելոք էակին: Դա բարդ ու դժվարին գործընթաց է, բայց` ազնիվ,պատվաբեր ու ստեղծագործ:
    Լեհ նշանարժավոր մանկավարժ Յանուշ Կորչակը գտնում էր,որ իսկակսն մանկավարժը նա է, ով երեխային սովորեցնում է.

    Ոչ միայն սիրել,այլ նաև ատել,

    Ոչ միայն հարգել, այլ նաև արհամարել,

    Ոչ միայն համաձայնվել, այլ նաև բողոքել,

    Ոչ միայն ենթարկվել, այլ նաև ապստամբել:

    Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում, հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (27.03.2019), Դավ (17.03.2019), Ռուզաննա Միրզոյան (17.03.2019), Միկինյան Տաթևիկ (17.03.2019), Ջ.Գրիգորյան (17.03.2019)

  11. #6
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    209
    Հեղինակության աստիճան
    7399
    Մեջբերում Դավ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կարևոր են նաև ուսուցչի խոսքն ու լեզուն: Ամեն մի կրթված մարդ պետք է որևէ լեզվով գրավոր և բանավոր իր մտքերն արտահայտել իմանա:Ինչ վերաբերում է ուսուցչին` նա հատկապես: Առանց դրա ուսուցչի աշխատանքն անհնարին է ու անմիտ: Մեր` ուսուցիչներիս արհեստը նուրբ է, ուրեմն` նուրբ խոսք է հարկավոր, ազնիվ է ու շնորհալի, ուրեմն այդպիսի խոսք է հարկավոր, գեղեցիկ ու բազմերանգ: Բառապաշարի հարստությունը, ոճի պարզությունը և խոսքի պատկերավորությունը ուսուցչի զենքն են:Մի կերպ իրար կապված բառերը, ուրիշների կողմից վաղուց պատրաստված արտահայտությունները, հուզմունք չառաջացնող և նոր ցանկությունների ու ապրումների վերելք չստեղծող, բազմիցս ծամծմված բառերը և նրանցից անհամ կերպով կազմված նախադասությունները նյութի բովանդակությունն աշակերտին հասցնելու փոխարեն նրա մեջ զզվանք ու ձանձրույթ են առաջացնում; Կարելի է համարձակ ասել, որ ուսուցչին հարուստ ու պատկերավոր լեզուն այնքան է անհրաժեշտ, որքան կենդանի էակին` օդը: Պետք է նկատի ունենալ այս հանգամանքը և լուրջ մտահոգվել լեզվական մշակույթով: Իմացած եղեք նաև, որ հարուստ լեզուն հարուստ գիտելիքների արդյունք է: Սակայն հարուստ լեզու ունենալ` չի նշանակում ամեն մի տարրական բան բացատրելու համար մի ամբողջ բառատորմիղ հանել. այդ դեպքում կդառնա, որ հասկացնելու փոխարեն գնդակոծում ենք: Հարուստ լեզվի հատկանիշներն են` պարզություն ու պատկերավորություն, սահունություն ու գունագեղություն, խորություն ու երկաթյա տրամաբանություն: Իսկ այդպիսի լեզու ունենալու համար պետք է անընդհատ ընթերցել:
    Նշանվոր մանկավարժները ուսուցչին ներկայայացվող պահանջների մասին

    Լինել հումանիստ, սիրել երեխաներին, նրանց նվիրվել ամբողջ սրտով:

    Վ. Ա. Սուխամլինսկի

    Յ.Ա. Կամենսկին կոչ էր անում ուսուցիչներին սիրել իրենց մասնագիտությունը, քանի որ այն ամենակարևորն էր երկրի վրա

    Իմանալ երեխաների հոգեբանությունը. Հետաքրքրվել նրանց ներքնաշխարհով, ուսումնասիրել նրանց անհատական ընդունակությունները:

    Կ. Դ. Ուշինսկի

    Լինել հայրենասեր և քաղաքացի, բարոյական համոզմունքների ակտիվ կրող:

    Ա. Ս. Մակարենկո

    Մինչդեռ ըստ մանկավարժական բուհերի ուսանողների հարցման, ահա թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը նրանց պատկերացմամբ.

    ՔաղաքավարիՃկունՀետաքրքրասերՈչ պահպանողականՀումորի զգացումովՀամակողմանի զարգացածՕրինապահ և օրինապաշտԲարյացկամՀամբերատարՀարգանք վայելողՄեծ կենսափորձ ունեցողԻմաստունԴաստիարակվածՈւնակ դրական լիցքեր հաղորդելու ուրիշներինՄարդկայինՀմտորեն տիրապետել բանավոր խոսքինՈւնենալ գրագետ և պարզ արտահայտվելու ունակությունՈւրիշին լսելու կարողություն

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Ուսուցիչը պետք է լինի մեծ հայրենասեր, նվիրված հայրենիքին և ժողովրդին, այլապես նա չի կարող հայրենիքին ու ժողովրդին պիտանի սերունդ դաստիարակել:
    Ուսուցիչը պետք է լինի ազգային և համաշխարհային մշակույթին տիրապետող և քաղաքակիրթ անձ: Իսկ ի՞նչ է հարկավոր մշակույթին տիրապետելու և քաղաքակիրթ մարդ դառնալու համար: Նախ` կատարելապես իմանալ իր մասնագիտությունը և այն իրականացնելու տեխնիկան: Իմանալ ոչ միայն իր մասնագիտության հանգույցներն ու հիմնական դրույթները, այլ նաև մանրամասնությունները, իմանալ ոչ թե մակերեսորեն ու մշուշապատ, այլ պարզ ու խոր: Քաղաքակիրթ մարդու այդ հատկանիշը խախտվում է, երբ ուսուցիչը կառչում է դասագրքերին, չի զբաղվում ինքնակրթությամբ: Ուրեմն քաղաքակիրթ լինելու հատկանիշներից մեկն իր գործին կատարելապես տիրապետելն է, որի համար պետք է մասնագիտական գրականություն շատ ընթերցել:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    Ուսուցչի նշանաբաններից մեկ էլ պետք է լինի աշխատասիրությունը: Եթե ուզում եք ձեզ տեսնել բեղուն բերքով ծանրաբեռնված և ամեն բարիքով զարդարված, ապա աչքի լույսի պես սիրեցեք աշխատանքը և շատ աշխատեք: Ունեցեք և սիրեք ձեր բարձր նպատակներն ու հեռանկարները: Դա զարդարում ու գեղեցկացնում է կյանքը: Սակայն այդպիսի նպատակներ ունենալը քիչ է: Պետք է ունենալ նաև ամուր կամք, կես ճանապարհին չհուսահատվել, հաջողությունից` գլխապտույտի, իսկ անհաջողությունից հուսալքության մեջ չընկնել:
    Ուսուցչին նաև շատ անհրաժեշտ է ունենալ առողջություն և ամուր նյարդային համակարգ: Այս առումով շատ տեղին է որոշումը, որ ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր բուժզննություն:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2019
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    3165
    ՈՒսուցչի կարևոր գործառույթներից մեկն էլ աշակերտի նկատմամբ մանկավարժական ճիշտ մոտեցումն է: Սովորողների ուսումնական աշխատանքների արդյունավետ կազմակերպումն և որակի բարձրացումը մեծ չափով կախված է նրանից, թե ուսուցիչը ինչպիսի մանկավարժական մոտեցում է ցուցաբերում աշակերտի նկատմամբ: Բազմամյա դիտումները բերել այն համոզման, որ եթե ուսուցիչը վերաբերվում է աշակերտի նկատմամբ որպես մի մարդու, որը կարող է լավ սովորել, եթե նրան չի թողնում անօգնական վիճակում, եթե անընդհատ երեսին չի նետում նրա տկարամտությունը, ապա աշակերտն ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարի իր առջև ծառացած ուսումնական դժվարությունները, քանի որ համոզված է իր ուժերին և հնարավորություններին: ԵՎ ընդհակառակը ,եթե ուսուցիչն աշակերտին դիտում է որպես անընդունակ մի էակ և իր այդ կարծիքը հասցնում է երեխայի գիտակցությանը, ապա երեխան կարծես հաշտվում է այդ մտքի հետ, իրեն համարում ոչ լիարժեք մարդ, դադարում է լարված աշխատելուց, դառնում չառաջադիմող, ապա երկտարեցի և վերջապես դպրոցական կարգուկանոնը խախտող,երբեմն էլ օրինազանց:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2435
    Ուսուցիչը նախ պետք է կրողը լինի այն արժեքների, որոնք ուզում է սերմանել իր աշակերտների մեջ: Ուսուցիչը պետք է ցանկացած պարագայում հիշի ,որ երեխան ավելի շատ կրկնօրինակում է մեծահասկաներին, քան լսում:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •