+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Յոթ թվի խորհրդանշական իմաստը Վ. Տերյանի << Ինչպե՞ս չըսիրեմ...>> բանաստեղծության մեջ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417

    Յոթ թվի խորհրդանշական իմաստը Վ. Տերյանի << Ինչպե՞ս չըսիրեմ...>> բանաստեղծության մեջ

    Դեռևս միջնադարյան բանարվեստում թվերը կիրառվում էին իբրև խորհրդավոր գաղափարներ արտահայտելու միջոցներ: Յոթ թիվն, օրինակ, Նարեկացու գեղարվեստական մտածողության համակարգում իմաստավորում է աստվածային հարակայությունը, անհատ հորդությունը, անբավությունը: Է -ն ` յոթի այբբենական նշանը, նույնացվում էր աստվածայինի հետ ` բնութագրվելով Աստծու ստորոգելիներով:
    Թվերի խորհրդանշային կիրառությունները հանդիպում են նաև հետագա ժամանակների բանարվեստում:
    Տերյանը, որ շատ լավ գիտեր Աստվածաշունչը, հավանաբար ծանոթ էր նաև եկեղեցու սրբազան ավանդությանը, իր կործանվող հայրենիքի փրկության տենդագին որոնումների ծանր զգացողությունների ճնշող տպավորություններով տեսիլվում է յոթնապատիկ խոցված Տիրամոր լուսեղեն, ոգեղեն պատկերը ` իբրև անափ վշտի , ցավի, մորմոքի մարմնացում:
    Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված
    Պարզված վերըստին սրերին սուրսայր.
    Ինչպե՞ս չըսիրեմ - հեզությամբ լցված
    Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր:
    Յոթ թվի խորհրդանշային մի իմաստ բխում է Հովհաննեսի և Ղուկասի Ավետարանների վկայության և եկեղեցու սրբազան ավանդությամբ հիշատակված պատմությունից: Ըստ Հովհաննեսի Ավետարանի ` Աստվածամայրը երկու այլ կանանց հետ ներկա է եղել որդու խաչելության տեսարանին . << Իսկ Յիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մօրաքույրը` Կղէովպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին>>: Խաչափայտի մոտ կանգնած մայրը լսում է որդու արտասանած վերջին յոթ խոսքերը .<< Հայր, թող դոցա, զի ոչ գիտեն, զինչ գործեն>>/ Ղուկ. ԻԳ 34/, << Ամէն ասեմ քեզ այսօր ընդ իս իցես ի դրախտում>> / Ղուկ., ԻԳ 43/ , << Կին դու, ահա որքի քո...ահա մայր քո>>/ Հովհ. ԺԹ 26 - 27 /, << Աստուծ իմ, Աստուած իմ, ընդե՞ր թողեր զիս>>/ Մատթ. ԻԷ 46 /, << Ծարավի են >>/ Հովհ . ԺԹ 28/ ,
    << Ամենայն ինչ կատարեալ է>>/ Հովհ . ԺԹ 30 /, << Հայր , ի ձեռս քո ավանդեմ զհոգի իմ>>, / Ղուկ. ԻԳ 46 /: Եկեղեցու սրբազան ավանդությամբ ` որդու վերջին խոսքերը սուրսայր սրերի նման խոցել են մոր սիրտը ` յոթ վերք բացելով այնտեղ:
    Ի՞նչը կարող է ավելի տառապալից , ավելի տանջալից լինել, քան մեռնող քրդու չարչարանքը տեսնող մոր մորմոքն ու կսիծը :
    / Հայոց լեզու և գրականություն, Ս. Սարուխանյան , Ոուսուցչի ամբիոն - 2002, 3-4/
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 16.03.2019, 20:37:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

    1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

    1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

    1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

    1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

    1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

    Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

    1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

    1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

    1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

    1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

    1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

    Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Վահան Տերյան

    Միշտ նույն խոհերի շշուկի
    Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
    Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
    Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
    Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

    Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց
    Շարժում են առաջ օրը ժրաջան —
    Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ,
    Հյուսել են կյանքի կախարդված շրջան։
    Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ,
    Ալեկոծությամբ մի խայտանկար
    Խենթ փողոցների բավիղներն անթիվ
    Ջրերի նըման խառնում են իրար։
    Ամեհի ձայնով երկաթն է խոսում,
    Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ —
    Եվ բազմաղաղակ օրերի լեզուն
    Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։

    Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում
    Այրում է սիրտըս սրբազան մի դող,
    Հուզում է հոգիս մի վեհ հիացում,
    Եվ սարսափելին՝ թվում է դյութող…
    Մաշված է կյանքըս վշտում անաղարտ
    Եվ տառապանքի օրերում համառ,
    Բայց ցաված սիրտըս բացել եմ հպարտ,
    Նորից ու նորից սիրելու համար։
    Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝
    Կարոտըս նետած լուսեղեն հեռուն,
    Վառե՜լ երգերըս, որպես դրոշակ,
    Ու մեռնե՜լ, որպես հերոսն է մեռնում…

    Զարթե՛ք, երգեր իմ, ժամ է հնչելու,
    Զինելու նորից գնդերը ցրիվ,
    Մեռած սրտերը կյանքի կոչելու
    Եվ բորբոքելու, զայրույթ ու կռիվ…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Տերյանի գրական անուններն ու կեղծանունները
    Մոսկվայում Լազարյան ճեմարանում սովորելու տարիներին , ավելի ճիշտ ` մինչև 1907 թվականի օգոստոսի վերջերը, Տերյանը հիմնականում հանդես էր գալիս <<Վահան Տեր - Գրիգորյան>> կամ կրճատ ` << Վահան Տ. Գր.>> ստորագրություններով:Այդ են վկայում 1906 - 1907 թթ. <, Մուրճ>> ամսագրում և << Նոր կյանք>> շաբաթաթերթում տպագրված շուրջ մեկ տասնյակ բանաստեղծությունները: Սրանց պետք է ավելացնել Տերյանի վաղ շրջանի թարգմանական փորձերից մեկը ` Էմիլ Վերհարնի << Գլուխ>> բանաստեղծությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1906 թ. << Ձայն >> թերթի 9-րդ համարում, նույնպես << Վահան Տեր - Գրիգորյան >> ստորագրությամբ:
    1907 թ. օգոստոսի 29 -ին արդեն հայրենի Գանձայից իր մտերիմ ընկերոջ ` Օնիկ Օհանջանյանին գրած նամակի տակ բանաստեղծն ավելացնում է ` << Քո Վանիկ, այժմյանից սկսած Վահան Տերյան>>: Թեև Տերյանը մինչ այդ էլ երբեմն ստորագրել է << Վահան Տերյան>>, բայց այս նամակից հետո կամ ավելի ճիշտ ` 1907 թ. վերջերից սկսած գրեթե միշտ այդպես էր ստորագրում: Չմոռանանք հիշել նաև, որ Տերյանը << Անկախ մամուլ>>, <<Մշակ>>, << Կարմի դրոշակ>> թերթերում կրճատ ` << Վ. Տ.>> ստորագրությամբ հանդես է եկել << Սմբատ Շահազիզի թաղումը>>/1908/ , << Արջի ծառայություն>>, << Ակակի Ծերեթելին Մոսկվայում>>,<<Պետերբուրգի հայ գեղարվեստական ընկերության մեջ >>,<< Պատասխան հայ ուսանողական բյուրոյին>>/1915/, << Երեք հանդիպում>>և << Անմոռաց ընկեր...>>/ 1919/ հոդվածներով:
    1913 թ. մայիսի 10 -ին Ցոլակ Խանզադյանին գրած մանակն էլ բանաստեղծը կատակով ստորագրել է << Քո Վահանուս Տերյանուս>>:
    Գրականագետ Պողոս Մակինցյանի վկայությամբ , Լազարյան ճեմարանում ուսանելու տարիներին, Տերյանն իր ուսանող ընկերների` Մելքոն Քարամյանի և Օնիկ Օհանջանյանի հետ հրապարակել է << Հույս>> անունով մի ամսագիր, ուր հանդես է եկել <<որպես հրապարակախոս, բելետրիստ և պոետ ` Շվին ,Volo և այլ կեղծանուններով>>: Դժբախտաբար, անվանի գրականագետը չի նշում, թե ինչ գործեր էին դրանք, չի բերում որևէ նմուշ ` թեկուզ հիշողությամբ:
    Տերյանի այս << Շվին>> կեղծանվան մասին տեղեկություններ է հաղորդում նաև նրա ընկերներից մեկը ուրիշը ` Խաչատուր Փորքշեյանը: Բանաստեղծի մասին գրած հուշերում նա պատմում է, թե ինչպես 1902 թ. Նոր Նախիջևանի սեմինարիայի աշակերտներն իր խմբագրությամբ հրատարակում էին << Լուսաբեր>> անունով աշակերտական ամսագիր, որին <<Շվին>> կեղծանվամբ ակտիվորեն աշխատակցում էր Վահան Տերյանը:
    Պահպանվել են նաև մտերիմ ընկերներին ` Օնիկ Օհանջանյանին և Ցոլակ Խանզադյանին ուղղված մի շարք նամակներ, որոնց մեջ խոսվում է Շվինի մասին, կամ էլ առանձին նամակներ պարզապես ստորագրված են `<< Քո Շվին>>:
    Յուրի Հովհաննսիյան, Գրական թերթ, 2-րդ էջ, 19 ապրիլի, 1985թ.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (19.03.2019)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    <<...Իսկ կյանքըս այնպես դժվարին էր>>

    ՏԵՐ -ՍՈՒՔԻԱՍ . զարմանալի քահանա, որի մշտական ուշադրության կենտրոնում են եղել Դրեպերը, Բոկլը, Սպենսերը, Դարվինը:

    ՅՈՒՂԱԲԵՐ. ավելի <<ուսումնական>>, քան շատ քահանաներ... Գանձա գյուղի ս. Կարապետ եկեղեցու ծխամատյանը տեղեկացնում է, որ սրանց ամուսնությունը 1885-ի հունվարի 23 -ին <<ծնեալ է ուստր...անվանեալ Վահան>>:

    Վահանը գրաճանաչ է դարձել տանը: Նրա առաջին ուսուցիչը, ըստ էության, եղել է հայրը: Ուսանել է Գանձայի գյուղական , Ախալքալակի քաղաքային դպրոցներում, Թիֆլիսի առաջին արական գիմնազիայում, ապա Տեր - Սուքիասի համառ ու երկարատև ջանքերից հետո ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան/1899թ./, որը նրա համար, փաստորեն, խաղացել է նույնպիսի դեր, ինչ Ցարսկոյե Սելոն` Պուշկինի կյանքում: Այստեղ սովորել է հայերեն և ռուսերեն, հիմնավորապես ծանոթացել է հայ, ռուս, և համաշխարհային գրականությանը, հաղորդակցվել մեծ քաղաքի մթնոլորտին` նյութական առումով մշտապես շփվելով <<դժնի>>օրերի հետ: Եղել է ցարիզմի դեմ դժգոհողների, հետապնդվողների, հարցաքննվողների, Բաքվի, Շիրակի գյուղերում սոցիալ - դեմոկրատական կուսակցության օգտին պրոպագանդիստների շարքերում :

    1906 -ին ընդունվել է Մոսկվայի համալսարանը, որն ավարտել է 1912-ին:

    1908-ին <<23 տարեկան հասակում հրաշքի պես հանկարծ երևաց իր <<Մթնշաղի անուրջներ>> կախարդիչ գրքով >>/ Ավ. Իսահակյան/:

    Մթնշաղի երգիչը ոչ թե ռուսական առաջին հեղափոխության վերելքի շրջանում, այլ <<նրա վայրէջքի վայրկյանին>> է հարել սոցիալ - դեմոկրատիային:

    Զարթե'ք, երգեր իմ, ժամ է հնչելո
    Զինելու նորից գնդերը ցրիվ,
    Մեռած սրտերը կյանքի կոչելու
    Եվ բորբոքելու զայրույթ ու կռիվ:

    1912 -ին ընթերցողին է ներկայացել իր << Բանաստեղծություններ>> գրքով:

  14. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    1913 -ին Մառի համառ պահանջով դարձել է Պետրոգրադի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող: << Չեք կարող պատկերացնել, ի~նչ ուրախությամբ է լցնում ինձ այն, որ զբաղվում եմ հայոց և արևելյան լեզուներով>>:

    Նույն թվականին ընտրվել է հայ գրողների ընկերության անդամ:<<Կուզեի հավաստիացնել,... որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանամ անօգուտ ու անպետք անդամ չլինելու Ընկերության, որի առաջադիմությանն ու հաջողության նպաստելը ամեն գրասեր հայի պարտք պետք է համարել>>:

    1914 -ի ապրիլին Թիֆլիսում, երաժշտական ընկերության դահլիճում հանդես է եկել <<Հայ գրականության գալիք օրը>> հանրահայտ զեկուցմամբ: <<Հասարակությունը լսում էր ամենախոր ուշադրությամբ: Լեկցիաս տևեց երկու ժամ, անտրակտը չհաշված>>:

    1915թ.: Մեծ եղեռնի հարուցած մեծ տագնապ ու ցավ:
    Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ
    Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
    Իմ ժողովուրդն անել վշտի մեջ,
    Երկիրն իմ անբախտ ու աղետավոր:

    Նույն թվականին ` ծանոթություն Գորկու հետ և բեղմնավոր համաշխատակցություն հայ գրականության ժողովածուն կազմելու ուղղությամբ:

    1916 թ.: Ստեղծագործական նոր ծրագրերի մարմնավորում, նոր ներշնչանքներ, ուժգնացող համակրանք սոցիալ - դեմոկրատական կուսակցության հանդեպ և հիվանդության ախտանիշների խորացում:

    1917-ին անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը: Հոկտեմբերյան հեղափոխություն.
    <<Քեզ եմ երգում, կարմիր , Արյունաբորբ Ազատության դրոշ...>>:

    Կարևորագույն պաշտոն սովետական նորաստեղծ պետության մեջ ` Ազգությունների գործերի ժողկոմին կից Հայկական գործերի ժողկոմի տեղակալ:

    1918 թ.: Մասնակցություն Բրեստ - Լիտովսկի բանակցություններին ` սովետական պատվիրակության խորհդրականի լիազորությամբ: Վ. Ի. Լենինի ստորագրությամբ վավերացված վկայականով: 54114926_1935443026582032_4493896261161713664_n.jpg

    /Գրական թերթ,14 հունիսի, 1985թ./

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (20.03.2019)

  16. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Օգնություն Հյուսիսային Կովկասում և Պովոլժիեում ապաստանած հայ գաղթականներին և կարևոր ձեռնարկումներ նրանց շրջանում ` ի շահ սովետական իշխանության:

    1919թ.: Համառուսական ԿԳԿ անդամ << ընկ. ՎԱՀԱՆ ՍՈՒՔԻԱՍԻ ՏԵՐՅԱՆԸ Արտգործժողկոմի ԿԱՐևՈՐ և ՇՏԱՊ հանձնարարությունով ուղարկվում է Տաշքենդ քաղաքը ` Սամարայի և Օրենբուրգի վրայով:
    Բոլոր ռազմական և քաղաքացիական և երկաթուղային իշխանություններին առաջարկվում է ...ցույց տալ ամենալայն օժանդակություն ` նրա ուղևորության ճանապարհին>>:

    Այդ ճանապարհն ընդհատվեց Օրենբուրգում, ուր 1920 -ի հունվարի 7 -ին մեծ բանաստեղծը << մնաք բարով >> ասելով ամենքին ու երկրային ամեն ինչի ...գնում է դեպի իր անմահությունը:
    / Գրական թերթ, 4-րդ էջ, 1985 թ./:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (20.03.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս բարձրացնել պատմության դասի արդյունավետությունը
    Հեղինակ՝ Թելունց, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.01.2019, 22:08
  2. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 103
    Վերջինը: 07.10.2018, 15:52
  3. Գրառումներ: 65
    Վերջինը: 16.06.2018, 21:22
  4. Ինչպե՞ս նպաստել անձի ճիշտ զարգացմանը
    Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան1, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.02.2018, 22:10
  5. Ինչպե՞ս հետաքրքիր դարձնել գրականության դասաժամերը
    Հեղինակ՝ Նաիրա Մելիքսեթյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 07.11.2017, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •