Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ստեղծագործական գործունեության զարգացում

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    Ստեղծագործական գործունեության զարգացում

    Ստեղծագործական գործունեությունը մի գործընթաց է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր արժեքներ: Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործունեության տարբեր սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը: Ստեղծագործական գործունեությունը կարող է ի հայտ գալ գիտական, տեխնիկական, քաղաքական, գեղարվեստական և այլ ոլորտներում: Ստեղծագործել բառն իսկ ցույց է տալիս, որ խոսքը նոր բան ստեղծելու, հորինելու մասին է, մի բան, որը դեռ գոյություն չունի կամ չի կրկնվում: Ստեղծագործական գործունեությունն անկրկնելի է, ինքնօրինակ, եզակի, անհատական: Այս գործընթացը առաջ է գալիս մարդու աշխատանքի արդյունքում, երբ նա ձեռք է բերում գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, շրջակա միջավայրի ճանաչողություն, որի հիման վրա էլ ստեղծվում է նոր իրողություն:

  2. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Երեխայի մոտ ստեղծագործական կարողությունները սկսվում են երևակայությունից: Նրա համր երևույթներն ու առարկաները բազում տարբերակներ են սկսում ունենալ: Ստեղծագործական ունակությունները երեխային հնարավորություն են տալիս ինքնաարտահայտման ճիշտ ուղի գտնել: Աշակերտի ստեղծագործական կարողությունները ի հայտ են գալիս վաղ, դեռ նախադպրոցական տարիքում: Այս դեպքում երեխայի կարողությունների բացահայտողը լինում է ծնողը, ապա ուսուցիչը, ով տալիս է գիտելիք, կարողություն, հմտություն, սովորեցնում է տիրապետել համապատասխան գործիքների: Փորձի և գիտելիքների պաշարը բարենպաստ հիմք է ստեղծագործական մղումների զարգացման համար: Ստեղծագործական միտքը հնարավորություն է տալիս ընդունել ոչ ստանդարտ որոշումներ: Իսկ ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար հարկավոր է ճիշտ ուղիներ ընտրել, այն սովորեցնել հնարավոր չէ, քանի որ այն բնատուր է, բայց կարելի է համապատասխան պայմաններ ստեղծել այն զարգացնելու համար: Երեխայի բազմակողմանի զարգացումը կարող է օգնել նրա ստեղծագործական պոտենցիալի բացահայտմանը: Դրա համար էլ և՛ նախադպրոցական, և՛ կրտսեր դպրոցական և նաև միջին դպրոցական հասակում կրթական ծրագրում ներառվում են նաև երաժշտությունը, տեխնոլոգիան, կերպարվեստը: Այս առարկաները երեխայի մեջ խթանում են բազմակողմանի գեղագիտական և ստեղծագործական զարգացման գործընթացները, զարգացնում են երևակայությունը, հիշողությունը, հիմք են դնում գեղարվեստական մտածողությանը: Նկարչությունը, ապլիկացիան, կոնստրուկտավորումը, կարը և ասեղնագործությունը թույլ են տալիս երևակայել և շարժվել պարզից դեպի բարդը: Հենց երևակայությունն էլ թույլ է տալիս ստեղծել նորը՝ ստեղծագործել:

  3. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործական գործունեությունը աշակերտների մոտ բացահայտում է նրա ինքնուրունությունը, սեփական մտահղացումների իրականացումը, որոնք միտված են նոր բան ստեղծելու: Ստեղծագործական գործունեության շրջանակներում ձևավորվում է ընդհանուր կարողություններ՝ փնտրել և գտնել նոր որոշումներ, լուծումներ, ցանկալի արդյունքին հասնելու ոչ սովորական միջոցներ, տվյալ իրավիճակում նոր մոտեցումների ցուցաբերում: Հարկավոր է ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք կխթանեն ինքնակրթությունը, ինքնազարգացումը, ստեղծագործելու կարողությունը:

  4. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Օրինակ՝ Տեխնոլոգիա առարկայի ժամերին, երբ երեխաները սկսում են աշխատել թղթի հետ, նրանց ուշադրությունը գրավում է թղթի գունավորումը, փափկությունը, էլաստիկությունը, նյութի որակը: Այն, որ թուղթը հնարավորություն է տալիս իրենց ստանալ ցանկացած ձև: Եվ ոչ միայն թղթի հետ աշխատանքն է տալիս այսպիսի հնարավորություն, այլ նաև աշխատանքը կտորի, թելերի, գունավոր տեքստուրաների հետ: Որքան բազմազան են նյութերը, այնքան մեծ է երևակայելու հնարավորությունը: Այս գործընթացում խթանիչներ կարող են լինել նաև երաժշտությունը և կերպարվեստը: Կարելի է դասերը հագեցնել երաժշտությամբ:
    Երեխային պետք է հնարավորություն տալ, որպեսզի այն աշխատանքը, որը մատչելի չէ նրան տվյալ նյութերով պատրաստել, նա ինքը փոխարինի այլ միջոցներով: Օրինակ, երբ երեխան գունավոր թղթով կոմպոզիցիա է ստանում, բայց կան դետալներ, որ նրա համար բարդ են կտրել, սոսնձել, կարող է մատիտներով նկարել, դրանից աշխատանքը չի կարող տուժել: Նման օրինակներ կարելի է բերել նաև կարվածքներ ստանալու դեպքում, երբ ձևավորման ժամանակ աշակերտն ուղղակի նկարում է կտորի վրա՝ ստանալով համապատասխան ձևավորում:

  5. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործական գործունեության զարգացման համար, ինչպես նաև աշխարհայացքի ընդլայնման համար կարևոր են նաև էքսկուրսիաները դեպի թանգարաններ, պատկերասրահներ, դեպի բնությունը, որը ամենամեծ ներշնչանքի աղբյուրն է և ստեղծագործող մարդու ամենամեծ ուսուցիչը:

  6. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2019
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծագործական կարողությունների զարգացման համար մեծ նշանակություն ունեն խմբակները: Սովորողների ուշադրությունը հրավիրելով տվյալ առարկային՝ օգնում են ընդլայնել աշխարհայացքը, ստեղծագործական ունակությունները, ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացումը: Այստեղ ամեն աշակերտ հնարավորություն է ստանում ընտրել իրեն հոգեհարազատ գործը, բացահայտել և լուծել հետաքրքրող խնդիրները: Ստեղծագործական գործունեության զարգացումը անհրաժեշտ է ցանկացած մարդու, քանի որ դրա շնորհիվ նա դառնում է ինքնուրույն իր դատողություններում, ունենում իր տեսակետը, որը կարողանում է հանգամանորեն պաշտպանել:
    Վատ է, երբ ուսուցիչը չի կարողանում գնահատել երեխայի ստեղծագործական հնարավորությունները, նրա կարողությունները և ցանկությունը՝ աշխատել ինքնուրույն, ստեղծագործաբար:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •