+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հավերժի ճամփորդը

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    Ե'ս - եմ նորից .-
    Դարերից եկած անհու~ն մի պոետ -
    Եղիշե Չարենց -
    Նաիրի երկի'ր, քո երգիչը վառ,
    Օրհներգուն պայծառ
    Ու զավակը մեծ...
    Ե'ս - ե'ս եմ նորից.-
    Ոսկի երակը հնամյա ցեղիս,
    Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
    Օղակը վերջին,
    Տվել եմ սիրտս գալիք օրվերի
    Երկաթե երգին ,
    Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ -
    Եվ կրում եմ իմ մեծ , հսկա սրտում -
    Մի երկաթակուռ, նո~ր, հզո~ր աշխարհում :

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անահիտ Բարխուդարյան (13.03.2019), Tsov (13.03.2019)

  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    Իմ մահվան օրը կիջնի լռություն,
    Ծանր կնստի քաղաքի վրա,
    Ինչպես ամպ մթին, կամ հին տրտմություն,
    Կամ լուր աղետի` թերթերում գրած:
    Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
    Բարեկամուհու նման տխրատեսք,
    Լուրը կշրջի փողոցները նախ,
    Ապա կմտնի դուռ - դարպասներից ներս:
    ...Եվ համր մի պահ ` գիշերվա կեսին,
    Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
    Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
    Իմ դեմքը, արդեն հավիտյան հանգած:
    Եվ երբեք, երբեք դեմքիս անծանոթ,
    Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
    Եվ մարդիկ ` միայն երբեմն ինձանով
    Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած ,
    Եվ մարդիկ, անգամ երգերիս անգետ ,
    Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք `
    Մնացել են լոկ վկաներ անտարբեր
    Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ, -
    Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
    Որպես ընդհանուր աղետից սարսած `
    Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
    Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (17.03.2019), Անահիտ Բարխուդարյան (13.03.2019), Tsov (13.03.2019)

  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    <<Ես եկել եմ դարերից Ու գնում եմ հաղթական, Դեպի դարերը նորից, Դեպի վառվող ապագան>> խորագիրն էր կրում 5 <<բ>> դասարանի Հայրենագիտության դասը ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի ծննդյան 122 -ամյակին :Սովորողները ներկայացրեցին Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, ասմունքեցին շատ ու շատ բանաստեղծություններ, աշակերտների կատարմամբ հնչեց << Ես իմ անուշ Հայաստանի >> բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը : Չարենցին նվիրված այս դասը ուսուցողական էր և ճանաչողական: Այն հարգանքի ու մեծ սիրո տուրք էր բանաստեղծի անմահ հիշատակին :IMG-784bec29c0c7a342fb9c5a5e8c54442a-V.jpgIMG-9d54fa341809388194233441b4b06f6c-V.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 13.03.2019, 23:31:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tsov (13.03.2019)

  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ

    Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ
    Եվ տեսնում եմ ես — այնքա՛ն, այնքա՛ն պարզ
    Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
    Երկինքը կապույտ, օրր հրավարս:

    Արևը արդեն բարձրացել է քիչ,
    Զնգում է օրը, ինչպես երգեհոն —
    Ու կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
    Թափում է կարծես երգ ու խնդություն:

    Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
    Նոր Երևանից դեպի Արարատ.
    Ինչքա՛ն են արդյոք տարիներ հոսել
    Մինչև գարնային այս օրը զվարթ:

    Շոսսեի երկու կողմերում ահա
    Տներ, փողոցներ ու գործարաններ,
    Կանաչ պարտեզներ, ծաղիկներ առատ, —
    Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել:

    Ընկած են տներն իրարից հեռու,
    Գործարանները մեջընդմեջ կեցած,
    Ո՛չ ծուխ, ո՛չ փոշի և լույս տներում
    Ժիր մարդիկ ահա դեմքերին ծիծաղ:

    Ելած արթնացող քաղաքից` ահա
    Ոլապտույտ շոսսեով այդ լայն,
    Առջևում կարմիր մի դրոշ պահած
    Անցնում է վաշտը պիոներական:

    Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
    Թմբուկն է թնդում ռիթմով կորովի,
    Անցնում են նրանք քայլերով վստահ,
    Աչքերով հստակ, դեմքերով թովիչ: —

    Քայլում են նրանք շոսսեով, հետո
    Կտրելով այդ լայն, ասֆալտե շոսսեն`
    Անցնում են ահա այն ձորի մոտով,
    Ուր աղմկաձայն Զանգուն է հոսում:

    Զանգուն է հոսում ներքևում զվարթ,
    Հստակ ջրերով անվերջ կարկաչում,
    Իսկ այնտեղ ահա — մի հին ցանկապատ
    Ու քարեր՝ ընկած կանաչի միջում: —

    Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,
    Անանուն, անգիր, ննջում են այնտեղ,
    Ուր լռությունն է իշխում անհաստատ
    Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև:

    Ժպտում է վերից երկինքը կապույտ,
    Արևն է զնգում անհուն զնգոցով,
    Եվ վաշտն է անցնում քայլերով անփույթ,
    Արբած արևի կենսատու բոցով:

    Հնչում է նրանց դոփյունը հաստատ,
    Թմբուկն է թնդում աղմուկով մի ժիր,
    Եվ մանուկների աչքերում նստած
    Գարունն է ժպտում արևի ուժին: —

    Անցնում են նրանք ծիծաղով հնչուն
    Այդ անխոս, այդ հին քարերի մոտով,
    Նրանց ծիծաղում կյա՛նքն է կարկաչում,
    Գարո՛ւնն է կանչում անափ կարոտով: —

    Անցնում են նրանք: — Ու նրանց երթից,
    Աչքերը հառած քարերին խաղաղ
    Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս
    Մի կապուտաչյա, գանգրահեր տղա:

    Պիոներական փողկապը վզին,
    Ոտները մինչև ծնկները բոբիկ,
    Ճակատը բարձր , աչքերը լուսե,
    Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ, —

    Նայում է նա ջինջ, պայծառ աչքերով
    Գերեզմանատան քարերին մի պահ,
    Հետո կարծրացած փոշին է քերում
    Նա մի հին քարի վրայից ահա:

    Նայում է ապա նա փոշոտ քարին
    Աղեղանման հոնքերի տակով...
    Գրված է վրան.— «Եղիշե Չարենց,
    Բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»:

    Կարդում է նա իր աչքերով ծավի,
    Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան,
    Քաղում է ապա մի կանաչ բաղեղ —
    Ու շարունակում իր թողած ճամփան:

    Ծիծաղով հնչուն ու արծաթաձայն
    Միանում է նա կրկին շարքերին —
    Եվ, հուշի նման հավիտյան անցած,
    Մնում է հանդում մի կորած շիրիմ...

    Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,
    Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
    Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,
    Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...13886260_1208212365877710_2640453044275875337_n.jpg

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (17.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •