+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հավերժի ճամփորդը

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    3117

    Հավերժի ճամփորդը

    Ես եկել եմ հեռու~ Իրանից: Հայրենիքս է - Խանի Մակուն:
    Չարենցը, Չարենցը...<< Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում >> ....Անոր չհանդիպած ` գիտեի արդեն իր այս քերթվածքը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը>>: Վ. Սարոյան
    Շնորհավո'ր ծնունդդ, հավերժի ' ճամփորդ: 29196240_1719560778082074_5170535158549315584_o.jpg

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,426
    Հեղինակության աստիճան
    33624
    Երբ առաջին անգամ բացվեց
    Սիրո գարուն արևավառ
    Տեսա բացված ծաղիկ ու սեզ
    Կարծես միայն սիրույս համար,-
    Ինչպես կյանքի առու անբիծ,
    Ինչպես երգի առաջին բառ,
    Խոխոջելով անցար կյանքից
    Իմ սեր անգին, իմ սեր անմար:
    Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
    Մի օր ես էլ ննջեմ անդարձ,-
    Կիպարիսներ սգահանդես
    Շիրմիս վրա շրշան երբ սառ,-
    Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
    Պիտի երգեն սիրողաբար-
    Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
    Եվ մոռացման տրտունջ անբառ...

    1937 թ.
    Ե. Չարենց

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    2622

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    3117
    Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին -
    Եվ լսում նրա հեռվիցը եկողը երգը տխրագին....
    Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում
    Ու լուռ մրմնջում, թե հեռուներում ինչպես են սիրում...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (17.03.2019), Անահիտ Բարխուդարյան (13.03.2019), Tsov (13.03.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    2622

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    2622

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4879
    Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
    Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
    Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
    Լուսամփոփի՜ պես աղջիկ...

    Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
    Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
    Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
    Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

    Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
    Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
    Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
    Լուսամփոփի՜ պես աղջիկ...

    * * *
    Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
    Որ անցան —
    Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարգարյան Նաիրա (14.03.2019), Հերմինե Խառատյան (13.03.2019), Tsov (13.03.2019)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    151
    Հեղինակության աստիճան
    2622
    Մեջբերում Tsov-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավոր ծնունդդ, Հանճար...

    Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
    Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ։
    Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
    Բարեկամական հրճվանքով վսեմ։

    Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
    Ո՞վ կhիանա անսուտ հրճվանքով։
    Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
    Որ ապրում է իմ անուրախ կյանքով։

    Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
    Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
    Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
    Նետված աշխարհի անսուտ երազին։

    Եղիշե Չարենց

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    3418
    "Ես իմ անուշ Հայաստանի...".. Հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից:Սա եզակի, աննախընթաց բան է: Նույնիսկ կարելի է ասել, որ Եվրոպական ու համաշխարհային ժանրի բանաստեղծությունների մեջ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքերով գրված բան՝ գոնե ես չեմ հիշում:
    1886_original.jpg
    Ավ . Իսահակյան



    Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
    Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
    2350_original.jpg Պարույր Սևակ
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 13.03.2019, 20:16:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    181
    Հեղինակության աստիճան
    3117
    Վերջին շրջանում իմ լսած ամենալավ երգը :

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •