+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Որոմների առակը

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531

    Որոմների առակը

    Օրվա դասի պլան
    Որոմների առակը
    Նպատակը `
    . աշակերտներին ծանոթացնել << Որոմների առակի>>բովանդակությանը
    . բացատրել բարու և չարի զուգահեռ գոյության պատճառները
    . սովորողը կգիտակցի և կարժևորի բարության դերն ու նշանակությունը կյանքում

    Խնդիրները` նպաստել <<Յուրաքանչյուր արարք / բարի թե չար/ վաղ թե ուշ արդար հատուցում է ստանում >> համոզմունքի ձևավորմանը :

    Խթանում
    Դասը սկսել հետևյալ հարցադրմամբ . լսել եք արդյոք հետևյալ միտքը . <<Ինչ ցանես, այն էլ կհնձես>:
    Սովորողները կտան տարբեր պատասխաններ:

    Իմաստի ընկալում
    Կիրառելով <<Հարց ու պատասխանի>> մեթոդը , ներկայացնում ենք դասի նյութի առաջին մասը :
    1. Ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ:
    2. Ի՞նչ է բարությունը:
    3. Դու քեզ բարի համարու՞մ ես :
    4. Ըստ քեզ ` ո՞վ կարող է լինել բարի:
    5. Ինչպե՞ս է դրսևորվում բարի արարքը:
    6. Ի՞նչն է դառնում չարության պատճառ :
    7. Քո շրջապատում կա՞ն արդյոք չար մարդիկ, և ինչու՞ են նրանք չար :
    Քանի որ դասը նախատեսված է 5-րդ դասարանի աշակերտների համար , նպատակահարմար է առակի պարզեցված բացատրությունը : Ապա հանձնարարվում է դասագրքից ընթերցել առակը , ապա նույն առակն ընթերցվում է <<Առակներն ուսուցանում են>> գրքից, և սովորողները պատասխանում են հարցին .<< Ի՞նչ նմանություն ու տարբերություն եք տեսնում >>:
    Դասագրքում շեշտված է այն միտքը, որ յուրաքանչյուր ոք իր արարքների համար վաղ թե ուշ պատասխան է տալու : Արդար հատուցման գաղափարին է նվիրված նաև լրացուցիչ նյութը.<< Ինչ ցանես, այն էլ կհնձես>> :

    Կշռադատում
    Գրատախտակին նկարել 2 ծառ, այնուհետև աշակերտները թվարկում են բարին ու չարը խորհրդանշող հասկացություններ ու բառեր :
    Բացատրվում են որոմ, բարի սերմ, բարի պտուղ, ագարակ, արդար հատուցում հասկացությունները : Տնային աշխատանք է հանձնարարվում ասույթներ բարության և չարության մասին :

    Նոր նյութ ` << Ճշմարիտ բարեկամը>>:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անահիտ Բարխուդարյան (14.03.2019), Tsov (20.03.2019)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    3531
    20.03.2019 .
    Առակների ուսուցման ամփոփիչ դաս էր Հայոց եկեղեցու պատմություն առարկայից :Հանձնարարված էր գործնական աշխատանքով ամփոփել անցած 3 առակները : Սովորողները կարճ բեմադրությամբ ներկայացրեցին առակները : 54407597_427673914443196_2915056799864324096_n.jpg 55506936_558023028021058_1288521902838513664_n.jpg
    54520827_987366131654014_7768332027157282816_n.jpg54515219_413188856106296_755083837939122176_n.jpg

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tsov (20.03.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •