Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Մզկիթ մեր տարածքում / կրոնական հանդուրժողականություն/

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417

    Մզկիթ մեր տարածքում / կրոնական հանդուրժողականություն/

    Աշխատանքը ներկայացնում է հասարակության մեջ խորհրդի բաց նիստի ` քննարկման իմիտացիա<< ցավոտ >. հարցի շուրջ. կրոնական փոքրամասնությունը ցանկանում է մզկիթ կառուցել այդ տարածքում: Բախվում են տարբեր սոցիալական խմբերի և քաղաքական շարժումների շահերը: Մամուլը մասնակցում է և գրի է առնում:
    Նպատակները
    Վարժությունը կօգնի `
    1. Վիճելի հարցի շուրջ մշակել և առաջ քաշել տարբեր տեսակետներ,
    2. Որոշել ժողովրդավարության և ընդունելի վարքագծի սահմանները,
    3. ձևավորել հանդուրժող վերաբերմունք կոնֆլիկտի բոլոր կողմերի հանդեպ,
    4. ձևավորել շփման, համագործակցության, տարբեր կարծիքներ արտահայտելու, ուրիշների կարծիքը հարգելու հմտություններ:
    Կիրառվող մեթոդներ - դերային խաղ , քննարկում
    Անհրաժեշտ նյութեր Ա1 և Ա4 չափսերի թղթեր, դերերի անուններով քարտեր:
    Նախապատրաստում
    Ա1 չափսի թղթին գրել այն դերերը, որ պետք է կատարեն մասնակիցները.
    1. քաղաքապետ ` որպես նիստը նախագահող ,
    2. քաղաքային խորհրդի անդամներ / 3-4 մարդ/ , որոնք տարբեր կուսակցություններ են ներկայացնում,
    3. << Հանուն մեկ աշխարհի ` ընդդեմ քսենոֆոբիայի >> ՀԿ անդամներ / 3- 6 մարդ/,
    4. << Բարի գալուստ մեր համայնք>> ակտիվ քաղաքացիների խորհրդի անդամներ / 3- 5 մարդ/ ,
    5. մահմեդական համայնքի անդամներ / 3 -5 մարդ /,
    6. մամուլ - լրագրողներ
    7 . քաղաքացիներ / համայնքի բնակիչներ , որոնք մասնակցում են քննարկմանը/ :
    Ընթացքը
    Սկսում ենք իրավիճակի բացատրությունից . համայնքում պլանավորված է մզկիթի կառուցում: Այս հարցը լրջորեն մտահոգում է համայնքի անդամներին : Շատ արագ համայնքից բաց խորհուրդ է հավաքվում , որը պետք է քննարկի համայնքում բնակվող մահմեդական փոքրամասնության հայտարարությունը ` մզկիթի կառուցման վերաբերյալ: Ընդ որում մզկիթն իր չափսերով բարձր և մեծ պիտի լինի տարածքում եղած եկեղեցուց :

    Աշխատանքը կատարել եմ դասղեկական ժամին, արդյունքը գոհացուցիչ էր, երեխաները բավականին ակտիվ էին, արտահայտեցին կարծիքներ, հնչեցին տեսակետներ, որոշ աշակերտներ ցուցաբերեցին անհանդուրրժողականություն դրսևորում :
    Նախապես բացատրվեց << քսենեֆոբիա>> հասկացությունը :
    Վերջին խմբագրող՝ Հերմինե Խառատյան: 11.03.2019, 23:38:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    1 -ին փուլ ` նախապատրաստում
    Մինչև դերախաղը բոլոր խմբերը պետք է քննարկեն իրենց կերպարներին հատուկ վարքագիծը, բանալի բառերվ գրի առնեն կերպարի բնութագրական կողմերը, մշակեն դերին հատուկ ռազմավարություն, ընտրեն խորհրդի նիստին հանդես եկող դերակատարներին և նախապատրաստեն նրանց ` բաց խորհրդի նիստին ներկայանալու համար:
    Մինչև խմբերն աշխատում են, պետք է նախապատրաստել << խորհրդի նիստերի դահլիճը>> ` հանդիպման համար: Աթոռներին դրվում են դերերի անուններով քարտեր , ցանկալի է, որ քաղաքապետի սեղանին ժամացույց և զանգակ լինի ` աշխատակարգը ապահովելու համար:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    2-րդ փուլ ` խորհրդի բաց նիստ
    Քաղաքապետը կարճ ելույթով հայտարարում է խորհուրդ հրավիրելու պատճառը, բացում է նիստը, ներկայացնում է անդամներին : Խմբերը հերթով ներկայացնում են իրենց կարծիքները, խնդիրները ` բարձրացված հարցի շուրջ : Հետո քաղաքապետը խնդրում է խորհրդի անդամներին կայացնել որոշում մահմեդական համայնքին մզկիթ կառուցելու թույլտվություն տալու վերաբերյալ: Լրագրողներն իրենց մեկնաբանությունները փակցնում են դասարանի ` հանդուրժողականության պաստառին , աշակերտները ծանոթանում են այդ մեկնաբանություններին և իրենց կարծիքներն են արտահայտում :

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    3-րդ փուլ ` հետադարձ կապ
    Բոլոր մասնակիցներին առաջարկեք նստել շրջանաձև և սկսեք քննարկումը ` նրանց դիմելով իրենց իսկական անուններով :
    Քննարկման հարցեր
    1. Որքանով կարողացաք ազդել արդյունքի վրա
    2. Ձեր կարծիքով, արդարացի որոշում ընդունվեց ?: Ինչու?
    3 Այլ խմբերի հետ փոխազդեցությունն ինչպես ազդեց ձեր ռազմավարության վրա ?
    4. Լրագրողների ներկայությունն ինչպես ազդեց ձեր վարքագծի կամ որոշման ընդունման ընթացքի վրա:
    5. Ինչ դժվարություններ ունեցան լրագրողները խնդիրը օբյեկտիվորեն լուսաբանելու հարցում:
    6. Դժվար էր կիսել կերպարի դիրքորոշումը , ինչու?:
    7. Որքանով էր դերախաղը մոտ իրական կյանքին :

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Շարունակելով հանդուրժողականության թեման` ստորև ներկայացնում եմ մեկ աշխատանք ևս, որը կարելի է կազմակերպել դասղեկական ժամերին:
    Եթե դասարանում կոնֆլիկտային իրավիճակ է առաջացել, կամ իրար պիտակավորելու սովորություն է նկատվում, ուսուցիչը կարող է անցկացնել այս դասը ` այն նրբանկատորեն կապելով առկա անցանկալի երևույթների քննարկման հետ:
    Խտրականություն
    Նպտակաները `
    Աշակերտները `
    1. Կգիտակցենխոսքի ազատության սահմանափակումների , այլ մարդկանց կորնական զգացմունքները հարգելու անհրաժեշտությունը,
    2. կդրսևորեն ուրիշներին լսելու և այլ կարծիքներ ընդունելու կարողություն:
    Կիրառվող մեթոդները ` խմբային աշխատանք, մտքերի տարափ
    Անհրաժեշտ նյութեր Ա1 չափսի թուղթ, մարկեր, թղթեր:
    Ընթացքը
    Խնդրենք մասնակիցներին մտքերի տարափի մեթոդով ասել որևէ կրոնական կամ էթնիկ խմբին վերաբերող վիրավորական և կարծրատիպային բառեր և արտահայտություններ: Գրանցեք դրանք Ա1 թղթի վրա: Մասնակիցներին բաժանենք 4 -5 հոգանոց խմբերի: Առաջարկենք հերթով կարդալ թղթին գրանցված մտքերը և քննարկել դրանք այն մարդկանց դիրքերից, ում հացեագրված են: Հետո քննարկենք:
    Քննարկման հարցեր.
    1 Պե՞տք է, որ մարդը միշտ հնարավորություն ունենա ասելու այն, ինչ ուզում է : Ինչու՞:
    2. Ինչու՞ են մարդիկ վիրավորվում այդ խոսքերից:
    3. Ի՞նչ ապրումներ է ունենում վիրավորված մարդը:
    4. Կարելի՞ է թույլ տալ, որ մարդիկ այլ մարդկանց հանդեպ այդպիսի արտահայտություններ անեն : Ինչու՞:
    5. Ի՞նչ պետք է անել, եթե դա տեղի է ունենում:
    6. Ինչպիսի՞ սահմանափակումներ պետք է դրվեն խոսքի ազատության վրա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Խտրականությունը ` որպես անհանդուրժողականության ծնունդ, ինչ ձևով էլ որ արտահայտվի , խանգարում է մարդկանց հավասարապես օգտվել իրենց իրավունքներից և ազդում է խտրականության ենթարկված մարդու ինքնահարգանքի, ինքնորոշման և մարդկային արժանապատվության վրա: Խտրականություն իրականացվում է գաղթականների, փախստականների, երեխաների, ծերերի, կանանց, ՄԻԱՎ վարակակիրների, ֆիզիկական և հոգեկան անկարողությամբ մարդկանց, սեռական, էթնիկ, կրոնական փոքրամասնությունների , սոցիալապես անապահով խմբերի հանդեպ: Խտրականությունը հաճախ արտահայտվում է նաև մեր խոսքում: Պատմականորեն խոսքի և խղճի ազատությունը մարդու առաջին իրավունքներն են: Խոսքի ազատություն առանց պատասխանատվության գոյություն չունի, քանի որ անսահմանափակ ազատությունը կարող է բերել մարդու այլ իրավունքների ոտնահարման: Խոսքի ազատության հիմնական սահմանափակումները արգելում են պատերազմի քարոզչությունը, ինչպես նաև ազգային, ռասսայակն կամ կրոնական ատելության հրահրումը, որոնք իրենց մեջ պարունակում են խտրականության, թշնամանքի և բռնության վտանգ: Պետությունը պարտավոր է խոսքի ազատության վերոնշյալ սահմանափակումները ամրագրել օրենքով:
    Այսօր խտրականության արգելքն ամրագրված է շատ միջազգային փաստաթղթերում և ազգային օրենսդրություններում, սակայն խտրականությունը ըստ մաշկի գույնի, էթնիկ կամ ազգային պատկանելության, կրոնի և դավանանքի , սեռի , սեռական կողմնորոշման մինչև այժմ մարդու իրավունքների խախտման ամենատարածված ձևերից է:
    Ուժով մարդու հանդեպ հարգանքի, հանդուրժողականության հասնել չի լինի, մինչդեռ կրթությունը կարող է խրախուսել մարդկանց, ազգերի, էթնիկ խմբերի, կրոնական խմբավորումների միջև փոխըմբռնումը և հանդուրժողականությունը: << Ոչինչ ավելի ցավ չի պատճառում, որքան մարդու արժանապատվությունը վիրավորելը, ոչինչ ավելի չի նվաստացնում, որքան ստրկությունը: Մարդկային արժանապատվությունը և ազատությունը իրավունքներ են, որ մեզ տրված են ի ծնե>> / Ցիցերոն, Ք.ա . 106 - 43 թթ./:
    <<Արժանապատվություն և հանդուրժողականություն >>, ձեռնարկ ավագ դպրոցի 10 - 12 -րդ դասարանների համար, Երևան 2014

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •