Ըստ նախարարի տեղակալի՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է:
«Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում», - ընդգծել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ եթե որևէ կրթական ռեֆորմ ուղեկցվի ուսուցչի հեղինակության խաթարմամբ, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

ՈՒշադրությամբ կհետևեմ , Ձեր քննարկումներին: Հիմնականում կարող ենք փոխանցել արդյունավետ դասի պլաններ՝ քիմիա, ֆիզիկա , մաթեմատիկա առարկաներից :