+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մեծ պահքի կիրակիները

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846

    Մեծ պահքի կիրակիները

    Մեծ պահքի կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Հայոց եկեղեցու առանձնահատկություններից են Մեծ պահքի կիրակիներին տրված հատուկ անունները: Մյուս եկեղեցիները դրանք զատորոշում են թվական անուններով ` առաջին, երկրորդ և ալն:
    Ինչպես գիտենք , Մեծ պահքի առաջին կիրակին Բուն Բարեկենդանն է :
    Արտաքսման կիրակին Մեծ պահքի երկրորդ կիրակին է, որն իր անունն ու խորհուրդը ստացել է մարդու ` դրախտից արտաքսվելու հինկտակարանյան պատմությունից: Ադամն ու Եվան, զանցառնելով Աստծու պատվիրանը ` չուտել արգելված պտղից, վստահելով ու հավատալով օձի հորդորներին, կերան այն: Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը , այսինքն ` չհնազանդվեցին Աստծու պատվիրանին, մեղք գործեցին: Աստված առաջին տղամարդուն ու կնոջը վտարեց դրախտից: Ադամի ու Եվայի պատմությունը շարունակ կրկնվում է յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն յուրաքանչյուրի պատմությունն է, որովհետև բոլորն անցնում են փորձությունների միջով, հրապուրվում, գայթակղվում << արգելված պտղով>>, այն հրամցնելով նաև ուրիշներին: Ներսես Շնորհալու խոսքերով ` << Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի>>: / ժԱՄԱԳԻՐՔ, Գիշերային ժամ, Աշխարհ ամենայն/:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Մեծ պահքի երրորդ և հաջորդ կիրակիներն իրենց անուններն ու խորհուրդները ստացել են օրվա ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից:
    Անառակի կիրակի է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին ` մատնանշելով Հիսուսի պատմած Անառակ որդու առակը: / Ղուկ., ԺԵ, 11 -32 /: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու ` անկումից ` վերելք, կորստից ` փրկությունը , ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է: Առակը պատմություն է երկու եղբայրների, որոնք ներկայացնում են նաև մարդկության 2 հիմնական բարոյական տեսակները . առաջինը մաքրակրոն է, սակայն աններող , անսեր: Օրինապահ է, սակայն ` փարիսեցի, ցանկանում է պահել արդեն հաստատված կարգերը, որովհետև շահավետ են իրեն: Երկրորդը մեղքերի մեջ թաղված է, սակայն ընդունակ է զղջալու, ապաշխարելու ու նորը, ավելի կատարյալը կառուցելու:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (12.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (12.03.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    409
    Հեղինակության աստիճան
    12990
    Մեծ պահքի 4-րդ կիրակին Տնտեսի կիրակին է:
    Տնտեսի կիրակին այսպես է կոչվում, որովհետև այդ օրն ընթերցվող ավետարանական առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, ով հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները` կարգավորելով իր կյանքի հետագա ընթացքը (Ղուկ. 16:1-8): Մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները` անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ այդ հնարավորությունները պարտավոր ենք օգտագործել ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի:


    Անիրավ տնտեսը գովասանքի է արժանանում իր տիրոջ կողմից, որովհետև մտածում է իր ապագայի մասին, բայց բարի տնտեսի ապագան ո՛չ թե վստահված տնտեսությունը (նաև նյութական հնարավորությունները) արհամարհելն է, այլ իրեն վստահվածն ի շահ անանձնական բարիքի ծառայեցնելը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տալ Աստծուն:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    9131
    Անիրավ դատավորի կիրակի օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից (Ղուկ. 18:1-8): Մարդը հաճախ հայտնվում է Անիրավ դատավորի առակի դատավորի դերում, նաև պատահում է հակառակը, երբ մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն: Հիսուս այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, ով առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Գալստյան կիրակին կոչվում է Մեծ պահքի վեցերորդ կիրակին, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալստյանը: Այդպես կոչելով ` Եկեղեցին նախ հիշեցնում է Փրկչի առաջին Գալուստը ` մարդեղությունը, որով իրագործվեց մարդու նորոգությունը, ու նրա առջև բացվեց փրկության դուռը : Գալստյան կիրակիի ավետարանական հատվածները / Ղուկ. , ԻԱ 5 - 38, Մատթ., ԻԲ , 34 -ԻԳ , 39/ սկսվում են Հիսուսի ` Մեսիա լինելը հաստատելով և ավարտվում Նրա Երկրորդ Գալստյան ակնարկով. << Ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհյալ է Նա, Ով գալիս է Տիրոջ անունով>>:
    ( Հայաստանյայց առեքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր, Գ. Անտոնյան, Վանաձոր , 2005)

  10. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Մարտի 27 -ին Միջինք է:
    Մեծ պահքի 24 -րդ օրը կոչվում էՄիջինք, ինչը նշանակում է, որ պահքը հասել է իր կեսին:
    Այս օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։

    Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։

    Հին Ջուղայում հավատում էին, որ եթե բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչեր դանակին, ընտանիքի ապրուստի աղբյուրը հողն էր լինելու. դանակը նույնացվում էր գութանի խոփի հետ։ Այժմ տարածված պատկերացման համաձայն` նման պարագայում հաջողությունը վերագրվում է ընտանիքի բոլոր անդամներին։

    Միջինքի օրը պահքը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորույթը հարգելով, պասուց գաթա թխել և ճաշակել՝ առանց գուշակության միտումների:35835a5.jpg

  11. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    439
    Հեղինակության աստիճան
    9846
    Մեծ պահքի վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի ` իբրև Մեսիա, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի/ Մատթ. ԻԱ -1 - 11, Մարկոս ,ԺԱ ,1-11, Ղուկ., ԺԹ, 28-40, Հովհ., ԺԲ ,12 -19/:
    Իր աշակերտների հետ Հիսուսն ուղևորվում է դեպի Երուսաղեմ: Մոտենալով Երուսաղեմին մերձակա Ձիթենյաց լեռան մոտ գտնվող Բեթփագե գյուղին` Հիսուսը Պողոսին և Հովհաննեսին պատվիրում է գնալ այնտեղ և բերել դրսում կապված ավանակը: Հիսուսը պատվիրում է նաև, որ եթե հարցնեն, թե ինչու են տանում, պատասխանեն, որ Տիրոջը պետք են: Առաքյալներն այդպես էլ անում են. գտնում, բերում են, նրա վրա զգեստներ են փռում, և Հիսուսը ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ: Բազմաթիվ մարդիկ հանում են իրենց զգեստները և փռում Նրա ճանապարհին, իսկ մյուսները Հիսուսին դիմավորում ու ողջունում են ձիթենու և արմավենու կանաչ ոստերով և << Ովսա~ննա Բարձրյալին, օրհյա~լ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով>> բացականչություններով` հռչակելով Նրան որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին:
    Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ, ինչի պատճառով և Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի խորհրդանշական արարողությունը: Նախկինում դռնբացեքի արարողության ժամանակ եկեղեցու դռները փակվում էին , և արարողությունը շարունակվում էր գավթում: Սակայն այժմ փակվում է միայն խորանի վարագույրը, և արարողությունը կատարվում է եկեղեցու ատյանում:
    Արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերը Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է Ծաղկազարդի տոնին եկեղեցիներում ծառերի կանաչ ճյուղերը օրհնելը և տուն տանելը:
    Ն .Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես Երեխաների օրհնության օր :

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •