Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225

    Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում

    Ի՞նչ է անում դասղեկը դպրոցում, ո՞րն է նրա դերը անձի և կոլեկտիվի ձևավորման գործում: Դասղեկի պատսխանատու և առաջին հայացքից չերևացող աշխատանքը բազմաբնույթ է: Հատկապես ավագ դպրոցում դասղեկների աշխատանքի որակից է նաև կախված ուսումնական գործընթացի հաջողությունը: Ի վերջո, ի՞նչ է անում դասղեկը.
    1. Դասղեկն ու դասավանդող ուսուցիչները
     Փոխհամագործակցում է առարկայական ուսուցիչների հետ, ուսումնական գործընթացում դասղեկը հանդես է գալիս և որպես կազմակերպիչ, և համակարգող:
     Նա ծանոթացնում է առարկայական ուսուցիչներին սովորողների, նրանց ընտանքիների վերաբերյալ իր անձնական վերլուծության արդյունքների: /Այս կետը կարող է նաև վիճելի լինել, քանզի ընտանեկան կյանքի հետ կապված հարցերում պետք է շատ զգուշավոր լինել, չհավաքել ավելորդ տեղեկատվություն և առավել ևս չքննարկել: /
     Նա, առարկայական ուսուցիչների հետ համատեղ, կազմակերպում է սովորողների ուսումնական ձեռքբերումները, խթանող և նրանց ինքնարտահայտմանը ապահովող անհրաժեշտ ռեսուրսների, միջոցների բացահայտումը:
     Նա կարգավորում է ծնողների և առարկայական ուսուցիչների միջև հարաբերությունները:
     Դասղեկը ընդգրկում է առարկայական ուսուցիչներին, ծնողներին , համայնքի ներկայացուցիչներին և այլոց դասարանական և արտադասարանական միջոցառումների պլանավորման գործում, հրավիրում է նրանց ծնողական ժողովների, ծնողների հետ հանդիպումների, դասղեկական դասերի և այլն:
    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Նաիրա Բարիկյան: 10.03.2019, 16:16:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12188
    Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Իհարկե, ճիշտ եք: Սույն քննարկման միջոցով հույս ունեմ բացահայտել դասղեկի բազմաբնույթ աշխատանքի հետ կապված տարբեր հարցեր,ցույց տալ թե որքան պատասխանատու ու կարևոր աշխատանք է կատարում դասղեկը, առանց որոնց հնարավոր չի լինի կազմակերպել ուսումնական բնականոն գործընթաց:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    136
    Հեղինակության աստիճան
    3529
    Դասղեկի հիմնական պարտականությունները

    Դասղեկը հանդիսանում է աշակերտների մտավոր և անձնային աճի կարևորագույն երաշխիքը: Դասղեկի գործունեությունը ուղղված է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են աշակերտների կողմից ուսուցման, շփման և անձի զարգացման պրոցեսում սոցիալ-հոգեբանական գիտելիքների արդյունավետ յուրացմանն ու օգտագործմանը: Դասղեկը`
    • իրականացնում է երեխաների հոգեբանամանկավարժական հետազոտում, բացահայտում նրանց զարգացման անհատական առանձնահատկությունները,
    • ուսումնասիրում աշակերտների ընդունակությունները, հետաքրքրություններն ու հակումները` երեխաների հետ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով,
    • անցկացնում է աշակերտների հետ անհատական զրույցներ` ուսուցման, կյանքի, մասնագիտական կողմնորոշման, ինքնադաստիարակման, մեծերի և իր հասակակիցների հետ փոխհարաբերությունների հարցերի շուրջ,
    • աշխատում է դասարանում առողջ հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ,
    • փնտրում ծնողների հետ համագործակցելու արդյունավետ միջոցներ,հրավիրում է ամենամսյա ծնողական ժողովներ: Ծնողների առաջարկոււթյունների և դիտողությունների մասին հաշվետվություն է հանձնում փոխտնօրենին,
    • կազմում է աշխատանքային ծրագիր տարվա համար,
    • մասնակցում է փոխտնօրենի կողմից կազմակերպված խորհրդակցությթուններին և սեմինարներին,
    • կիսամյակի վերջում հանձնում է հաշվետվություն կատարած աշխատանքի մասին,
    • անցկացնում է դասղեկական ժամեր` դասացուցակով նախատեսված ժամերին,
    • աշակերտների կողմից թույլ տված կարգապահական խախտումների մասին անմիջապես զեկուցել տնօրենին` նրա հետ որոշելով պատժամիջոցը,
    • օրինակելի վարք և բարձր առաջադիմություն ունեցող սաներին խրախուսելու մասին զեկուցագիր է ներկայացնում տնօրենին.
    • հետևում է սաների հաճախելիությանը, աշակերտի երկարատև բացակայության դեպքում (3 օրից ավելի) պահանջում ծնողից բժշկական տեղեկանք հիվանդության մասին,
    • վարակիչ հիվանդությունների դեպքում անհապաղ տեղյակ պահում դպրոցի բուժքրոջը,
    • պատասխանատու է մատենավարության համար,
    • դասամիջոցներին լինում է իր դասարանի աշակերտների հետ,
    • յուրաքանչյուր օր հետևում է երեխաների հագուստին և նրանց կողմից հիգիենայի կանոնների կատարմանը,
    • անհրաժեշտության դեպքում ազատում աշակերտին դասերից` տնօրենի թույլտվությամբ:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26393
    Այս թեմայի շուրջ հիշեցի անցած օրերից մի դեպք: Իմ դասղեկական դասարանում ավագը առաջարկեց իրեն ազատել իր պարտականությունից, բայց դա ուղեկցվեց՝ ինձ ծաղիկներ նվիրելով ու ներողություն հայցելով, որ չի կարողանում շարունակել ավագությունը: Զարմանալի էր, որ ուստարվա ավարտին մի քանի օր էր մնացել, իսկ նա պարտադրված ցանկանում էր ազատվել ավագի՝ իր պարտականությունից: Չնայած ես մերժեցի, բայց այդ օրը նա ներկայացավ գրավոր խոսքով, որը կարդաց դասարանում: Բոլորս էլ զարմացած էինք, նաև ես հասկացա, որ իմ աշակերտուհին, ով երբեմն իմ դիտողություններին էր արժանանում՝ դասարանցիների կողմից երբեմն թույլ տրված կարգապահական խախտումների համար, այդ դասաժամին ինձ զինաթափեց՝ իր դասղեկին ուղղված գնահատողական խոսքերով: Նա մեկն էր, ով ամբողջ ուսումնական տարին լռությամբ «հանդուրժել էր» իմ բոլոր դիտողությունները, բայց ես նրա շարադրանքում դարձել էի «կյանքի ուսուցիչ»:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Իմ կարծիքով մանկավարժական գործունեության ամենաբարդ և ամենապատասխանատու հարցերը ի հայտ են գալիս հենց դասղեկական գործունեության ընթացքում: Երեխաների իրենց անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ առաջին անգամ լսում են հենց դասղեկից: Դասղեկի համակարգված ու հետևողական աշխատանքը իսկապես շատ կարևոր է:

  12. #7
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա մեկն էր, ով ամբողջ ուսումնական տարին լռությամբ «հանդուրժել էր» իմ բոլոր դիտողությունները, բայց ես նրա շարադրանքում դարձել էի «կյանքի ուսուցիչ»:
    Իմ կարծիքով մանկավարժական գործունեության ամենաբարդ և ամենապատասխանատու հարցերը ի հայտ են գալիս հենց դասղեկական գործունեության ընթացքում: Երեխաների իրենց անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ առաջին անգամ լսում են հենց դասղեկից: Դասղեկի համակարգված ու հետևողական աշխատանքը իսկապես շատ կարևոր է: Անգամ շատ ժամանակ մենք չենք էլ զգում, թե ինչպես ենք այդ երեխաների համար դառնում օրինակ ու ոգեշնչման աղբյուր:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #8
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Շնորհակալություն: Ձեր գրառումը հրաշալիորեն ներկայացնում է աշակերտների հետ տարվող դասղեկի աշխատանքնը:Որպես շարունակություն ավելացնեմ.
    2.Սովորողների ուսումնական գործընթացի և արտադպրոցական գործունեության կազմակերպումը, որը հիմնականում ներառում է.
    • սովորողների հաճախումների , առաջադիմության և արտադասարանական գործունեության վերահսկողությունը;
    • սովորողների ուսումնական ձեռքբերումների, բացթողումների, նախասիրությունների, հետաքրքրությունների և դրանց զարգացման հնարավորությունների ուսումնասիրությունը;
    • հատուկ աշխատանքների կազմակերպում ինչպես «դժվար» սովորողների հետ, այնպես էլ դասարանի ակտիվ ի հետ,
    • Տարատեսակ և տարաբնույթ միջոցառումների կազմակերպում և այլն….
    • սովորողների անձնական գործերի, անհատական առանձնահատկությունների, և նրանց առողջական վիճակի ուսումնասիրությունը,
    • սովորողների կենսակերպի, նրանց ընտանքիների սոցիալական պայմանների ուսումնասիրությունը, սոցիալապես անապահով և խնդիրներ ունեցող ընտանիքների հետ հատուկ աշխատանքների կազմակերպումը:
    • Սովորողների անձնական գործերի կազմում;
    • Դասարանական մատյանի գրանցում;

    • Դասղեկի դասալսումները;
    • համագործակցություն հոգեբանի հետ
    • Կոլեկտիվ (սպորտային, արշավներ, հասարակական - օգտակար աշխատանքների կազմակերպում և այլն);
    • Անհատական (զրույցներ, քննարկումներ, խորհրդատվություն և այլն);

  15. #9
    Մասնակից Նաիրա Բարիկյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2019
    Գրառումներ
    80
    Հեղինակության աստիճան
    3225
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան:
    Դասղեկը մեծ պատասխանատվություն է կրում դպրոցական բոլոր տարիներին: Սակայն այսօր հատկապես բարդ է ավագ դպրոցում աշխատող դասղեկների գործը: Այստեղ հավաքվում են խիստ տարբեր , տարիքային առանձնահատկություններից ելնելով տարբեր հոգեկերտվածքով և ավագ դպրոցից տարբեր սպասումներ ունեցող երեխաներ: Կոլեկտիվի ձևավորման կարևոր աշխատանքը դժվարանում է նաև այն հանգամանքով, որ ուսուցչին ժամանակ է պետք ճանաչելու յուրաքանչյուր աշակերտի՝ որպես անհատի և որպես խմբի անդամի: Այս ընթացքում հաճախ մոդելային, կաղապարված մոտեցումները չեն օգնում և ուսուցիչը պետք է կարողանա իրավիճակին հարմար գործելաոճ ընտրել՝ ելնելով իր կենսափորձից, աշխատանքային պրակտիկայից: Դասղեկական ժամերն այս գործում խիստ կարևոր են ՝ընդ որում դրանք չպետք է լինեն կրկնվող , շաբլոնային ,պարտադրված թեմաներ: Ելնելով իր աեջև դրված խնդիրներից՝ դասղեկը ինքը պետք է ընտրի առավել հարմար թեման ու անցկացման ձևը:
    Օրինակ ՝ 2 տարի առաջ ինչ-ինչ մտահոգություններ ինձ միտք տվեցին դասղեկական դասերի շարք անցկացնել /ոչ միայն իմ դասղեկական դասարանում/ «Կիբերանվտանգության» թեմայով: Թեման նոր էր , շատերի համար անծանոթ, բայց դասերի ընթացքում աշակերտների մտահոգությունների ու վախերի բազմաթիվ հարցեր առաջ եկան, բացահայտվեցին: այսօր արդեն թեման այնքան ակտուալ է , որ ԿԳՆ-ի մակարդակով մրցույթներ ու դասեր են կազմակերպվում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26393
    Հարմար գտա թեմային համահունչ նախորդ օրերի իմ հրապարակումը տեղադրել այստեղ, երբ մտերմիկ միջավայրն էլ դառնում է դաստիարակության միջոց...

    Իմ դասղեկական 8-րդ ա դասարանի աշակերտների հետ մտերմական հանդիպումը մոտակա բար-տաղավարում, որ կազմակերպվել էր ծնողական խորհրդի կողմից, նպատակաուղղված էր ավելի մոտիկից շփվելու թե՛ երեխաների և թե՛ նրանց ծնողների հետ, որի հիմքում անցած Հայրենյաց պաշպանի և գալիք Մարտի 8-ի տոնական օրերի խորհուրդն էր:

    Նախօրոք պատրաստված ծրագրով հանդես եկան աշակերտները: Դա իրենց ընդունակությունների, շնորհի ցուցադրումն էր, որ այնքան ակտիվորեն ներկայացան նրանք թե՛ պարերի և թե՛ երգերի հրաշալի կատարումներով: Գերտրուդա Բեգլարյանի երգը հմայել էր բոլորիս: Ասմունքելու շնորհով օժտված երեխաները տարբեր բանաստեղծություններով հանդես եկան, կատակային խաղեր կային՝ ծափն ու ծիծաղն իրար խառնված:

    Հաղորդավարների խոսքում հավաքվելու նպատակն էր, այն հպարտությունը, որ համակել էր նրանց. «Մենք ապրում ենք Արցախում, ու մեր հայրենիքը պաշտպանում են մեր խիզախ զինվորները, մեր հայրերը, եղբայրները: Այստեղ են գտնվում մեր դասընկերները՝ ապագա հայրենյաց պաշտպանները» /Էլինա/: «Նրանց կողքին են մեր մայրերը, քույրերը, տատիկները, ովքեր ապահովում են հայ զինվորների թիկունքը: Եվ նրանց էլ անվանում են աշխարհի ութերորդ հրաշալիք, ու նրանց տոնը նշվում է Մարտի 8-ին» /Նարեկ/:

    Հայրենիքի պաշտպան ու մայրական թեմա, որ իրար կողքի հնչում էին զուգահեռաբար՝ նորից հիշեցնելով բոլորիս, որ այս անքակտելի ամուր կապը որքան ոգեղեն, այնքան օրինակելի է ու դաստիարակչական:

    Դասղեկի իրավունքով առաջարկս զարմանալի ու հետաքրքիր էր, թե ինչպիսի մտերմական հարաբերություններ կարող ենք ստեղծել ծնողների հետ՝ նրանց ընդգրկելով դպրոցական կյանքում: Դա առաջարկությունների շարք էր, որ ներկայացրին թե՛ աշակերտները և թե՛ ծնողները, ովքեր մասնակցել էին այս միջացառմանը: Անչափ հետաքրքրությամբ ընկալվեց իմ առաջարկը՝ կազմակերպել միջոցառում, որտեղ մրցույթին ընդդգրկված կլինեն ծնողներն իրենց երեխաների հետ: Զույգերը, որ կձևավորվեն, կլինեն մայր ու դուստր, այն նվիրված կլինի Մայրության և գեղեցկության օրվան: Նախօրոք կազմված ծրագրի համաձայն՝ ծնող-երեխա զույգերը կներկայանան երգով, պարով, իրենց ուղեկցող յուրահատուկ որևէ շնորհով, տնային աշխատանքի՝ ծնողի օգնությամբ կատարելու առաջադրանքով:

    Նախատեսվեց նաև, որ ծնողներին և աշակերտներին կտրվեն առանձին հարցաշարեր, որոնք պետք է լրացվեն՝ ելնելով դաստիարակության, ուսուցման, ժամանակակից տեխնոլոգիաների, նաև էլեկտրոնային մատյանների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքից: Այս ուրախ հանդիպումը նաև դպրոցական կյանքին ծնողների ներգրավվածությանը մի նոր թափ հաղորդելու միտում ուներ, առավելապես, երբ ծնողներ ունենք, ովքեր խուսափում են այս կամ այն պատճառով մասնակցել որևէ միջոցառման, անգամ՝ ծնողական ժողովներին:

    Միջոցառումը, որ իրականացվեց դասարանի ծնողական խորհրդի նախագահ Նոնա Հայրապետյանի նախաձեռնությամբ, շատ աշխույժ, ուրախ տրամադրությամբ էր համակել բոլորիս, նրա հանդեպ ունեցած շնորհակալական զգացումով: Աշակերտների պատրաստակամությունը ոգևորիչ էր, որ հաջորդ միջոցառումը կնախատեսվի ծնողների՝ առավելապես մայրերի մասնակցությամբ, նաև նրանց ընդգրկելով մրցութային գրական-երաժշտական վիկտորինային, որին մասնակցելու համաձայնություն հայտնեցին այդտեղ գտնվող ծնողներից Նոնա Հայրապետյանը և Լիլիթ Ղազարյանը:

    http://www.usarmenianews.com/am-n-10298.html

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դասղեկի անկյուն
    Հեղինակ՝ Mariam3, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 31.10.2018, 18:47
  2. Դասղեկի աշխատանքը աշակերտների, ծնողների հետ
    Հեղինակ՝ Anna Melqumyan, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 33
    Վերջինը: 01.03.2018, 22:27
  3. Բաց դաս, դասղեկի ժամ 8-րդ դասարանի համար
    Հեղինակ՝ Օլգա Հայրապետյան, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.02.2018, 19:09
  4. Դասղեկի դաստիարակչական աշխատանքների թեմատիկ պլան
    Հեղինակ՝ Դիանա Աղասարյան, բաժին` Դաստիարակության հիմնախնդիրներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 03.02.2018, 18:28
  5. Դասղեկական դասաժամերի երաշխավորվող թեմաներ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2018, 20:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •